Ուսումնասիրման օժանդակ նյութեր
6. Հրեաստանի լեռնադաշտը


6. Հրեաստանի լեռնադաշտը

Հրեաստանի լեռնադաշտի երկարությունը 56 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 27 կիլոմետր: Հողը մեծամասամբ քարքարոտ է և դժվար մշակվող: Լեռները բաժանվում են հովիտներով, որտեղ հողը բավական բերրի է: Հնում Իսրայելացիներն ապրել են այս սարերի վրա, օգտագործելով այն որպես պաշտպանություն զավթիչների դեմ: Երուսաղեմը տեղակայված է այս տարածքում:

Նշանակալից իրադարձություններ. Տերը խոստացավ այս երկիրն Աբրահամին ու նրա սերնդին (Ծն. ԺԳ.14–18; ԺԷ.8): Սարրան և Աբրահամը թաղվել են Քեբրոնում՝ Մաքփելայի այս քարայրում (Ծն. ԻԳ.19; ԻԵ.9): Դավիթը գրավեց Երուսաղեմը Հեբուսացիներից (Բ Թագ. Ե.4–9): Հին Կտակարանում այս լեռներում կատարված ավելի շատ իրադարձություններ են արձանագրվել, քան այլ տեղերում:

Նկար
լուսանկար 6

6. Հրեաստանի Լեռնադաշտը Նման խորդուբորդ տեսարանը բնորոշ է Սուրբ Երկրի մեծ մասին՝ Երուսաղեմից դեպի հարավ և դեպի արևելք: