Գրադարան
Մարկոսի ավետարանի նախաբանը


Մարկոսի ավետարանի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մարկոսի ավետարանն առնչվում է Հիսուս Քրիստոսի ծառայությանը, մահվան և Հարությանը` ամփոփված մի արագընթաց պատմության մեջ, որը հաճախ կենտրոնանում է Փրկիչի հզոր գործերի վրա: Դրանց մեջ ամենագլխավորը Քավությունն է, որը Մարկոսը շեշտում է` որպես Հիսուսի կենտրոնական առաքելություն և վաղուց խոստացված Մեսիա: Ուսումնասիրելով Մարկոսի պատմությունը և վկայությունը, թե ինչպես է Փրկիչն իրականացրել Իր քավիչ առաքելությունը, կարող եք ավելի արագ դարձի գալ դեպի ավետարանը և քաջություն գտնել հետևելու Փրկիչին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մարկոսը (նաև անվանվող Հովհաննես Մարկոս) այս գրքի հեղինակն է: Չնայած Մարկոսը Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտների թվում չէր, ավելի ուշ նա դարձի եկավ և դարձավ Պետրոս Առաքյալի օգնականը և հնարավոր է, որ նա գրած լիներ իր ավետարանը` հիմնվելով այն ամենի վրա, ինչ սովորել էր Պետրոսից (տես Աստվածաշնչյան Բառարան, «Մարկոս»):

Մարկոսը և իր մայր Մարիամը, ապրում էին Երուսաղեմում, նրանց տունը հավաքատեղի էր մի քանի առաջին քրիստոնյաների համար (տես Գործք 12.12-ը): Մարկոսը հեռացավ Երուսաղեմից, որ օգնի Բառնաբասին և Սողոսին (Պողոսին)` իրենց առաջին միսիոներական ճամփորդության ժամանակ (տես Գործք 12.25-ը, 13.4-6-ը, 42-48-ը): Պողոսն ավելի ուշ գրեց, որ Մարկոսը իր հետ Հռոմում էր (տես Կողոսացիս 4.10, Փիլիմոն 1.24, նա հիշատակվում է այս հատվածներում որպես Մարկոս) և գովաբանեց Մարկոսին` որպես ուղեկից, ով « [նրան] ծառայության համար պետք է»(2 Տիմոթեոս 4.11): Պետրոսը նրան հիշատակում է որպես «իմ որդի Մարկոսը» (1 Պետրոս 5.13-ում )` ելնելով նրանց մոտ հարաբերություններից:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մենք հաստատ չգիտենք, թե երբ է Մարկոսի ավետարանը գրվել։ Հավանաբար Մարկոսը գրել է իր ավետարանը Հռոմում մ.թ. 64 և մ.թ. 70 թվականների միջև, թերևս Պետրոս Առաքյալի նահատակությունից մի փոքր անց մ.թ. 64 թվականին:

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Մարկոսի ավետարանը ներառում է մանրամասներ, ինչպես օրինակ թարգմանված Արամեական մեջբերումներից, Լատինական արտահայտություններից և Հրեական ավանդույթների բացատրություններից, որը թվում է նախատեսված է ունկնդրի համար, առաջին հերթին Հռոմեական և ուրիշ հեթանոսական ազգերի, ինչպես նաև նրանց, ովքեր դարձի են եկել դեպի քրիստոնեություն, ավելի հավանական է Հռոմում և ողջ Հռոմեական կայսրությունով մեկ: Շատերը կարծում են, որ Մարկոսը, հնարավոր է, Պետրոսի հետ եղել է Հռոմում, երբ Հռոմեական կայսրության ողջ տարածքով մեկ, եկեղեցու շատ անդամների համար եղել է հավատքի ծայրահեղ դաժան փորձությունների շրջան:

Մարկոսի ավետարանի շարադրանքի մեկ երրորդը Փրկիչի ուսմունքների և Նրա կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների մասին է: Մարկոսը վկայություն էր բերում, որ Աստծու տառապյալ Որդին ի վերջո հաղթանակ տարավ չարի, մեղքի և մահվան նկատմամբ: Այս վկայությունը նշանակում էր, որ Փրկիչի հետևորդները վախ չունեին, երբ ենթարկվում էին հալածանքների, տառապանքների և նույնիսկ մահվան, նրանք հետևում էին իրենց Տիրոջը: Նրանք կարող էին համբերել հավատով` համոզված լինելով, որ Տերը կօգնի նրանց, և որ Նրա բոլոր խոստումները վերջի ի վերջո կիրականանան:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Մարկոսի ավետարանը սկսվում է տպավորիչ և հանկարծակի, պահպանելով արագ րնթացք, շարադրելով դեպքերը արագ հաջորդականությամբ: Մարկոսը հաճախ էր օգտագործում անմիջապես և անհապաղ բառերը` արագ շարժման կամ գործողության տպավորություն թողնելով:

Չնայած Մարկոսի ներկայացրած նյութի 90 տոկոսը կա նաև Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում, բայց հաճախ Մարկոսի պատմությունը ներառում է հավելյալ այնպիսի մանրամասներ, որ օգնում է մեզ ավելի լիարժեք գնահատել Փրկիչի կարեկցանքը և Նրան շրջապատող մարդկանց պատասխանները (համեմատել Մարկոս 9.14-27-ը Մատթեոս 17.14-18-ի հետ): Օրինակ` Մարկոսը պատմում է Փրկիչի` Իր վաղ ծառայության շրջանում Գալիլեայի և մյուս վայրերի լայն տարածված, խանդավառ ընդունելության մասին (տես 1.32-33, 45, 2.2, 3.7-9, 4.1): Մարկոսը նաև զգուշորեն պատմում է դպիրների և Փարիսեցիների բացասական պատասխանի մասին, որոնց ընդդիմությունը շատ արագ աճեց թերահավատ մտքեր ունենալուց (տես Մարկոս 2.6-7-ից) մինչև Հիսուսին ոչնչացնելու ծրագրին(տես Մարկոս 3.6-ը):

Մարկոսի ավետարանի կարևոր թեմաներից են`ով էր Հիսուսը, ով հասկացավ Նրա ինքնությունը, ինչպես նաև աշակերտի դերը, որպես մեկի, ով պետք է «իր խաչը վեր առնէ,, և իմ ետևից գայ [Հիսուսի]» (Մարկոս 8.34): Ի հավելումն այս ամենի, սա միակ ավետարանն է, որը պատմում է սերմնացանի, ծածուկ աճող սերմի առակը (տես Մարկոս 4.26-27-ում), Դեկապոլիս երկրամասում մի խուլ մարդու բուժումը (տես Մարկոս 7.31-37-ում), և Բեթսայիդայում մի կույր մարդու աստիճանական բուժումը (տեսՄարկոս 8.22-26-ում):

Համառոտ շարադրանք

Մարկոս 1–4: Հիսուսը մկրտվում է Հովհաննես Մկրտիչի կողմից և սկսում քարոզել, աշակերտներ կանչել և հրաշքներ գործել: Քանի որ Նրա դեմ ընդդիմությունը մեծանում է, Նա ուսուցանում է առակներով:

Մարկոս 5–7: Փրկիչը շարունակում է գործել շատ հրաշքներ, ցուցադրելով Իր կարեկցանքը ուրիշների նկատմամբ: Երբ Հովհաննես Մկրտիչը սպանվում է, Հիսուսը կերակրում է ավելի քան 5000 մարդու և քայլում ջրի վրայով: Նա ուսուցանում է կեղծ ավանդույթներից զգուշանալու մասին :

Մարկոս 8–10: Հիսուս Քրիստոսը շարունակում է հրաշքներ գործել: Պետրոսը վկայում է, որ Հիսուսը Քրիստոսն է: Փրկիչը երեք անգամ մարգարեանում է Իր տառապանքների, մահվան և Հարության մասին, բայց Նրա աշակերտները դեռևս լիարժեք չեն հասկանում Նրա ասածների իմաստը: Նա նրանց ուսուցանում է խոնարհության և Իր աշակերտներից պահանջվող ծառայության մասին:

Մարկոս 11–16: Իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում Փրկիչը մտավ Երուսաղեմ, ուսուցանեց Իր աշակերտներին, տառապեց Գեթսեմանում և խաչվեց: Հիսուս Քրիստոսը հարություն առավ: