Գրադարան
Մաս 19, Օր 2. Գործք 15


Մաս 19. Օր 2

Գործք 15

Նախաբան

Հրեաստանի Եկեղեցու անդամները ճամփորդեցին Անտիոք և սովորեցրին դարձի եկած հեթանոսներին, որ փրկվելու համար նրանք պետք է թլփատվեին։ Պողոսն ու Բառնաբասը այդ հարցը բարձրացրեցին Երուսաղեմում՝ Առաքյալների մոտ։ Այս իրադարձությունը, որը երբեմն կոչվում է Երուսաղեմի համաժողովը, անցկացվեց Ք.հ. մոտ 49–50թթ.: Այս համաժողովին Պետրոսը վկայեց, որ Աստված փրկելու էր հավատարիմ հրեաներին և հեթանոսներին, անկախ նրանց թլփատված լինելուց։ Հակոբոսը հաստատեց Պետրոսի խոսքերը՝ օգտագործելով սուրբ գրությունները։ Առաքյալները նամակներ ուղարկեցին Անտիոքի, Սիրիայի և Կիլիկիայի Եկեղեցու անդամներին՝ բացատրելով, որ թլփատությունը անհրաժեշտ չէր փրկության համար։ Պողոսն ընտրեց Շիղային որպես իր միսիոներական ընկերակիցը և սկսեց իր երկրորդ առաքելությունը։

Գործք 15.1–29

Ոգեշնչված խորհրդի միջոցով, Պետրոսը և մյուս Առաքյալները որոշում են, որ թլփատություն այլևս չի պահանջվում

Գրի առեք առնվազն հինգ կարևոր որոշումներ, որոնք դուք պետք է կայացնեք այժմ և ապագայում.

Խորհեք այն մասին, թե դուք ինչպես կպատասխանեիք հետևյալ հարցերին.

  • Ինչո՞վ է իմաստուն փնտրել Աստծո օգնությունը կարևոր որոշումներ կայացնելիս։

  • Ի՞նչ կարող եք անել, որ իմանաք Աստծո կամքը ձեզ համար։

Երբ ուսումնասիրեք Գործք 15 գլուխը, հայտնաբերեք ճշմարտություններ, որոնք կարող են ուղղորդել ձեզ, երբ ցանկանաք իմանալ Աստծո կամքը ձեզ համար:

Գործք 15 գլուխն ավելի լավ հասկանալու համար կարևոր է իմանալ, որ երբ Պողոսն ու Բառնաբասը այցելում էին Անտիոքի Սրբերին, որոշ դարձի եկած քրիստոնյա հրեաներ Հրեաստանից առաջ քաշեցին որոշակի պնդումներ այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է անեին հեթանոս նորադարձները փրկվելու համար։ Այս և նմանատիպ այլ մարդիկ հայտնի են որպես «Հուդայականացնողներ», որովհետև նրանք պնդում էին, որ հեթանոս նորադարձները պետք է նաև դարձի գային դեպի Հուդաիզմ։

Ընթերցեք Գործք 15.1 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ըստ Հրեաստանի մարդկանց պնդման,բոլոր հեթանոս նորադարձներն ինչ պիտի անեին փրկվելու համար։

Որպես Աբրահամի հետ կնքված ուխտի մաս, Աստված պատվիրել է, որ Իր հետ ուխտի մեջ մտած բոլոր տղամարդիկ թլփատվեն։ Թլփատությունը «կատարվում էր ինչպես տղա երեխաների և այնպես էլ մեծերի «անթլփատության մարմնից» կտրելով։ Նրանք, ովքեր ընդունում էին այն, վայելում էին ուխտի արտոնությունները և ստանձնում էին դրա պատասխանատվությունները» (տես Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Թլպատություն», scriptures.lds.org)։ Թլփատությունը դարձավ ժողովրդի և Աստծո միջև կապված ուխտի խորհրդանիշ կամ հիշեցում։ Այդ սովորույթը վերականգնվեց Մովսեսի օրերին և շարունակվեց կիրառվել Իսրայելի հավատացյալ տան մեջ մինչև Փրկիչի ժամանակները։

Ընթերցեք Գործք 15.2–3 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ Պողոսն ու Բառնաբասը լսեցին այս մարդկանց պնդումները, որ հեթանոս նորադարձները պետք է թլփատվեին։ «Նորանց հետ բաւական հակառակութիւն եւ վէճ» արտահայտությունը (Գործք 15.2) նշանակում է, որ Եկեղեցու անդամները վիճեցին Պողոսի ու Բառնաբասի հետ՝ պնդելով, որ հեթանոսները պետք է թլփատվեին։

Ըստ 2-րդ հատվածի, ի՞նչ որոշեցին նրանք, որ պետք է արվեր:

Ընթերցեք Գործք 15.4–6 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ Պողոսը և մյուսները ժամանեցին Երուսաղեմ։ «Ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար» արտահայտությունը 6-րդ հատվածում վերաբերում է միասին խորհրդակցելուն։

Կարդացեք Գործք 15.7–11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Պողոսը խորհրդին։ «Շատ քննութիւն լինելուց յետոյ» արտահայտությունը 7-րդ հատվածում նշանակում է, որ Առաքյալները եռանդուն քննարկել էին թլփատության հարցը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պետրոսը, ասելով, որ Աստված «ոչինչ խտրութիւն չառաւ նորանց [նորադարձ հեթանոսների] եւ մեր [դարձի եկած հրեաների] մէջ» (Գործք 15.9

Պետրոսը եղել է ավագ Առաքյալը երկրի վրա և ուստի լիազորված էր խոսելու Տիրոջ անունից։ Պետրոսի ոգեշնչված հայտարարությունը, թե հեթանոսները չպետք է թլփատվեին, մի օրինակ է այն բանի, թե ինչպես է Տերը ուղղորդում Իր Եկեղեցին՝ հայտնելով Իր կամքը Իր Առաքյալներին (տես Գործք 1.2):

Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը Նրա ապրող մարգարեների և առաքյալների միջոցով։ Կարող եք գրել կամ նշել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում Գործք 15.6–7 հատվածների կողքին։

Մեր օրերում ինչպե՞ս են ապրող Առաքյալներն օգնում մեզ իմանալ իրենց ստացած հայտնությունները։

Կարդացեք Գործք 15.12–15 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես բազմությունն արձագանքեց Պետրոսի հայտարարությանը, որ թլփատությունն անհրաժեշտ չէր փրկության համար։

Պետրոսը նախագահում էր այս համաժողովը, և պարզվում է, որ Հակոբոսը վարում էր ժողովը։ Հակոբոսը եղել է Հիսուս Քրիստոսի մասնակի եղբայրը և Երուսաղեմի Եկեղեցու համայնքի առաջին եպիսկոպոսը։ Ինչպես արձանագրված է Գործք 15.16–18 հատվածներում, Հակոբոսը մեջբերեց մարգարե Ամովսի գրվածքներից (տես Ամովս 9.11–12)՝ ցույց տալու, որ Պետրոսի հայտարարությունը համապատասխանել է սուրբ գրություններում արձանագրված մարգարեների խոսքերին։

Հիմնվելով Հակոբոսի ուսուցանածի վրա, մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը սուրբ գրությունների ուսումնասիրությամբ։ Կարող եք գրել կամ նշել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում Գործք 15.15–18 հատվածների կողքին։

Կարդացեք Գործք 15.19–20 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ խորհուրդ տվեց անել Հակոբոսը Եկեղեցու ղեկավարներին։

Յարմար եմ համարում արտահայտությունը 19-րդ հատվածում նշանակում է առաջարկել կամ խորհուրդ տալ: Հակոբոսը աջակցուում էր այն քաղաքականությունը, որը Պետրոսը, ով նախագահում էր Եկեղեցին, հայտարարել էր Գործք 15.7–11 հատվածներում (տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3. vols. [1965–73], 2:143)։ Գործք 15.20 հատվածում ուշադրություն դարձրեք, թե ըստ Հակոբոսի, Մովսեսի օրենքի ո՞ր մասերը նորադարձներն այնուամենայնիվ պետք է պահեին։

Կարդացեք Գործք 15.22–27 հատվածները` ուշադրություն դարձնելով խորհուրդի որոշմանը։

Խորհուրդը որոշեց նամակներ ուղարկել Եկեղեցու անդամներին՝ հայտարարելով, որ թլփատությունը պարտադիր չէր փրկության համար և որ սա Առաքյալների միասնական որոշումն էր։ Մեր օրերում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հետևում են այս նույն գործելակերպին՝ Եկեղեցու անդամներին ոգեշնչված առաջնորդություն տալու համար։

Գործք 15 գլխի այս պատմությունից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Խորհրդակցելով միասին և փնտրելով հայտնություն Աստծուց, Եկեղեցու ղեկավարները ստանում են ոգեշնչում դժվար խնդիրների վերաբերյալ։

Նկար
Elder D. Todd Christofferson

Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես է այս ճշմարտությունը վերաբերում Եկեղեցուն այսօր, խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարության մասին: Գործք 10 և Գործք 15 գլուխների օրինակներն օգտագործելուց հետո, որպեսզի բացատրի, թե ինչպես Փրկիչը «կարող է Ինքը դիմել Իր ծառաներին անձնապես կամ գործելով խորհրդով», Երեց Քրիստոֆերսոնը ասել է. «Այս նույն գործելակերպին հետևում են այսօր՝ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում: … Եկեղեցու Նախագահը կարող է հայտարարել կամ մեկնաբանել իրեն տրված հայտնության վրա հիմնված վարդապետությունները (տես օրինակ, ՎևՈւ 138): Վարդապետական մեկնաբանությունը կարող է գալ նաև Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միավորված խորհրդի միջոցով (տես օրինակ, Պաշտոնական Հայտարարություն 2): Խորհրդի ժողովի քննարկումը հաճախ կարող է ներառել կանոնական սուրբ գրությունները, Եկեղեցու առաջնորդների ուսմունքների և անցյալի կանոնակարգերի քննարկումը: Բայց ի վերջո, ճիշտ ինչպես Նոր Կտակարանի Եկեղեցում, նպատակը միայն համաձայնության գալը չէ խորհրդի անդամների միջև, այլ հայտնությունը Աստծուց: Դա մի գործընթաց է, որը ներգրավում է ինչպես խելքը, այնպես էլ հավատը՝ Տիրոջ միտքն ու կամքը ձեռք բերելու համար» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012թ, 87–88)։

Ընթերցեք Գործք 15.28–29 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ գրեցին Առաքյալները և երեցները Եկեղեցու անդամներին ուղղված իրենց նամակներում։ «Աւելի բեռ չդնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ» արտահայտությունը 28-րդ հատվածում նշանակում է, որ մարդիկ կարիք չունեին լրացուցիչ պահանջներ կատարելու, որոնք եկել էին մարդկանց, այլ ոչ Աստծո կողմից։

Ըստ Գործք 15.28 հատվածի, Առաքյալներն ինչպե՞ս իմացան Աստծո կամքը նորադարձ հեթանոսների վրա դրված պահանջների առնչությամբ։

Սուրբ Հոգին ոչ միայն ոգեշնչել էր Առաքյալներին միասին խորհրդակցելու ժամանակ, այլ նաև ապահովեց հաստատող վկայություն, որ նրանց որոշումը ճիշտ էր։ Մենք սովորում ենք Գործք 15.28 հատվածից, որ ուղիներից մեկը, որով մենք կարող ենք իմանալ Տիրոջ կամքը, Սուրբ Հոգու ոգեշնչմամբ է։

  1. Վերանայեք դասի սկզբում կայացրած կարևոր որոշումների ձեր ցուցակը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես եք օգտագործելու ժամանակակից մարգարեների խոսքերը և սուրբ գրությունները, որպեսզի ստանաք Տիրոջ առաջնորդությունը ներկա և ապագա հանգամանքներում։

Գործք 15.30–41

Պողոսը և մյուսները Անտիոքում հանձնում են Առաքյալների նամակը Եկեղեցու անդամներին։

Գործք 15.30–41 հատվածները պարզաբանում են, որ Անտիոքում Եկեղեցու մի քանի ղեկավարներ Առաքյալների նամակը հանձնեցին Եկեղեցու անդամներին։ Այնուհետև, Անտիոքում քարոզելուց հետո Պողոսը խնդրեց Բառնաբասին իր հետ այցելել այն վայրերը, որտեղ նրանք քարոզել էին իրենց առաջին առաքելության ժամանակ։ Բառնաբասը ցանկացավ տանել Մարկոսին իրենց հետ, բայց Պողոսը մերժեց, որովհետև Մարկոսը լքել էր նրանց առաջին առաքելության ժամանակ։ Եկեղեցու այս երկու վեհանձն ղեկավարների միջև առաջացած հակառակությունը լուծվեց, երբ Բառնաբասը որոշեց վերցնել Մարկոսին իր հետ Կիպրոս, իսկ Պողոսը ընտրեց Շիղային` որպես ընկերակից միսիոներ և մեկնեց իր երկրորդ առաքելությանը։

Չհամաձայնվել ուրիշների հետ` մեղք չէ։ Ինչպես ցույց է տալիս այս պատմությունը, կռվարար լինելու փոխարեն մենք պետք է ցանկանանք միասին գտնել մեր տարաձայնությունների լուծումները։

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Գործք 15 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.