Գրադարան
Մաս 14. Օր 2. Հովհաննես 8


Մաս 14. Օր 2

Հովհաննես 8

Նախաբան

Երբ Փրկիչը Երուսաղեմում էր, տաղավարահարաց տոնի համար, որոշ դպիրներ և փարիսեցիներ բերեցին Նրա մոտ մի կին, ով մեղադրվում էր շնության մեջ, և հարցրեցին, արդյոք նա պետք է քարկոծվի՝ համաձայն Մովսեսի օրենքի։ Նա շփոթեցրեց մեղադրողներին և ողորմություն ցուցաբերեց այդ կնոջ հանդեպ։ Հիսուսը նաև հայտարարեց, որ Հայրը վկայում է Իր մասին, և Նա ուսուցանեց մեղքից ազատվելու մասին։ Երբ Հիսուս Քրիստոսը հայտարարեց, որ Նա մեծ Եհովան է եղել, փարիսեցիները փորձեցին քարկոծել Նրան։

Հովհաննես 8․1–11

Շնության մեջ բռնված կինը բերվում է Փրկչի մոտ

Դպիրները և փարիսեցիները ուզում էին անվանարկել Հիսուսին ժողովրդի առաջ և պատճառ ստեղծել, որ մեղադրեն Նրան, որովհետև ուզում էին ձերբակալել Նրան և մահվան ենթարկել (տես Հովհաննես 7.1, 32

Կարդացեք Հովհաննես 8.2–5, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին դպիրները և փարիսեցիները, երբ Հիսուսը Երուսաղեմում ուսուցանում էր տաճարում։

Ըստ Հովհաննես 8.6 հատվածի՝ ինչո՞ւ էին դպիրները և փարիսեցիները բերել շնացող կնոջը Հիսուսի մոտ։

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե դպիրները և փարիսեցիները ինչպես կարող էին օգտագործել այս իրադարձությունը որպես պատճառ Հիսուսին մեղադրելու համար.

Նկար
Elder Bruce R. McConkie

«Հիսուսի օրերում… շնության համար մահվան պատիժը կիրառելու գործելակերպն այլևս չի եղել։ Իրականում, ոչ մի մահվան պատիժ չէր կարող իրականանալ առանց հռոմեական վերիշխանների պաշտոնական թույլտվության, իսկ շնության դեպքում Հռոմի օրենքը մահը չէր նախատեսում։

«Այս շնացող կնոջ բերմամբ Հիսուսի մոտ, դպիրները և փարիսեցիները պատրաստում էին այս թակարդը Վարդապետի համար. (1) Եթե Նա համաձայնվեր Մովսեսի օրենքի հետ, որ կինը պետք է քարկոծվեր, Հիսուսը և՛ (ա) կարթնացներ ժողովրդի բարկությունը [զայրույթը] ընդհանուր առմամբ դրանով ցույց տալով, որ քարոզում է այն պատժի վերականգնումը, որը չուներ մարդկանց աջակցությունը, և՛ (բ) կխախտեր [դեմ կգնար] գերիշխող քաղաքացիական օրենքը՝ սահմանելով այն, ինչ Հռոմն արգելել էր։ (2) Եթե Նա չհամաձայնվեր Մովսեսի օրենքի հետ և քարոզեր որևէ բան ավելի պակաս, քան քարկոծելով մահը, Նա կմեղադրվեր օրենքը խեղաթյուրելու մեջ, ինչպես նաև անցյալի սրբազան սովորույթների հանդեպ անհարգալից վերաբերմունք և հրաժարում քարոզելու մեջ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:450–51):

Նրանց պատասխանելու փոխարեն, Փրկիչը «դէպի ցած ծռուելով՝ մատովը գրում էր հողի վերայ» (Հովհաննես 8.6):

Նկար
Christ writing on ground

Կարդացեք Հովհաննես 8.7–8, ուշադրություն դարձնելով Փրկչի՝ դպիրներին և փարիսեցիներին ուղղված պատասխանի վրա։

Ձեր կարծիքով, դպիրները և փարիսեցիներն ի՞նչ հնարավոր է մտածած կամ զգացած լինեին, երբ նրանք լսեցին Հիսուսի պատասխանը։

Փրկիչի պատասխանը լսելուց հետո, նրանք, ովքեր մեղադրում էին այդ կնոջը, իրենց մեղավոր զգացին և հեռացան` առանց պատժելու նրան (տես Հովհաննես 8.9

Ձեր կարծիքով, ի՞նչ հնարավոր զգացումներ ուներ այդ կինը, երբ նրա մեղքը բացահայտվել էր Հիսուսի և մարդկանց մեծ ամբոխի առաջ։ Կարդացեք Հովհաննես 8.10–11 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչ ասաց կնոջը, երբ բոլորը հեռացան։

Հովհաննես 8.11 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ավելացնում է հետևյալը. «Եվ այդ ժամից ի վեր կինը փառաբանում էր Աստծուն և հավատաց առ նրա անունը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 8.11 [John 8:11, footnote c]):

Փրկիչը թողություն չտվեց այդ կնոջ մեղքին, այլ ուղղություն տվեց նրան. «Գնա, եւ այսուհետեւ մեղք մի գործիր» (Հովհաննես 8.11)։ Մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը 11–րդ հատվածից. Փրկիչը ցուցաբերում է մեզ ողորմություն՝ տալով մեզ ապաշխարելու հնարավորություններ։ Խորհեք, թե ինչպես այս պատմությունը կարող է մեծացնել ձեր վստահությունը, որ Հիսուս Քրիստոսը գթասիրտ և բարի է և ցանկանում է ներել նրանց, ովքեր իրոք ապաշխարում են։

Հովհաննես 8.12–30

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է, որ Իր Հայրը վկայում է Իր մասին

Պատկերացրեք մի գեղազարդ առարկա։ Ապա փակեք ձեր աչքերը և, առանձին թղթի վրա, փորձեք նկարել այդ առարկայի մի հասարակ պատկեր առանց նայելու։

Ինչպե՞ս ձեր նկարը կարող է համեմատվել ձեր պատկերացրածի հետ։

Բացի նկարելուց՝ որո՞նք են այն բաները, որ դուք կարող եք անել ավելի լավ, երբ տեսնում եք ձեր արածը։

Տաղավարահարաց տոնի ժամանակ, չորս խոշոր ոսկե աշտանակ (նաև կոչվում են՝ մենորա կամ յոթթևանի մոմակալ) լուսավորում էին տաճարի տարածքը պարերի և այլ տոնական միջոցառումների ընթացքում՝ ուշ գիշերին և վաղ առավոտյան։ Այս ոսկե աշտանակները ոչ միայն ապահովում էին տոնակատարությունները լույսով, այլ խորհրդանշում էին, որ Իսրայելը պիտի լիներ լույս նրանց համար, ովքեր քայլել են մթության մեջ։

Կարդացեք Հովհաննես 8.12 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ հայտարարեց Իր մասին, երբ ուսուցանում էր տաճարում՝ այն տեղի մոտ, որտեղ դրված էին աշտանակները։ Ընդգծեք այն ամենը, ինչ գտաք այդ մասին:

Մենք սովորում ենք այս հատվածից, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է։

Նկար
menorah

Խոշոր մենորաներ լուսավորել են տաճարի բակերը տաղավարահարաց տոնի ժամանակ։

Ավարտեք հետևյալ սկզբունքը այն բանով, ինչը կարող ենք սովորել Փրկչի ուսմունքից Հովհաննես 8.12 հատվածում։ Եթե մենք հետևենք Փրկչին, ապա

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս եք դուք զգում, որ Փրկիչն օգնում է ձեզ խուսափել հոգևոր մթության մեջ քայլելուց։

Մի շարք Հին Կտակարանի մարգարեություններ վկայում են, որ Մեսիան լինելու էր լույս բոլոր ազգերի համար (տես, օրինակ, Եսայիա 49.6, 60.1–3): Այսպիսով, հայտարարելով Իրեն որպես Աշխարհի Լույսը, Հիսուսը հռչակում էր, որ Նա Մեսիան է։

Փարիսեցիները մեղադրեցին Հիսուսին՝ Ինքն Իր մասին վկայելու համար (տես Հովհաննես 8.13): Հիսուսը հայտարարեց, որ և՛ Նա, և՛ Իր Հայրը վկայում են, որ Փրկիչը Աստծո Որդին է (տես Հովհաննես 8.14–18

Կարդացեք Հովհաննես 8.19, հատվածները ուշադրություն դարձնելով, թե Հիսուսն ինչ է ասել Երկնային Հոր մասին փարիսեցիների գիտելիքի վերաբերյալ։

Ելնելով 19-րդ հատվածից՝ մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Երբ մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին, մենք կճանաչենք Հորը։

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, թե ինչպես ենք մենք ճանաչում Երկնային Հորը սովորելով Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավիչ տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Բառերով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար հայտնի դարձնել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր իսկական բնույթը: …

«Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորությունը, աղերսելով հավատքի համար. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով» [Lectures on Faith (1985), 42]” (“The Grandeur of God,” Ensign or Liahona, Nov. 2003, 70, 72)։

Հովհաննես 8.21–30 հատվածներում մենք կարդում ենք, որ ավելի ուշ, Փրկիչը զգուշացրել է փարիսեցիներին, որ եթե նրանք չհավատան Նրան, նրանք կմահանան իրենց մեղքերի մեջ։ Նա նաև ուսուցանել է, որ Նա ոչ մի բան չի անում Իրենից. Նա անում է միայն այն, ինչ Հայրը սովորեցնում Իրեն անել։

Հովհաննես 8.31–36

Հիսուսը սովորեցնում է մեղքից ազատվելու մասին

Դուք երբևէ եղե՞լ եք ինչ–որ կերպ սահմանափակված շարժվելու ձեր ունակության մեջ, օրինակ՝ լինելով կապված կամ անկարող դուրս գալ փոքր տարածքից։ Ինչպե՞ս եք ձեզ զգացել: Դասի այս մասն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք, թե ինչ է տանում դեպի հոգևոր սահմանափակում և ինչ է տանում դեպի հոգևոր ազատություն։

Կարդացեք Հովհաննես 8.31–32 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Փրկիչն ասել, որ մենք պետք է անենք, որպեսզի լինենք ազատ։ Այնուհետև, հիմնվելով ձեր սովորածի վրա, լրացրեք ազատ դաշտերը հետևյալ գծապատկերում.

Նկար
diagram, blanks to freedom
Նկար
Elder Bruce R. McConkie

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին նշել է այն ազատություններից մի քանիսը, որոնք մենք կարող ենք վայելել, եթե մնանք Քրիստոսի խոսքի մեջ, դառնանք Նրա աշակերտներ և ճանաչենք ճշմարտությունը. «Ազատ՝ կեղծ վարդապետության նզովյալ ուժից, ազատ՝ կրքերից և հեշտասիրությունից, ազատ՝ մեղքի կապանքներից, ազատ՝ ամեն չարից և ապականող ազդեցությունից և ամեն զսպող ու խանգարող ուժից, ազատ գտնվել անսահմանափակ ազատության մեջ, որը միայն վեհացած էակներ են վայելում։ (Doctrinal New Testament Commentary, 1:456–57)։

Կարդացեք Հովհաննես 8.33 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե հրեաների կարծիքով, ինչն էր իրենց ազատ դարձնում։

Հրեաները սխալմամբ հավատում էին, որ պարզապես Աբրահամի հետնորդներ և Աբրահամյան ուխտի ժառանգներ լինելը կդարձնի իրենց հոգևորապես ազատ։ Կարդացեք Հովհաննես 8.34–36, ուշադրություն դարձնելով, թե ըստ Հիսուսի, ինչից մարդիկ պետք է ազատվեն։

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մեղք գործենք և չապաշխարենք, ապա կդառնանք մեղքի ծառաները։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «մեղքի ծառան» (Հովհաննես 8.34)։ Որպես ծառա թարգմանված բառն այստեղ կարող է նաև թարգմանվել որպես ստրուկ։

Ուսումնասիրեք հետևյալ գծապատկերը:

Նկար
diagram, choice and consequences

Որոշ մարդիկ այսօր շփոթված են, կարծելով, որ Քրիստոսի խոսքերին հետևելը սահմանափակում է նրանց, մինչդեռ աշխարհիկ ապրելակերպով ապրելը նրանց դարձնում է ազատ։ Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, թե ինչպես է հակառակը ճիշտ.

Նկար
Elder D. Todd Christofferson

«[Սատանայի] գայթակղություններին ենթարկվելը տանում է դեպի ավելի ու ավելի նեղ ընտրությունների հնարավորություններ, մինչև որ ընտրություն չի մնում, և դեպի հակումներ, որոնք մեր զորությունից վեր է դիմադրելու։ …

«… Աշխարհը … [համարում է], որ հնազանդությունը Աստծո օրենքներին և արարողություններին՝ «գերություն» է (Ալմա 30.24, 27)։ Այսպիսով, ինչպե՞ս է հնազանդությունը և ճշմարտությունը դարձնում մեզ ազատ։ Մենք հեշտությամբ կարող ենք պատկերացնել մի քանի գործնական եղանակներ, որոնցում ճշմարտությունը տալիս է մեզ ունակություն՝ անել բաներ, որոնք մենք այլապես չէինք կարող անել, կամ խուսափել դժբախտություններից, որոնք մենք այլապես հնարավոր է տառապենք։ …

«… Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ամեն լույսը և ճշմարտությունն տիրանալու շնորհիվ, Աստված ունի գերագույն ազատություն՝ լինելու և անելու։

«Նմանապես՝ երբ որ ավետարանի վարդապետության և սկզբունքների մեր հասկացողությունը մեծանում է, մեր կամքի ազատությունն ընդլայնվում է։ Նախ, մենք ունենք ավելի շատ ընտրություններ և կարող ենք կատարել ավելին և ստանալ ավելի մեծ օրհնություններ, որովհետև մենք ունենք ավելի շատ օրենքներ, որ կարող ենք պահել։ Պատկերացրեք մի սանդուղք. յուրաքանչյուր նոր օրենք կամ պատվիրան, որ մենք սովորում ենք, նման է ևս մեկ սանդուղքի ոտքի, որը մեզ թույլ է տալիս բարձրանալ ավելի բարձր։ Երկրորդը, լրացուցիչ հասկացողությամբ մենք կարող ենք անել ավելի խելացի ընտրություններ, որովհետև մենք ավելի պարզ ենք տեսնում ոչ միայն այլընտրանքներն, այլ նաև դրանց հնարավոր հետևանքները» (“Moral Agency,” Ensign, June 2009, 49–51)։

  1. Թերթեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը, գտնելով օրինակներ, թե ինչպես է հնազանդությունը պատվիրաններին և չափանիշներին տանում դեպի ազատություն և ինչպես է անհնազանդությունը տանում դեպի գերություն։ Գրքույկից ընտրեք մեկ չափանիշ և, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, արտագրեք և լրացրեք հետևյալ աղյուսակը.

    Չափանիշ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից.

    Ի՞նչ իմաստով է այս չափանիշով ապրելը տանում է դեպի ազատություն։

    Ի՞նչ իմաստով է այս չափանիշով չապրելը տանում է դեպի գերություն։

  2. Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում խոստացված ի՞նչ ազատություններ եք դուք անհատապես զգացել որպես պատվիրաններին և չափանիշներին հնազանդվելու արդյունք։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք առնվազն մեկ առանձնահատուկ ուղի, որը դուք կփնտրեք, որ լինեք ազատ՝ ապրելով համաձայն Փրկչի ուսմունքների:

Հովհաննես 8.37–59

Հիսուսը վկայում է Իր աստվածայնության մասին

Մտածեք որևէ մեկի մասին, ում ճանաչում եք, որ շատ նման է իր հորը: Մտածեք որևէ մեկի մասին, ով շատ տարբեր է իր հորից:

Հովհաննես 8.37–50 արձանագրում է, որ Հիսուս Քրիստոսն ասել է անհավատ հրեաներին, որ մինչդեռ Նա արտահայտում էր Իր Հոր խոսքերը, նրանք անում էին իրենց հոր գործերը։ Պաշտպանվելու համար, հրեաները պնդեցին, որ իրենց հայրը Աբրահամն է։ Փրկիչն այնուհետև ուսուցանեց, որ նրանք, ովքեր Աբրահամի զավակներ են, «Աբրահամի գործերը կ’գործէին» (Հովհաննես 8.39) և երբեք չէին փորձի սպանել որևէ մեկին, ով ուսուցանում էր ճշմարտությունը։ Հիսուսն ասաց այդ հրեաներին (փարիսեցիներին), որ նրանց հայրը դևն էր։ Նա բացատրեց, որ նրանք, ովքեր ընդունում են Աստծո խոսքը՝ Աստծուց են։ Բարկանալով՝ անհավատ հրեաները պնդեցին, որ Հիսուսը սամարացի է (ովքեր, հրեաների կարծիքով, բոլոր մարդկանցից ամենացածր էին) և դևի տիրապետության տակ է։

Կարդացեք Հովհաննես 8.51–53 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե այդ հրեաներն այնուհետև ինչ հարցրեցին Փրկչին։

Կարդացեք Հովհաննես 8.56–58, ուշադրություն դարձնելով փարիսեցիներին ուղղված Հիսուսի պատասխանին։ Կարդացեք նաև Հովհաննես 8.58 ո, ծանոթագրության հղումները և «Ես եմ» բառահոդվածը Սուրբ գրությունների ուղեցույցում։ (Նշում. Հունարեն Յոթանասնից թարգմանությունում ևս «Ես եմ» եզրը նույնությամբ կրկնվում է Ելից 3.14-ում։)

«Ես եմ» եզրը կարևոր է, որովհետև ակնարկում է Եհովային՝ անուն, որով հրեաները ճանաչել են Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն Հին Կտակարանի ժամանակներում։ Իրեն «Ես եմ» կոչելով՝ Հիսուսը հայտարարեց, որ Նա Հին Կտակարանի Աստվածն է։ Դուք գուցե գրեք հետևյալ վարդապետությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Հովհաննես 8.58 հատվածի կողքին. Հիսուս Քրիստոսը Եհովան է՝ Հին Կտակարանի Աստվածը։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք, որ Հիսուս Քրիստոսը Եհովան է՝ Հին Կտակարանի Աստվածը։

Կարդացեք Հովհաննես 8.59 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես արձագանքեցին հրեաները Փրկչի հայտարարությանը, որ Նա Եհովան է։

Հրեաները վերցրեցին քարեր՝ Հիսուսին սպանելու մտադրությամբ, համոզված լինելով, որ Իրեն Եհովա կոչելով, Նա աստվածանարգություն է գործել։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 8 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.