Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հունվար. Ընտրության իրավունքը ինքնուրույն ընտրելու պարգևն է


Հունվար

Ընտրության իրավունքը ինքնուրույն ընտրելու պարգևն է

«Ուստի, մարդիկ ազատ են … ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով» (2 Նեփի 2.27):

Երգ. «Որպես Աստծո Զավակ»

(այս ծրագրի 28-րդ էջում)

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1 և 2. Ընտրության իրավունքը ինքնուրույն ընտրելու պարգևն է:

Ներկայացրեք վարդապետությունը (խաղալ գուշակող խաղ). Ասացեք երեխաներին, որ դուք մտապահել եք մի բառ և նրանց հուշումներ տվեք, որոնք կօգնեն գուշակել բառը: Պատասխանն իմանալու դեպքում նրանց խնդրեք բարձրացնել իրենց ձեռքերը: Հուշումները կարող են ներառել հետևյալը. Մենք ունեինք սա մինչև աշխարհ գալը: Այն պարգև է Երկնային Հոր կողմից: Սա մեր համար Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է: Սատանան ուզում էր խլել այն մեզնից: Մենք օգտագործում ենք այն, երբ ընտրություններ ենք կատարում: Այն պարգև է, որը մեզ թույլ է տալիս ինքնուրույն ընտրել: Այն սկսվում է Ը տառով: Երբ երեխաները գուշակեն բառը, միասին ասացեք. «Ընտրելու իրավունքը ինքնուրույն ընտրելու պարգևն է»:

Նկար
consequences stick

Օգնեք հասկանալ (առարկայական դասի դիտում և քննարկում). Երեխաներին մի փայտ ցույց տվեք, որի մի ծայրին գրված է ընտրություն բառը և մյուս ծայրին գրված է հետևանքներ բառը: Բացատրեք, որ հետևանքն այն է, ինչը որ բնականաբար առաջանում է մեր ընտրության պատճառով, օրինակ, եթե մենք ընտրում ենք պարապել որևէ երաժշտական գործիքով, մենք կսկսենք ավելի նվագել դրանով, իսկ եթե մենք ընտրում ենք ձեռք տալ կրակին, մենք կայրվենք: Վերցրեք փայտը և ցույց տվեք երեխաներին, որ ամեն անգամ փայտը վերցնելիս դուք ունենում եք և ընտրությունը, և այդ ընտրության հետևանքը: Ավագ երեխաներից մեկին խնդրեք կարդալ 2 Նեփի 2.27: Մնացած երեխաներին խնդրեք լսել, թե որոնք են ճիշտ ընտրություն կատարելու հետևանքները(ազատություն և հավերժական կյանք), և որոնք են սխալ ընտրություն կատարելու հետևանքները (գերություն և թշվառություն): Գրատախտակին մի պարզ գծապատկեր գծեք այստեղ ցուցադրվածի նմանությամբ:

Նկար
agency chart

Օգնեք երեխաներին հասկանալ, որ լավ ընտրություններ կատարելը տանում է մեզ դեպի ազատություն և երջանկություն, իսկ սխալ ընտրությունները տանում են մեզ գերության և տխրության:

Երկու երեխաների հրավիրեք առաջ գալ, և թող յուրաքանչյուրը բռնի փայտի մի ծայրից: Խնդրեք երեխային, որը բռնել է «ընտրություն» կողմից, լավ ընտրության օրինակ բերել (օրինակ, ուրիշների հետ բարյացակամորեն խոսել): Մյուս երեխային խնդրեք կիսվել այդ ընտրության հնարավոր հետևանքներով (օրինակ, կայուն ընկերական հարաբերությունների ստեղծում): Կրկնեք մի քանի այլ երեխաների հետ:

Նկար
children holding choice and consequences stick

Երեխաների սովորածը ամրապնդեք կրկնության միջոցով: Պահեք «ընտրություն և հետևանքներ» փայտիկը: Տարվա ընթացքում միացյալ ժամին ուրիշ հնարավորություններ կլինեն այն օգտագործելու համար:

Օգնեք հասկանալ (սուրբ գրությունների պատմությունների ուսուցում). Ամսվա առաջին երկու շաբաթների ընթացքում սուրբ գրություններից որոշ պատմություններ սովորեցրեք, որոնք ցույց են տալիս, թե ճիշտ ընտրություններ կատարելն ինչպես է տանում դեպի ազատություն և երջանկություն, և ինչպես է վատ ընտրություններ կատարելը տանում դեպի գերություն և թշվառություն: Սուրբ գրությունների պատմությունները, որոնք դուք կարող եք օգտագործել, ներառում են Փրկչին և Սատանային (տես Մովսես 4.1–4), Նեփիին, Լամանին և Լեմուելին (տես 1 Նեփի 2–4, 7, 18), Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին (տես Դանիել 3), կամ Ալմաին ու Նոյ Թագավորին (տես Մոսիա 17–19): Պատմություն ուսուցանելուց հետո երկու երեխայի հրավիրեք բռնել «ընտրություն և հետևանքներ» փայտիկի երկու կողմերից: Երեխաներից մեկին խնդրեք բացատրել ընտրությունները, որոնք կատարել են պատմության հերոսները, իսկ մյուս երեխան թող բացատրի այդ ընտրությունների հետևանքները:

Նկար
Jesus Christ

Օգնեք կիրառել (պատմություն լսել). Հիսուս Քրիստոսի նկարը դրեք գրատախտակի վրա: Նկարեք աստիճաններ, որոնք տանում են դեպի նկարը: Կպչուն թղթի վրա մի պատկեր նկարեք և դրեք աստիճանների ներքևում: Մի կարճ պատմություն պատմեք ընտրությունների վերաբերյալ, որոնք երեխան կարող է անել մեկ օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ընտրության համար երեխաներին խնդրեք ցույց տալ՝ դա լավ ընտրություն էր, թե՝ վատ, լավ ընտրության դեպքում կանգնելով, իսկ վատ ընտրության դեպքում՝ նստելով: Օրինակ, «Ջեյնը խաղալիքը խլեց իր փոքր եղբոր ձեռքից, որը սկսեց լաց լինել: Երբ Ջեյնի մայրը հարցրեց, թե ինչու է նա լալիս, Ջեյնն ասաց, թե չգիտի»: Յուրաքանչյուր լավ ընտրության համար կպչուն պատկերը մի աստիճան մոտեցրեք Հիսուսին: Շարունակեք պատմությունը այլ ընտրություններով, մինչև որ պատկերը հասնի Փրկչին: Քննարկեք, թե ինչպես են լավ ընտրությունները երջանկացնում մեզ և օգնում մեզ մոտենալ Տիրոջը:

Շաբաթ 3. Նախաերկրային կյանքում ես ընտրել եմ հետևել Աստծո ծրագրին:

Օգնեք հասկանալ (երգեր երգել). Հակիրճ քննարկեք հետևյալ գաղափարները, և այնուհետև երեխաների հետ երգեք համապատասխան երգերը. Նախքան աշխարհ գալը ես ապրել եմ երկնքում («Ես ապրել եմ երկնքում» [CS, 4]): Ես ընտրել եմ աշխարհ գալ և մարմին ստանալ («Զավակն եմ Աստծո» [CS, 2–3], «Տերն ինձ մի տաճար պարգևեց» [CS, 153]): Ես կմկրտվեմ և կստանամ Սուրբ Հոգու պարգևը («Երբ ես մկրտվեմ» [CS, 103], «Սուրբ Հոգին» [CS, 105]): Ես կարող եմ նախապատրաստվել տաճար գնալուն («Տեսնում եմ Տաճարը» [CS, 95], «Ընտանիքները կարող են հավերժ միանալ» [CS, 188]): Ես հարություն կառնեմ («Նա ուղարկեց Իր Որդուն» [CS, 34–35]):

Շաբաթ 4. Հիսուս Քրիստոսը ստեղծեց աշխարհը որպես մի վայր, որտեղ ես կարող եմ սովորել ճիշտն ընտրել:

Ներկայացրեք վարդապետությունը (առարկայական դասի դիտում և քննարկում). Երեխաներին ցույց տվեք տարբեր գույնի կավիճներով լի տուփ: Նրանց ցույց տվեք երկրորդ տուփը` միայն միագույն կավիճներով: Հարցրեք երեխաներին. «Եթե դուք նկար գունավորեք, այս կավիճների տուփերից ո՞րը կուզեք օգտագործել: Ինչո՞ւ»: Բացատրեք, որ ընտրությունների բազմազանությունը օրհնություն է: Վկայեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և Նրանք ուզում են, որ մենք ճիշտ ընտրություններ կատարենք:

Նկար
crayons

Այս վարժության գաղափարը՝ ընտրությունը օրհնություն է, ներկայացնելու համար դուք կարող եք ընտրել գունավոր կավիճներ, գունավոր մատիտներ, զանազան մրգեր կամ երեխաներին ծանոթ ցանկացած այլ առարկա:

Օգնեք հասկանալ (գունավորում). Թող երեխաները գունավորեն, Նայեք ձեր փոքրիկներին, մանկամսուրային դասագրքի 35 էջի նկարը, կամ հրավիրեք նրանց նկարել նմանատիպ նկարներ` նույն մակագրությամբ: Քննարկեք, թե ով է ստեղծել բաները, որոնք կան նկարում, և ինչու են դրանք ստեղծվել: Սովորեցրեք երեխաներին, որ Երկնային Հայրը ակնկալում է, որ մենք հոգ տանենք այս աշխարհի համար, որը Իր Որդին ստեղծել է մեզ համար: Խնդրեք երեխաներին ասել, թե ինչպես իրենք կարող են հոգալ աշխարհի և դրա վրա արարված բաների համար: Հրավիրեք երեխաներին իրենց նկարները տուն տանել և խնդրել ծնողներին դրանցից գրքույկ պատրաստել: