Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Ինչպե՞ս օգտագործել երաժշտությունը Երեխաների Խմբում


Ինչպե՞ս օգտագործել երաժշտությունը Երեխաների Խմբում

Երեխաների Խմբում երաժշտության նպատակը երեխաներին սովորեցնելն է Հիսուս Քրիստոսի ավետարանը և օգնելը նրանց ապրել դրանով: Երեխաների Խմբի երգերը սովորելու գործընթացը ավելի հաճելի են դարձնում, երեխաներին օգնում են սովորել և հիշել ավետարանի ճշմարտությունները և հրավիրել Հոգին Երեխաների Խումբ:

Հետևյալ եղանակները կօգնեն ձեզ ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցավ: Օրինակները կօգնեն ձեզ այս ծրագրում առաջարկված երգերն ուսուցանելիս: Լրացուցիչ մտքերի համար տես «Ինչպես օգտագործել երաժշտությունը Երեխաների Խմբում» բաժինը 2010 և 2011 ծրագրերում:

Ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցավ

Երեխաների Խմբում ուսուցանված ամենահրաշալի դասերը ուսուցանվել են երաժշտության միջոցով: «Երաժշտությունը կարող է մեծացնել երեխաների կողմից ավետարանի սկզբունքների ընկալումը և ամրացնել նրանց վկայությունները» (ՈՒՉԱՄԿ, 174): Կարող եք երգի մասին հարցեր տալ, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ դրա իմաստը: Օրինակ, «Ընտրիր Ճիշտը» (Hymns, no. 239) ուսուցանում է, որ մենք կյանքում որոշումներ կայացնելիս մենակ չենք. Սուրբ Հոգին կօգնի մեզ արդար ընտրություններ կատարել: Երեք ԸՃ վահաններ գծապատկերեք գրատախտակին և հետևյալ հարցերը գրեք դրանց մեջ. «Ո՞վ կօգնի ինձ ընտրել ճիշտը», «Ե՞րբ օգնությունը կշողա ինձ վրա» և «Ի՞նչ է խոստացվում, եթե ես ընտրեմ ճիշտը»: Ցույց տվեք առաջին վահանը, միասին կարդացեք հարցը և խնդրեք երեխաներին լսել, մինչ դուք երգում եք, այնուհետև կանգնել, երբ նրանք լսում են պատասխանը: Թող նրանք ձեզ հետ միասին մի քանի անգամ երգեն պատասխանը: Սա կօգնի նրանց բառերը համապատասխանեցնել երաժշտությանը: Կրկնեք, օգտագործելով մյուս հարցերը: Քննարկեք արտահայտությունները կամ բառերը, որոնք կարող են երեխաների համար դժվար հասկանալի լինել: Երգեք ամբողջ երգը և հիշեցրեք երեխաներին, որ երբ նրանք երգում են այն, նրանք վկայում են, որ Սուրբ Հոգին կօգնի մեզ, եթե մենք լսենք և ճիշտ ընտրություններ կատարենք:

Բոլոր երեխաներին ներգրավեք երաժշտական վարժություններում

Բոլոր տարիքի և կարողությունների տեր երեխաներին գրավում է երաժշտությունը, և նրանք սիրով են մասնակցում երաժշտական վարժություններին: Երգերի ռիթմը օգնում է երեխաներին հիշել այն, ինչ նրանք երգում են, ինչպես նաև երգի ուղերձը: Երբ երգեք «Պաշտպանել ճշմարտությունը» երգը (CS, 159), մտածեք երգի տեմպը և ձայնի բարձրությունը փոփոխելու մասին: Մտածեք երաժշտական տերմիններ սովորեցնելու մասին, ինչպիսիք են լեգատո (դանդաղ և սահուն) և ստակկատո (արագ և կտրուկ), և թող երեխաները երգը երգեն երկու ձևով:

Նկար
actions to music

Երեխաները նաև սիրում են մասնակցել շարժումներ կատարելով, ինչպես օրինակ՝ ծափ տալով երաժշտության ռիթմը կամ համապատասխանեցնելով ձեռքի շարժումները բառերին: «Իմաստուն մարդը և անխելք մարդը» երգի մեջ (CS, 281) ձեռքի շարժումները կօգնեն երեխաներին կենտրոնանալ երգի բառերի վրա: Դուք կարող եք շարժումներ օգտագործել նաև, երբ երգեք «Նեփիի քաջությունը» (CS, 120–21): Օրինակ, խնդրեք երեխաներին ձևացնել, թե մի ձեռքով վահան են բռնել, երբ երգում են «Կգնամ», սուր գլխավերևում, երբ երգում են «Կանեմ այն, ինչ Տերն է պատվիրում», և տեղում քայլել, երբ երգում են «Գիտեմ, Տերն ուղի է տալիս. ուզում է հնազանդվեմ»: Խնդրեք երեխաներին պատշաճ շարժումներ մտածել ցանկացած երգի համար (որոշ շարժումներ կարող է հարմար չլինեն հաղորդության ժողովի ելույթի համար):

Կրկնեք երգերը ավետարանի սկզբունքները ամրապնդելու համար

Երբ երգ եք ուսուցանում, պետք է հաճախ կրկնեք այն, որպեսզի երեխաները սովորեն: Դուք պետք է նաև տարվա ընթացքում կրկնեք երգերը, որպեսզի երեխաները դրանք չմոռանան: Երգն ուսուցանելուց հետո, կրկնեք այն և երգեք զանազան զվարճալի ձևերով: Շարունակեք երգերը երգել նույնիսկ հաղորդության ժողովի ելույթից հետո, որպեսզի երեխաները հիշեն դրանք: Կարող եք տարբեր առարկաների վրա գրել այն երգերը, որոնք ուզում եք, որ երեխաները կրկնեն (օրինակ, ծաղկամանի ծաղիկների, թղթե լճակի ձկնիկի, հնդկահավի փետուրների, ծառի տերևների կամ սենյակով մեկ փակցրած սրտիկների վրա): Խնդրեք երեխաներին հերթով ընտրել մեկական առարկա և հետո երգել երգը: Հետևյալ լրացուցիչ մտքերը նախատեսված են երգերը կրկնելու համար (ցուցադրական նյութերը կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում).

  • Երգող խորանարդիկ. Պատրաստեք խորանարդիկ, որի յուրաքանչյուր կողմում գրված են տարբեր գործողություններ: Խնդրեք երեխաներին պտտել խորանարդիկը, որը կորոշի այն շարժումը, որը նրանք պետք է կատարեն երգելու ընթացքում:

    Նկար
    երգող խորանարդիկ
  • Երգում են աղջիկները/երգում են տղաները. Պատրաստեք մի տղայի նկար և մի աղջկա նկար, և սոսնձեք դրանք կամ կպցրեք առանձին փայտիկների վրա: Մինչ կրկնում եք երգը, փոխեք նկարները և ցույց տվեք, թե ով պետք է երգի: Սա երեխաներին ակտիվորեն ներգրավված կպահի:

    Նկար
    երգում են աղջիկները/երգում են տղաները
  • Երգող տիկնիկներ. Յուրաքանչյուր երեխայի համար պատճենահանեք և կտրեք-հանեք Նայեք ձեր փոքրիկներին մանկամսուրային դասագրքի 63-րդ էջի նկարներից մեկը, որպեսզի նրանք այն գունավորեն: Սոսնձեք կամ կպցրեք յուրաքանչյուր նկարը թղթե պարկին, որպեսզի տիկնիկներ պատրաստեք: Հրավիրեք երեխաներին երգել իրենց տիկնիկներով:

    Նկար
    երգող տիկնիկներ
    Նկար
    boy puppet
    Նկար
    girl puppet
  • Նետում զամբյուղի մեջ. Հրավիրեք երեխաներից մեկին լոբու պարկը կամ ճմրթած թղթի կտորը նետել զամբյուղի մեջ: Եթե առաջին իսկ փորձից դա նրան հաջողվում է, ապա թող երեխաները հատվածը երգեն մեկ անգամ: Եթե դա հաջողվում է երկրորդ փորձից, թող նրանք երկու անգամ երգեն հատվածը, և այսպես շարունակ:

    Նկար
    նետում զամբյուղի մեջ
Նկար
music, As a Child of God