Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Փետրվար. Երբ մենք ընտրում ենք ճիշտը, մենք օրհնվում ենք


Փետրվար

Երբ մենք ընտրում ենք ճիշտը, մենք օրհնվում ենք

«Եթե դուք պահում եք նրա պատվիրանները, նա, իրոք, օրհնում և բարգավաճեցնում է ձեզ» (Մոսիա 2.22):

Երգ. «Ընտրիր Ճիշտը»

(Hymns, no. 239)

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Նոյը օրհնվեց ճիշտն ընտրելու համար:

Ներկայացրեք վարդապետությունը (համընկումների խաղ խաղալ). Գրատախտակին նկարեք սովորական տապան: Պատրաստեք կենդանիների նկարների երկու միանման հավաքածու: Ամեն երեխայի տվեք մեկական նկար: Երեխաներին խնդրեք կանգնել և արձակել այն կենդանու ձայնը, որի նկարն իրենք ունեն, և լսել, թե ով է արձակում նույնանման ձայն: Երբ միանման նկար ունեցող երեխաները գտնեն իրար, թող նրանք միասին կանգնեն, մինչև բոլոր կենդանիները զույգեր կազմեն: Խնդրեք երեխաներին զույգերով մոտենալ և իրենց կենդանիներին դնել տապանի նկարի վրա: Հարցրեք երեխաներին. «Ո՞ր մարգարեին էր Տերը խնդրել, որ կենդանիներին հավաքեր տապանի մեջ»: Նշեք, որ հավանաբար դժվար խնդիր է եղել այդքան շատ կենդանիներ հավաքել տապանում, սակայն Նոյը ընտրել էր հնազանդվել Տիրոջ պատվիրանին:

Նկար
ark

Օգնեք հասկանալ (սուրբ գրությունների ընթերցում). Երեխաներին ցույց տվեք Նոյի նկարը, որտեղ նա քարոզում է, և կարդացեք Մովսես 8.20: Հարցրեք երեխաներին, թե ինչու են նրանք մտածում, որ մարդիկ չէին լսում Նոյին: Գրատախտակը կիսեք երկու մասի և մի կողմում գրեք հետևյալ հարցերը, իսկ մյուս կողմում սուրբ գրությունների հղումները` անկանոն ձևով. Ի՞նչ էր Տերը պատրաստվում անել մեղավորներին կործանելու համար (Ծննդոց Զ.17): Ի՞նչ նա պատվիրեց անել Նոյին՝ իր ընտանիքը փրկելու համար (Ծննդոց Զ.18): Ի՞նչ արեց Նոյը ճիշտն ընտրելու համար (Ծննդոց Է.5): Խնդրեք երեխաներին կարդալ սուրբ գրությունները և գտնել յուրաքանչյուր հարցի պատասխանը: Երեխաներին ցույց տվեք Նոյի նկարը, որտեղ նա տապան է կառուցում: Բացատրեք, որ երբեմն դժվար է ճիշտն ընտրել: Հարցրեք. «Ինչպե՞ս օրհնվեց Նոյը՝ ճիշտն ընտրելու համար»: Քաջալերեք երեխաներին կիսվել, թե ինչպես նրանք կօրհնվեն, եթե ճիշտն ընտրեն:

Շաբաթ 2. Հիսուսի հետևորդները օրհնվեցին՝ ճիշտն ընտրելով:

Օգնեք հասկանալ (սուրբ գրությունների ընթերցում, գունավորում և տիկնիկների գործածում). Երեխաների հետ միասին կարդացեք հետևյալ հատվածները, թե ինչպես են Հիսուսի հետևորդները ընտրել ճիշտը: Ղուկաս Ժ.38–42 (Մարիամ), Մատթեոս Դ.18–20 (Պետրոս և Անդրեաս), Գործք Առաքելոց Թ.1–9, 17–20 (Պողոս): Քննարկեք որոշ օրհնություններ, որոնք այս մարդիկ ստացել են ճիշտն ընտրելու համար: Յուրաքանչյուր երեխայի համար նկարեք հասարակ պատկերներ (կամ օգտագործեք «Զվարճալի բաներ», Ընկեր, Հունվար 2006, 35, և «Զվարճալի բաներ», Ընկեր, Փետրվար 2006, 31-ի սուրբ գրությունների պատկերները): Թող երեխաները գունավորեն նկարները, կտրեն, հանեն և դարձնեն կպչուն տիկնիկներ կամ թղթե կանգնող տիկնիկներ: Հրավիրեք երեխաներին օգտագործել իրենց տիկնիկները և վերապատմել պատմություններից մեկը: Օրինակ՝ «Իմ անունը Պողոս է: Ես հալածում էի մարդկանց, ովքեր հետևում էին Հիսուսին: Ես տեսիլքում տեսա Հիսուսին: Հիսուսը խնդրեց, որ ես դադարեցնեմ Իրեն հալածելը: Ես ընտրեցի հետևել Հիսուսին և իմ մնացած ողջ կյանքում միսիոներ եղա»:

Նկար
children with puppets

Հասարակ տիկնիկներ կարող են օգտագործվել դասի մասերը բեմականացնելու համար: Դրանք արժեքավոր գործիքներ են հիմնական գաղափարն ամրապնդելու և երեխաների ուշադրությունը գրավելու համար (տես ՈՒՉԱՄԿ, 176–77):

Օգնեք կիրառել (կրկնել սուրբ գրությունների պատմությունները). Հրավիրեք երեխաներին օգտագործել իրենց տիկնիկները և վերապատմել սուրբ գրությունների պատմությունները իրենց ընտանիքներին տանը: Քաջալերեք նրանց կիսվել ընտանիքի անդամների հետ, թե ինչպես են պատմությունների հերոսները ընտրել ճիշտը և ինչպես են նրանք օրհնվել: Հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանք կարող են ճիշտն ընտրել հաջորդ շաբաթվա ընթացքում:

Նկար
puppet template

Կպչուն տիկնիկներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Շաբաթ 3. Նեփին օրհնվեց ճիշտն ընտրելու համար:

Օգնեք հասկանալ (մասնակցել բեմականացմանը). Թող երեխաները ներկայացնեն այն պահերը, երբ Նեփին հնազանդվել է իր հորն ու Տիրոջը (օրինակ, տես 1 Նեփի 16.18–24, 30–32, 1 Նեփի 17.8, 17–18, 48–53, 1 Նեփի 18.9–21): Խորհեք, թե նրանք ինչպես կարող են օգտագործել հասարակ բեմական զգեստներ (բեմականացման մասին տեղեկություններ տես ՈՒՉԱՄԿ, 165–66). Միասին կարդացեք, թե ինչ ասաց Նեփին 1 Նեփի 17.3:

Նկար
children role playing

Ցուցադրական նյութերը կարող են օգնել ուսուցման ընթացքում: Ցուցադրական նյութերը պետք է պարզ լինեն: Սա թույլ է տալիս երեխաներին կենտրոնանալ ուղերձի, ոչ թե՝ ցուցադրական նյութերի վրա:

Օգնեք կիրառել (երգ երգել). Ցուցադրեք հունվարի «ընտրություն և հետևանքներ» փայտիկը, և հրավիրեք երեխաներին պատմել այն, ինչ հիշում են ընտրությունների և հետևանքների մասին: Ասացեք նրանց, որ մեր ստացած բազում օրհնությունները մեր կատարած լավ ընտրությունների հետևանքներն են: Հրավիրեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են նրանք նմանվել Նեփիին և լավ ընտրություններ կատարել: Թող երեխաները երգեն «Նեփիի քաջությունը» (CS, 120–21) և երգելու ընթացքում իրար փոխանցեն «ընտրություն և հետևանքներ» փայտիկը: Անսպասելի անջատեք երաժշտությունը: Երբ երաժշտությունը դադարի, փայտը բռնած երեխային հրավիրեք կիսվել լավ ընտրությամբ, որը նա կարող է կատարել: Թող երեխան փայտիկը փոխանցի մեկ այլ երեխայի, և հրավիրեք նրան կիսվել օրհնությամբ, որը գալիս է այդ լավ ընտրությունը կատարելուց: Կրկնեք, եթե ժամանակը թույլ է տալիս:

Շաբաթ 4. Եկեղեցու անդամներն այսօր օրհնվում են ճիշտն ընտրելու համար:

Օգնեք հասկանալ (կիսվել պատմություններով). Հրավիրեք ձեր Երեխաների Խմբի երեխաների մի քանի ծնողների կամ տատիկների ու պապիկների կիսվել պատմություններով այն մասին, թե ինչպես են նրանք կամ իրենց նախնիները ճիշտն ընտրել: Սա կարող է ներառել Եկեղեցուն միանալու նրանց ընտրության պատմությունները: Նախքան ամեն պատմությունը, խնդրեք երեխաներին ուշադիր լսել, թե ինչպես են այս Եկեղեցու անդամները ճիշտն ընտրել և ինչպես են նրանք օրհնվել դրա արդյունքում: Ամեն պատմությունից հետո, խնդրեք երեխաներին ասել, թե ինչպես են անդամներն օրհնվել ճիշտն ընտրելու համար: Խնդրեք երեխաներին լսելու ընթացքում նկարներ նկարել պատմությունների վերաբերյալ, այնուհետև կիսվել դրանցով Երեխաների Խմբի մյուս երեխաների հետ և տանը: