Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Սեպտեմբեր. Տասը պատվիրանները սովորեցնում են ինձ սիրել Աստծուն և Նրա զավակներին


Սեպտեմբեր

Տասը պատվիրանները սովորեցնում են ինձ սիրել Աստծուն և Նրա զավակներին

«Եթե ինձ սիրում ես, ծառայիր ինձ և պահիր իմ բոլոր պատվիրանները» (ՎևՈՒ 42.29):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Մենք օրհնվում ենք, երբ պահում ենք պատվիրանները:

Ներկայացրեք վարդապետությունը (առարկայական դասի դիտում). Հրավիրեք մի մոր իր մանկիկին բերել միացյալ ժամի: Հրավիրեք երեխաներին կիսվել մի քանի կանոններով, որոնք կօգնեն ապահով պահել երեխային: Ասեք երեխաներին, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք. Նա սիրում է մեզ և տալիս է մեզ կանոններ կամ պատվիրաններ, որոնք մեզ ապահով ու երջանիկ կպահեն: Ցույց տվեք Մովսեսի և Տասը Պատվիրանների նկարը և համառոտ պատմեք երեխաներին, թե ինչպես է Մովսեսը ստացել պատվիրանները (տես Ելից ԺԹ–Ի):

Նկար
The Ten Commandments

Օգնեք հասկանալ (երգել երգեր). Հետևյալ երեք արտահայտությունները դրեք գրատախտակի վրա. «Հարգեք և երկրպագեք Աստծուն», «Պատվեք ծնողներին» և «Հարգեք ուրիշներին»: Ասացեք երեխաներին, որ Տասը Պատվիրանները կարող են բաժանվել այս երեք խմբերի: Երեխաներին բաժանեք խմբերի և նրանցից յուրաքանչյուրին տվեք մի երգ, որը վերաբերվում է այդխմբերից մեկին: Խնդրեք յուրաքանչյուր խմբի որոշել, թե ով կերգի երգը (օրինակ, միայն տղաները, միայն աղջիկները կամ նրանք, ովքեր ունեն կարմիր գույնի հագուստ): Երգը երգելուց հետո մի երեխայի խնդրեք երգն ամրացնել համապատասխան դասի տակ: Խորհեք հետևյալ երգերը օգտագործելու շուրջ. «Կիրակի» (CS, 196), «Ես արագ կհնազանդվեմ» (CS, 197), «Իմ հայրը» (CS, 211), «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (CS, 77), և «Բարին ինձնից պիտ գա» (CS, 145):

Նկար
arches

Օգնեք կիրառել (երգ երգել). Երգեք «Պահեք պատվիրանները» (CS, 146–47), և խնդրեք երեխաներին լսել խոստումները, որոնք մենք ստանում ենք, երբ պահում ենք պատվիրանները: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նրանք օրհնվում, երբ պահում են պատվիրանները:

Շաբաթ 2. Ես պետք է հարգեմ և երկրպագեմ Աստծուն:

Օգնեք հասկանալ և կիրառել (կարդալ սուրբ գրությունները). Բացատրեք, որ առաջին չորս պատվիրանները Երկնային Հայրը տվել է Մովսեսին, որը մեզ սովորեցներ, որ մենք պետք է հարգենք և երկրպագենք Աստծուն: Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները: Չորս թղթի վրա գրեք սուրբ գրությունների հղումները:

  1. Բացի ինձանից ուրիշ չունենաս: (Ելից Ի.3)

  2. Քեզ համար … չշինես : (Ելից Լ.4)

  3. Քո Եհովայ Աստուծոյ … չհիշես : (Ելից Լ.7)

  4. Հիշիր նորան սուրբ պահելու համար: (Ելից Ի.8)

Երեխաներին բաժանեք չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբին տվեք սուրբ գրությունների հղումներից մեկը, խնդրեք նրանց կարդալ սուրբ գրությունն ու գտնել համապատասխան նախադասությունը գրատախտակի վրա: Խնդրեք առաջին խմբին լրացնել իրենց բացթողումը գրատախտակի վրա և առաջնորդել մնացած երեխաներին միասին կրկնել նախադասությունը: Քննարկեք նախադասության իմաստը և թող երեխաները առաջարկություններ անեն, թե ինչ կարող են իրենք անել դրան հնազանդվելու համար: Նրանց առաջարկությունները գրեք գրատախտակին: Նույնը կրկնեք մյուս երեք խմբերի համար: Խրախուսեք երեխաներին ընտրել գրատախտակի վրա գրված առաջարկություններից մեկը՝ շաբաթվա ընթացքում դրա վրա աշխատելու համար:

Շաբաթ 3. Ես պետք է պատվեմ իմ ծնողներին:

Ներկայացրեք վարդապետությունը (անգիր սովորել սուրբ գրություն). Հակիրճ ձևով վերհիշեք պատվիրանները, որոնք երեխաները սովորել են անցած շաբաթ և խնդրեք մի քանի երեխաների կիսվել, թե ինչ են իրենք արել այդ պատվիրաններով ապրելու համար: Երեխաներին բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք ներքևում ցուցադրված բառաշերտերից մեկը (տես Ելից Ի.12):

Նկար
memorize a scripture

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Հրավիրեք առաջին խմբին կանգնել, կրկնել իրենց բառաշերտի բառերը և նստել, որին հերթով կհետևեն մնացած խմբերը: Խնդրեք խմբերին իրենց բառաշերտերը փոխանցել մյուս խմբերին և կրկնել վարժությունը այնքան ժամանակ, մինչև բոլոր խմբերը կարդան յուրաքանչյուր բառաշերտը: Հրավիրեք բոլոր խմբերին կանգնել և միասին կրկնել պատվիրանը:

Օգնեք կիրառել (խաղ խաղալ). Երեխաներին խմբերի բաժանեք: Խնդրեք խմբերից յուրաքանչյուրին մտածել, թե ինչ կարող են անել իրենց ծնողներին պատվելու համար: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի մնջախաղի օգնությամբ ներկայացնել իրենց արարքը և խնդրեք մնացած երեխաներին գուշակել, թե ինչ են նրանք անում: Երբ նրանք ճիշտ գուշակեն, խնդրեք խմբի երեխաներից մեկին իրենց գաղափարը գրել գրատախտակի վրա:

Շաբաթ 4. Ես պետք է հարգեմ ուրիշներին:

Ներկայացրեք ծրագիրը (քննարկեք հարգանքը). Ասացեք երեխաներին, որ այսօր շատ կարևոր անձնավորություն է գալու Երեխաների Խումբ: Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչպես կարող են նրանք հարգանք ցուցաբերել այդ անձի հանդեպ: Թող նրանք գուշակեն, թե ով կարող է լինել այդ անձնավորությունը: Կիսաձայն երգեք «Զավակն եմ Աստծո» երգը, ամրացնելով թղթե աստղ յուրաքանչյուր երեխայի վրա: Բացատրեք, որ յուրաքանչյուր անձնավորություն կարևոր է և որ մենք պետք է բոլորին հարգանքով վերաբերվենք: Ասացեք երեխաներին, որ Տասը Պատվիրաններից մի քանիսը մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է հարգենք ուրիշներին:

Օգնեք հասկանալ (քննարկել իրավիճակների ուսումնասիրություններ). Բացատրեք, որ Տասը Պատվիրանները մեզ սովորեցնում են, որ մենք չպետք է գողանանք կամ ստենք. սա ուրիշներին հարգելու ճանապարհներից մեկն է: Նախապատրաստեք մի քանի իրավիճակների ուսումնասիրություններ (տես ՈՒՉԱՄԿ, 161–62), որոնք ներկայացնում են իրավիճակներ, որոնցում երեխաները կանգնում են ազնվության ընտրության առջև: Բաժանեք երեխաներին խմբերի և յուրաքանչյուր խմբի տվեք մի քանի իրավիճակների ուսումնասիրություններ:

Նկար
stars

Հնարավորություններ փնտրեք սեր ցուցաբերելու յուրաքանչյուր երեխայի հանդեպ: Երբ դուք սեր եք ցուցաբերում նրանց հանդեպ, ում սովորեցնում եք, նրանք ավելի դյուրըմբռնող են դառնում Հոգու նկատմամբ և ավելի խանդավառ՝ սովորելու (տես ՈՒՉԱՄԿ, 31):