Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Մայիս. Ես ընտրել եմ ճիշտը, երբ մկրտվել եմ և հաստատվել որպես Եկեղեցու անդամ


Մայիս

Ես ընտրել եմ ճիշտը, երբ մկրտվել եմ և հաստատվել որպես Եկեղեցու անդամ

«Ապաշխարեցէք` եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը` մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կընդունիք» (Գործք Առաքելոց Բ.38):

Երգ. «Երբ ես մկրտվեմ»

(CS, 103)

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ պլանավորեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Եթե ես ապաշխարեմ, ես կարող եմ ներվել:

Օգնեք հասկանալ (մասնակցելով առարկայական դասին). Յուրաքանչյուր երեխայի տվեք գլաքար: Խնդրեք երեխաներին գլաքարը դնել իրենց կոշիկի մեջ, կանգնել և քայլել: Հարցրեք երեխաներին, թե ինչպես են իրենց զգում, երբ քայլում են գլաքարը կոշիկի մեջ: Հարցրեք, թե ինչպես է մեղքը նմանվում գլաքարին: (Դրանից մենք մեզ լավ չենք զգում. այն մեզ տխրություն է պատճառում): Խնդրեք նրանց հանել գլաքարը, ապա հարցրեք, թե ինչպես է ապաշխարելն ու Երկնային Հորից ներում ստանալը նմանվում գլաքարը մեր կոշիկից հանելուն: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և ներում ստանալ մեր մեղքերից: Վկայություն բերեք, որ ապաշխարությունը հրաշալի օրհնություն է՝ Երկնային Հոր կողմից և որ այն բերում է մեզ երջանկություն:

Շաբաթ 2. Երբ ես մկրտվում եմ և հաստատվում, ես հետևում եմ Հիսուսի օրինակին:

Օգնեք հասկանալ (խաղալ հիշողության խաղ և սուրբ գրություններ կարդալ). Ցուցադրեք Հիսուսին մկրտող Հովհաննես Մկրտչի նկարը, և մկրտվող որևէ երեխայի նկար: Թույլ տվեք, որ երեխաները 20 վայրկյան նայեն նկարներին: Այնուհետև ծածկեք նկարները և խնդրեք երեխաներին մտաբերել երկու նկարներում միանման առարկաները, որքան որ կհիշեն: Նրանց պատասխանները կարող եք գրել գրատախտակին:

Նկար
John Baptizing Jesus
Նկար
father baptizing child

Երեխաներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.72–74, և հասկանալ, թե ով կարող է որևէ մեկին մկրտել և ինչպես պետք է կատարվի մկրտությունը: Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ նոր բան նրանք իմացան: Նշեք, որ մկրտող անձնավորությունը պետք է ունենա քահանայության իշխանություն և ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ: Կրկին ցուցադրեք երկու նկարները: Նշեք, որ և Հիսուսը, և երեխան մկրտվում են ընկղմամբ նրա կողմից, ով ունի քահանայության իշխանություն:

Օգնեք կիրառել (գունավորել և երգ երգել). Յուրաքանչյուր երեխայի համար պատճենահանեք մանկամսուրի դասագրքի 111 էջը, Նայեք ձեր փոքրիկներին, որպեսզի գունավորեն: Երգեք «Մկրտություն» երգը (CS, 100–101), և խրախուսեք երեխաներին մկրտվել ինչպես Հիսուսը:

Նկար
nursery manual page

Մանկամսուրային դասագիրքը հնարավոր է գտնել sharingtime.lds.org կայքում:

Շաբաթ 3. Սուրբ Հոգին կարող է ինձ օգնել:

Ներկայացրեք վարդապետությունը (առարկայական դասի դիտում). Թող մի երեխա կանգնի դռան մոտ: Կապով փակեք երեխայի աչքերը, և թող նա առանց օգնության փորձի գտնել իր աթոռը և նստել: Կրկնեք վարժությունը, բայց այս անգամ խնդրեք մեկ այլ երեխայի առաջնորդել աչքերը կապած երեխային` դիպչելով նրա ձեռքին և առաջնորդելով նրան: Քննարկեք երեխաների հետ, թե ինչու էր ավելի հեշտ գտնել աթոռը երկրորդ անգամ: Բացատրեք, որ Սուրբ Հոգին կարող է մեզ օգնել՝ ուղղություն տալով կյանքում: Հրավիրեք երեխաներին ասել. «Սուրբ Հոգին կարող է ինձ օգնել»:

Նկար
blindfolded child

Ներկայացումների մեջ երեխաներին ներգրավելըօգնում է գրավել նրանց ուշադրությունը և ավելի լավ սովորել:

Օգնեք հասկանալ (երգ երգել և համընկումների խաղ խաղալ). Գրատախտակին գրեք օգնել բառը: Երգեք «Սուրբ Հոգին» երգը (CS, 105), և հրավիրեք երեխաներին հաշվել երգում նշված բաները, որոնք Սուրբ Հոգին անում է մեզ օգնելու համար:

Նկար
CTR shield

ԸՃ լոգոտիպը կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Նախքան Երեխաների Խմբի դասի սկսվելը պատրաստեք 10 թերթիկներ, որոնց վրա նկարված է ԸՃ վահանը: Յուրաքանչյուր թերթիկի մյուս կողմում գրեք հետևյալ 5 արտահայտություններից մեկը, որոնք նկարագրում են, թե ինչպես է Սուրբ Հոգին մեզ օգնում. Սուրբ Հոգին մխիթարում է մեզ, Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին, Սուրբ Հոգին ուսուցանում է մեզ, Սուրբ Հոգին ասում է մեզ ինչ անել կամ չանել և Սուրբ Հոգին օգնում է մեզ բարին անել (յուրաքանչյուր արտահայտությունը կլինի երկու տարբեր թերթիկների վրա): Թերթիկները խառը դրեք գրատախտակի վրա` ԸՃ վահաններն ուղղված դեպի երեխաները: Խնդրեք երեխաներից մեկին շրջել թերթիկներից մեկը: Միասին կարդացեք հետևում գրված բառերը: Խնդրեք մեկ այլ երեխայի շրջեկ մեկ այլ թերթիկ և տեսեք, թե արդյոք այն համընկնում է մյուսի հետ: Միասին կարդացեք հակառակ կողմում գրված բառերը: Եթե թերթիկները համընկնում են, դրանք վերցրեք գրատախտակից: Եթե դրանք չեն համընկնում, դրանք հետ շրջեք: Կրկնեք, մինչև գտնեք բոլոր համընկումները:

Օգնեք կիրառել (քննարկել սուրբ գրությունները). Երեխաներին խմբերի բաժանեք: Յուրաքանչյուր խմբի տվեք հետևյալ սուրբ գրությունների հղումներից մեկը. Հովհաննես ԺԴ.26, Հովհաննես ԺԵ.26, 2 Նեփի 32.5, ՎևՈՒ 11.12: Խնդրեք յուրաքանչյուր խմբի կարդալ իրենց սուրբ գրությունը և քննարկել, թե ինչ է այն նշանակում: Հրավիրեք երեխաներին և նրանց ուսուցիչներին կիսվել օրինակներով, թե ինչպես են նրանք զգացել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Շաբաթ 4. Երբ ես հաղորդություն եմ ընդունում, ես վերանորոգում եմ իմ մկրտության ուխտերը:

Օգնեք հասկանալ (քննարկել ուխտերը և կարդալ սուրբ գրությունները). Բացատրեք, որ ուխտը երկկողմանի սուրբ խոստում է մեր և Երկնային Հոր միջև. մենք խոստանում ենք որոշակի բաներ անել, և երբ մենք անում ենք, Նա խոստանում է օրհնել մեզ: Հիշեցրեք երեխաներին, որ մենք ուխտ ենք կապում Երկնային Հոր հետ, երբ մկրտվում ենք, և բացատրեք, որ մենք վերանորոգում ենք այդ ուխտը, երբ ընդունում ենք հաղորդությունը: Բառաշերտեր պատրաստեք հաղորդության աղոթքների արտահայտություններով, որոնք բացատրում են, թե ինչ ենք մենք խոստանում, երբ ընդունում ենք հաղորդությունը, և ինչ է խոստանում մեզ Երկնային Հայրը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79): Բառաշերտերը տվեք մի քանի երեխաների և թող նրանք ճիշտ հերթականությամբ կանգնեն, մինչ դուք բարձրաձայն կարդաք սուրբ գրությունները: