Գերագույն համաժողով
Բարձրագույն իշխանությունների, տարածաշրջանային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Բարձրագույն իշխանությունների, տարածաշրջանային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, պատիվ ունեմ ձեր հաստատմանը ներկայացնելու Եկեղեցու բարձրագույն իշխանություններին, տարածաշրջանային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին։

Խնդրում ենք ձեր աջակցության քվեն արտահայտել սովորական ձևով, որտեղ էլ որ լինեք: Եթե դեմ քվեարկողներ կան առաջարկություններին, խնդրում ենք կապվել ձեր ցցերի նախագահների հետ:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Ռասսել Մերիոն Նելսոնին՝ որպես մարգարե, տեսանող և հայտնող և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ, Դալլին Հարիս Օուքսին՝ որպես Առաջին նախագահության առաջին խորհրդական, և Հենրի Բենիոն Այրինգին՝ որպես Առաջին նախագահության երկրորդ խորհրդական:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Դալլին Հ․ Օուքսին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ և Մ․ Ռասսել Բալլարդին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` Մ. Ռասսել Բալլարդին, Ջեֆրի Ռ. Հոլլանդին, Դիտեր Ֆ. Ուխդորֆին, Դեյվիդ Ա. Բեդնարին, Քվենթին Լ. Քուքին, Դ. Թոդ Քրիստոֆերսոնին, Նիլ Լ․ Անդերսենին, Ռոնալդ Ա․ Ռասբանդին, Գարի Ի․ Սթիվենսոնին, Դեյլ Գ․ Ռենլանդին, Ջերիթ Վ․ Գոնգին և Ուլիսես Սոարեսին։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Առաջին նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Դեմ լինելու դեպքում, եթե այդպիսիք կան, արտահայտեք նույն կերպ:

Հետևյալ Գերագույն Իշխանություն Յոթանասունականները կազատվեն իրենց հանձնարարություններից և կստանան պատվավոր կարգավիճակ, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի օգոստոսի 1-ից՝ երեցներ Բենջամին Դե Հոյոս, Խուան Ա. Ուսեդա և Կազուհիկո Յամաշիտա:

Ովքեր ցանկանում են շնորհակալություն հայտնել այս եղբայրներին և իրենց կանանց ու ընտանիքներին նվիրված ծառայության համար, խնդրում ենք քվեարկել ձեռքի բարձրացումով:

Հետևյալ տարածաշրջանային յոթանասունականները ազատվել են իրենց հանձնարարություններից, որն անմիջապես ուժի մեջ կմտնի՝ Ջ. Կիմո Էսպլին և Ալան Տ. Ֆիլիպս:

Ովքեր ցանկանում են միանալ մեզ և իրենց շնորհակալությունը հայտնել նրանց կատարած հիանալի ծառայության համար, խնդրում ենք քվեարկել:

Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում տարածաշրջանային յոթանասունականներին, ովքեր կավարտեն իրենց ծառայությունը այս տարի: Նրանց անունները կարելի է գտնել Եկեղեցու վեբկայքում։

Ովքեր ցանկանում են միանալ մեզ՝ արտահայտելով իրենց երախտագիտությունը այս եղբայրների հիանալի ծառայության համար, կարող են քվեարկել:

Անմիջապես ուժի մեջ մտնելով՝ մենք սույնով ազատում ենք եղբայրներ Ահմադ Ս. Քորբիթին և Բրեդլի Ռեյ Ուիլքոքսին` Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին և երկրորդ խորհրդականների ծառայությունից:

Ովքեր ցանկանում են իրենց շնորհակալությունը հայտնել այդ եղբայրներին նրանց նվիրված ծառայության համար, կարող են արտահայտել դա։

Մենք ազատում ենք Երիտասարդ կանանց գերագույն նախագահությանը հետևյալ կազմով, այն ուժի մեջ կմտնի 2023թ․ օգոստոսի 1-ին՝ Բոնի Հ. Քորդոնը՝ որպես նախագահ, Միշել Դ. Քրեյգը՝ որպես առաջին խորհրդական, և Ռեբեկա Լ. Քրեյվենը՝ որպես երկրորդ խորհրդական:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ մեզ և իրենց երախտագիտությունն արտահայտել այս քույրերին իրենց նվիրված ծառայության համար, խնդրում ենք արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հետևյալ անձանց հաստատենք որպես նոր գերագույն իշխանություն յոթանասունականներ՝ Ահմադ Ս. Քորբիթ, Ռոբերտ Մ. Դեյնս, Ջ. Կիմո Էսպլին, Քրիստոֆ Գ. Ժիրո-Կարիեր և Ալան Թ. Ֆիլիպս:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույն ձևով:

Մենք ցանկանում ենք նշել, որ 61 նոր տարածքային յոթանասունական հաստատվել են մարտի 30-ին՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած գերագույն համաժողովի ղեկավարության ժողովի ժամանակ, այնուհետև այս շաբաթվա սկզբում հայտարարվել է Եկեղեցու վեբկայքում։

Մենք հրավիրում ենք ձեզ հաստատել այս եղբայրներին իրենց նոր ծառայություններում։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են՝ միևնույն նշանով:

Առաջարկվում է հաստատման Երիտասարդ կանանց նոր գերագույն նախագահությունը, որն ուժի մեջ կմտնի 2023թ․ օգոստոսի 1-ին՝ Էմիլի Բել Ֆրիմանը՝ որպես նախագահ, Թամարա Վուդ Ռունիան՝ որպես առաջին խորհրդական և Անդրեա Մունյոս Սպաննաուսը՝ որպես երկրորդ խորհրդական:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են ևս քվեարկել:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք հետևյալ կազմը՝ որպես Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության խորհրդականներ, որն անմիջապես ուժի մեջ կմտնի՝ Բրեդլի Ռեյ Ուիլքոքսը՝ որպես առաջին խորհրդական և Մայքլ Տ. Նելսոնը՝ որպես երկրորդ խորհրդական:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք մյուս Բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին ներկա կազմով:

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա ձեռքի բարձրացումով:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են արտահայտել:

Շնորհակալություն, եղբայրնե՛ր և քույրե՛ր, Եկեղեցու ղեկավարների հանդեպ ձեր մշտական հավատքի և աղոթքների համար։

Տարածաշրջանային յոթանասունականների փոփոխություններ

Հետևյալ տարածաշրջանային յոթանասունականները հաստատվել են գերագույն համաժողովի շրջանակներում անցկացված ղեկավարների նիստի ժամանակ․

Իսաիաս Ալկալա, Ջոն Դ. Ամոս, Ջոնի Օ. Բադդու, Վիկտոր Օ. Բասսի, Ադրիան Բեթրիջ, Ա. Կաուլ Բեզերա, Կառլոս Գ. Կանտերո, Էմերսոն Բ. Կարնավալե, Օռլանդո Ա. Կաստանոս, Բուն Հուոչ Էնգ, Հաթչ Ու. Ֆալե, Ֆերնանդո Ռ. Գարսիա, Թոմաս Գարսիա, Ք. Ալան Գոլդին, Աարոն Տ. Հոլ, Դարվին Վ. Հալվորսոն, Ջեդ Ջ Հենքոք, Հենրի Էրերա, Նդալամբա Իլունգա, Սամուել Մ. Տ. Կոիվիստո, Կառլոս Ջ. Լանտիգուա, Էսաու Լարա, Սթիվեն Ջ. Լարսոն, Թաբո Լեբեթոա, Գ. Քենեթ Լի, Իսրայել Մարին, Ուեյն Է. Մաուրեր, Լի Գ. ՄաքՔան II, Ռոբերտ Մենդենհոլ, Ադրիան Մենդեզ, Սիյաբոնգա Մխիզե, Խավիեր Ֆ. Մոնեսթել, Թոմաս Բ. Մորգան, Ջարեդ Վ. Օրմսբի, Զ. Ռուդի Պալհուա, Արտուրո Դ. Պալմիերի, Քենեթ Փամբու, Ուգո Օ. Պանամյո, Քևին Ջեյ Փարքս, Փոլ Պիկարդ , Դեյվիդ Ջ. Պիկետ, Մարտին Պիլկա, Իրինեու Է. Պրադո, Քրիստոֆեր Ռ. Պրայս, Միգել Ռիբեյրո, Ջեյմս Ն. Ռոբինսոն, Էդվարդ Բ. Ռոու, Ռոբերտ Շվարց, Գրեգորի Ա. Սքոթ, Դոմինիկ Ռ. Սենեչալ, Քոֆի Գ. Սոսու, Մայքլ Բ. Ստրոնգ,Նիտյա Կումար Սանդերաջ, Թոմաս Ա. Թոմաս, Ալեխանդրո Հ. Տրեվինո, Նեֆի Մ. Տրուխիլիո, Չիմարոկե Գ. Ուդեյչի, Ֆերնանդո Վալդես, Հելտոն Ս. Վեչի, Բրենտ Բ. Վարդ և Թոմասիտո Ս. Զապատանա:

Հետևյալ տարածաշրջանային յոթանասունականները կազատվեն 2022թ․ օգոստոսի 1-ին կամ դրանից առաջ․

Ռիչարդ Կ. Ահաջիե, Դուանե Դ. Բելլ, Հուբերման Բիեն, Էյմե, Վիկտոր Ռ. Կալդերեն, Մայքլ Ջ. Քարտեր, Դանիել Կորդովա, Ջոն Ն. Քրեյգ, Վիլյամ Հ. Կ. Դեյվիս, Ֆերնանդո Պ. Դել Կարպիո, Ռիչարդ Ջ. ԴեՎրիես, Կիլար Գ. Դոմինգես, Թորբեն Էնգբյերգ, Քենեթ Ջ. Ֆիրմաժ, Էդգար Ֆլորես, Սիլվիո Ֆլորես, Կառլոս Ա. Ջենարո, Մարկ Ա. Գիլմուր, Սերխիո Ա. Գոմես, Ռոբերտո Գոնսալես, Վիրջիլիո Գոնսալես, Սպենսեր Ռ. Գրիֆին, Օլքսեյ Գուլեսել Հակալենկո, Մեթյու Ս. Հարդինգ, Դեյվիդ Ջ. Հարիս, Քևին Ջ. Հեթուեյ, Խոսե Էռնանդես, Գլեն Մ. Հոլմս, Ռիչարդ Նեյցել Հոլզապֆել, Օկեչուկվու Ի. Իմո, Մայքլ Դ. Ջոնս, Փունգվե Ս. Կոնգոլո, Ռիկարդո Կ. Լեյթ, Արետեմինո Ս. Մալիգոն, Էդգար Ա. Մանտիլլա, Լինկոլն Պ. Մարտինս, Կառլ Ռ. Մաուրեր, Դանիել Ս. Մեհր II, Գլեն Դ. Մելլա, Թոմաս Ս. Մերդեգիա Կրտսեր, Ալլիստեյր Բ. Օդգերս, Ջեֆրի Պարկեր, Վիկտոր Պ. Պատրիկ, Դենիս Է. Պինեդա, Հենրիկե Ս. Սիմպլիցիո, Ջեֆրի Հ. Սինգեր, Մայքլ Լ. Ստահելի, Ջեֆրի Կ. Վետցել, Մայքլ Ս. Ուիլստեդ և Դեյվիդ Լ. Ռայթ: