Գրադարան
Մաս 12, Օր 2. Ղուկաս 22


Մաս 12. Օր 2

Ղուկաս 22

Նախաբան

Քանի որ Նրա մահկանացու ծառայությունը մոտենում էր ավարտին, Հիսուսը սահմանեց հաղորդության խորհուրդը, ուսուցանեց Իր աշակերտներին ծառայել մյուսներին և պատվիրեց Պետրոսին զորացնել իր եղբայրներին: Փրկիչի քավիչ զոհաբերությունը սկսվեց Գեթսեմանի այգում: Նա բանտարկվեց և անարգանքի ենթարկվեց Կայիափայի առաջ: Մինչ Փրկիչը տանջանքների էր ենթարկվում, Պետրոսը ժխտեց, որ ճանաչում է Նրան:

Ղուկաս 22.1-38

Փրկիչը սահմանում է հաղորդության խորհուրդը և հրահանգներ տալիս Իր Առաքյալներին

Պատկերացրեք, որ դուք և ձեր ընտանիքի անդամներից մեկը նստած եք հատակին ձեր տան մեջ: Ձեր ընտանիքի անդամը ցանկանում է ոտքի կանգնել և խնդրում է ձեր օգնությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել նրան, եթե հատակին նստած եք մնացել: Ի՞նչ կլիներ, եթե դուք առաջինը ոտքի կանգնեիք:

Այս համանմանությունը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք ուրիշներին` օգնել հոգևոր աճ ապրել:

Երբ դուք ուսումնասիրեք Ղուկաս 22-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչպես օգնեք մյուսներին ոտքի կանգնել հոգեպես:

Ղուկաս 22.1-30-ից մենք տեղեկանում ենք, որ Իր մահկանացու ծառայության ավարտին Փրկիչը հանդիպեց Իր Առաքյալների հետ, որ միասին ճաշակեն Զատիկը: Այդ ընթացքում Նա հայտարարեց, որ նրանցից մեկը կդավաճանի Իրեն, սահմանեց հաղորդության խորհուրդը, պատվիրեց անել դա ի հիշատակ Իրեն և ուսուցանեց, որ մյուսներին ծառայողները բոլորից մեծն են: Փրկիչը նաև պատվիրեց Առաքյալներին շարունակել Իր գործը և խոսք տվեց նրանց, որ մի օր նրանք կնստեն Իր արքայությունում Իսրայելի տասներկու ցեղերին դատաստան անելու համար:

Կարդացեք Ղուկաս 22.31-32 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ըստ Փրկիչի , ինչ էր ցանկանում սատանան:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը տալիս է հետևյալ պարզաբանումը հատված 31-ին: «Եվ Տերը ասաց, Սիմոն, Սիմոն,սատանան պահանջեց որ մաղի թագավորության զավակներին ցորենի պես» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 22.31[Ղուկաս 22.31, ծանոթագրությունա]): Այլ կերպ ասած, սատանան ցանկանում էր ծուղակը գցել Պետրոսին այնպես, որ նա կարողանար ավելի հեշտությամբ ծուղակը գցել Եկեղեցու մյուս անդամներին:

«Ցորենը մաղվում է` առանձնացնելով հացահատիկի միջուկը թեփից: Ցորենը պահվում է, իսկ թեփը դեն նետվում: Եթե Սրբերը տեղի են տալիս գայթակղությանը և մասնակից դառնում աշխարհի մեղքերին, նրանք կորցնում են իրենց յուրահատկությունը և դառնում թեփի նման» (Նոր կտակարանի ուսանողի ձեռնարկ,[Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014],183): Փրկիչի տված համանմանության համաձայն, հավատքը, Պետրոսի և մյուսների վկայությունը կարող է նման լինել հացահատիկի միջուկի, որ սատանան ցանկանում է առանձնացնել կամ վերցնել նրանցից:

Գրի առեք մի երկու բան, որ սովորել եք Պետրոսի մասին, որոնք ցույց են տալիս, որ նա արդեն վկայություն ուներ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վերաբերյալ.

Ղուկաս 22.32-ում նշեք, թե ըստ Փրկիչի ինչ փորձությունների միջով պիտի անցներ Պետրոսը` նախքան կկարողանար զորացնել իր եղբայրներին:

Ունենալ ավետարանի վկայություն,նշանակում է, որ մի անձնավորություն ստացել է « գիտելիք և հոգևոր վկայություն` տրված Սուրբ Հոգուց» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Testimony,»scriptures. lds.org): Դարձի գալ դեպի ավետարանը նշանակում է «փոխել համոզմունքները, սիրտը և կյանքը, ընդունել և հաստատել Աստծու կամքը» (Սուրբ գրություննեի ուղեցույց, «Conversion, Convert,»scriptures.lds.org):

Հիմնվելով այն բանի վրա, ինչ ասել է Տերը Պետրոսին Ղուկաս 22.32-ում, մենք կարող ենք հաստատել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք դարձի ենք գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, կարող ենք նաև զորացնել ուրիշներին:

  1. Երբ մենք դարձի ենք գալիս, մեր համոզմունքները և գործողությունները հաստատում են Աստծու կամքը, և մենք կարող ենք օգնել կամ զորացնել ուրիշներին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է «որևէ մեկին օգնել ոտքի կանգնել» համանմանությունը կապվում այս սկզբունքի հետ:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչը կօգներ որևէ մեկինավելի խորը դարձի գալ դեպի ավետարանը:

Ընթերցեք Ղուկաս 22.33-34-ը` փնտրելով, թե ինչպես Պետրոսը պատասխանեց Փրկիչի հանդիմանանքին, և ինչ գուշակեց Փրկիչը, որ Պետրոսը կանի: Նշեք, ինչ որ կգտնեք:

Այս պատմության ավելի մանրամասն տարբերակը գրի է առնված Մատթեոս 26-ում: Ընթերցեք Մատթեոս 26.35-ը` փնտրելով, թե ինչ ասաց Պետրոսը Փրկիչին` գուշակությունը լսելուց հետո:

Ղուկաս 22.39-53

Փրկիչը տառապում է Գեթսեմանում` քրտնելով արյան մեծ կաթիլներովև դավաճանվում Հուդայի կողմից

Զատիկից հետո Հիսուսը և Նրա Առաքյալները գնացին Գեթսեմանի այգի: Կարդացեք Ղուկաս 22.39-43-ը փնտրելով, թե ինչ արեց Փրկիչն այնտեղ: Նշեք հատված 43-ում, թե ով ուժ տվեց Նրան:

Այս պատմությունից մենք սովորում ենք, որ եթե մենք պատրաստակամ ենք հնազանդվել Երկնային Հորը, Նա կօգնի մեզ ունենալ այն ուժը, որն անհրաժեշտ է կատարելու Նրա կամքը:

Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով Երկնային Հայրը մեզ կզորացնի:

Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք ձեզ զորացած եք զգացել Երկնային Տիրոջ կողմից, քանի որ ձգտել եք կատարել Նրա կամքը։

Ղուկասի պատմության մեջ Գեթսեմանի այգում Փրկիչի տառապանքները ներառնում են մի կարևոր մանրամասն, որը չի ընդգրկվում Մատթեոսի և Մարկոսի պատմություններում: Կարդացեք Ղուկաս 22.44-ը` փնտրելով, թե ինչպես է նկարագրում Ղուկասը Տիրոջ տառապանքն այնտեղ: Գուցե ցանկանաք ընդգծել այն խոսքերը, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Գեթսեմանի այգում տառապելիս Հիսուս Քրիստոսի քրտինքը արյան կաթիլների պես դարձավ:

Փրկիչը նկարագրեց Իր սեփական տառապանքը հայտնության ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.18–ը, փնտրելով, թե ինչպես է Փրկիչը նկարագրում Իր տառապանքը: Նաև կարդացեք Մոսիա 3.7-ը: Գրեք Վարդապետություն և Ուխտեր 19.18-ը և Մոսիա 3.7-ը ձեր սուրբ գրություններում Ղուկաս 22.44-ի կողքին` որպես խաչաձև հղումներ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ մտքեր եք ունենում, իմանալով որ Հիսուս Քրիստոսը այդքան շատ է տառապել ձեզ համար:

    2. Ինչպե՞ս է այս ճշմարտության իմացությունը ամրացնում ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի` ձեր նկատմամբ ունեցած սիրո վերաբերյալ։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է հետևյալը Փրկիչի տառապանքի մասին.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Մենք չգիտենք, մենք չենք կարող ասել, ոչ մի մահկանացու միտք չի կարող լիովին ընկալել այն, ինչ Քրիստոսն արեց Գեթսեմանում:

Մենք գիտենք, որ Նրա յուրաքանչյուր ծակոտիից արյուն էր հոսում, երբ Նա խմում էր այդ դառը բաժակից, որը Նրան տվել էր Իր Հայրը:

Մենք գիտենք, որ Նա տառապեց թե մարմնով, թե հոգով ավելի, քան հնարավոր է կենդանի մարդու համար :

«Մենք գիտենք, որ ինչ-որ կերպ մեզ համար անըմբռնելի ձևով Նրա տառապանքը բավարարեց արդարադատության պահանջները, ազատեց մեղավոր հոգիներին ցավից ու մեղքի պատժից, և ողորմածությունը ուժի մեջ մտավ նրանց համար, ովքեր հավատում են Նրա սուրբ անվանը:

«Մենք գիտենք, որ Նա ուժասպառ ընկած էր գետնին, երբ ցավի և տանջանքների անսահման ծանրության տակ դողում էր և չէր ցանկանում խմել այդ դառը բաժակը:

«Մենք գիտենք, որ փառքի արքունիքից հրեշտակը եկավ զորացնելու Նրան Իր չարչարանքներում և կարծում ենք, որ դա հզոր Միքայելն էր, որն առաջինն ընկավ, որ մարդը լիներ:

«Որքանով որ մենք կարող ենք դատել, այդ անսահման տառապանքները,այդ անհամեմատելի տանջանքները,շարունակվեցին երեք թե չորս ժամ» (“The Purifying Power of Gethsemane,” Ensign, May 1985, 9):

Ղուկաս 22.45-48-ից մենք տեղեկանում ենք, որ Գեթսեմանում Փրկիչի տառապանքից հետո Նրան դավաճանեց Հուդա Իսկարիովտացին:

Կարդացեք Ղուկաս 22.49-51-ը, փնտրելով, թե ինչ արեց Պետրոսը (տես Հովհաննես 18.10-ը) երբ ավագ քահանաները և այլոք եկան Քրիստոսին բանտարկելու: Նշեք, թե ինչ արեց Փրկիչը քահանայապետի ծառայի համար:

Ղուկաս 22.52-53-ից մենք տեղեկանում ենք, որ Փրկիչը հարցրեց ավագ քահանաներին և այլոց, թե ինչու էին բանտարկում Իրեն գիշերով` ցերեկվա փոխարեն, երբ Ինքը տաճարում էր:

Ղուկաս 22.54-71

Հիսուսը տանջանքների է ենթարկվում Սինեդրիոնի առաջ, իսկ Պետրոսը հրաժարվում է, որ ճանաչում է Նրան

Ղուկաս 22.54-իցմենք տեղեկանում ենք, որ Պետրոսը հետևեց Փրկիչին, երբ Նրան տարան քահանայապետի տունհարցաքննելու:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը: Սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածն ընթերցելիս, փնտրեք, թե ով խոսեց Պետրոսի հետ և ինչ ասաց նա, մինչ Փրկիչը հարցաքննության էր ենթարկվում: Գրեք ձեր պատասխանները համապատասխան սյունակում: (Նշում: Բոլոր չորս Ավետարաններում գրված է Պետրոսի ժխտման պատմությունը, բայց Հովհաննեսի պատմությունը պարունակում է ամենաշատ մանրամասները:)

Հղում

Ո՞վ խոսեց Պետրոսի հետ:

Ի՞նչ ասաց Պետրոսը:

Հովհաննես 18.15- 17

Հովհաննես 18.18, 25

Հովհաննես 18.26–27

Երբ ավարտեք աղյուսակը, սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին․ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Պետրոսը այդ մարդկանցից յուրաքանչյուրին ժխտեց, որ գիտի Հիսուսին:

Նկար
Պետրոսի ուրացումը

Կարդացեք Ղուկաս 22.61–62-ը` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Պետրոսը ուրացավ, որ ճանաչում է Փրկիչին:

Պատկերացրեք ձեզ Պետրոսի իրավիճակում այն բանից հետո, երբ երեք անգամ նա հրաժարվեց, որ ճանաչում է Հիսուսին: Ձեր կարծիքով, ի՞նչ մտքեր և զգացումներկունենայիք, երբ Փրկիչը նայեր ձեր վրա: Ի՞նչու այդպես զգացած կլինեիք:

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է Պետրոսի մասին հետևյալը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Պետրոսը դասական օրինակն է, թե ինչպես է աշխատում դյուրըմբռնող հոգիների վրա դարձի գալու ուժը: Մեր Տիրոջ աշխարհիկ ծառայության ընթացքում Պետրոսը վկայություն ունեցավ` ծնված հոգուց, Քրիստոսի աստվածային ծագումից և փրկության մեծ ծրագրից, որը Քրիստոսումն էր: «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին»,- ասաց նա, քանի որ Սուրբ Հոգին թույլ տվեց նրան արտահայտվել: (Մատթ. 16.13-19։) Երբ ուրիշները ետ գնացին, Պետրոսը առաջ եկավ առաքյալի համոզվածությամբ, «Մենք հավատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը` կենդանի Աստծոյ Որդին»: (Հովհաննես 6:69:) Պետրոսը գիտեր, և նրա գիտելիքը եկել էր հայտնությամբ:

«Բայց Պետրոսը դարձի չէր եկել, որովհետև նա չէր դարձել Սուրբ Հոգու նոր էակ: Պետրոսի վկայություն ստանալուց շատ ժամանակ անց, և հենց այդ գիշերը Հիսուսը բանտարկվեց, Նա ասաց Պետրոսին. Հիսուսն այսպես ասաց դա. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»: (Ղուկաս 22.32:) Անմիջապես դրանից հետո , հաշվի չառնելով իր վկայությունը, Պետրոսն ուրացավ, որ գիտեր Հիսուսին: (Ղուկաս 22.54-62։) Խաչելությունից հետոՊետրոսը գնաց ձկնորսության, միայն որպեսզի ետ կանչվի ծառայության հարություն առած Տիրոջ կողմից: (Հովհաննես 21.1–17:) Վերջապես Պենտեկոստեի օրը խոստացված հոգևոր նվիրաբերությունը ստացվեց, Պետրոսը և բոլոր հավատարիմ աշակերտները դարձան Սուրբ Հոգու նոր էակներ, նրանք իրապես դարձի էին եկել, և նրանց հաջորդ նվաճումը իրենց դարձի գալու հաստատման դրսևորումն էր: (Գործք 34:)» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 162-63):

Գործքից մենք տեղեկանում ենք, որ երբ Պետրոսը ստացավ Սուրբ Հոգու պարգևը, նա լիարժեք դարձի եկավ և իր կյանքի մնացած մասն անցկացրեց որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ (տես Գործք 4.13-17-ը, 5.25-29-ը):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Պետրոսի պատմությունից:

    2. Ո՞վ է այն մեկը, որին դուք գիտեք, ով թվում է, ճշմարտապես դարձի է եկել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ի՞նչ է արել այդ անձնավորությունը, որպեսզի ցույց տա , որ դարձի է եկել:

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որ խորացնեք ձեր դարձը առ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Գործեք ըստ այն տպավորության, որը հնարավոր է` ստանաք:

Ղուկաս 22.63-71-ից մենք տեղեկանում ենք, որ ավագ քահանաները ծաղրում էին և հարվածում Հիսուսին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 22-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.