Գրադարան
Մաս 13, Օր 1. Հովհաննես 2


Մաս 13. Օր 1

Հովհաննես 2

Նախաբան

Կանայում Փրկիչը կատարեց Իր երկրային ծառայության առաջին հանրային հրաշքը, երբ Նա ջուրը գինի դարձրեց: Նա մեկնեց Երուսաղեմ Իր հանրային ծառայության առաջին զատիկին մասնակցելու համար, և Նա առաջին անգամ մաքրեց տաճարը՝ վտարելով դրամափոխներին, ովքեր պղծում էին Իր Հոր տունը։

Հովհաննես 2․1–11

Հիսուսը ջուրը գինի է դարձնում

Մտածեք հետևյալ բաների մասին, որոնք տեղի են ունեցել առաջին անգամ ձեր կյանքում. ձեր առաջին օրը դպրոցում, ձեր առաջին աշխատանքը կամ, ձեր հիշելով, այն պահը, երբ առաջին անգամ զգացել եք Սուրբ Հոգին։ Ի՞նչ այլ առաջին փորձառություններ եք ունեցել, որոնք եղել են նշանակալից ձեր համար։

Ինչո՞ւ ենք մենք երբեմն կարևորում առաջին փորձառությունները մեր կյանքում։

Հիսուսի մկրտությունից կարճ ժամանակ անց, Նա և Իր աշակերտները ներկա էին եղել հարսանեկան խրախճանքի Կանայում, որը Հիսուսի հայրենի Նազարեթ քաղաքին մոտ գտնվող մի գյուղ էր։ Կանայում էր, որ Հիսուսը կատարեց Իր առաջին հիշատակված հրաշքը։

Կարդացեք Հովհաննես 2.1–3, ուշադրություն դարձնելով մի խնդրի վրա, որը ծագեց հարսանեկան խրախճանքի ժամանակ։

Գինի ընդունված խմիչք էր հարսանեկան խրախճանքում։ Երբեմն հարսանեկան խրախճանքը տևում էր մի քանի օր շարունակ։ Գինու վերջանալը կլիներ ամոթալի խրախճանքի հյուրընկալողների համար։ Հիսուսի մայրը՝ Մարիամը, դիմեց Հիսուսին, որպեսզի Նա օգնի համալրել գինու պաշարը։ Մենք չգիտենք, թե Մարիամն ինչ դեր է ունեցել հարսանեկան խրախճանքին, սակայն ակնհայտ է, որ նա զգաց որոշ պատասխանատվություն, երբ գինին վերջացավ։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ հասկանալ Հիսուսի պատասխանն Իր մորը. «Ի՞նչ կպատվիրես, որ ես անեմ քեզ համար, կին. ես կանեմ այն. քանզի իմ ժամանակը դեռ չի հասել» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 2.4 [in John 2:4, footnote a]). Հիսուսի օրոք «կին» կոչումը մորը դիմելու սիրալիր ու հարգալից ձևն էր։

Կարդացեք Հովհաննես 2.5, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Մարիամը սպասավորներին։ Խորհեք, թե Մարիամի հրահանգները սպասավորներին ինչ են սովորեցնում մեզ Հիսուսի հանդեպ իր հավատքի մասին։

Կարդացեք Հովհաննես 2.6–7, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ հանձնարարեց անել սպասավորներին։

Նկար
limestone pots

Կրաքարյա կարասներ Նոր Կտակարանի դարաշրջանից՝ Իսրայելում

«Հրէաների մաքրուելու համար» արտահայտությունը` 6-րդ հատվածում, վերաբերում է հրեական սովորույթին, երբ, մինչև սնունդն ընդունելը, տեղի էր ունենում հանդիսավոր ձեռքերի լվացում ջրով։ Մեծ քարե կարասները լցված էին ջրով, որն օգտագործվում էր նշված արարողությունների համար: «Մարը» մոտավորապես հավասար էր ինը գալոնի (34 լիտր), այնպես որ վեց կարասները կարող էին պարունակել 100–160 գալոն (մոտավորապես 380–600 լիտր)» Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 207): Ուշադրություն դարձրեք Հովհաննես 2.7 հատվածի վրա, թե որքան լիքը լցվեցին այդ կարասներից յուրաքանչյուրը։

Կարդացեք Հովհաննես 2.8, ուշադրություն դարձնելով, թե Հիսուսը ինչ հանձնարարեց անել սպասավորներին դրանից հետո։

Եթե լինեիք այդ սպասավորներից մեկը, ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք այդ հեղուկով լցված բաժակը սեղանապետին տանելիս։

Կարդացեք Հովհաննես 2.9–10, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց սեղանապետը բերված խմիչքը ճաշակելուց հետո։

Ի՞նչ էր պատահել ջրի հետ։

Սեղանապետի ասածը հասկանալու համար, ձեզ օգտակար կլինի իմանալ, որ ամենալավ գինին, հաճախ, մատուցում էին խրախճանքի սկզբում, իսկ ավելի ցածր որակի գինին՝ ավելի ուշ։

Իր մահկանացու ծառայության այս առաջին հիշատակված հրաշքի նշանակության կամ սիմվոլիզմի մասին Հիսուսը հատուկ մեկնաբանություն չի տվել։ Սակայն կան շատ նշանակալից ճշմարտություններ, որ կարող ենք սովորել Հիսուսի առաջին հիշատակված հրաշքի այս պատմությունից։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նշեք ճշմարտություններ, որոնք կարող եք բացահայտել Հովհաննես 2.1–10 հատվածներից Հիսուս Քրիստոսի, իր մոր հետ Նրա փոխհարաբերությունների և Նրա զորության մասին։

Հովհաննես 2.1–10 հատվածներից ձեր բացահայտված ճշմարտություններից մեկը կարող է նման լինել հետևյալին. Հիսուս Քրիստոսն ունի զորություն ֆիզիկական տարրերի վրա։

Կարդացեք Հովհաննես 2.11, ուշադրություն դարձնելով, թե այս հրաշքն ինչ ազդեցություն ունեցավ Հիսուսի աշակերտների վրա։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը սահմանում է, որ «նրա աշակերտների հավատքը մեծացավ նրանում» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 2.11):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է այս հրաշքի հասկացողությունը և այն հասկացողությունը, որ Հիսուս Քրիստոսը երկնքի և երկրի Արարիչն է և զորություն ունի ֆիզիկական տարրերի վրա, ամրացնել ձեռ հավատքն առ Հիսուս Քրիստոս։

    2. Նոր Կտակարանի ուրիշ ի՞նչ պատմություններ են նկարագրում, որ Հիսուս Քրիստոսը զորություն ունի ֆիզիկական տարրերի վրա։

Հովհաննես 2.12–25

Հիսուսը մաքրում է տաճարը

Հիշեք մի ակտիվ, բացօթյա խաղ, որը դուք խաղացել եք որպես երեխա։ Թեպետ խաղն անմեղ ու զվարճալի է, դուք հարմար կզգայի՞ք խաղալ այն սուրբ տաճարի տարածքում։ Ինչո՞ւ ոչ:

Հիսուսի ծառայության առաջին տարվա ընթացքում Նա ճամփորդեց Երուսաղեմ Զատիկը տոնելու համար։ Կարդացեք Հովհաննես 2.12–17 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր տեղի ունենում տաճարում, երբ եկավ Հիսուսը։

Նկար
Jesus cleansing the temple

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հիսուսը բորբոքվեց այն բանից, ինչ տեղի էր ունենում տաճարում։ Նկատեք, թե Հիսուսն ինչ արեց խնդիրը լուծելու համար։

Հազարավոր այցելուներ, ովքեր եկել էին Երուսաղեմ Զատիկի տոնակատարությանը, պետք է գնեին կենդանիներ՝ տաճարում զոհաբերություն մատուցելու համար որպես իրենց պաշտամունքի մի մաս։ Դրամափոխները փոխանակում էին հռոմեական և այլ արժույթներ տաճարային արժույթով, որպեսզի հնարավոր լիներ գնել զոհաբերության կենդանիներ, իսկ վաճառականների մի մասն էլ վաճառում էին անհրաժեշտ կենդանիները։ Չնայած այդ առևտուրն անհրաժեշտ էր, նման առևտրական գործունեությունը տաճարի արտաքին գավիթներում անհարգալից ու անպատկառ էր։ Բացի այդ, այս դրամափոխները սահմանում էին չափազանց բարձր գներ կենդանիների համար, ձգտելով ձեռք բերել չհիմնավորված շահույթներ։

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին նկարագրել է այդ գործողության տեսարանը. «Երբ Հիսուսը մտավ տաճարի արտաքին գավիթներ, … նրա առջև կային եզների ախոռներ, ոչխարների փարախներ, աղավնիների վանդակներ, ագահ մանրավաճառներ, որոնք զոհաբերության նպատակների համար ապրանք էին առաջարկում չափազանց թանկ գներով։ Բոլոր կողմերից, մարդկանցով շրջապատված էին դրամափոխների սեղանները, ովքեր շահույթի համար հռոմեական և այլ մետաղադրամներ էին փոխանակում տաճարային մետաղադրամով, որպեսզի հնարավոր լիներ զոհաբերության կենդանիներ գնել» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:137–38):

Իր գործերով և խոսքերով Հիսուսն ուսուցանեց Իր Հոր տան սրբության մասին։

Նկատեք, որ Հովհաննես 2.16 հատվածում Հիսուսն ասաց, որ տաճարը Իր Հոր տունն էր։ Սրանից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Տաճարը Աստծո տունն է:

Տաճարները Տիրոջ տներն են, որովհետև դրանք տեղեր են, որտեղ Աստված կարող է գալ։ Աստծո զավակների փրկությանը վերաբերվող արարողությունները կատարվում են տաճարներում, և նրանք, ովքեր այցելում են տաճար, կարող են այնտեղ զգալ Տիրոջ Հոգին։ Քանի որ տաճարը «Տիրոջ Տունն» է՝ ինչպես գրված է ճակատային մասում, Ինքը՝ Տերը, կարող է այնտեղ ներկա լինել ժամանակ առ ժամանակ։ Տաճարները երկրի վրա պաշտամունքի ամենասուրբ տեղերն են։

Կարդացեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը, ուշադրություն դարձնելով, թե ինչու Հիսուսը դուրս մղեց դրամափոխներին ու վաճառականներին տաճարից.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Բարոյական անկման ընթացում, պատկառանքն առաջին առաքինություններից մեկն է, որն անհետանում է։ … Փողասիրությունը մոլորեցրել էր Հիսուսի հայրենակիցներից շատերի սրտերը։ Նրանք սիրում էին շահն ավելի շատ, քան Աստծուն։ Չունենալով սեր Աստծո հանդեպ, ինչո՞ւ նրանք պետք է սիրեին նրա տաճարը։ Նրանք փոխարկեցին տաճարի գավիթները շուկայի և խլացրեցին հավատարիմների աղոթքներն ու սաղմոսները իրենց ագահ դրամափոխությամբ և անմեղ գառան մայունով։ Հիսուսը չի ցուցադրել ավելի մեծ զգացմունքային պոռթկում, քան երբ նա մաքրում էր տաճարը։ …

«Պոռթկման պատճառը կայանում է միայն երեք բառերում. «Իմ Հոր Տունը»: Այն սովորական տուն չէր. այն Աստծո տունն էր։ Այն կառուցվել էր Աստծո պաշտամունքի համար։ Այն տուն էր ակնածալից սրտի համար։ Այն նախատեսված էր լինել մարդկանց վշտերի ու փորձանքների մխիթարանքի մի տեղ, երկնքի հենց իսկ դարպասները։ «Դորանց վեր առէք այստեղից, – ասաց նա, – իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն»: (Հովհաննես 2.16:) Նրա նվիրվածությունը Բարձրյալի հանդեպ կրակ վառեց նրա հոգում և տվեց նրա խոսքերին այն ուժը, որը դաշույնի պես խոցեց օրինազացներին» (“Hallowed Be Thy Name,” Ensign, Nov. 1977, 52–53).

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ պնդումը. Ես կարող եմ պատկառանք ցուցաբերել տաճարի հանդեպ … Ապա երկու րոպեի ընթացքում թվարկեք պատկառանք դրսևորելու որքան հնարավոր է շատ եղանակներ՝ ավարտելով նախադասությունը։ Մտապահեք, որ դուք կարող եք պատկառանք ցուցաբերել տաճարի հանդեպ նույնիսկ երբ տվյալ պահին տաճարում չեք։

Ընտրեք ձեր ցանկի մտքերից մեկը և օգտագործեք այն՝ նպատակ դնելով պատկառանք ցուցաբերել տաճարի հանդեպ։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Հոհվաննես 2 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.