Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հուլիս. Ես ընտրում եմ ճիշտը, ավետարանի սկզբունքներով ապրելով


Հուլիս

Ես ընտրում եմ ճիշտը, ապրելով ավետարանի սկզբունքներով

«Ուստի, եկեք հավատարիմ լինենք Տիրոջ պատվիրանները պահելիս» (1 Նեփի 3.16):

Երգ. «Իմաստուն մարդը և անխելք մարդը»

(CS, 281) կամ ձեր ընտրությամբ մի երգ Մանկական երգարանից

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ծոմապահությունն ու աղոթքը կարող են ամրացնել իմ վկայությունը:

Ներկայացրեք վարդապետությունը (դիտել առարկայական դաս). Պատրաստեք երկու բառաշերտ` Ծոմապահություն և Աղոթք: Հրավիրեք երկու երեխայի իրար մոտ կանգնել, և յուրաքանչյուր երեխայի տվեք բառաշերտերից մեկը: Թող մի երեխա քայլելով անցնի նրանց միջով: Խնդրեք առաջին երկու երեխաներին ամուր բռնել իրար ձեռքերը և խնդրեք մյուս երեխային կրկին փորձել քայլել նրանց միջով: Նշեք, թե որքան ավելի ուժեղ են երեխաները, երբ նրանք միասին են: Բացատրեք, որ ծոմապահությունն ու աղոթքը ավելի զորավոր են, երբ մենք դրանք միասին ենք օգտագործում: Գրատախտակին գրեք «Ծոմապահությունն ու աղոթքը կարող են ամրացնել իմ վկայությունը», և թող երեխաները միասին կրկնեն այն:

Նկար
girls holding wordstrips
Նկար
july wordstrips

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Օգնեք հասկանալ (լսել սուրբ գրություններ և մասնակցել առարկայական դասի). Խնդրեք երեխաներին ուշադրությամբ լսել, թե ինչ բաներ արեցին Մոսիայի որդիները ավետարանում ամուր լինելու համար, նրանց համար կարդալով Ալմա 17.2–3: Հրավիրեք երեխաներին ցուցադրել իրենց ուժը. Լարելով մկանները, ամեն անգամ, երբ լսեն որևէ բան, որն օգնել է Մոսիայի որդիներին դառնալ ուժեղ:

Ծոմապահության վերաբերյալ զրույց վարեք` տալով մի քանի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Ի՞նչ է ծոմապահությունը», «Ինչո՞ւ մենք պետք է ծոմ պահենք» և «Ինչո՞ւ մենք պետք է աղոթենք, երբ ծոմ ենք պահում» (տես Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Ծոմապահության օրենքը», Ensign, May 2001, 73–75): Թող զրույցին մասնակցող յուրաքանչյուր երեխա բռնի թելի կամ պարանի մի ծայրից: Յուրաքանչյուր պարանի մյուս ծայրը բռնեք ձեր ձեռքում: Զրույցի վերջում խնդրեք պարանները բռնող երեխաներին գալ սենյակի կենտրոն և իրենց բոլոր պարանները միահյուսել իրար` դարձնելով այն ամուր պարան: Բացատրեք, որ բարակ պարաններից յուրաքանչյուրի ավելացումը պարանն ավելի ամուր է դարձնում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ նման ձևով՝ ամեն անգամ ծոմ պահելով և աղոթելով, մենք ամրացնում ենք մեր վկայությունը:

Նկար
string demonstration

Տեսողական ներկայացումները օգնում են երեխաներին հասկանալ վերացական գաղափարները:

Շաբաթ 2. Բարի լինելը նշանակում է մյուսների համար հաճելի բաներ անել և ասել:

Ներկայացրեք վարդապետությունը. (անգիր սովորել սուրբ գրություն). Գրատախտակին գրեք «Իրար հետ քաղցր եղէք» (Եփեսացիս Դ.32), յուրաքանչյուր բառի տակ գրելով 1-ից մինչև 4 թվերը: Յուրաքանչյուր երեխայի նշանակեք 1-ից մինչև 4 թվերից մեկը: Սկզբում թող կանգնեն բոլոր 1-երը և ասեն «Իրար» և հետո շուտ նստեն: Հետո թող կանգնեն 2-ները և ասեն «հետ» և արագ նստեն: Շարունակեք մինչև արտահայտությունն ամբողջությամբ ասվի: Կրկնեք մի քանի անգամ: Այնուհետև թող բոլոր երեխաները միասին կրկնեն արտահայտությունը:

Օգնեք հասկանալ (պատմություն լսել և երգ երգել). Երեխաներին պատմեք բարի լինելու մասին մի պատմություն, օրինակ՝ «Պաշտպանել Քալեբին» պատմությունը (Ընկեր, մարտ 2009, 4–5): Խնդրեք նրանց բարձրացնել իրենց երկու բթամատերը, երբ պատմության մեջ լսում են բարի արարքի մասին, և երկու բթամատերը ցած ուղղել, երբ լսում են անբարյացակամ արարքի մասին: Երգեք «Բարին ինձնից պիտ գա» (CS, 145) երգը: Խնդրեք երեխաներին կանգնել, երբ նրանք երգեն այն մասին, թե ում նկատմամբ պետք է բարի լինեն: Կրկին երգեք երգը և խնդրեք նրանց ուղղել իրենց երկու բթամատերը դեպի իրենց, երբ երգեն «Բարին ինձնից պիտ գա» խոսքերը:

Նկար
child with watch

Ներկայացումների մեջ երեխաներին ներգրավելը ակտիվ կպահի երեխաներին և կօգնի նաև գրավել մնացած երեխաների ուշադրությունը:

Օգնեք կիրառել (կիսվել բարի լինելու եղանակներով). Ներկայացրեք երեխաների կյանքից մի շարք մարդկանց (ինչպես օրինակ՝ հայր, մայր, քույր, եղբայր, պապիկ, ընկեր կամ ուսուցիչ) և նայնականացրեք նրանց բառաշերտի վրա գրված բառի, նկարի կամ հասարակ առարկաների հետ (ինչպես օրինակ՝ փողկապը կարող է ներկայացնել հայրիկին, ձեռնափայտը՝ պապիկին, և այլն): Առարկաները տվեք մի քանի երեխաների և նրանց հրավիրեք գալ սենյակի կենտրոն: Թող յուրաքանչյուր երեխա կիսվի որևէ հաճելի բանով, որը կարող է ասել կամ անել այն անձնավորության համար, ում ներկայացնում է իր առարկան: Ապա խնդրեք նրանց փոխանցել իրենց բառաշերտերը, նկարները կամ առարկաները ուրիշ երեխաների: Կրկնեք, եթե ժամանակը թույլ է տալիս:

Շաբաթ 3. Ակնածանքը՝ խորը հարգանք ու սեր է առ Աստված:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգել). Թելից պատրաստեք մի քանի վզնոց, որոնցից յուրաքանչյուրին ամրացված է թղթե սրտիկ: Յուրաքանչյուր սրտիկի վրա գրեք «Ակնածանքը սեր է» (CS, 31) երգի հիմնական մի բառ կամ արտահայտություն, (օրինակ, լուռ նստել, մտածել, զգալ, և այսպես շարունակ): Հրավիրեք մի քանի երեխաների կրել վզնոցները: Երգեք «Ակնածանքը սեր է» երգը և խնդրեք վզնոց կրող երեխաներին ակնածանքով քայլել դեպի սենյակի կենտրոնը, երբ երգում են իր սրտիկի վրայի բառը: Վզնոց կրող երեխաներին հրավիրեք հաջորդականությամբ կանգնել և կրկին երգել երգը:

Նկար
hearts
Նկար
heart

Սրտիկներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Օգնեք կիրառել (քննարկումներ ակնածանքի մասին). Բառաշերտեր պատրաստեք կամ հասարակ նկարներ նկարեք, որտեղ պատկերված են աչքեր, ձեռքեր, ոտքեր, ականջներ, բերան և միտք: Երեխաներին խմբերի բաժանեք, և յուրաքանչյուր խմբի թույլ տվեք ընտրել բառաշերտերից կամ նկարներից երկուսը: Թող յուրաքանչյուր խումբ կիսվի (խոսքերով և գործողություններով) մի քանի եղանակներով, որով իրենց մարմնի այդ մասը կարող է ակնածալից լինել` հարգանք և սեր ցուցաբերելով առ Աստված:

Նկար
body parts
Նկար
eyes
Նկար
hands
Նկար
feet
Նկար
ears
Նկար
mouth
Նկար
brain

Պատկերներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Շաբաթ 4. Ազնվությունը ճիշտն ասելն է` անկախ հետևանքներից:

Օգնեք հասկանալ (քննարկում հետևանքների մասին). Նախապատրաստեք մի քանի իրավիճակների ուսումնասիրություններ (տես ՈՒՉԱՄԿ, 161–62), որոնցում երեխաները կանգնած կլինեն ազնիվ կամ անազնիվ լինելու ընտրության առջև: Օրինակ, «Դուք խփել եք ձեր եղբորը, և ձեր մայրը հարցնում է, թե ինչու է նա լաց լինում»: Հարցրեք. «Ինչպիսի՞ն կլինեն ազնիվ լինելու հետևանքները»: Այնուհետև հարցրեք. «Ինչպիսի՞ն կլինեն անազնիվ լինելու հետևանքները»: Օգնեք երեխաներին հասկանալ, որ ազնվությանը անմիջապես հետևող հետևանքները կարող են դժվարին լինել, սակայն տևական հետևանքները առաջնորդում են դեպի խաղաղություն և երջանկություն:

Օգնեք կիրառել (հորինել հանգավոր փոքր բանաստեղծություն). Հրավիրեք յուրաքանչյուր դասարանի (նրանց ուսուցիչների օգնությամբ) հորինել մեկ տողանոց արտահայտություն կամ հանգավոր փոքր բանաստեղծություն ազնվության վերաբերյալ: Օրինակ, «Եթե միշտ ճիշտն խոսեմ, երջանիկ ես կլինեմ»: Հրավիրեք յուրաքանչյուր դասարանի կիսվել իրենց արտահայտությամբ մնացած երեխաների հետ: Քաջալերեք նրանց կրկնել արտահայտությունը, երբ կանգնած կլինեն անազնիվ լինելու գայթակղության առաջ:

Նկար
children reading scriptures