Գրադարան
Մաս 4, Օր 4. Մատթեոս 16-17


Մաս 4. Օր 4

Մատթեոս 16-17

Նախաբան

Հիսուս Քրիստոսը նախատեց Փարիսեցիներին և Սադուկեցիներին, ովքեր Նրանից նշան ուզեցին Իր աստվածայնության վերաբերյալ: Պետրոսը վկայություն բերեց, որ Հիսուսը Քրիստոսն է, և Նրան խոստացվեց երկնային արքայության բանալիները: Հիսուս Քրիստոսը, Մովսեսը և Եղիան շնորհեցին քահանյության բանալիները Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Կերպարանափոխության սարի վրա: Սարից ներքև իջնելուցհետո,, Հիսուսը մի տղայի միջից դուրս գցեց դևին : Կափառնայումում Հիսուսը հրաշք գործեց, որի միջոցով փող տվեց հարկերը վճարելու համար:

Մատթեոս 16

Փրկիչը նախատում է Փարիսեցիներին ու Սադուկեցիներին, և Նա խոստանում է քահանայության բանալիները Պետրոսին:

Ի՞նչ կասեիք որևէ մեկին, որպեսզի օգնեիք նրան հասկանալ, թե ինչու եք հավատում, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է երկրի վրա։

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 16-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ և բացատրել ուրիշներին, թե ինչն է բնորոշում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն` որպես երկրի վրա Տիրոջ Եկեղեցի (տես ՎևՈւ 1.30):

Մատթեոս 16.1–12-ում մենք կարդում ենք, որ Փրկիչը նախատեց Փարիսեցներին և Սադուկեցիներին, երբ նրանք նշան ուզեցին Նրա աստվածայնության վերաբերյալ: Այնուհետև Նա նախազգուշացրեց Իր աշակերտներին` չհետևել այդ ամբարիշտ մարդկանց:

Հետո Փրկիչը Իր աշակերտների հետ գնաց «Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը» (Մատթեոս 16.13, այս հատվածում կողմերը վերաբերում է շրջանին կամ տարածքին): Փիլիպպեայ Կեսարիայի կից նկարում ի՞նչ եք տեսնում գետի և ծառերի ետևում:

Նկար
river with rock wall behind

Հորդանան գետի ակունքները Փիլիպպեայ Կեսարիայի մոտ

Կարդացեք Մատթեոս 16.13–19` փնտրելով, թե Փրկիչն ինչպես օգտագործեց վեմի խորհրդանիշը` նկարագրելու Իր Եկեղեցու հիմքը: (Մատթեոս 16.15-19-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով նշել այս հատվածը, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:)

Ուշադրություն դարձրեք, որ հատվածներ 16–17-ում Պետրոսը Երկնային Հոր կողմից տրված հայտնության միջոցով էր, որ իմացավ` Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին էր: Այն ժամանակ Հիսուսը նկատի ուներ հայտնությունը, երբ Նա նկարագրեց Իր Եկեղեցու հիմքը:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. Հիսուսն Իր ուսմունքներում ասում է «Այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթիլ նրան»: [Մատթեոս 16.18:] Ի՞նչ վեմ: Հայտնություն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 195):

Նա նաև վկայել է. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հիմնված է ուղիղ հայտնության վրա, որպես Աստծո ճշմարիտ Եկեղեցի, որ երբևէ եղել է, համաձայն Սուրբ Գրությունների (Ամովս 3.7, և Գործք 1.2)” (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ 195):

Դիտարկեք հետևյալ տեղեկությունը. «Երբ Փրկիչն ուսուցանեց Պետրոսին հայտնության վերաբերյալ, նա օգտագործեց մի բառախաղ Պետրոսի անվան հետ, հայտարարելով Սիմոնին. «Դու ես Պետրոս» [Petros], եւ այդ վէմի վերայ [petra] կշինեմ իմ եկեղեցին» (Մատթեոս 16.18): Հունարեն պետրոս բառը նշանակում է առանձնացված փոքր վեմ կամ քար: Հունարեն petra բառը կարող է նաև նշանակել «քար», բայց բացի դրանից այն կարող է վերաբերել քարքարոտ հողի, հիմնաքարի կամ ժայռի մեծ զանգվածի: [տես Մատթեոս 16.18, ծանոթություն ա]: Այս բառերից մենք հասկանում ենք, որ ոչ թե Պետրոսի` որպես մարդու վրա պիտի կառուցվեր Եկեղեցին, այլ հայտնության հիմնաքարի վրա (Նոր Կտակարանի Ուսանողի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 53):

Դուք գուցե կամենաք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում Մատթեոս հատված 16.18-ի կողքին: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է Աստծո հայտնության վրա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կառուցված է կամ հիմնված Աստծուց ստացված հայտնության վրա:

    2. Ինչպե՞ս է սա ազդում այն ուղու վրա, որով մենք հետևում ենք ժամանակակից մարգարեների խորհրդին, քանի որ նրանք հայտնություն են ստանում այս օրերի համար:

Վերանայեք Մատթեոս 16.19-ը` փնտրելով, թե Փրկիչն ինչ խոստացավ տալ Պետրոսին:

Փրկիչի խոսքերից «ես կտամ քեզ երկնքի արքայության բանալիները, և այն որ կապես երկրի վրա, կապուած կլինի երկնքումը», մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսը վստահում է Իր արքայության բանալիները ընտրյալ մարգարեներին և առաքյալներին: Նրա արքայության բանալիները քահանայության բանալիներ են, և Փրկչի արքայությունը, որի մասին ակնարկվում է, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե ինչ են քահանայության բանալիները և ինչու են դրանք կարևոր. «Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն է, որը Նա տվել է քահանայություն [կրողներին]՝ ուղղորդելու, վերահսկելու և կառավարելու Իր քահանայության օգտագործումը երկրի վրա [Ձեռնարկ 2. Եկեղեցու կառավարում (2010), 2.1.1]: Եկեղեցում յուրաքանչյուր գործողություն կամ արարողություն կատարվում է տվյալ պաշտոնի բանալիները կրողի ուղղակի կամ անուղղակի լիազորության ներքո » («Քահանայության բանալիներն ու իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 49):

Բանալիները, որոնք Փրկիչը խոստացավ Պետրոսին, ներառում էին կնքող զորությունը, կապելու և արձակելու զորությունը երկրի վրա և երկնքում: Այս զորությունը թույլ է տալիս, որ Եկեղեցու ղեկավարների իշխանության ներքո կատարված արարողությունները վավեր լինեն երկնքում: Այն նաև օգտագործվում է ընտանիքները կապելու միմյանց հավերժության համար: Մատթեոս 16.19 օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը տալիս քահանայության բանալիներ Իր մարգարեներին և առաքյալներին: Քահանայության բանալիներն անհրաժեշտ են Տիրոջ Եկեղեցին երկրի վրա կառավարելու համար: «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին, որը ստացել է և ներկայումս կրում է Տիրոջ կողմից քահանայության իշխանությունը և բանալիները:

Մատթեոս 16.21–28- հատվածներից մենք սովորում ենք, որ Հիսուսը խոսեց Իր քավիչ զոհաբերության մասին և ուսուցանեց իր աշակերտներին, որ նրանք ևս պետք է հոժարակամ զոհաբերեն, որպեսզի հետևեն Իրեն: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ավելի հստակ հասկացողություն է տալիս, թե ինչ է նշանակում վերցնել սեփական խաչը.

«Եվ այժմ մարդու համար իր խաչը վերցնելն ամեն անաստվածությունը և ամեն աշխարհիկ տենչ մերժելն է և իմ պատվիրանները պահելը:

«Մի խախտեք իմ պատվիրանները ձեր կյանքը փրկելու համար, քանի որ, ով որ փրկի իր կյանքը այս աշխարհում, կկորցնի այն եկող աշխարհում» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 16.26–27 [in the Bible appendix]).

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում.Մատթեոս 16.15-19

  1. Խնդրեք ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ օգնելու ձեզ դերախաղով ներկայացնել հետևյալ սցենարը.

    Պատկերացրեք, թե խոսում եք որևէ ընկերոջ հետ, ով եկեղեցու անդամ չէ: Ձեր ընկերը տալիս է ստորև տրված հարցերը: Օգտագործեք ճշմարտությունները, որոնք դուք սովորել եք Մատթեոս 16.15-19-ից՝ պատասխանելու ձեր ընկերոջ հարցերին:

    • Ես լսել եմ, որ ձեր եկեղեցին պնդում է, որ այն Հիսուս Քրիստոսի միակ ճշմարիտ եկեղեցին է: Սա ա՞յն է, ինչին դուք հավատում եք:

    • Իմ եկեղեցին նույնպես հավատում է Հիսուս Քրիստոսին, ուրեմն ինչո՞ւ եք կարծում, որ ձեր եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է:

    Ձեր դերերի կատարումն ավարտելուց հետո խնդրեք ձեր ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ գրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որ դուք ավարտել եք այս հանձնարարությունը: Եթե ընտանիքի որևէ անդամ կամ ընկեր ձեր կողքին չեն, դուք կարող եք պարզապես սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանել վերոհիշյալ հարցերին:

Մատթեոս 17

Հիսուս Քրիստոսը, Մովսեսը և Եղիան շնորհում են քահանայության բանալիներ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին:

Մտածեք, թե քահանայության իշխանությունը ինչպե՞ս կարելի է համեմատել վարորդական իրավունքի, ավտոմեքենայի բանալիների հետ:

Նկար
վարորդական իրավունք, ավտոմեքենայի բանալի

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Վարորդական իրավունքի առկայությունը մարդուն ի՞նչ է լիազորում անել: Վարորդական իրավունք ունենալուց բացի ինչո՞ւ է կարևոր մեքենաների բանալիների առկայությունը: Վարորդական իրավունքի և մեքենա վարելու համար բանալիների առկայությունը ինչպես կարելի է համեմատել քահանայության իշխանության և բանալիների հետ, որոնք անհրաժեշտ են Աստծո գործը ղեկավարելու համար:

Երբ Տերը խոստացավ Պետրոսին տալ «երկնքի արքայության բանալիները» (Մատթեոս 16.19) կամ իշխանություն՝ ղեկավարելու Աստծո աշխատանքը երկրի վրա, Պետրոսին և մյուս Առաքյալներին արդեն տրվել էր քահանայության իշխանություն, բայց նրանց դեռ չէր տրվել քահանայության բանալիներ արքայությունը՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, ղեկավարելու համար: Երբ դուք ուսումնասիրեք Մատթեոս 17-ը, փնտրեք թե ինչպես Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը ստացան արքայության բանալիները:

Կարդացեք Մատթեոս 17.1–2-ը` փնտրելով թե Հիսուսն ու՞ր տարավ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին` ստանալու քահանայության բանալիները:

Ի՞նչ պատահեց Փրկիչի հետ սարի վրա։

Կերպարանափոխությունը տեղի է ունենում, երբ անձինք ժամանակավորապես փոխվում են իրենց արտաքինով և բնությամբ, այսինքն՝ բարձրացվում են հոգևոր ավելի բարձր մակարդակի, որպեսզի կարողանան դիմանալ երկնային էակների ներկայությանը և փառքին» (տես Սուրբ Գրքերի ուղեցույց, «Կերպարանափոխություն»,scriptures.lds.org, տես նաև Bible Dictionary, «Կերպարանափոխության սար»): Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը նույնպես կերպարանափոխվեցին այդ ժամանակ (տես ՎևՈւ 67.11–12):

Երբ կարդաք Մատթեոս 17.3-ը, ավելացրեք այս աղյուսակին երկու մյուս անձանց անունները, ովքեր ներկա էին Կերպարանափոխության սարի վրա: Նշեք, որ Եղիասը այստեղ վերաբերում է Եղիային՝ Հին Կտակարանի մարգարեին (տես Մատթեոս 17.3, ծանոթություն բ): «Կան այս խոսքի տարբեր կիրառություններ [Եղիաս] սուրբ գրություններում: (1) Սա Նոր Կտակարանի (հունարեն) ձևն է Եղիայի (Եբրայերեն, ինչպես Ղուկասում 4.25–26, Հակոբոսում 5.17 և Մատթ. 17.1–4: Եղիասը այս դեպքերում կարող է լինել միայն հնադարյան մարգարե Եղիան, որի ծառայությունն արձանագրված է 1 և 2 Թագավորացում (Bible Dictionary, “Elias”, տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Եղիաս»,scriptures.lds.org):

Անձնավորությունները, ովքեր ներկա էին Կերպարանափոխության սարի վրա

Մատթեոս 17․1-2

Հիսուս Քրիստոս

Ա.

Նկար
Հովհաննես Մկրտիչը կարգում է Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին

Մատթեոս 17․1-2

Պետրոս, Հակոբոս և Հովհաննես

Բ.

Նկար
First Vision

Մատթեոս 17.3, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 9.3 ( Մարկոս 9.4-ում, ծանոթություն ա)

Գ.

Նկար
Peter, James, John ordaining Joseph Smith

Մատթեոս 17․4-9

Դ.

Նկար
Եղիան հայտնվում է Կիրթլենդի տաճարում
Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Կարդացեք մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը և նշեք պատճառը, թե ինչու էին Մովսեսն ու Եղիան ներկա սարի վրա: «Փրկիչը, Մովսեսը և Եղիասը [Եղիան], տվեցին [քահանայության] բանալիները Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին սարի վրա, երբ նրանք կերպարանափոխվեցին նրա առջև» (Ուսմունքներ: Ջոզեֆ Սմիթ [2007], 105):

Մովսեսը կրում էր Իսրայելի հավաքման բանալիները (տես ՎևՈւ 110.11), և Եղիան կրում էր կնքման զորության բանալիները ՎևՈւ 110.13–16):

Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նշում է, որ Հովհաննես Մկրտիչը, ում Հերովդեսը սպանեց, նույնպես հայտնվեց սարի վրա (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 9.3 [ Մարկոս 9.4, ծանոթություն ա]): Աստվածաշնչի բառարանը նշում է, որ «ՋՍԹ-ի ձևակերպումը Մարկոս 9.3-ում նկատի չունի, որ Եղիասը Կերպարանափոխության ընթացքում Հովհաննես Մկրտիչն էր, այլ որ բացի Եղիա մարգարեից Յովհաննես Մկրտիչն էլ էր ներկա» (Bible Dictionary, “Elias”): Ավելացրեք Հովհաննես Մկրտիչին վերոհիշյալ աղյուսակում:

Կարդացեք Մատթեոս 17.4–9` փնտրելով, թե ուրիշ ով էր ներկա Կերպարանափոխության սարի վրա.

Ավելացրեք Հայր Աստված աղյուսակում:

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

Պետրոսի Հակոբոսի և Հովհաննեսի փորձառությունը Կերպարանափոխության սարի վրա կարևոր իրադարձություն էր երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հաստատման համար: Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից նշել է. «Մինչև մարդիկ ձեռք չբերեն ավելի բարձր հոգևոր հասկացողության կարգավիճակ, քան նրանք այժմ են վայելում, նրանք կարող են միայն մասնակիորեն իմանալ, թե ինչ տեղի ունեցավ Կերպարանափոխության սարի վրա» և այն, ինչ մենք գիտենք «Նոր Կտակարանի պատմություններից և Ջոզեֆ Սմիթի միջոցով, հավելյալ լույսի բացահայտումից է» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:399):

Դուք գուցե հիշեք, որ ավետարանի տնտեսությունը մի ժամանակահատված է, որի ընթացքում Երկնային Հայրը բաշխում է քահանայության իշխանություն, արարողություններ և գիտելիք Իր փրկության ծրագրի մասին երկրի վրա գտնվող մարդկանց` իր լիազորված ծառաների կողմից (see Bible Dictionary, “Dispensations,” կամ Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Տնտեսություն», scriptures.lds.org): Աղյուսակում նշված յուրաքանչյուր մարդ, ով ներկա էր Կերպարանափոխության սարի վրա, հայտնվեցին նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթին մեր տնտեսությունում:

Մի գիծ քաշեք այն մարդկանց անուններից, ովքեր թվարկված են աղյուսակում դեպի համապատասխան նկարը, որը ցույց է տալիս այն ժամանակը, երբ նրանք հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Վերջացնելուց հետո ստուգեք ձեր պատասխանները` օգտագործելով հետևյալ տեղեկությունը.

  1. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին նրա Առաջին Տեսիլքի ժամանակ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16-17):

  2. Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեց Ահարոնյան Քահանայության բանալիները (տես ՎևՈւ 13):

  3. Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը շնորհում են Մելքիսեդեկյան Քահանայության բանալիները Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (տես ՎևՈւ 27.12):

  4. Եղիան շնորհեց կնքող զորության բանալիները Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում: Մովսեսը նրանց շնորհեց Իսրայելը հավաքելու բանալիները նույն օրը (տես ՎևՈւ 110):

Այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Կերպարանափոխության սարի վրա և Մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառություններից Վերականգման սկզբնական շրջանում, մենք սովորում ենք, որ յուրաքանչյուր տնտեսությունում Աստված շնորհում է քահանայության բանալիներ Իր ընտրյալ ծառաներին, որպեսզի նրանք կարողանան ղեկավարել Իր աշխատանքը երկրի վրա:

Ներկա մարգարեներն ու առաքյալները կրում են նույն քահանայության բանալիները, որոնք ստացավ Ջոզեֆ Սմիթը: Այդ բանալիները փոխանցվել են Ջոզեֆ Սմիթից Բրիգամ Յանգի և հետագա մարգարեների միջոցով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է իմանալ, որ քահանայության բանալիները շնորհելու նույն ձևը, որը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի ժամանակ, կրկնվեց մեր օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ:

    2. Ինչպե՞ս կարող եք բացատրել որևէ ընկերոջ, որ երկնային սուրհանդակները (հրեշտակները) քահանայության բանալիներ տվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին մի ձևով, որը հաստատվել է Աստծո կողմից:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ` կապված այն բանի հետ, թե ինչ կանեիք ավելի լավ հետևելու և հաստատելու նրանց, ովքեր կրում են երկնքի արքայության բանալիները մեր օրերում:

Կերպարանափոխության սարի սրբազան փորձառության ավարտին, Փրկիչը պատվիրեց նրանց. «Ոչ ոքի չասէք այդ տեսիլքը, մինչեւ որ մարդի Որդին մեռելների միջից յարութիւն առնէ» (Մատթեոս 17.9):

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Մտածեք, թե այս պատվերը ինչո՞վ է նման Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ խորհրդին. «Ես նույնպես սկսել եմ հավատալ, որ խոհեմ չի լինի անընդհատ խոսել անսովոր հոգևոր փորձառությունների մասին: Դրանք պետք է պահպանվեն խնամքով և կիսվեն միայն այն ժամանակ, երբ Հոգին Ինքը հուշի ձեզ օգտագործել դրանք՝ ուրիշների օրհնության համար (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 53):

Ինչո՞ւ մենք պետք է զգույշ լինենք սրբազան փորձառություններով կիսվելիս և անենք դա միայն այն ժամանակ, երբ Հոգու կողմից հուշում ստանանք:

Մատթեոս 17.10–27-ից մենք իմանում ենք, որ Հիսուս Քրիստոսը դուրս գցեց դևին մի տղայի միջից և հրաշք գործեց, որի միջոցով տվեց հարկի փողը Իր և Պետրոսի համար:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 16-17-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.