Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հրահանգներ Միացյալ ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար


Հրահանգներ Միացյալ ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Սիրելի Երեխաների Խմբի նախագահություններ և երաժշտության ղեկավարներ,

Այս տարի դուք ճիշտն ընտրելու կարևորությունը երեխաներին սովորեցնելու հնարավորություն ունեք: Լավ ընտրություններ կատարել սովորելը մեզ համար մեր Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է կազմում և շատ օրհնություններ կարող է բերել: Երբ դուք անեք սա, երեխաները կսովորեն, որ նրանք ընտրություններ կատարելիս կարող են օգնություն ստանալ, եթե հետևեն Հիսուս Քրիստոսի օրինակին, ապրեն ավետարանի սկզբունքներով և ուշադրությամբ լսեն Սուրբ Հոգու հուշումներին: Ճիշտն ընտրելը կօգնի երեխաներին մնալ Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին:

Մենք երախտապարտ ենք ձեր հավատարիմ ծառայության համար, երբ դուք սիրում և ուսուցանում եք ձեր Երեխաների Խմբի թանկագին երեխաներին: Մենք աղոթում ենք ձեր համար և գիտենք, որ Տերը կօրհնի ձեզ, մինչ դուք ծառայեք այս կարևոր կոչման մեջ:

Երեխաների Խմբի Գերագուն Նախագահություն

Հրահանգներ Միացյալ Ժամի համար

Ավետարանի Ուսուցանում

Օգտագործեք այս գրքույկը, երբ պատրաստվում եք ամեն շաբաթ միացյալ ժամին 15-րոպե տևողությամբ դաս մատուցել: Դուք կարող եք ամենշաբաթյա դասերը համալրել Եկեղեցու կողմից հաստատված այլ նյութերով, ինչպիսիք են` Ընկերը կամ Լիահոնան: Հետևյալ ուղեցույցները կօգնեն ձեզ պլանավորել և մատուցել դասերը:

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք: Երեխաների հանդեպ ձեր սերն արտահայտեք, սովորելով նրանց անունները և ծանոթանալով նրանց հետաքրքրություններին, տաղանդներին և կարիքներին:

Հոգով ուսուցանեք վարդապետությունը: Դասին պատրաստվելիս աղոթեք առաջնորդություն ստանալու համար և ձգտեք ամրապնդել ձեր վկայությունը այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանելու եք: Դա կօգնի ձեզ Հոգով ուսուցանել:

Սովորելու կոչ արեք: Այս գրքույկը նախատեսված է օգնելու ձեզ իմանալ ոչ միայն այն, ինչ պետք է ուսուցանեք, այլև ինչպես պետք է ուսուցանել և ջանասիրաբար սովորելու կոչ անել: Դուք ավելի արդյունավետորեն կուսուցանեք վարդապետությունը, եթե ամեն դասին կատարեք հետևյալ երեք կետերը.

  1. Ներկայացրեք վարդապետությունը: Պարզ ներկայացրեք վարդապետությունը, որը երեխաները պետք է սովորեն: Մտածեք, թե ինչպես կարող եք դա բանավոր և պատկերավոր ներկայացնել: (Որոշ օրինակների համար տես մայիս ամսվա երրորդ շաբաթվա և օգոստոս ամսվա երկրորդ շաբաթվա դասերը):

  2. Օգնեք հասկանալ: Հետևեք, որ երեխաները խորապես հասկանան վարդապետությունը, օգտագործելով ուսուցանման տարբեր եղանակներ, ինչպիսիք են` երգելը, դերակատարումները և սուրբ գրություններ ընթերցելը:

  3. Խրախուսեք կիրառել: Երեխաներին հնարավորություն տվեք իրենց կյանքում կիրառել վարդապետությունը: Մտածեք, թե ինչպես նրանք կարող են արտահայտել տվյալ վարդապետության հետ կապված իրենց զգացումները կամ նպատակներ դնել:

Այս գրքույկը տրամադրում է լիարժեք դասեր տարվա որոշ շաբաթների համար: Մյուս շաբաթների համար տրվում են մտքեր, բայց ոչ լիրաժեք դասեր: Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Դուք կարող եք գաղափարներ քաղել այս գրքույկի այլ դասեր կարդալով: Եթե ամիսը հինգերորդ կիրակի ունի, այդ դասաժամը օգտագործեք նախորդ դասերը վերանայելու համար: Հոգին կարող է ուղեկցել ձեզ, եթե դուք դասերի համար ծրագրեք և պատրաստեք վարժություններ:

Ձեր դասերին պատրաստվելիս աշխատեք երաժշտության ղեկավարի հետ: Երգերը կօգնեն ամրապնդել ուսուցանվող վարդապետությունները: Երբեմն դուք կարող եք հրավիրել ուսուցիչներին և իրենց դասարանները, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել ավետարանի որոշ մասեր:

Որոշ դասեր առաջարկում են Երեխաների Խմբի դասին հրավիրել հյուր խոսնակների մասնակցելու: Նախքան այդ անձանց հրավիրելը , դուք պետք է ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի համաձայնությունը ստանաք:

Դասերի հետ տրված են մի քանի ուսուցողական խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել ձեր ուսուցանման ունակությունը: Դասերը նաև ընդգրկում են նկարներ, որոնք կօգնեն ձեզ ընկալել, թե ինչպիսին է վարժությունը: Թեպետ ուսուցանելու ունակությունները կարևոր են, ձեր հոգևոր պատրաստվածությունը և վկայությունը կհրավիրեն Հոգին` հաստատելու այդ վարդապետությունները երեխաների սրտում:

Երգեցողության ժամ

Երեխաների Խմբում երաժշտությունը պետք է ստեղծի ակնածալի մթնոլորտ, ուսուցանի ավետարանը և օգնի երեխաներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը և երգից բխող ուրախությունը: Միացյալ ժամի 20 րոպեն պետք է նվիրվի երգելուն ու երաժշտություն ուսուցանելուն: Այսպիսով, դուք բավականին ժամանակ կունենաք նոր երգ սովորեցնելու և օգնելու երեխաներին հաճույքով երգել:

Այս գրքույկում զետեղված է նոր երգ, որը երեխաները պետք է սովորեն այս տարի (տես էջ28): Այն նաև պարունակում է «Ինչպես օգտագործել երգը Երեխաների Խմբում» բաժինը (տես էջեր 26-27) և լրացուցիչ մտքեր երեխաներին երգեր սովորեցնելու վերաբերյալ (տես էջեր 9, 17):

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի ղեկավարության ներքո, հաղորդության ժողովին երեխաների ելույթն անց է կացվում տարվա չորրորդ եռամսյակին: Տարվա սկզբին, նախօրոք ծրագրերը քննարկելու նպատակով, հանդիպեք եպիսկոպոսության կամ ճյուղի նախագահության խորհրդականի հետ, որը պատասխանատու է Երեխաների Խմբի համար: Երբ ծրագրերը վերջնական կլինեն, ստացեք նրա հավանությունը:

Ծրագրեք այնպես, որ երեխաները ներկայացնեն ծրագիրը միացյալ ժամի ամսական թեմաների հիման վրա: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Երբ ծրագրում եք, որ երեխաները կիսվեն այս տարվա թեմայի մասին իրենց սովորածով, մտածեք, թե ինչպես կարող են նրանք օգնել ներկաներին կենտրոնանալ ավետարանի այն վարդապետությունների վրա, որ իրենք են ուսուցանում: Նախագահության անդամներից մեկը կարող է ավարտել ժողովը ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղեցույցները.

  • Փորձերը դասերից կամ ընտանիքներից անտեղի ժամանակ չպետք է խլեն:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ հագուստներ և տեսանյութեր:

Նկար
children singing

Այս գրքույկում օգտագործված աղբյուրներ

Այս գրքույկում օգտագործվել են հետևյալ նշաններն ու հապավումները.

ՀՄԵՀիմներ և մանկական երգեր

ՈՒՉԱՄԿՈւսուցում՝ չկա ավելի մեծ կոչում

Շատ դասեր ներառում են նկարներ օգտագործելու վերաբերյալ առաջարկություններ: Դուք կարող եք նկարներ գտնել Ավետարանի արվեստի գրքում, Ավետարանի նկարների ժողովածու, Երեխաների դասագրքի նկարների հավաքածու, Եկեղեցու ամսագրերում և images.lds.org կայքում: