Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Դեկտեմբեր. Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է


Դեկտեմբեր

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է

«Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ` Աստծո Որդին: Ես կյանքն եմ ու լույսն աշխարհի» (ՎևՈՒ 11.28):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Երկնային Հայրն Իր Որդուն աշխարհ ուղարկեց:

Ներկայացրեք վարդապետությունը (կրկնել վարժության հատվածը). Երեխաների հետ միասին մի քանի անգամ կրկնեք հետևյալ տողերը.

Երկնային Հայրն Իր Որդուն աշխարհ ուղարկեց:

Նա եկավ որպես մանուկ: (ձեռքերը պահեք այն դիրքով, կարծես, մանկիկ եք գրկել)

Նա մեծացավ ձեր և իմ նման: (գոտկատեղից կռացեք և դանդաղ կանգնեք)

Որովհետև Նա սիրեց մեզ, (ձեռքերը սրտին) Նա մահացավ մեզ համար: (նստեք)

Քանի որ Նա հարություն առավ, մենք կրկին կապրենք: (կրկին կանգնեք)

Բացատրեք, որ սուրբ գրություններում Հիսուսն ասում է մեզ, որ Նա Աստծո Որդին է: Միասին բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.28:

Նկար
children participating

Պատմությունը պատմելիս երեխաների մասնակցությունը կօգնի նրանց կենտրոնացած պահել և ներգրավված լինել:

Օգնեք հասկանալ (նկարել և լսել մի պատմություն). Թող յուրաքանչյուր երեխա նկարի Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունից մի տեսարան կամ անձնավորության (օրինակ՝ Մարիամին, Հովսեփին կամ հովիվներին): Վերապատմեք Ղուկաս Բ.4–17 և Մատթեոս Բ.1–12: Հրավիրեք երեխաներին պատմության համապատասխան պահին բարձրացնել իրենց նկարները: Այս վարժության ընթացքում դուք կարող եք երգել Սուրբ Ծննդյան երգեր Մանկական Երգարանից (տես 34–54 էջերը): Ուսուցման ընթացքում երաժշտությունն օգտագործելու առաջարկությունների համար, տես ՈՒՉԱՄԿ, 172–75:

Նկար
drawing of stable
Նկար
drawing of stars
Նկար
drawing of family in stable

Շաբաթ 2. Հիսուսը զարգանում էր իմաստությունով և հասակով, և շնորհքով` Աստծո և մարդկանց մոտ:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգել և անգիր սովորել սուրբ գրություն). Ցուցադրեք նկարներ, որտեղ երևում է, ինչպես էր Հիսուսը զարգանում մանուկ հասակից մինչև չափահաս դառնալը: Միասին երգեք «Հիսուսը մանուկ էր» (CS, 55) երգը և խնդրեք երեխաներին բացատրել, թե ինչ է երգը սովորեցնում Հիսուսի մասին: Օգնեք երեխաներին անգիր սովորել Ղուկաս Բ.52, օգտագործելով հասարակ շարժումներ, որոնք կներկայացնեն Հիսուսի զարգացումը՝ իմաստությունով (ցույց տվեք գլուխը), հասակով (ցուցադրեք ուժը), շնորհքով Աստծո մոտ (ծալեք ձեռքերը) և մարդկանց մոտ (ձեռքով թափահարեք մի ընկերոջ):

Օգնեք կիրառել (կարդալ սուրբ գրությունները և մասնակցել վարժություններին). Սենյակը բաժանեք չորս մասի և յուրաքանչյուր մասում դրեք հետևյալ նշաններից մեկը. Հիսուսը զարգանում էր իմաստությունով— ՎևՈՒ 88.118, Հիսուսը զարգանում էր հասակով —ՎևՈՒ 89.20, Հիսուսը զարգանում էր շնորհքով` Աստծո մոտ —ՎևՈՒ 88.63, Հիսուսը զարգնում էր շնորհքով` մարդկանց մոտ —Առակաց ԺԸ.24: Նախապատրաստեք պարզ վարժություն յուրաքանչյուր մասի համար, ինչպես օրինակ՝ Երկնային Հոր և Նրա պատվիրանների մասին երեխաների տարիքին համապատասխանող հարցեր («իմաստություն»), չափերիզ` երեխաների հասակը նշելու համար, թուղթ` առողջարար ուտելիք նկարելու համար («հասակ»), և պատմություններ Ընկեր կամ Լիահոնա ամսագրերից` վկայության և ընկերության վերաբերյալ («շնորհքով Աստծո մոտ» և «շնորհքով մարդկանց մոտ»): Բացատրեք, որ մենք բոլորս էլ զարգանում ենք այնպես, ինչպես Հիսուսը` «իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով` Աստուծոյ եւ մարդկանց մօտ» (Ղուկաս Բ.52): Երեխաներին բաժանեք չորս խմբի և խնդրեք մի չափահասի յուրաքանչյուր խմբի առաջնորդել նշաններից մեկի մոտ, որտեղ նրանք միասին կկարդան սուրբ գրությունը և կմասնակցեն վարժությանը: Ցածրաձայն մի երաժշտություն նվագեք, երբ երեխաները տեղափոխվում են մեկ այլ նշանի մոտ:

Նկար
measuring activity

Հիսուսը զարգանում էր հասակով

Հիսուսը զարգանում էր շնորհքով` Աստծո մոտ

Այս վարժության մեջ երեխաները կարող են զգալ, որ իրենք նման են Հիսուս Քրիստոսին, երբ հասկանան, որ Նա զարգանում էր այնպես, ինչպես իրենք:

Շաբաթ 3. Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն ու կյանքն է:

Ներկայացրեք վարդապետությունը (սուրբ գրքային վարժություն). Սենյակի հանդիպակաց կողմերում դրեք Քրիստոսի ծննդյան և մահվան նկարներ: Ասեք երեխաներին, որ դուք կկարդաք որոշ սուրբ գրություններ, որոնք կամ Հիսուսի ծննդյան նշանների, կամ Նրա մահվան նշանների վերաբերյալ են: Խնդրեք երեխաներին շրջվել դեպի այն նկարը, որին վերաբերվում է ձեր կարդացած սուրբ գրությունը: (Եթե ձեր Երեխաների Խումբը փոքր է, երեխաները կարող են քայլել դեպի նկարները): Կարդացեք 3 Նեփի 1.15, 19, 21. 8.20, 22–23: Քննարկեք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը լույս բերեց աշխարհին: Խնդրեք երեխաներին կապել իրենց աչքերը և պատկերացնել, թե ինչ դժվարությունների կարող էին հանդիպել, եթե ստիպված լինեին ապրել առանց լույսի: Այս դժվարությունները համեմատեք այն դժվարությունների հետ, որոնց մենք կհանդիպեինք, եթե չունենայինք Հիսուս Քրիստոսի ավետարանը: Կարդացեք Հովհաննես Ը.12 և հրավիրեք երեխաներին լսել, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի չքայլենք խավարի մեջ:

Օգնեք հասկանալ (խաղալ գուշակող խաղ). Բացատրեք, որ շատ խորհրդանշաններ օգնում են մեզ հիշել, որ Հիսուսը աշխարհի լույսն է. որոշ խորհրդանշաններ օգտագործվում են Սուրբ Ծննդյան ժամանակ: Այս խորհրդանշաններից մի քանիսը դրեք պարկի մեջ (ինչպես օրինակ՝ մոմեր, թղթե աստղիկներ կամ լույսեր): Խնդրեք մի երեխայի ձեռքը մտցնել պարկի մեջ, առանց նայելու շոշափել առարկաներից մեկը`, գուշակել, թե ինչ է դա և հետո ցույց տալ այն մնացած երեխաներին: Խնդրեք երեխային կիսվել որևէ բանով, որ Հիսուս Քրիստոսն արեց՝ մեր կյանքում լույս բերելու համար: Կրկնեք մյուս նկարներով:

Օգնեք կիրառել (նկար նկարել). Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթե արև: Թող նրանք գրեն կամ նկարեն, թե ինչպես կարող են հետևել Հիսուս Քրիստոսի լույսին: Խրախուսեք նրանց կիսվել իրենց թերթիկներով իրենց ընտանիքների հետ:

Նկար
sunshine

Արևի նկար կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Շաբաթ 4. Ջոզեֆ Սմիթը տեսավ և վկայեց Հիսուս Քրիստոսի մասին:

Օգնեք հասկանալ (բացել նվերներ). Նվերի տեսքով փաթեթավորեք Առաջին Տեսիլքի նկարը: Բացատրեք, որ շատ մարդիկ ծնունդը տոնելիս նվերներ են տալիս: Հարցրեք, թե ում ծնունդն ենք մենք տոնում Սուրբ Ծննդյան օրերին: Բացատրեք, որ մեկ այլ կարևոր անձնավորություն էլ է ծնվել դեկտեմբերին: Հրավիրեք մի երեխայի բացել նվերը պարզելու համար, թե ով է այդ անձնավորությունը: Ասացեք երեխաներին, որ դեկտեմբերի 23-ին Ջոզեֆ Սմիթի ծնունդն է: Քննարկեք Առաջին Տեսիլքը և բացատրեք, որ մեզ կարևոր պարգևներ են տրվել ի շնորհիվ այն բանի, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ և վկայեց Հիսուս Քրիստոսի մասին: Գրատախտակին գրեք «Պարգևներ, որոնք տրվել են մեզ ի շնորհիվ այն բանի, որ Ջոզեֆ Սմիթը տեսավ և վկայեց Հիսուս Քրիստոսի մասին»: Պատրաստեք չորս մեծ թղթի կտորներ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված կլինեն հետևյալ պարգևներից մեկը. «Մենք ունենք Մորմոնի Գիրքը», «Մենք այսօր երկրի վրա ունենք ճշմարիտ Եկեղեցի», «Մենք ունենք քահանայություն», «Մենք գիտենք, որ Երկնային Հայրը լսում և պատասխանում է աղոթքներին»:

Նկար
gifts we have been given chalkboard
Նկար
gifts we have been given

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Երեխաներին բաժանեք չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի տվեք թերթիկներից մեկը և խնդրեք նկարել այդ պարգևը: Խնդրեք նրանց որպես պարգև տալ իրենց նկարը մեկ այլ խմբի: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի ցույց տալ և բացատրել իրենց պարգևը մնացած երեխաներին և դնել նկարը գրատախտակի վրա:

Օգնեք կիրառել (վկայել Հիսուս Քրիստոսի մասին). Թող երեխաները փակեն իրենց աչքերը և մտածեն որևէ մեկի մասին, ում հետ կարող են կիսվել ավետարանի պարգևով: Ասացեք նրանց, որ իրենք կարող են նմանվել Ջոզեֆ Սմիթին և վկայել Հիսուս Քրիստոսի մասին: