Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Մարտ. Ապրող մարգարեները ինձ սովորեցնում են ընտրել ճիշտը


Մարտ

Ապրող մարգարեները ինձ սովորեցնում են ընտրել ճիշտը

«Օ, հիշիր, որդիս, և սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին. Այո, քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները» (Ալմա 37.35):

Երգ. «Պաշտպանել ճշմարտությունը»

(CS, 159)

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Աստված խոսում է ապրող մարգարեների միջոցով:

Ներկայացրեք վարդապետությունը (դիտել բեմականացում և անգիր սովորել սուրբ գրություն). Հրավիրեք երեխաներից մեկին առաջ գալ: Ասեք մյուս երեխաներին հետևել նրա հրահանգներին: Երեխայի ականջին շշնջացեք պարզ հրահանգներ, ինչպիսիք են. «Ասա նրանց, որ երեք անգամ ծափ տան» կամ «Ասա նրանց, որ կանգնեն և տեղում քայլեն»: Թույլ տվեք, որ մի քանի երեխաներ հերթով առաջնորդ լինեն: Բացատրեք, որ չնայած նրանք բոլորը չէին լսում նրան հրահանգներ տալիս, նրանք հնարավորություն ունեին հնազանդվել հրահանգներին, որովհետև նրանք գիտեին, թե ում պետք է հետևեն: Հարցրեք, թե մենք ում պիտի հետևենք, որ իմանանք, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ մենք անենք: Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Նախագահի նկարը: Թող երեխաները միասին ասեն. «Աստված խոսում է ապրող մարգարեների միջոցով»: Կարդացեք Ամովս Գ.7, և բացատրեք ցանկացած բառ, որը երեխաները չեն հասկանում: Օգնեք երեխաներին անգիր սովորել սուրբ գրությունը (տես ՈՒՉԱՄԿ, 171–72):

Նկար
teacher whispering

Շաբաթ 2. Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալները մարգարեներ են:

Ներկայացրեք վարդապետությունը. Գրատախտակին գրեք. «Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալները մարգարեներ են»: Ասեք երեխաներին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք առաջնորդվում ենք Եկեղեցու Նախագահի, Առաջին Նախագահությունում նրա երկու խորհրդականների և Տասներկու Առաքյալների կողմից: Բացատրեք, որ Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալները մարգարեներ են:

Օգնեք կիրառել (համընկումների խաղ խաղալ). Հավաքեք Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամների վեց նկար և գրեք նրանց անուններն առանձին թերթիկների վրա: Նկարներն ու թերթիկները հակառակ կողմով դրեք գրատախտակի վրա: Թող մի երեխա շրջի նկարներից մեկը, և հրավիրեք մեկ այլ երեխայի շրջել թերթիկներից մեկը, որի վրա անուն է գրված: Եթե նկարն ու անունը չեն համընկնում, դրանք դրեք իրենց տեղը և ուրիշ երկու երեխաների թույլ տվեք ընտրել: Եթե թղթերը համընկնում են, այդ երկու երեխաներին շշնջացեք ավետարանի մի սկզբունք, որն այդ առաջնորդը ուսուցանել է ամենավերջին գերագույն համաժողովի ժամանակ (նայեք վերջին համաժողովի նյութերը Ensign-ում կամ Լիահոնայում), և թող նրանք բեմադրեն, թե ինչպես կարող են ապրել այդ սկզբունքով: Հրավիրեք մյուս երեխաներին կռահել, թե ինչ են նրանք անում:

Նկար
matching game

Շաբաթ 3. Աստծո մարգարեներն ու առաքյալները մեզ հետ խոսում են գերագույն համաժողովի ժամանակ:

Օգնեք հասկանալ և կիրառել (խաղ խաղալ). Առանձին թերթիկների վրա գրեք ամենավերջին համաժողովի Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամների ուղերձների ամփոփիչ մտքից մեկական նախադասություն: Տեղադրեք դրանք գրատախտակի վրա առաջնորդների նկարների հետ միասին: Քննարկեք յուրաքանչյուր ուղերձը: Մի խումբ երեխաների խնդրեք դուրս գալ սենյակից: Գրատախտակից հեռացրեք ուղերձներից մեկը: Հրավիրեք երեխաներին վերադառնալ և միասին որոշել, թե որ ուղերձն է բացակայում: Խնդրեք երեխաներին ընտրել Երեխաների Խմբի մի երգ, որը համապատասխանում է ուղերձին, և միասին երգել: Հրավիրեք երեխաներին այդ ուղերձը կիրառելու ուղիներ առաջարկել: Կրկնեք, օգտագործելով մյուս ուղերձները:

Նկար
teacher at board

Ձեր միջոցառումները հարմարեցրեք երեխաների տարիքին և ունակություններին: Երրորդ շաբաթվա միջոցառման համար, բացի գրված ուղերձները, կարող եք օգտագործել նկարներ:

Շաբաթ 4. Ես օրհնվում եմ, երբ ընտրում եմ հետևել մարգարեին:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգել). Երգեք «Հետևեք մարգարեին» երգի իններորդ հատվածը և կրկներգը (CS, 110–11): Խնդրեք երեխաներին լսել, թե ինչու ենք մենք հետևում մարգարեին: Թող երեխաները միասին ասեն. «Ես օրհնվում եմ, երբ ընտրում եմ հետևել մարգարեին»:

Օգնեք հասկանալ (բեմադրել սուրբ գրությունների պատմությունները). Երեխաներին պատմեք Եղիայի և Սարեփթացի որբևայրու պատմությունը (տես Գ Թագավորաց ԺԷ.8–16), և հրավիրեք երեխաներին ձեզ հետ միասին բեմադրել այն: Օրինակ, «Տերն ասաց Եղիա մարգարեին գնալ Սարեփթա կոչվող քաղաքը (տեղում քայլեք): Երբ նա հասավ քաղաք, նա տեսավ մի կնոջ, որը փայտեր էր հավաքում (ձևացրեք, թե փայտ եք հավաքում): Եղիան խնդրեց կնոջը ջուր տալ իրեն (ձևացրեք, թե մեկին ջուր եք տալիս) և մի կտոր հաց: Կինն ասաց Եղիային, որ ինքն ուներ միայն մի փոքր ալյուր և յուղ իր որդու համար հաց պատրաստելու համար (գլխով ոչ ասեք): Եղիան ասաց նրան, որ նախ մի քիչ հաց պատրաստեր իր համար, և Աստված նրան ավելի շատ ալյուր ու յուղ կտար: Կինը հնազանդվեց Եղիային (ձևացրեք, թե հաց եք թխում): Նա ուներ բավականաչափ ալյուր և յուղ շատ օրեր հաց թխելու համար (ձևացրեք, թե ուտում եք)»: Կրկնեք միջոցառումը Մովսեսի և պղնձի օձի (տես Թվոց ԻԱ.5–9) և Նեփիի և արույրե թիթեղների պատմությունների շուրջ (տես 1 Նեփի 3–4, 5.21–22): Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչպես էին օրհնվել պատմությունների մարդիկ, հետևելով մարգարեի խորհրդին:

Նկար
Elijah and the widow of Zarephath
Նկար
Moses and the Brass Serpent
Նկար
Nephi

Օգնեք կիրառել (քննարկել մարգարեների ուսմունքները). Երեխաներին հարցրեք. «Ո՞վ է մեր մարգարեն այսօր»: Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Նախագահի նկարը: Բացատրեք, որ նա կանչվել է Աստծո կողմից: Թող երեխաները փոքր խմբերով քննարկեն, թե ինչպես կարող են հետևել նրան: Յուրաքանչյուր խմբից խնդրեք մի քանի երեխայի կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք երեխաներին ընտրել մի ուղի, որով կարող են հետևել մարգարեին շաբաթվա ընթացքում: Նրանց համար մի հիշեցում պատրաստեք, որը նրանք տուն կտանեն և կկիսվեն դրանով իրենց ընտանիքների հետ: Հիշեցրեք երեխաներին, որ նրանք կարող են լսել մարգարեի խոսքերը գերագույն համաժողովի ընթացքում, և խրախուսեք նրանց դիտել կամ լսել համաժողովը իրենց ընտանիքների հետ: Գերագույն համաժողովի հաջորդ շաբաթ որոշ երեխաների խնդրեք կիսվել փորձառությամբ, որը նրանք ունեցել են, լսելով մարգարեին և հետևելով նրա ուսմունքներին:

Նկար
small groups with pictures

Երեխաներին խմբերի բաժանելը թույլ է տալիս ավելի շատ երեխաների մասնակցել: Դուք կարող եք խմբեր կազմել տարբեր ձևերով: Օրինակ, դուք կարող եք խնդրել երեխաներին միասին աշխատել որպես խմբեր, կամ դուք կարող եք ավագ երեխաներից և կրտսեր երեխաներից զույգեր կազմել: Չափահաս մեկը պետք է հսկի յուրաքանչյուր խմբին: