Գրադարան
Մաս 25, Օր 4. Փիլիպպեցիս 4


Մաս 25. Օր 4

Փիլիպպեցիս 4

Նախաբան

Պողոս Առաքյալը ուսուցանեց Փիլիպպեում գտնվող Սրբերին շարունակ աղոթել և փնտրել այն, ինչ արդար է: Նա նաև հայտնեց իր վստահությունը, որ Հիսուս Քրիստոսը հնարավորություն է տալիս զորանալու: Պողոսը ամփոփեց իր նամակը` ուղղված Փիլիպպեի Սրբերին շնորհակալական մի այլ արտահայտությամբ, իր նեղության օրերին իրեն սատար կանգնելու համար:

Փիլիպպեցիս 4.1-14

Պողոսը ուսուցանեց Փիլիպպեի Սրբերին շարունակ աղոթել և փնտրել այն, ինչ արդար է

Մեր կյանքի ընթացքում մենք կհանդիպենք մարտահրավերների կամ հանգամանքների, որոնք կարող են մեզ մտահոգություն պատճառել: Օրինակ.

  • «Ես մտահոգված եմ, թե արդյոք կհանձնեմ առաջիկա քննությունը»:

  • «Ես անհանգստացած եմ ընտանիքի հիվանդ անդամի առողջությամբ»:

  • «Ես մտահոգված եմ իմ հավատքը պաշտպանելու համար»:

  • «Ես մտահոգված եմ, թե արդյոք ես կարող եմ լինել հաջողակ միսիոներ»:

Ի՞նչ դժվարություններ կամ մտահոգություններ կան, որոնց հետ դուք ներկայումս բախվում եք ձեր կյանքում:

Ուսումնասիրեք Փիլիպպեցիս 4-ը և փնտրեք մի ճշմարտություն, որը կարող է օգնել մեզ, երբ մենք հանդիպում ենք հանգամանքների, որոնք կարող են մեզ մտահոգություն պատճառել:

Փիլիպպեցիս 4.1-5-ում մենք ընթերցում ենք, թե ինչպես էր Պողոսը խորհուրդ տալիս Սրբերին Տիրոջը հավատարիմ լինել մինչև վերջ, ուրախանալ Տիրոջով և թույլ տալ, որ իրենց զսպվածությունը կամ բարությունը (տես Փիլիպպեցիս 4.5, ծանոթագրություն ա) տեսանելի լինի ուրիշների համար:

Ընթերցեք Փիլիպպեցիս 4.6-ի առաջին արտահայտությունը, փնտրելով Պողոսի խորհուրդը Սրբերին:

Արտահայտությունը «ոչինչ հոգս մի անէք» հատված 6-ում նշանակում է շատ չմտահոգվել որևէ բանի մասին (տես Փիլիպպեցիս 4.6, ծանոթագրություն ա):

Ընթերցեք շարունակությունը Փիլիպպեցիս 4.6-ի, փնտրելով, թե Պողոսը ինչ խորհուրդ տվեց Սրբերին անել մտահոգվելու փոխարեն: (Աղաչանքը խոնարհ, լուրջ խնդրանք է):

Ընթերցեք Փիլիպպեցիս 4.7-ը, փնտրելով Պողոսի խոստացած օրհնությունը խոնարհաբար, անկեղծ և գոհունակությամբ աղոթելու համար: Նշեք, որ պահել բառը այդ չափածո տողում նշանակում է պաշտպանել (տես Փիլիպպեցիս 4.7, ծանոթագրություն գ):

Սկզբունքը, որ կարող ենք սովորել այդ չափածո տողերից, հետևյալն է` որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, եթե աղերսանքով և գոհունակությամբ աղոթենք, ապա կունենանք Աստծո խաղաղությունը: Հետևելով Պողոսի իմաստուն խորհրդին, խնդրեք Աստծուն` աղերսանքով և գոհունակությամբ աղոթելով, որը կօգնի ձեզ կյանքում պահել պատշաճ հավասարակշռություն, որն ավելի է, քան լինել շատ անհանգստացած կամ չափազանց մտահոգված ամեն մի մանրուքով և նրա արդյունքով:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանեց, թե ինչպես այդ սկզբունքով ապրելը մեզ կարող է օգնել. «Քանի որ Նա հարգում է ձեր ընտրությունը, Երկնային Հայրը երբեք ձեզ չի ստիպի աղոթել Իրեն: Բայց երբ դուք կատարում եք այդ ընտրությունը և ներառում Նրան ձեր ամենօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտում, ձեր սիրտը կսկսի լցվել խաղաղությամբ, զվարթ խաղաղությամբ: Այդ խաղաղությունը հավերժական լույս կկենտրոնացնի ձեր պայքարի վրա: Այն կօգնի ձեզ հաղթահարել այդ մարտահրավերները հավերժական հեռանկարի ճանապարհին» («Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը» Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2014, 93):

  1. Նկատեք, որ Փիլիպպեցիս 4.6-ում Պողոսը սովորեցրեց, որ մեր աղոթքները և խնդրանքները պետք է կատարվեն գոհունակությամբ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով երախտագիտություն հայտնելը ինչո՞վ կարող է օգնել, որ ստանանք Աստծո խաղաղությունը:

    2. Ըստ Երեց Սքոթի, ինչպե՞ս կարող է Աստծո խաղաղությունը օգնել մեզ մեր մարտահրավերների ժամանակ:

Խորհեք այն մտահոգությունների և հոգսերի մասին, որ դուք ունեիք այս դասի սկզբում: Օգտագործեք Պողոսի ուսուցանած աղերսանքով և երախտագիտությամբ աղոթելու սկզբունքը՝ անհանգստանալու փոխարեն: Երբ ձեր շրջապատում նկատում եք ուրիշ մարդկանց մտահոգությունը, նրանց հետ կիսվեք Պողոսի խոսքերով և այս սկզբունքով:

Հաջորդ 30 վայրկյանների ընթացքում կենտրոնացրեք ձեր մտքերը Փրկիչի վրա և այն բանի վրա, թե Նա ինչ է արել ձեզ համար:

Այդ մտքի վրա կենտրոնացումը ինչպես է ազդել ձեզ վրա:

Ընթերցեք Փիլիպպեցիս 4.8-9-ը` փնտրելով, թե Պողոսը Փիլիպպեցի Սրբերին ի՞նչ է հորդորել մտածել և անել: Նշեք կամ գրի առեք այն ամենը, ինչի վրա Պողոսը Սրբերին պատվիրել է կենտրոնացնել իրենց մտքերը: « Այն մտածեցէք» արտահայտությունը հատված 8-ում նշանակում է ուշադիր, երկարատև մտածեք:

Հատված 9-ում Պողոսը ի՞նչ խորհուրդ տվեց անել Եկեղեցու անդամներին : Ի՞նչ օրհնություն էր նա խոստացել Սրբերին, եթե նրանք իրենց նպատակը կենտրոնացնեին արդարակեցության վրա և հետևեին իր ուսմունքներին ու օրինակին:

Պողոսի ուսուցանած դասից մենք կարող ենք սովորել, որ եթե հավատարիմ Սրբերը իրենց մտքերը կենտրոնացնեն արդարացի բաների վրա և հետևեն առաքյալներին ու մարգարեներին, ապա խաղաղության Աստվածը կլինի նրանց հետ:

  1. Սուրբ Գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես մեր մտքերը կարող են ազդել մեր ցանկությունների և վարքագծի վրա, եթե դրանք կենտրոնացնենք արդարացի բաների վրա: :

Ընթերցեք Հավատո Հանգանակի 1.13-ը (Թանկագին Մարգարիտում), փնտրելով, թե որքան է այն նման Փիլիպպեցիս 4.8-ին:

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեջբերում կատարեց «Պողոսի հորդորանք»-ից Փիլիպպեցիս 4.8-ում Հավատո Հանգանակի տասներեքերորդ կետում նա փոխեց «մտածեք այդ բաների վրա» արտահայտությունը ավելի կենսունակ «ձգտեք այդ բաներին» արտահայտությամբ: Մտածեք, թե ինչու է կարևոր մեզ համար ձգտել այն բաներին, որոնք ճշմարիտ են, ազնիվ, արդար, անարատ, դուրեկան, պարկեշտ և բարի համբավ ունեցող կամ գովասանքի արժանի:

  1. Հետևյալ թեմաներից մեկի վերաբերյալ ընթերցեք խորհուրդը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում. «Թվագրում», «Հագուստ և Արտաքին», «Կրթություն», «Ուրախ ժամանց և զանգվածային լրատվամիջոցներ», «Ընկերներ»,«Օտար լեզու», կամ «Երաժշտություն և Պար»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ընտրած թեմայի անվանումը: Այնուհետև գրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները.

    1. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս թեմային վերաբերող Պողոսի ցուցումը գրի առնված Փիլիպպեցիս 4.8-9-ում մեր ընտրություններն ուղղորդելու համար:

    2. Երբ մենք ջանում ենք հետևել Պողոսի ցուցումներին, այս թեմային վերաբերող ի՞նչ մարտահրավերների կարող ենք հանդիպել:

    3. «Խաղաղության Աստուածը … ձեզ հետ» ունենալն (Փիլիպպեցիս 4.9-ում) ինչո՞ւ արժե արդար բաներ փնտրելու, առաքյալներին ու մարգարեներին հետևելու համար գործադրած ջանքերին:

Ինչպե՞ս կարող եք բարելավվել ձեր ջանքերը, կենտրոնացնելով ձեր մտքերը առաքինի բաների վրա: Խորհեք այն օրհնությունների մասին, որ դուք ստացել եք, քանի որ հետևել եք առաքյալների և մարգարեների ուսմունքին: Շարունակեք ապրել համաձայն այդ սկզբունքի, որպեսզի Տերը շարունակի ապահովել իր ընկերակցությունը և խաղաղությունը ձեր կյանքում:

Ինչպես գրի է առնված Փիլիպպեցիս 4.10-ում, Պողոսը շնորհակալություն է հայտնել Փիլիպպեցի Սրբերին փորձությունների ընթացքում, իրեն սատարելու և խնամելու համար: Ընթերցեք Փիլիպպեցիս 4.11-12-ը` փնտրելով, թե ինչ պատմեցՊողոսը Սրբերին իր սովորածի մասին:

Պողոսն ի՞նչ էր սովորել անել բոլոր հանգամանքներում:

Կարդացեք Փիլիպպեցիս 4.13-14-ը, փնտրելով Պողոսի զորության աղբյուրը: (Փիլիպպեցիս 4.13-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք առանձնահատուկ ձևով նշել այն, որպեսզի կարողանաք գտնել հետագայում):

Պողոսի հայտարարությունը հատված 13-ում վերաբերում է Հիսուս Քրիստոսի տված զորությամբ նրա ունակությանը, անել այն ամենը, ինչ հաճելի է կամ պահանջվում է Աստծու կողմից` ներառյալ յուրաքանչյուր հանգամանքում գոհ լինելը: Պողոսի նման, մենք նույնպես կարող ենք անել ամեն ինչ Հիսուս Քրիստոսի միջոցով, ով զորություն է տալիս մեզ:

Ի՞նչ կարող ենք անել, որ ստանանք զորությունը, որ Հիսուս Քրիստոսն է տալիս:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Առաջին Նախագահության Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանեց, թե Աստծո շնորհի զորությունը մեզ ինչ անելուհնարավորություն կարող է տալ : «Աստծո շնորհի [մեկ] այլ հատկանիշն է երկնքի պատուհանների բացելը, որոնց միջոցով Աստված ուժի և զորության օրհնություններ է թափում, հնարավորություն տալով մեզ հասնել բաների, որոնք այլ կերպ վեր կլինեին մեր ուժերից: Աստծո ապշեցուցիչ շնորհի միջոցով է, որ Նրա զավակները կարող են հաղթահարել խաբեության գաղտնի հակումները և սորուն ավազը, վեր կանգնել մեղքից, և «լինել կատարել[ագործված] Քրիստոսում» [Մորոնի 10.32]» («Շնորհի պարգևը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108):

Այդ ուժի փորձարկման ուղիներից մի քանիսը ներառում են զարգացրած ճկունություն, վճռականություն, քաջություն, համբերություն և հաստատակամություն, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր տոկունություն և ուժ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն դեպքի մասին, երբ ձեր հավատքը Հիսուս Քրիստոսում ձեզ ուժ տվեց անելու ինչ-որ լավ բան:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրության սերտում. Փիլիպպեցիս 4.13

  1. Փիլիպպեցիս 4.13-ի սերտումը կօգնի հիշել այդ ճշմարտությունը, երբ դուք կամ ձեզ շրջապատողները պայքարում եք ունենալ ուժ, որ հաղթահարեք դժվարությունները և ապրեք արդարակյաց կյանքով: Անընդհատ ընթերցեք Փիլիպպեցիս 4.13-ը, որ հեշտությամբ մտապահեք այն: Արտասանեք այն ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ մոտ և հրավիրեք այդ անձնավորությանը կիսվել իր փորձով, եթե հավատքը առ Հիսուս Քրիստոս նրան ուժ է տվել որևէ լավ բան անել: Այնուհետև ձեր անունը ստորագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

Փիլիպպեցիս 4.15-23

Պողոսը ավարտում է Փիլիպպեցիներին գրված նամակը շնորհակալական արտահայտությամբ

Փիլիպպեցիս 4.15-23-ում մենք ընթերցում ենք, որ Պողոս Առաքյալը կրկին շնորհակալություն է հայտնում Փիլիպպեի Սրբերին իր նեղության օրերին իրեն սատար կանգնելու համար: Սրբերի ընծաները հաճելի նվիրաբերություն էին Աստծուն, և Պողոսը խոստացավ, որ Աստված իրենց կարիքները նմանապես կբավարարի:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Փիլիպպեցիս 4-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.