Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Օգոստոս. Ես ընտրում եմ իմ կյանքը լցնել բաներով, որոնք հրավիրում են Հոգին


Օգոստոս

Ես որոշում եմ իմ կյանքը լցնել բաներով, որոնք հրավիրում են Հոգին

«Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,- մենք ձգտում ենք այդ ամենին» (Հավատքի հանգանակ 1.13):

Երգ. «Փորձում եմ նմանվել Հիսուսին»

(CS, 78–79)

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Լավ ընկերներ ունենալը կօգնի ինձ ընտրել ճիշտը:

Օգնեք հասկանալ և կիրառել (պատմություն լսել). Պատմեք հետևյալ պատմությունը. «Երկու տղաներ ճանապարհի մոտ գտան մի զույգ մաշված կոշիկներ: Հեռվում նրանք տեսան արտում աշխատող մի մարդու: Տղաներից մեկն առաջարկեց, որ նրանք թաքցնեն կոշիկները և հետո տեսնեն, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի մարդը»: Խնդրեք երեխաներին ասել, թե իրենք ինչ կասեին այս տղային: Այնուհետև պատմեք պատմության մնացած մասը: «Մյուս տղան առաջարկեց, որ կոշիկները թաքցնելու փոխարեն յուրաքանչյուր կոշիկի մեջ դնեն մեկական արծաթադրամ, և հենց դա էլ նրանք արեցին: Շուտով մարդը վերադարձավ: Երբ նա գտավ դրամները, լցվեց երախտագիտությամբ և ծնկի գալով գոհաբանության աղոթք ասաց: Նա խոսեց իր կնոջ մասին, ով հիվանդ էր, և իր երեխաների մասին, ովքեր ուտելիք չունեին, և նա խնդրեց Տիրոջը, որ օրհնի նրանց, ովքեր օգնել են իրեն: Տղաները ջերմ մի բան զգացին իրենց սրտերում և շնորհակալ էին, որ ընտրեցին ճիշտը» (տես Gordon B. Hinckley, in Conference Report, Apr. 1993, 71, կամ Ensign, May 1993, 54): Հրավիրեք մի քանի երեխաների պատմել, թե ինչպես են լավ ընկերները նրանց օգնել ընտրել ճիշտը:

Շաբաթ 2. Ես պետք է կարդամ, լսեմ և դիտեմ այնպիսի բաներ, որոնք հաճելի են Երկնային Հորը:

Ներկայացրեք վարդապետությունը (դիտել առարկայական դաս). Երեխաներին ցույց տվեք մրգով լի մի աման և աղբով լի մի աման: Հարցրեք, թե որը լավ կլինի ուտել և ինչու: Բացատրեք, որ Երկնային Հայրը ուզում է, որ մենք լցնենք մեր մտքերը բաներով, որոնք լավ են մեզ համար, և ոչ թե բաներով, որոնք կործանարար են: Հրավիրեք նրանց ասել. «Ես պետք է կարդամ, լսեմ և դիտեմ բաներ, որոնք հաճելի են Երկնային Հորը», կատարելով ձեռքի պարզ շարժումներ՝ կարդալ, լսել և դիտել բառերին համապատասխան:

Նկար
bowls of dirt and fruit

Օգնեք հասկանալ (քննարկել վարդապետությունը). Ասացեք երեխաներին, որ եթե մենք կատարում ենք Երկնային Հորը ոչ հաճելի ընտրություններ, մենք կարող ենք կորցնել շատ կարևոր մի բան: Խնդրեք նրանց լսել, թե որն է այդ կարևոր բանը, մինչ դուք կարդաք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Զվարճանք և լրատվամիջոցներ» բաժնի առաջին պարբերությունը (տես նաև «Ավետարանի իմ սկզբունքները»): Հարցրեք երեխաներին, թե արդյոք նրանք լսեցին, թե ինչ ենք մենք կորցնում, երբ սխալ ընտրություններ ենք կատարում (Հոգին): Երեխաներին բաժանեք երեք խմբի և թող նրանք հերթով այցելեն երեք կայարաններ` «Կարդալ», «Լսել» և «Դիտել»: Յուրաքանչյուր կայարանում հրավիրեք երեխաներին կարդալ, լսել կամ դիտել մի բան, որը հաճելի է Երկնային Հորը: Քննարկեք, թե ինչպես են իրենց զգում, երբ կարդում, լսում և դիտում են բաներ, որոնք հաճելի են Աստծուն:

Շաբաթ 3 և 4. Հանգստության օրը ես կանեմ բաներ, որոնք ինձ կօգնեն մոտ մնալ Երկնային Հորը:

Ներկայացրեք վարդապետությունը (անգիր սովորել սուրբ գրություն). Ասացեք երեխաներին, որ դուք նրանց որոշ հուշումներ կտաք մի կարևոր ուղերձ բացահայտելու համար: Ելից Ի.8-ի յուրաքանչյուր բառի առաջին տառը գրեք գրատախտակին (Հ Հ Օ Ն Ս Պ Հ): Բացատրեք, որ տառերը ուղերձի յուրաքանչյուր բառի առաջին տառերն են: Տվեք հաջորդ հուշումը` ցուցադրելով Մովսեսի և Տասը Պատվիրանների նկարը: Հետո հրավիրեք երեխաներին բացել Ելից Լ.8 և կարդալ այն միասին: Թույլ տվեք, որ երեխաները բացահայտեն գրատախտակին գրված տառերի և սուրբ գրության միջև եղած կապը: Օգնեք երեխաներին անգիր սովորել սուրբ գրությունը, ցույց տալով գրատախտակի տառերը, մինչ նրանք մի քանի անգամ կրկնեն սուրբ գրությունը:

Նկար
children around teacher with basket

Վարժությունները Երեխաների Խմբի չափերի հետ հարմարեցնելը կօգնի ավելի շատ երեխաներ ներգրավել: Եթե ձեր Երեխաների Խումբը մեծ է, այս վարժության համար, մի քանի զամբյուղ պատրաստեք և թույլ տվեք երեխաներին կիսվել ավելի փոքր խմբերի:

Օգնեք հասկանալ (քննարկել և գունավորել). Երեխաներին բաժանեք չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք կարդալ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի «Պահել Հանգստյան Օրը» բաժնից մի պարբերություն: Խնդրեք նրանց քննարկել պարբերությունը իրենց խմբերում և հետո կիսվել մնացած երեխաների հետ, թե ինչ նրանք սովորեցին: Յուրաքանչյուր երեխայի տվեք թերթիկներ և հրավիրեք նրանց նկարել որոշ լավ բաներ, որ կարող են անել հանգստյան օրը: Խնդրեք մի քանի երեխաների կիսվել իրենց նկարներով Երեխաների Խմբի մնացած երեխաների հետ: Խրախուսեք նրանց տանը իրենց ընտանիքների հետ կիսվել իրենց սովորածով:

Օգնեք հասկանալ (կատարել սուրբգրքյան վարժություն). Նախքան Երեխաների Խմբի դասի սկսվելը նախապատրաստեք մի զամբյուղ, որը լի է թղթի կտորներով, որոնք ներկայացնում են մանանա, որը կօգտագործվի այս վարժության ընթացքում: Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

  • Ի՞նչ ուտելիք տվեց Տերը իսրայելացիներին անապատում:

  • Որքա՞ն պետք է նրանք հավաքեին յուրաքանչյուր օր:

  • Ի՞նչ պետք է նրանք անեին վեցերորդ օրը:

  • Ի՞նչն էր տարբեր Հանգստյան օրը:

Թող երեխաները լսեն պատասխանները, մինչ դուք պատմեք մանանա հավաքելու իսրայելցիների պատմությունը (տես Ելից ԺԶ.11–31): Խնդրեք նրանց կանգնել, երբ նրանք լսեն հարցերից մեկի պատասխանը: Թող մի երեխա վերապատմի պատմության այն մասը, որը պատասխանում է հարցին: Այնուհետև շարունակեք պատմության մնացած մասերին համապատասխան: Երբ վերջացնեք, խոսեք երեխաների հետ այն մասին, թե ինչու Տերը չէր ուզում, որ իսրայելցիները մանանա հավաքեին Հանգստյան օրը: Թող երեխաները փակեն իրենց աչքերը և ձևացնեն, թե քնած են: Արագ կերպով «մանանան» ցրեք սենյակով մեկ: Խնդրեք երեխաներին բացել իրենց աչքերը և հավաքել մանանայի իրենց բաժինը (մեկ կամ երկու կտորներ): Խնդրեք երեխաներին մանանան հետ դնել զամբյուղի մեջ: Մինչ ամեն երեխա անում է դա, խնդրեք նրան կիսվել Հանգստյան օրը սուրբ պահելու մի պատշաճ եղանակով:

Օգնություն երաժշտության ղեկավարին

Որպեսզի օգնեք երեխաներին սովորել «Փորձում եմ նմանվել Հիսուսին» երգը (CS, 78–79), կարող եք անել հետևյալը.

  • Երգեք երգը երեխաների համար: Հրավիրեք նրանց հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ եք դուք երգում փորձ կամ փորձել բառերը: Կրկին երգեք երգը և խնդրեք երեխաներին ծափ տալ ռիթմը, մինչ նրանք երգում են:

  • Երեխաների Խմբի դասասենյակում փաքցրեք երգի յուրաքանչյուր արտահայտության հիմնական միտքն արտահայտող բառին համապատասխանող պարզ նկարներ (ինչպես օրինակ նմանվեք, հետևեք, սեր, արեք և ասեք, փորձվեք և լսեք)` ազատ թողնելով դասասենյակի դիմացի պատը: Խնդրեք երեխաներին լսել, և սկսեք երգել երգը: Հրավիրեք նրանց մատով ցույց տալ նկարը, որն, իրենց կարծիքով, համընկնում է ձեր երգած բառերի հետ: Խնդրեք մի երեխայի այն տեղափոխել դիմացի պատի վրա: Թող բոլորը երգեն երգի այդ մասը: Շարունակեք երգել և կրկնեք վարժությունը յուրաքանչյուր նկարի համար: Հետո թող երեխաները երգեն ամբողջ երգը մի քանի անգամ: Հակիրճ վկայություն բերեք այն մասին, թե որքան կարևոր է աշխատել նմանվել Հիսուսին:

    Նկար
    simple pictures

    Պատկերներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում: