2019
Ուրախությունը Հիսուս Քրիստոսում է
Ապրիլ 2019


Ուրախությունը Հիսուս Քրիստոսում է

Մորմոնի գրքում ես կարդացել եմ ուրախության մասին (2 Նեփի 2.25): Երբ մարդը երիտասարդ է և առողջ, ուրախության զգացումը բնական և տրամաբանական է նրա համար: Բայց տարիների ընթացքում, երբ մարդը կորցնում է իր առողջությունը, ուրախության խոսքերը տարօրինակ են հնչում նրա համար:

Եկեղեցում 19 տարի իմ անդամության արդյունքում ես համոզվել եմ, որ մարդը կարող է ուրախ ու երջանիկ լինել՝ անկախ հանգամանքներից: Ես սովորել եմ ուրախանալ փոքր և մեծ բաներով. լսել թռչունների երգը, զգալ ծաղիկների բույրը, գրկել իմ թոռներին: Բայց ես մեծ ուրախություն եմ զգում, գիտակցելով, որ այն գնվել է մեծ գնով: Այս ուրախությունը պարգև է Հիսուս Քրիստոսից: Նրա ծնունդը, կյանքը և օրինակը, Գողգոթայի խաչը և հրաշագործ հարությունը իմ սիրտը լցնում են երախտագիտությամբ ու երջանկությամբ: Իմ կյանքի փորձությունները ես ընկալում եմ ոչ թե որպես պատիժ, այլ փորձառություններ, որոնք ամրացնում են իմ հավատքը և կառուցում ուրիշների հավատքը:

Այսօր իմ սիրտը հրճվում է, քանի որ իմ մայրը, դուստրը և նրա ողջ ընտանիքը ապրում են ավետարանով, որ իմ ավագ թոռը սկսել է ծառայել տաճարում, իսկ նրա կրտսեր քույրն ու եղբայրը սիրում են կարդալ սուրբ գրություններն ու երգել Երեխաների Միության երգերը:

Չնայած ես համարյա կորցրել եմ տեսողությունս, սակայն գիտեմ, որ իմ Փրկիչն ապրում է: Նա ինձ տալիս է ուժ, ուրախություն և հավերժական կյանքի հույս: