Ուսումնասիրման օժանդակ նյութեր
31. Եփեսոս


31. Եփեսոս

Սա Եփեսոսում գտնվող հունական թատրոնի ավերակներն են, որտեղ քարոզել է Պողոս Առաքյալը: Նոր Կտակարանի ժամանակների հանրաճանաչ աշխարհում Եփեսոսը հայտնի էր իր վեհաշուք տաճարով, որը կառուցվել էր ի պատիվ Հռոմեական Դիանա հեթանոսական աստվածուհու: Այժմ լինելով ավերակ՝ Եփեսոսը մի ժամանակ Հռոմեական Ասիա գավառի կենտրոնն ու մեծ առևտրական քաղաք էր: Քաղաքի արծաթագործները բարգավաճող առևտուր էին ծավալել՝ վաճառելով Դիանայի սրբապատկերները:

Նշանակալից իրադարձություններ. Պողոս Առաքյալն իր երկրորդ միսիոներական ճամփորդության վերջում այցելեց Եփեսոս (Գոր. ԺԸ.18–19): Իր երրորդ ճամփորդության ժամանակ նա երկու տարի մնաց այս քաղաքում: Նա ստիպված եղավ հեռանալ քաղաքից, այն աղմուկի պատճառով, որը բարձրացրել էին արծաթագործները, որոնք կորցնում էին իրենց աշխատանքը, քանի որ Պողոսը քարոզում էր կեղծ աստվածուհի Դիանային երկրպագելու դեմ (Գոր. ԺԹ.1, 10, 23–41; Ի.1): Եփեսոսի թատրոնն ամենամեծն էր, որը երբևէ կառուցվել է Հույների կողմից և այն տեղն է, որտեղ Պողոսի գործընկերները հանդիպեցին ամբոխի (Գոր. ԺԹ.29–31): Հռոմում իր գերության ժամանակ Պողոսը գրեց իր թուղթը Եփեսոսի Եկեղեցու անդամներին: Ասիայում Եկեղեցու յոթ ճյուղերից մեկը, որին ուղղված է Հայտնության գիրքը, գտնվում էր Եփեսոսում (Հայտ. Ա.10–11; Բ.1):

Նկար
լուսանկար 31

31. Եփեսոս Այստեղ Պողոսը քարոզել է կռապաշտության դեմ և բարկացրել արծաթագործներին, որոնք իրենց ապրուստը վաստակում էին Դիանա աստվածուհու սրբապատկերներ վաճառելով (տե՛ս Գոր. ԺԹ.24–41):