Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Նոյեմբեր. Ես կարող եմ այժմ որոշել դառնալ միսիոներ


Նոյեմբեր

Ես կարող եմ այժմ որոշել դառնալ միսիոներ

«Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի» (Մարկոս ԺԶ.15):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ես կարող եմ միսիոներ լինել, ծառայելով ուրիշներին:

Օգնեք հասկանալ (դերակատարումներ). Կարդացեք Մատթեոս ԻԵ.34–40 և բացատրեք, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք նաև Երկնային Հորը (տես Մոսիա 2.17) ,և որ ծառայությունը մեզ երջանկություն կբերի և կօգնի, որ կարողանանք կրկին ապրել Աստծո հետ: Թող մի քանի երեխաներ բեմականացնեն որոշ ծառայություններ, ինչպես օրինակ ուտելիք տալը մեկին, ով սոված է, ընկերակցելը մեկին, ով մենակ է կամ այցելելը մեկին, ով հիվանդ է: Թող մնացած երեխաները գուշակեն, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր բեմականացման ընթացքում: Ցուցադրեք միսիոներների նկարներ: Հարցրեք, թե ինչպես են միսիոներները ծառայում Աստծուն: Բացատրեք, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք նույնպես միսիոներներ ենք դառնում:

Օգնեք կիրառել (խաղ խաղալ). Պատրաստեք վեց տարբեր գույների արահետներով խաղատախտակ, որոնք առաջնորդում են դեպի Հիսուսի նկարը: Պատրաստեք վեց գունավոր մասերով պտուտակ, որոնք համապատասխանում են խաղատախտակի գույներին: Յուրաքանչյուր գույնի վրա գրեք մի անձնավորության անուն, ում երեխաները կարող են ծառայել, ինչպես օրինակ ծնող, ընկեր և հարևան: Ընտրեք մի երեխա, ով կպտտեցնի պտուտակը և կասի, թե ինչպես նա կարող է ծառայել այն անձնավորությանը, որին այն ուղղված է: Կրկնեք մյուս երեխաների հետ, մինչև խաղաքարը հասնի Փրկչի նկարին: Հիշեցրեք երեխաներին, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն: Երգեք «Երբ մենք օգնում ենք» երգը (CS, 198):

Նկար
game board
Նկար
games

Խաղատախտակ և պտուտակ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

Շաբաթ 2. Ես կարող եմ միսիոներ լինել, լավ օրինակ ծառայելով:

Ներկայացրեք վարդապետությունը (առարկայական դասի դիտում). Նախքան Երեխաների Խմբի դասի սկսվելը, բեկորներով շենք կառուցեք և ծածկեք այն, որպեսզի երեխաները չտեսնեն: (Եթե բեկորներ չունեք, դուք կարող եք նկար նկարել գրատախտակին և նկարածը ծածկել թղթով): Նկարագրեք ծածկած կառույցը և թե ինչպես եք այն կառուցել: Այնուհետև, մի քանի երեխայի տվեք մի քանի բեկոր և խնդրեք փորձել կառուցել մի շենք, որը նման է ձեր կառուցածին: Երբ նրանք ավարտեն, բաց արեք ձեր շենքը և նշեք այդ երկուսի միջև եղած տարբերությունները: Խնդրեք երեխաներին վերակառուցել իրենց շենքը, նայելով ձեր օրինակին: Բացատրեք, որ շատ բաներ ավելի հեշտ են դառնում, երբ դուք հետևում եք որևէ մեկի օրինակին:

Նկար
building with blocks

Օգտվեք երեխաներին մտածել խրախուսելու հնարավորություններից: Իրենց տարիքին համապատասխան հարցերով կամ իրավիճակներով նրանց միտքը զբաղեցնելը օժանդակում է ուսուցմանը:

Նկար
Daniel Refusing the King’s Meat and Wine
Նկար
Three Men in the Fiery Furnace
Նկար
Daniel in the Lions’ Den

Օգնեք հասկանալ և կիրառել (լսել պատմություններ և երգել երգեր). Ցուցադրեք նկարներ և հակիրճ պատմեք մի քանի սուրբ գրքային պատմություններ, որոնցում երիտասարդ մարդիկ լավ օրինակ են եղել (օրինակ, Դանիելն ու իր ընկերները հրաժարվում են խմել թագավորի գինին [տես Դանիել Ա.5–16], Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը [տես Դանիել Գ.4–29], Դանիելը առյուծի գուբում [տես Դանիել 6]): Ցույց տվեք միսիոներների մի նկար և հարցրեք երեխաներին, թե ինչպես են միսիոներները լավ օրինակներ հանդիսանում: Բացատրեք, որ երբ մենք լավ օրինակ ենք ծառայում, մենք միսիոներներ ենք լինում, քանի որ մեր օրինակը կարող է ուրիշների մոտ ցանկություն առաջացնել ավելին սովորելու Հիսուս Քրիստոսի մասին: Կիսվեք որոշ դեպքերով, երբ դուք տեսել եք, թե ինչպես են ձեր ծխի կամ ճյուղի երեխաները լավ օրինակներ ծառայել:

Նկար
missionaries tracting

Երեխաներին խնդրեք երգել «Շողա» երգը (CS, 144): Երգելու ընթացքում, թող նրանք սենյակով մեկ փոխանցեն թղթից պատրաստված արևը: Ամեն անգամ երգը դադարելուց խնդրեք արևն իր ձեռքում բռնած երեխային ասել, թե ինչպես նա կարող է լավ օրինակ լինել (օրինակ՝ բարի լինելով, ճիշտն ասելով կամ ընկերներին Երեխաների Խումբ հրավիրելով):

Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի պատրաստել իր սեփական թղթե արևը, որի վրա գրված կլինեն «Ես կարող եմ շողացող օրինակ լինել» բառերը: Թող «Ես նման եմ աստղի» (CS, 163), «Հիսուսն ուզում է, որ ես արևաշող լինեմ» (CS, 60–61) կամ «Շողա» (CS, 144) երգերը երգելու ընթացքում երեխաները բարձր պահեն իրենց արևիկները:

Շաբաթ 3. Ես կարող եմ իմ ընկերներին սովորեցնել Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին:

Ներկայացրեք վարդապետությունը (դիտել ներկայացում). Ձեռքսեղմումով ողջունեք մեկ կամ ավելի երեխաների և բեմականացրեք նրանց Երեխաների Խումբ ու Հիսուսի մասին սովորելու հրավիրելը: Խնդրեք հրավեր ստացողներին հրավիրել ուրիշներին, մինչև բոլոր երեխաները հրավիրվեն: Բացատրեք, որ Տերը ուզում է, որ մենք բոլորս լինենք միսիոներներ` սովորեցնելով մեր ընկերներին Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին:

Օգնեք հասկանալ (պատմություն լսել). Կիսվեք պատմությամբ, որը նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն է պատմել Երեխաների Խմբի մի տղայի մասին, ով լավ միսիոներ էր: Գնացքում մի մարդ տղային հարցրեց Մորմոնների Եկեղեցու մասին: Տղան անգիր ասաց Հավատքի բոլոր Հանգանակները: Մարդն այնքան տպավորված էր նրանով, որ այս երիտասարդ տղան գիտեր, թե ինչին էր ինքը հավատում, որ գնաց Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի ավելին սովորեր Եկեղեցու մասին (տես Conference Report, Oct. 1975, 117–19; կամ Ensign, Nov. 1975, 77–79): Բացատրեք, որ Հավատքի Հանգանակները սովորելը կարող է մեզ օգնել հենց այժմ լինել միսիոներ:

Օգնեք հասկանալ (կրկնել Հավատքի Հանգանակները). Պատրաստեք 13 թղթեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կլինեն 1-ից մինչև 13 թվերը: Երեխաներին բաժանեք խմբերի: Թող յուրաքանչյուր խումբ ընտրի մի թուղթ և խմբի անդամները թող միասին աշխատեն սովորել հավատքի հանգանակը, որը համապատասխանում է այդ թվին: Երբ յուրաքանչյուր խումբ պատրաստ է, թող նրանք անգիր ասեն այն մյուս երեխաներին և այնուհետև մեկ այլ թերթիկ վերցնեն: Շարունակեք այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս:

Շաբաթ 4. Ես կարող եմ հենց այժմ պատրաստվել լիաժամկետ միսիա ծառայելուն:

Ներկայացրեք վարդապետությունը (միսիոներական աշխատանքի հետ կապված առարկաների դիտում). Պատրաստեք փոքրիկ պարկ կամ ճամպրուկ, որը պարունակում է առարկաներ, որոնք օգտագործում են լիաժամկետ միսիոներները, ինչպես օրինակ՝ կիրակնօրյա կոշիկներ, փողկապ և սուրբ գրություններ: Հրավիրեք մի քանի երեխայի առարկաները հանել պայուսակից և ցույց տալ մնացած երեխաներին: Հարցրեք երեխաներին, թե ինչու լոկ միայն այս առարկաներն ունենալը չի պատրաստում մեկին միսիոներ լինելուն: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.62 և հրավիրեք երեխաներին լսել մեկ այլ բան, որը պետք է յուրաքանչյուր միսիոներին (վկայություն): Վկայեք անձնական վկայություն ձեռք բերելու կարևորության մասին:

Նկար
suitcase activity

Ծրագրեք, թե ինչպես կարող եք գրավել երեխաների ուշադրությունը վարժության սկզբում: Օրինակ, այս վարժության մեջ երեխաների մոտ հետաքրքրություն կառաջանա, երբ նրանք սպասեն նրան, թե ինչ դուրս կգա պայուսակից:

Օգնեք հասկանալ (նայել նկարներ և պատասխանել հարցերին). Օգնեք երեխաներին հասկանալ վկայության հիմնական մասերը: Ցուցադրեք նկարներ, որոնք ներկայացնում են այդ մասերից մի քանիսը (օրինակ, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ ճշմարիտ Եկեղեցին է և որ մենք առաջնորդվում ենք ապրող մարգարեի կողմից): Մի քանի հարցեր տվեք յուրաքանչյուր նկարի վերաբերյալ, ինչպես օրինակ` Ի՞նչ է սա: Ո՞վ է նա: Ի՞նչ գիտեք դուք այդ մասին: Ինչպե՞ս դուք կարող եք ամրացնել ձեր վկայությունը սրա վերաբերյալ: Խնդրեք երեխաներին ասել այն մարդկանց անունները, ում հետ նրանք կարող են կիսվել իրենց վկայությամբ: Վկայեք, որ երբ երեխաները կիսվեն իրենց իմացածով ուրիշների հետ, նրանց վկայությունը կաճի և նրանք կնախապատրաստվեն միսիա գնալուն: