Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսը սփոփանք է
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Հիսուս Քրիստոսը սփոփանք է

Մենք կարող ենք համագործակցել Փրկչի հետ` օգնելով նյութական և հոգևոր սփոփանք տրամադրել կարիքի մեջ գտնվողներին, և այդ ընթացքում գտնել մեր անձնական սփոփանքը Հիսուս Քրիստոսում:

Հավատքով առ Հիսուս Քրիստոսը և Նրա գործած հրաշքների մասին իրենց լսածից հույսով լցված, խնամողները մի անդամալույծի բերեցին Հիսուսի մոտ: Նրանք նորարարության դիմեցին` մարդուն այնտեղ տանելով, բացեցին կտուրը և իր մահիճով իջեցրին այն տեղը, որտեղ Հիսուսն ուսուցանում էր: Երբ Հիսուսը, «նրանց հավատը տեսավ, [անդամալույծին] ասաց`… քո մեղքերը քեզ ներված են»:1 Եվ հետո. «Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քո տո՛ւն գնա»։2 Եվ մարդն իսկույն ողջացավ, և վեր առավ իր մահիճը և գնաց իր տունը`«Աստծուն փառավորելով»:3

Ուրիշ ի՞նչ գիտենք ընկերների մասին, որոնք հոգ էին տանում կաթվածահար մարդու համար: Մենք գիտենք, որ Փրկիչն ընդունեց նրանց հավատքը: Տեսնելով ու լսելով Փրկչին և ականատես լինելով Նրա հրաշքներին` նրանց «զարմանք բռնեց» և «փառք էին տալիս Աստծուն»:4

Հիսուս Քրիստոսը տրամադրել էր ակնկալվող ապաքինումը` ֆիզիկական սփոփանք ցավից և քրոնիկ հիվանդության կործանարար հետևանքներից: Հատկանշական է, որ Փրկիչը տրամադրել էր նաև հոգևոր սփոփանք՝ մաքրագործելով մարդուն մեղքից:

Իսկ ընկերները կարիքավորի մասին հոգ տանելու իրենց ջանքերում գտան սփոփանքի աղբյուրին, նրանք գտան Հիսուս Քրիստոսին:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը սփոփանք է : Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք ազատվել մեղքի բեռից և հետևանքներից և օգնություն ստանալ մեր թուլություններում:

Եվ քանի որ մենք սիրում ենք Աստծուն և ուխտել ենք ծառայել Նրան, մենք կարող ենք համագործակցել Փրկչի հետ` օգնելով նյութական և հոգևոր սփոփանք տրամադրել կարիքի մեջ գտնվողներին, և այդ ընթացքում գտնել մեր անձնական սփոփանքը Հիսուս Քրիստոսում:5

Մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, կոչ է անում մեզ հաղթել աշխարհին և հանգստություն գտնել:6 Նա սահմանեց «իսկական հանգիստը»` որպես «սփոփանք և խաղաղություն»: Նախագահ Նելսոնն ասել է. «Քանի որ Փրկիչն Իր անսահման Քավության միջոցով բոլորիս փրկագնեց թուլություններից, սխալներից և մեղքից, ու քանի որ Նա զգաց ամեն ցավ, անհանգստություն և բեռ, որը դուք երբևէ ունեցել եք, ապա, եթե իսկապես ապաշխարեք և փնտրեք Նրա օգնությունը, դուք կկարողանաք վեր բարձրանալ ներկայիս անկայուն աշխարհից»:7 Դա այն սփոփանքն է, որը Հիսուս Քրիստո՛սն է առաջարկում մեզ:

Մեզանից յուրաքանչյուրը կրում է մի փոխաբերական ուսապարկ: Դա կարող է լինել գլխի վրա պահվող զամբյուղ, պայուսակ կամ կտորի մեջ փաթաթած իրեր և ուսին գցված մի կապոց: Բայց մեր մտքում, եկեք այն կոչենք ուսապարկ:

Այդ փոխաբերական ուսապարկն այն տեղն է, որտեղ մենք կրում ենք անկում ապրած աշխարհի բեռները: Մեր բեռները նման են ուսապարկում գտնվող քարերին։ Ընդհանրապես կան երեք տեսակի [քարեր].

  • Քարեր, որոնք այնտեղ են մեր իսկ կատարած մեղքի պատճառով։

  • Քարեր մեր ուսապարկում` վատ որոշումների, սխալ վարքագծի և ուրիշների անբարյացակամության պատճառով:

  • Եվ մենք քարեր ենք կրում, որովհետև մենք ապրում ենք անկումնային վիճակում: Սրանք ներառում են հիվանդության, ցավի, քրոնիկ տկարության, վշտի, հուսահատության, միայնակության և բնական աղետների քարերը:

Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ մեր մահկանացու բեռները՝ այդ քարերը մեր փոխաբերական ուսապարկում, չպետք է ծանր համարել:

Հիսուս Քրիստոսը կարող է թեթևացնել մեր բեռը:

Հիսուս Քրիստոսը կարող է բարձրացնել մեր բեռները:

Հիսուս Քրիստոսը մեզ համար մեղքի ծանրությունից սփոփվելու ուղի է տալիս։

Հիսուս Քրիստոսը մեր սփոփանքն է:

Նա ասել է.

«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ [այսինքն` սփոփանք և խաղաղություն]։

«Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:8

Նրա լուծը քաղցր է և բեռը թեթև՝ նշանակում է, որ մենք լծի տակ ենք մտնում Փրկչի հետ, որ մենք կիսվում ենք մեր բեռներով Նրա հետ, որ մենք թույլ ենք տալիս Նրան բարձրացնել մեր բեռը: Դա նշանակում է, որ ուխտի փոխհարաբերության մեջ ենք մտնում Աստծո հետ և պահում այդ ուխտը, որը, ինչպես նախագահ Նելսոնն է բացատրել «հեշտացնում է կյանքում ամեն ինչ»։ Նա ասել է. «Փրկչի հետ աշխատանքի լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը»:9

Ուրեմն ինչո՞ւ չենք կամենում կիսել մեր բեռները Փրկչի հետ: Ինչո՞ւ պետք է հոգնած բեյսբոլի գնդակ նետողը հրաժարվի թողնել հողաթումբը, երբ սփոփիչն այնտեղ է` պատրաստ ավարտելու խաղը: Ինչո՞ւ պետք է մենակ կրեմ իմ պաշտոնի պարտականությունները, երբ Սփոփիչը պատրաստ կանգնած է՝ սատարելու ինձ:

Նախագահ Նելսոնն ուսուցանել է . «Հիսուս Քրիստոսը … կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ»։10

Ուրեմն ինչո՞ւ ենք պնդում, որ մեր քարերը միայնակ կրենք:

Սա նախատեսված է որպես անձնական հարց` ձեզանից յուրաքանչյուրի խորհրդածության համար:

Ինձ համար, դա հպարտության դարավոր արատն է: «Ես ինքս կանեմ դա», - ասում եմ ես: «Անհանգստանալ պետք չէ, ես կհասցնեմ»: Դա մեծ խաբեբան է, որը ցանկանում է, որ ես թաքնվեմ Աստծուց, հեռանամ Նրանից, և անեմ դա առանց որևէ օգնության:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես չեմ կարող մենակ գնալ դրան, ես դրա կարիքը չունեմ և չեմ անի: Ես ընտրել եմ կապված լինել իմ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հետ` Աստծո հետ կապած իմ ուխտերի միջոցով, ուստի ես «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»11:

Ուխտ պահողներն օրհնվում են Փրկչի սփոփանքով:

Մտածեք Մորմոնի Գրքի այս օրինակի շուրջ. Ալմայի ժողովուրդը հալածվում էր «հանձնարարություններով նրանց վրա, և … վերակացուներով նրանց վրա»:12 Բարձրաձայն աղոթքը արգելված էր, սակայն նրանք «իրենց սիրտը դուրս էին թափում [Աստծուն], և նա գիտեր մտքերը նրանց սրտերի»:13

Եվ «Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. և ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից:

Եվ ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին, նույնիսկ մինչ դուք ճորտության մեջ եք»:14

Շուտով «Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»:15

Այդ ուխտ պահողները սփոփանք ստացան` մխիթարության, ավելացող համբերության և զվարթության տեսքով, նաև՝ թեթևություն իրենց բեռների մեջ, որպեսզի նրանք թեթև զգային և, ի վերջո, ազատագրվեին:16

Այժմ եկեք վերադառնանք մեր անձնական փոխաբերական ուսապարկին:

Հիսուս Քրիստոսի քավության միջոցով կատարված ապաշխարությունը սփոփում է մեզ մեղքի քարերի ծանրությունից: Եվ այս սքանչելի պարգևի միջոցով Աստծո ողորմածությունը մեզ ազատում է արդարադատության ծանր և այլապես անհաղթահարելի պահանջներից։

Հիսուս Քրիստոսի Քավությունը նաև հնարավորություն է տալիս մեզ ներելու ուժ ստանալ, ինչը թույլ է տալիս մեզ բեռնաթափել այն ծանրությունը, որը կրում ենք ուրիշների կողմից վատ վերաբերմունքի պատճառով:18

Այսպիսով, ինչպե՞ս է Փրկիչը սփոփում մեզ`վշտի և ցավի ենթակա մահկանացու մարմիններով անկում ապրած աշխարհում ապրելու բեռներից:

Հաճախ այդպիսի սփոփանքը Նա իրականացնում է մե՛ր միջոցով: Որպես Նրա Եկեղեցու ուխտի ժողովուրդ՝ մենք խոստանում ենք «սգալ նրանց հետ, ովքեր սգում են» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»:19 Քանի որ մենք պետք է «գանք Աստծո հոտը» և «կոչվենք նրա ժողովուրդը», մենք «հոժար ենք կրելու մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»:20

Մեր ուխտի օրհնությունն է՝ համագործակցել Հիսուս Քրիստոսի հետ Աստծո բոլոր զավակներին թե՛ նյութական, թե՛ հոգևոր թեթևացում ապահովելու գործում: Մենք գործիք ենք, որի միջոցով Նա սփոփանք է տրամադրում:21

Եվ այսպիսով, անդամալույծ մարդու ընկերների նման մենք «սատարում ենք թույլերին, բարձրացնում կախ ընկած ձեռքերը և զորացնում թուլացած ծնկները»:22 Մենք «իրար բեռը վեր ենք առնում, եւ այսպէս Քրիստոսի օրենքը կատարում»:23 Երբ անում ենք դա, մենք սկսում ենք ճանաչել Նրան, և գտնում ենք Նրա սփոփանքը:24

Ի՞նչ է սփոփանքը:

Դա ցավալի, անհանգստացնող կամ ծանրաբեռնված ինչ-որ բանի հեռացումն է կամ թեթևացումը կամ դրան դիմանալու ուժը: Դա վերաբերում է այն մարդուն, որը զբաղեցնում է ուրիշի տեղը: Դա սխալի իրավական ուղղումն է:25 Անգլո-ֆրանսիական այդ բառը գալիս է հին ֆրանսերեն relever, կամ «բարձրացնել», և լատիներեն relevare, կամ «կրկին բարձրանալ» բառից:26

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսը սփոփանք է: Ես վկայում եմ, որ Նա իսկապես կրկին հարություն առավ երրորդ օրը, և իրականացնելով սիրառատ և անսահման Քավությունը, կանգնած է թևատարած` առաջարկելով մեզ կրկին հարություն առնելու, փրկվելու, և վեհացվելու և Իր նման դառնալու հնարավորությունը: Սփոփանքը, որ Նա առաջարկում է հավիտենական է:

Այն կանանց նման, որոնց այցելեց հրեշտակը այն առաջին Զատիկի առավոտյան, ես ուզում եմ «արագ գնալ» և «մեծ ուրախության» ավետիք հաղորդել, որ Նա հարություն է առել:27 Մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ղուկասի 5.20:

  2. Մարկոս 2.11:

  3. Ղուկաս 5.25:

  4. Ղուկաս 5.26:

  5. Տես Դ Թոդ Քրիստոֆերսոն. «Առաջինը` առաջին պատվիրանը» (Բրիգամ Յանգի համալսարանի հոգևոր հավաք, մարտ 22, 2022), 2, speeches.byu.edu: «Աստծո հանդեպ մեր սերը բարձրացնում է ուրիշներին լիարժեք և կատարելապես սիրելու մեր կարողությունը, քանի որ մենք, ըստ էության համագործակցում ենք Աստծո հետ Նրա զավակների խնամքի հարցում» (շեշտադրումն ավելացված է):

  6. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022, 95-98:

  7. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», 96:

  8. Մատթեոս 11.28-30:

  9. Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», 97:

  10. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019թ․, 67։

  11. Փիլիպպեցիս 4․13:

  12. Մոսիա 24․9:

  13. Մոսիա 24.12։

  14. Մոսիա 24.13–14, շեշտադրումն ավելացված է:

  15. Մոսիա 24.15:

  16. Տես Մոսիա 24.13-14:

  17. Տես Ալմա 34․14-16, տես նաև Մոսիա 15․8-9։

  18. Տես Ռասսել Մ. Նելսոն. «Չորս պարգևներ, որոնք Հիսուսն առաջարկում է ձեզ» (Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո, դեկ. 2, 2018), հեռարձակումներ.ChurchofJesusChrist.org. «Երկրորդ պարգևը, որը Փրկիչն առաջարկում է ձեզ, ներելու ունակությունն է։ Նրա անսահման Քավության շնորհիվ դուք կարող եք ներել նրանց, ովքեր վիրավորել են ձեզ և ովքեր երբեք գուցե պատասխանատվություն չընդունեն` ձեր հանդեպ դաժանության համար:

    Սովորաբար հեշտ է ներել այն մարդուն, որն անկեղծորեն ու խոնարհաբար հայցում է ձեր ներողամտությունը: Սակայն, Փրկիչը ձեզ կշնորհի բոլորին ներելու ունակությունը, ովքեր որևէ կերպ վատ են վերաբերվել ձեզ։ Ապա, նրանց վնասակար արարքներն այլևս չեն կարող թունավորել ձեր հոգին։

  19. Մոսիա 18․9:

  20. Մոսիա 18․8։

  21. Սփոփող Միությունը` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կանանց կազմակերպությունը, կազմակերպվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից 1842թ. մարտի 17-ին՝ որպես «աստվածային կերպով հաստատված քահանայության հավելում» (Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիներն ու իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 51): Նոր կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի էր առնվել բարեգործական բառը, սակայն կանայք նախընտրեցին սփոփող բառը: Էմմա Սմիթը, կազմակերպության առաջին նախագահը, և Էլիզա Ռ. Սնոուն՝ դրա քարտուղարը, որը հետագայում ծառայեց որպես Սփոփող միության երկրորդ նախագահ, բացատրեցին, որ բարեգործական -ը» տարածված բառ էր, որը հայտնի էր այն ժամանակվա հաստատություններում, բայց այդ հանրաճանաչությունը «չպետք է լիներ իրենց ուղեցույցը»: Էմման բացատրեց, որ սփոփել բառն ավելի լավ է նկարագրում իրենց առաքելությունը: Մենք պատրաստվում ենք ինչ-որ արտասովոր բան անել … ակնկալում ենք արտասովոր առիթներ և հրատապ կոչեր» (Emma Smith, in Nauvoo Relief Society Minute Book, Mar. 17, 1842, 12, josephsmithpapers.org)): Իսկապես Սփոփող Միության մանդատը միշտ եղել է՝ ապահովել նյութական և հոգևոր սփոփանք: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Միությունը չպետք է միայն սփոփի աղքատներին, այլ փրկի հոգիներ» (Nauvoo Relief Society Minute Book, June 9, 1842, 63, josephsmithpapers.org): Եվ այսպիսով, Սփոփող միությունը շարունակում է ապահովել սփոփանք՝ «ազատում աղքատությունից, ազատում հիվանդությունից, ազատում կասկածներից, ազատում տգիտությունից՝ ազատում այն ամենից, ինչը խանգարում է կնոջ ուրախությանը և զարգացմանը»: (John A. Widtsoe, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3 vols. in 1 [1960], 308):

  22. Վարդապետություն և Ուխտեր 81․5, տես նաև Եբրայեցիս12.12:

  23. Գաղատացիս 6.2:

  24. Նոր կազմակերպված Սփոփող միության վաղ ժողովներից մեկում Լյուսի Մակ Սմիթը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մայրը, ասել է. «Մենք պետք է փայփայենք իրար, պահպանենք իրար, մխիթարենք իրար և հրահանգներ ձեռք բերենք, որպեսզի մենք կարողանանք միասին նստել երկնքում»: Պատմաբան Ջենիֆեր Ռիդերը գրել է այս մասին. «Սփոփանք ապահովելու համար կանայք միասնաբար համագործակցեցին Քրիստոսի հետ և դրանով իսկ նրանք գտան Նրա հանգստությունը» (First: The Life and Faith of Emma Smith [2021], 130):

  25. See Merriam-Webster.com Dictionary, “relief.”

  26. See Dictionary.com, “relief.”

  27. Տես Մատթեոս 28․1-8։