Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Ապրիլ. Հիսուս Քրիստոսը ինձ սովորեցնում է ընտրել ճիշտը


Ապրիլ

Հիսուս Քրիստոսը ինձ սովորեցնում է ընտրել ճիշտը

«Որովհետեւ ես ձեզ օրինակ տուի, որ ինչպէս ես ձեզի արի, դուք էլ անէք» (Հովհաննես ԺԳ.15):

Երգ. Հիսուս Քրիստոսի մասին ձեր ընտրությամբ մի երգ Մանկական Երգարանից

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ պլանավորեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է:

Օգնեք հասկանալ (կարդալ սուրբ գրությունները և նկարներ նկարել). Մի մեծ թղթի վրա գրեք «Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է» արտահայտությունը: Թուղթը կտրեք չորս մասի: Հետևյալ նախադասություններից ամեն մեկը գրեք մասերից մեկի վրա.

Նկար
children holding up pictures

Երբ ուսուցանում եք ավետարանի սկզբունքները, օգնեք երեխաներին ուղիներ գտնել դրանք իրենց կյանքում կիրառելու համար:

Երգեք «Ես փորձում եմ լինել Հիսուսի նման» (CS, 78–79) երգը: Խնդրեք երեխաներին բացատրել, թե ինչ է սովորեցնում երգը: Ցույց տվեք Քրիստոսի նկարը, և ասեք երեխաներին, որ Նա շատ բաներ է մեզ սովորեցրել Իր կատարյալ օրինակի միջոցով: Երեխաներին բաժանեք չորս խմբի, և յուրաքանչյուր խմբի տվեք թղթի մասերից մեկը և մաքուր թղթեր: Խնդրեք նրանց միասին կարդալ սուրբ գրությունը և հետո նկարներ նկարել այն թեմայի շուրջ, թե ինչպես նրանք կարող են հետևել Քրիստոսի օրինակին: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին բացատրել իրենց սուրբ գրությունը, նկարները և իրենց մասը դնել գրատախտակի վրա: Երբ բոլոր մասերը միացվեն, միասին կրկնեք. «Հիսուս Քրիստոսը ինձ համար կատարյալ օրինակ է»:

Շաբաթ 2 և 3. Հիսուս Քրիստոսը սովորեցրել է ինձ ճիշտ ապրելու ուղին:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգել). Երգեք «Ընտրեք ճիշտ ուղին» (CS, 160–61) երգը, և երեխաների կեսին խնդրեք լսել, թե մենք ինչպես կարող ենք երջանիկ լինել, իսկ մյուս կեսին՝ լսել, թե ինչը մեզ կօգնի և ցույց կտա ուղին: Քննարկեք, թե ինչ սովորեցին երեխաները երգից:

Օգնեք հասկանալ (խաղալ գուշակող խաղ և կարդալ սուրբ գրությունները). Պատրաստեք բառաշերտեր հետևյալ բառերով և սուրբ գրությունների հղումներով. սոված (Մատթեոս Ե.6), լուսավորի (Մատթեոս Ե.16), սիրեցեք (Մատթեոս Ե.44), և աղոթք անել (Մատթեոս Զ.6): Ցուցադրեք Լեռան Քարոզը նկարը: Բացատրեք, որ Հիսուսը բարձրացավ լեռան վրա Իր աշակերտներին ուսուցանելու համար: Այն, ինչ Նա սովորեցրեց, այժմ կոչվում է Լեռան Քարոզ: Բառաշերտերից մեկը ցույց տվեք երեխաների կեսին, և խնդրեք նրանց բեմադրել բառը, որ մնացած երեխաները գուշակեն: Միասին կարդացեք համապատասխան սուրբ գրությունը, և երեխաներին օգնեք հասկանալ, թե ինչ է ուսուցանել Քրիստոսը և ինչպես մենք կարող ենք հետևել Նրա օրինակին: Նույնը կրկնեք մյուս բառերով և սուրբ գրություններով:

Նկար
boy with hands as if praying
Նկար
april wordstrips

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք կիրառել (քննարկել իրավիճակի ուսումնասիրությունը). Թղթի չորս կտորների վրա գրեք Հիսուսի հետևյալ ուսմունքները. (1) Լինել արդարության սոված և ծարավ, (2) Թող այսպես լուսավորի ձեր լույսը, (3) Սիրեք ձեր թշնամիներին, (4) Աղոթեք Երկնային Հորը: (Մտածեք նկարներ օգտագործելու մասին, որոնք լուսաբանում են այս ուսմունքները կրտսեր երեխաների համար:) Թերթիկները դրեք սենյակի տարբեր մասերում: Նախապատրաստվեք իրավիճակների ուսումնասիրությանը (տես ՈԻՉԱՄԿ, 161–62), որը կօգնի երեխաներին հասկանալ, թե ինչպես կիրառել այս ուսմունքները: Օրինակ՝ «Ինչ-որ մեկը դպրոցում ծաղրում է ձեզ և անպատիվ խոսքեր ասում: Ի՞նչ կանեք դուք»: Կրկնեք վերը նկարագրված գուշակող խաղի սուրբ գրությունները և նշեք, որ սենյակի տարբեր մասերում դրված թերթիկները համապատասխանում են սուրբ գրություններին: Երեխաների համար կարդացեք իրավիճակների ուսումնասիրությունները և հրավիրեք նրանց կանգնել և շրջվել դեպի այն թերթիկը, որի ուսմունքը կօգնի նրանց ընտրել ճիշտը: Մի քանի երեխաների խնդրեք ասել, թե ինչ ընտրություն իրենք կկատարեին:

Շաբաթ 4. Ես զգում եմ իմ Փրկչի սերը, երբ փորձում եմ լինել Հիսուս Քրիստոսի նման:

Օգնեք հասկանալ (երգ երգել և ընտրություններ կատարել). Երգեք «Ես զգում եմ իմ Փրկչի սերը» երգը (CS, 74–75): Գրեք մի քանի իրավիճակների ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են, թե ինչպես կարող է երեխան հետևել Քրիստոսի ուսմունքներից մեկին: Նաև ներառեք սուրբ գրության հղում, որտեղ կարելի է գտնել այդ ուսմունքը: Ներքևում կան մի քանի օրինակներ:

Սառան խնդրել էր իր կրտսեր քրոջը չօգտագործել իր գունավոր կավիճները, սակայն նրա քույրիկը, այնուամենայնիվ, օգտագործեց դրանք: Հիսուսին նմանվելու համար Սառան կարող էր.

  1. Բարկանալ իր քույրիկի վրա:

  2. Թաքցնել իր գունավոր կավիճները:

  3. Ներել իր քույրիկին:

    Մատթեոս ԺԸ.21–22:

Ջոնը ֆուտբոլ է խաղում իր ընկերների հետ և նկատում է մեկ այլ տղայի, որը մենակ կանգնած դիտում է խաղը: Քրիստոսին նմանվելու համար Ջոնը կարող էր.

  1. Ծաղրել տղային մենակ լինելու համար:

  2. Ոշադրություն չդարձնել տղայի վրա և շարունակել խաղալ իր ընկերների հետ:

  3. Հրավիրել տղային իրենց հետ ֆուտբոլ խաղալու:

    Հովհաննես ԺԳ.34:

Խնդրեք մի երեխայի կարդալ իրավիճակների ուսումնասիրություններից մեկը: Այնուհետև խնդրեք նրան մեկ առ մեկ կարդալ պատասխանները: Հրավիրեք մնացած երեխաներին կանգնել, երբ նրանք լսեն պատասխանը, որը կհամապատասխանի Հիսուսի օրինակին հետևելուն: Հրավիրեք մի քանի երեխաների բարձրաձայն կարդալ սուրբ գրությունը, և քննարկեք, թե ինչ է ուսուցանել Հիսուսը: Քննարկեք, թե այս իրավիճակում Հիսուսի օրինակին հետևելը ինչպես կարող է մեզ օգնել զգալ Փրկչի սերը: Նույնը կրկնեք յուրաքանչյուր իրավիճակի նկարագրության հետ:

Նկար
girls reading scriptures

Թող երեխաները բարձրաձայն կարդան սուրբ գրություններից: Տեղյակ եղեք յուրաքնչյուր երեխայի ունակությունների մասին, և օգնեք յուրաքանչյուրին, որ արդյունավետորեն մասնակցեն:

Օգնեք կիրառել. Խնդրեք երեխաներին այս շաբաթ անել այն, ինչ Հիսուսը կցանկանար, որ նրանք անեին: Ասեք նրանց, որ մյուս շաբաթ դուք կխնդրեք նրանցից ոմանց պատմել, թե ինչ իրենք արեցին և ինչպես զգացին Փրկչի սերը:

Օգնություն երաժշտության ղեկավարին

Նկար
teacher holding up three fingers

Որպեսզի օգնեք երեխաներին սովորել նոր երգ, խորհեք հետևյալի շուրջ.

  • Խնդրեք երեխաներին ազդանշան տալ, երբ նրանք երգում են որոշակի բառ, կամ հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ են երգում այդ բառը: Օրինակ, երգեք «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (CS, 34–35), և խնդրեք նրանց հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ են նրանք երգում «Իր Որդուն» բառերը:

  • Ընտրեք նկար և բառ, որոնք ներկայացնում են երգի յուրաքանչյուր արտահայտությունը, և դրանք դրեք թղթի վրա: Օրինակ, երբ դուք երգեք «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (CS, 34–35), ցուցադրեք «Ինչպես կարող էր Հայրը հայտնել աշխարհին սեր և քնքշություն» արտահայտությունը նկարի հետ միասին, որի վրա նկարված է սիրտ և գրված է քնքշություն բառը: «Նա ուղարկեց իր Որդուն` նորածին մանկիկին, խաղաղությամբ և սրբությամբ» արտահայտության ժամանակ ցուցադրեք Սուրբ ծննդյան նկար և խաղաղություն բառը: Դուք կարող եք ներգրավել երեխաներին, մինչ նրանք կբռնեն նկարները երգելու ընթացքում: