Գրադարան
Մաս 1, Օր 1. Փրկության ծրագիրը


Մաս 1. Օր 1

Փրկության ծրագիրը

Նախաբան

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը շեշտել է սեմինարիայի յուրաքանչյուր տարվա սկզբում փրկության ծրագրի վերաբերյալ մի հակիրճ ակնարկ ներկայացնելու կարևորությունը:

Նկար
President Boyd K. Packer

«Երջանկության ծրագրի» համառոտ ակնակը, …սկզբում տրվելու և ժամանակ առ ժամանակ վերանայվելու դեպքում խիստ արժեքավոր կլինի ձեր ուսանողների համար: …

Երիտասարդները զարմանում են, թե «ինչո՞ւ» են մեզ պատվիրում անել որոշ բաներ և ինչո՞ւ են պատվիրում չանել այլ բաներ: Երջանկության ծրագրի գիտելիքը, նույնիսկ ակնարկի ձևով, կարող է երիտասարդ մտքին տալ «ինչու» հարցի պատասխանը» (“The Great Plan of Happiness,” in Teaching Seminary: Preservice Readings [Church Educational System manual, 2004], 69–70, LDS.org; տես Ալմա 12.32):

Այս դասը հակիրճ պատմում է փրկության ծրագրի մասին և կենտրոնանում է այդ ծրագրում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության առանցքային դերի վրա:

Հիսուս Քրիստոսի դերը նախաերկրային կյանքում

Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար:

Այսօրվա դասի ընթացքում դուք կսովորեք Երկնային Հոր փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի ունեցած դերի մասին: Ուսումնասիրելով այս դասը գտեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը: Այս դասն ուսումնասիրելիս դուք գրելու եք վարդապետություններ ձեր աղյուսակում:

    Հիսուս Քրիստոսն առանցքային դեր ունի Երկնային Հոր փրկության ծրագրում։

    Նախաերկրային կյանք

    Մահկանացու կյանք

    Հետմահկանացու կյանք

Մեր փրկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից. մեր նախաերկրային կյանքից, որը նախորդել է մեր ֆիզիկական ծննդին, մեր մահականացու կյանքից և մեր հետմահկանացու կյանքից:

Կարդացեք հետևյալ խոսքերը և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են այն սահմանափակումները, որ ունեցել ենք մեր նախամահկանացու կյանքում.

«Նախքան այս երկրի վրա ծնվելը մենք ապրել ենք որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ [տես Գործք 17.28–29; Աբրահամ 3.22–26]: Սակայն մենք մեր Երկնային Հոր նման չէինք, ոչ էլ կարող էինք երբևէ Նրան նմանվել և վայելել բոլոր օրհնությունները, որ Նա է վայելում, առանց ֆիզիկական մարմին առնելու և մահկանացու կյանքով ապրելու:

«Աստծո ողջ նպատակը՝ Նրա աշխատանքը և փառքն է, մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր դարձնել վայելելու Իր բոլոր օրհնությունները [տես Մովսես 1.39]: Նա Իր նպատակն իրագործելու կատարյալ ծրագիր տվեց: Մենք հասկացանք և ընդունեցինք այդ ծրագիրը, նախքան Երկիր գալը: …

… Որպեսզի առաջադիմեինք և դառնայինք Աստծո նման, մեզանից յուրաքանչյուրը պետք է մարմին ձեռք բերեր և փորձվեր Երկրի վրա փորձաշրջան անցնելով» (Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 48-49):

Երբ Երկնային Հայրը ներկայացրեց Իր երջանկության ծրագիրը, մենք իմացանք, որ այդ ծրագիրն ի կատար ածելու համար մի փրկչի կարիք էր լինելու: Երկնային Հոր հոգևոր զավակներից մեկը՝ Լյուցիֆերը ապստամբեց Երկնային Հոր ծրագրի դեմ: Նա հայտնի դարձավ որպես սատանա:

Կարդացեք Մովսես 4.1-3 հատվածը և գտնեք, թե ինչ էր Երկնային Հորից պահանջում սատանան:

Ի՞նչ էր սատանան պահանջում Երկնային Հորից:

Մովսես 4.2-ում մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսն ընտրվել էր ի սկզբանե, որ կատարեր Երկնային Հոր կամքը: Ձեր աղյուսակում «Նախաերկրային կյանք» սյունակում գրեք հետևյալ վարդապետությունը, որ սովորում ենք այս հատվածից. Հիսուս Քրիստոսն ընտրվեց նախաերկրային կյանքում` լինելու մարդկության Փրկիչը:

Երբ Հիսուս Քրիստոսն ընտրվեց իրագործելու մեր Երկնային Հոր փրկության ծրագիրը, պետք է երկիր ստեղծվեր, որտեղ մենք կարող էինք ֆիզիկական մարմին ստանալ և փորձ ձեռք բերել:

Կարդացեք Եբրայեցիս 1.1-2 և գտնել՝ ինչ դեր է ունեցել Հիսուս Քրիստոսը երկրի արարման գործում:

Այս հատվածներից մենք սովորում ենք հետևյալ վարդապետությունը. Երկնային Հոր ղեկավարության ներքո` Հիսուս Քրիստոսը ստեղծեց այս երկիրը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում աղյուսակի «Նախաերկրային կյանք» սյունակում գրեք այս վարդապետությունը:

Նկար
mountain lake
  1. Մտածեք, թե որքան գեղեցիկ է երկիրը և հիշեք, թե երբ և որտեղ եք իրապես գնահատել դա: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

    1. Նկարագրեք երբ եք գնահատել երկրի գեղեցկությունը:

    2. Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն արարել է այս երկիրը, ինչպե՞ս է ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:

Հիսուս Քրիստոսի դերը Մահկանացու կյանքում

Երկիր գալուց և ֆիզիկական մարմին ձեռք բերելուց հետո, այլ խոչընդոտներ են ի հայտ գալիս, որոնք կարող են խանգարել մեզ նմանվել Երկնային Հորը և վերադառնալ Նրա ներկայություն: Այդ խոչընդոտներից երկուսը ֆիզիկական մահը և հոգևոր մահն են: Ֆիզիկական մահը մեր մարմնի և հոգու բաժանումն է, իսկ հոգևոր մահը մեր բաժանումն է Աստծուց: Կարդացեք հետևյալ խոսքերը և նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են մեր մահկանացու կյանքում դրսևորվող այդ երկու խոչընդոտները.

«Մահկանացու կյանքում մենք ապրում ենք մի վիճակում, որտեղ ենթակա ենք և ֆիզիկական և հոգևոր մահվան: Աստված ունի մսից ու ոսկորներից կազմված կատարյալ, փառավորված, անմահ մարմին: Աստծուն նմանվելու և Նրա ներկայություն վերադառնալու համար մենք ևս պետք է ունենանք մսից և ոսկորներից կազմված կատարյալ, անմահ մարմին: Սակայն, Ադամի և Եվայի անկման պատճառով երկրի վրա ամեն մարդ ունի անկատար, մահկանացու մարմին և, ի վերջո, մահանում է: Եթե չլիներ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, մահը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի:

Ֆիզիկական մահվան հետ միասին մեղքն այն հիմնական խոչնդոտն է, որ խանգարում է մեզ նմանվել մեր Երկնային Հորը և վերադառնալ Նրա ներկայություն: Մեր մահկանացու վիճակում մենք հաճախ տեղի ենք տալիս գայթակղությանը, խախտում ենք Աստծո պատվիրանները և մեղանչում: … Չնայած դա երբեմն այլ կերպ է երևում, մեղքը միշտ տանում է դեպի դժբախտություն: Մեղքն առաջացնում է հանցանքի և ամոթի զգացումներ: Մեր մեղքերի պատճառով, մենք չենք կարող վերադառնալ ապրելու Երկնային Հոր հետ, մինչև որ նախ չներվենք և չմաքրվենք:

… Ինչպես ֆիզիկական մահվան դեպքում, մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել մեղքի հետևանքները: Մենք անօգնական ենք առանց Հիսուս Քրիստոսի Քավության» (Քարոզիր իմ ավետարանը, 50):

Նախքան Հիսուսը կծնվեր երկրի վրա, երբ Հովսեփն իմացավ, որ Մարիամը երեխա է սպասում, երազում նրան մի հրեշտակ այցելեց: Կարդացեք Մատթեոս 1.21 և գտեք՝ ինչ հայտնեց հրեշտակը Հովսեփին:

Հիսուսի մասին ասված հրեշտակի խոսքերից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը եկավ փրկելու մեզ մեր մեղքերից: Ձեր աղյուսակի «Մահկանացու կյանք» սյունակում գրեք այս վարդապետությունը:

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից: Քավությունը ներառում է Հիսուս Քրիստոսի տառապանքը, մահը և Հարությունը:

Նկար
Christ in Gethsemane, Crucifixion, resurrected Christ

Հիսուս Քրիստոսի Քավությունը

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ պիտի մենք անենք, որպեսզի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փրկվենք մեր մեղքերից:

    2. Ըստ Գործք 2.32, ուրիշ ի՞նչ պետք է մենք անենք:

Հիսուս Քրիստոսի դերը հետմահկանացու կյանքում

Երբևէ մահը խլե՞լ է ձեզանից սիրելի ընտանիքի անդամ կամ ընկեր:

Երկնային Հոր փրկության ծրագրի մասին մեր գիտելիքի շնորհիվ մենք գիտենք, որ մահանալուց հետո բոլոր մարդկանց հոգիները մուտք են գործում հոգիների աշխարհ:

Կարդացեք Ա Պետրոս 3.18-20 և Ա Պետրոս 4.6, և գտնեք, թե մահանալուց անմիջապես հետո ի՞նչ արեց Հիսուսը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.18-19, 30-32, և գտեք, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի ավետարանը քարոզվեր բոլորին՝ հոգևոր աշխարհում: (Վարդապետություն և Ուխտեր 138-ը հայտնություն է հոգևոր աշխարհի մասին, որ ստացել է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, մինչ նա խորհում էր հոգևոր աշխարհ կատարած Փրկչի այցի մասին, մինչ Նրա մարմինը գտնվում էր գերեզմանում:)

Ամփոփեք, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի հոգևոր աշխարհում ավետարանը քարոզվեր բոլորին:

Փրկիչը մահանալուց հետո երրորդ օրը հարություն առավ (տես Ա Կորնթացիս 15.4): Երբ մարդը հարություն է առնում, նրա հոգին և ֆիզիկական մարմինը վերամիավորվում են, որպեսզի այլևս չբաժանվեն (տես ՎևՈւ 138.17):

Նկար
Jesus Christ with Mary

Հարություն առած Տերը

Կարդացեք Ա Կորնթացիս 15.20-22 հատվածը և գտեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Հարությունն ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա:

Ձեր աղյուսակի «Հետմահկանացու կյանք» սյունակում գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն:

Կարդացեք Հայտնություն 20.12 հատվածը և գտեք, թե ինչ տեղի կունենա մեզանից յուրաքանչյուրի հետ հարություն առնելուց հետո:

Կյանքի գիրքը ներկայացնում է այս կյանքում մարդու մտքերն ու գործերը, ինչպես նաև երկնային հիշատակարան է պահվում արդարակյացների մասին (տես Bible Dictionary, “Book of life”): Մենք դատվելու ենք ոչ միայն ըստ մեր գործերի, այլև մեր մտքերի, խոսքերի և ցանկությունների (տես Մոսիա 4.30, Ալմա 12.14, ՎևՈւ 137.9):

Կարդացեք Հովհաննես 5.22, և գտնել, թե ով է մեզ դատելու: (Կարող եք գրել Հովհաննես 5.22 ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Հայտնություն 20.12 հատվածի կողքին:)

Ձեր աղյուսակի «Հետմահկանացու կյանք» սյունակում գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը կդատի ողջ մարդկությանը:

Երկնային Հոր ծրագրի վերջնական նպատակն է՝ Իր բոլոր զավակներին ընձեռել հնարավորություն՝ ձեռք բերել հավերժական կյանք կամ վեհացում, որը նշանակում է դառնալ Երկնային Հոր նման և Նրա հետ հավերժ ապրել հավերժական ընտանիքներում: Դիտարկեք ձեր ընտանիքը այժմ և ընտանիքը, որ հույս եք տածում ունենալ մի օր:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու է կարևոր ձեզ համար հավերժ ապրել Երկնային Հոր և ձեր ընտանիքի անդամների հետ:

Կարդացեք Հովհաննես 3.5, 16-17, և գտեք, թե ինչ պետք է մեզանից յուրաքանչյուրն անի հավերժական (կամ հավիտենական) կյանք ստանալու համար:

Հավատալ Միածին Որդուն նշանակում է հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և ապրել Նրա ավետարանին համաձայն:

Ձեր աղյուսակում «Հետմահկանացու կյանք» սյունակում գրեք հետևյալ սկզբունքը. Եթե հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և ապրում Նրա ավետարանով, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք:

  1. Կրկին մտածեք դասի սկզբում տրված հարցի մասին. «Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այս հարցի պատասխանը հիմնվելով այն բանի վրա, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր ձեր ուսումնասիրության ընթացքում:

Օգտագործեք աղյուսակը, որ կազմել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որպեսզի ուսուցանեք ձեր ընտանիքին կամ ուրիշներին Երկնային Հոր փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի ունեցած դերի մասին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես սովորեցի «Փրկության ծրագիրը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.