Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Երուսաղեմ


Երուսաղեմ

Քաղաք, որը գտնվում է այժմյան Իսրայելում: Այն ամենանշանակալից քաղաքն է աստվածաշնչյան պատմության մեջ: Այստեղ են գտնվում քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների ամենասրբազան վայրերից մի քանիսը, որտեղ պարբերաբար այցելում են բազում հավատարիմ հավատացյալներ: Այն հաճախ ակնարկվում է որպես սուրբ քաղաք:

Մի ժամանակ, հայտնի լինելով որպես Սաղեմ (Ծն. ԺԴ.18; Սաղ. ՀԶ.2), Երուսաղեմը Հեբուսացիների քաղաքն էր, մինչև որ Դավիթը գրավեց այն (Հես. Ժ.1; ԺԵ.8; Բ Թագ. Ե.6–7) և դարձրեց իր մայրաքաղաքը: Մինչ այդ, այն առավելապես ծառայել էր որպես լեռնային ամրոց, որն 800 մետր բարձր էր ծովի մակարդակից: Բոլոր կողմերից, բացի հյուսիսայինից, այն շրջապատված է խոր հովիտներով:

Դավիթ թագավորը Երուսաղեմում իր թագավորության ժամանակ ապրում էր փայտե պալատում: Սակայն Սողոմոնի թագավորության ժամանակ մարդիկ շատ բաներ արեցին քաղաքը գեղեցկացնելու համար, այդ թվում՝ կառուցեցին թագավորական պալատը և տաճարը:

Իսրայելի և Հուդայի թագավորությունների բաժանվելուց հետո, Երուսաղեմը մնաց Հուդայի մայրաքաղաքը: Նրա վրա հաճախ հարձակվում էին զավթիչ զորքերը (Գ Թագ. ԺԴ.25; Դ Թագ. ԺԴ.13; ԺԶ.5; ԺԸ–ԺԹ; ԻԴ.10; ԻԵ): Եզեկիայի օրոք Երուսաղեմը դարձավ կրոնական պաշտամունքի կենտրոն, սակայն մասամբ ավերվեց Ք.ծ.ա. 320, 168 և 65թթ.: Հերովդեսը վերականգնեց պատերը և տաճարը, սակայն Ք.ծ.հ. 70թ. Հռոմեացիներն ամբողջովին ավերեցին այն: