Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Ապրիլ. Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին Վերջին Օրերում


Ապրիլ

Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին Վերջին Օրերում

«Ես առաջ եմ ուղարկել իմ ավետարանի լրիվությունը` իմ ծառա Ջոզեֆի ձեռքով» (ՎևՈՒ 35.17):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահից հետո ավետարանի ճշմարտությունները կորան:

Ներկայացրեք վարդապետությունը (քննարկելով). Խնդրեք երեխաներին անվանել մի քանի բաներ, որոնք ուսուցանեց Հիսուս Քրիստոսը, երբ Նա երկրի վրա էր: Ցուցադրեք Քրիստոսի նկարը, որտեղ Նա կարգում է առաքյալներին: Բացատրեք, որ Քրիստոսի մահից և հարությունից հետո Նրա առաքյալները ուսուցանեցին ավետարանը, սակայն շատ մարդիկ չէին լսում նրանց. կարճ ժամանակ անց Առաքյալները մահացան, և որոշ կարևոր ճշմարտություններ ավետարանի վերաբերյալ այլևս չէին ուսուցանվում: Գրատախտակին գրեք. «Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահից հետո ավետարանի ճշմարտությունները կորան», և թող երեխաներն ասեն այն ձեզ հետ միասին:

Նկար
նկարող երեխաները

Նկարելը թույլ է տալիս երեխաներին արտահայտել ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները: Երեխաներին դուր է գալիս տեսնել, որ իրենց նկարներն օգտագործվում են որպես ցուցադրական նյութեր:

Օգնեք հասկանալ (նկարներ նկարելով). Գրատախտակին գրեք ավետարանի մի քանի սկզբունք, որոնք Ուխտադրժության ժամանակ կորել կամ փոփոխվել էին (օրինակ` մկրտություն, քահանայություն, տաճարներ, ապրող մարգարեներ և հաղորդություն): Երեխաներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր խմբի տվեք ավետարանի այդ սկզբունքներից մեկը վրան գրված թերթիկ և խնդրեք երեխաներին նկարել այդ սկզբունքը ներկայացնող նկար: Յուրաքանչյուր խմբից հրավիրեք մեկական երեխա, որպեսզի իրենց նկարը դնեն գրատախտակին: Բացատրեք, որ երբ Քրիստոսը երկրի վրա էր, Նա ուսուցանեց ավետարանի այս բոլոր կարևոր ճշմարտությունները: Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը: Վերցրեք բոլոր նկարները և թաքցրեք: Այնուհետև խնդրեք նրանց բացել իրենց աչքերը: Բացատրեք, որ ավետարանի ճշմարտությունները կորել էին Հիսուս Քրիստոսի և Նրա Առաքյալների մահից հետո: Պատմեք երեխաներին, որ ավետարանը վերականգնվեց Ջոզեֆ Սմիթի միջոցով: Նկարները նորից դրեք իրենց տեղը և վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի բոլոր ճշմարտությունները, որոնք մի ժամանակ կորել էին: (Նկարները պահեք շաբաթ 4-ում օգտագործելու համար:)

Շաբաթ 2. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին:

Ներկայացրեք վարդապետությունը (նկար նայելով). Առաջին Տեսիլքի նկարը ծածկեք թղթի մի քանի փոքր կտորներով: Հրավիրեք երեխաներին մեկ առ մեկ հեռացնել թերթիկները: Խնդրեք երեխաներին լուռ ձեռք բարձրացնել, երբ նրանք կռահեն, թե ինչ նկար է թաքցված: Բոլոր թերթիկները հեռացնելուց հետո խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ է տեղի ունենում նկարում:

Օգնեք հասկանալ (սուրբ գրություններ կարդալով). Երեխաներին ցույց տվեք, թե սուրբ գրություններում որտեղ կարող ենք կարդալ Ջոզեֆ Սմիթի նկարագրությունը կապված Սրբազան Պուրակի իր փորձառության հետ (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.14–19): Կարդացեք կամ խնդրեք մի քանի երեխաների կարդալ որոշ հատվածներ, որոնք նկարագրում են, թե ինչ պատահեց: Դուք կարող եք խնդրել փոքրիկներին որոշ պարզունակ գործողություններ անել, ինչպես օրինակ` կանգնել և վեր ձգել իրենց ձեռքերը ինչպես ծառեր կամ ծալել իրենց ձեռքերը, կարծես թե նրանք աղոթում են: Հարցրեք երեխաներին, թե ինչ զգացողություն նրանք կունենային, եթե նրանք կարողանային տեսնել, թե ինչպես էին Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը հայտնվում և խոսում Ջոզեֆ Սմիթի հետ: Քննարկեք այս իրադարձության կարևորությունը:

Օգնեք կիրառել (կիսվելով վկայություններով). Թող երեխաները երգեն «Սրբազան Պուրակը» (CS, 87): Այնուհետև բերեք ձեր վկայությունը, որ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին: Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել Առաջին Տեսիլքի վերաբերյալ իրենց վկայությամբ:

Շաբաթ 3. Քահանայության իշխանությունը վերականգնվեց երկնային սուրհանդակների միջոցով:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգելով). Հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանք կարող են հայտարարել ինչ-որ շատ կարևոր բան: Բացատրեք, որ շատ տարիներ առաջ փող էին հնչեցնում, երբ ինչ-որ կարևոր հայտարարություն էր արվում: Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և պատկերացնել, որ իրենք լսում են փողերի ձայնը, մինչ դաշնակահարը նվագում է «Քահանայությունը վերականգնվել է» երգը (CS, 89): Խնդրեք երեխաներին երգել երգը և բացահայտել, թե ինչ կարևոր ուղերձ է այս երգը հայտարարում: Խնդրեք մի քանի երեխաների բացատրել, թե որն է երգի իմաստը:

Օգնեք հասկանալ (լսելով հյուր խոսնակների). Երեխաներին ցույց տվեք Ահարոնյան Քահանայության վերականգնման և Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման նկարները: Հրավիրեք Ահարոնյան Քահանայության կրողի հակիրճ ձևով պատմել Ահարոնյան Քահանայության վերականգնման պատմությունը (տես ՎևՈՒ 13, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68–72): Այնուհետև հրավիրեք Մելքիսեդեկյան Քահանայության կրողի պատմել երեխաներին Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման մասին (տես ՎևՈՒ 27.12–13, Ջոզեֆ Սմիթ —Պատմություն 1.72): Կրկին ցուցադրեք նկարները և խնդրեք երեխաներին ասել նկարում պատկերված մարդկանց անունները:

Նկար
Մելքիսեդեկյան և Ահարոնյան Քահանայության կրողներ

Հյուր խոսնակները կարող են բազմազանություն և հետաքրքրություն ավելացնել Երեխաների Միությունում:

Օգնեք կիրառել (կիսվելով վկայություններով). Թող յուրաքանչյուր դասարան թերթիկի վրա գրի մի բան, որ մենք ունենք այսօր Ահարոնյան Քահանայության վերականգնման արդյունքում (օրինակ` մկրտություն և հաղորդություն) և մի բան, որ մենք ունենք Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման արդյունքում (օրինակ` հաստատում և հիվանդի համար օրհնություններ): Խնդրեք մի քանի երեխաների կիսվել իրենց գրածով: Ձեր երախտագիտությունն արտահայտեք այն օրհնությունների համար, որոնք գալիս են մեր Երկնային Հորից քահանայության վերականգնման արդյունքում:

Շաբաթ 4. Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը և վերականգնեց ավետարանի ճշմարտությունները:

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (քննարկելով). Նախքան դասը սկսելը մի թղթի վրա գրեք. «Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը և վերականգնեց ավետարանի ճշմարտությունները» և թուղթը կտրտեք գլուխկոտրուկի տեսքով: Յուրաքանչյուր թերթիկի հակառակ կողմում գրեք մի անձնավորության անուն կամ ինչ-որ մի բան, որը կապ ունի Մորմոնի Գրքի թարգմանության հետ (օրինակ` Ջոզեֆ Սմիթ, Ուրիմ և Թումիմ, Մորոնի հրեշտակ, ոսկե թիթեղներ, Աստծո զորություն և Օլիվեր Քաուդերի): Յուրաքանչյուր խմբին տվեք գլուխկոտրուկի մասերից մեկը և խնդրեք նրանց քննարկել, թե ինչպես է գլուխկոտրուկի հակառակ կողմի առարկան կամ անձնավորությունը կապված Մորմոնի Գրքի թարգմանության հետ: Յուրաքանչյուր խմբին հրավիրեք առաջ գալ և կիսվել իրենց քննարկումներով և դնել գլուխկոտրուկի իրենց մասը գրատախտակի վրա: Երբ գլուխկոտրուկը լրացվի, միասին կարդացեք նախադասությունը:

Նկար
գլուխկոտրուկ

Գլուխկոտրուկը կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք հասկանալ (լսելով հյուր խոսնակի). Հրավիրեք քահանայության կրողի ներկայանալ Ջոզեֆ Սմիթի դերում և պատմել, թե ինչպես նա թարգմանեց Մորմոնի Գիրքը: Նրան տվեք երեխաների շաբաթ 1-ի նկարած նկարներից մի քանիսը և խնդրեք նրան կիսվել, թե ինչպես վերականգնվեցին ավետարանի սկզբունքները Ջոզեֆ Սմիթի միջոցով: Նա կարող է կրել հասարակ հանդերձանք, ինչպես օրինակ սև ժապավենակապ փողկապ: Հրավիրեք նրան հանել հանդերձանքը և բերել իր վկայությունը Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:

Օգնեք կիրառել (կիսվելով մտքերով). Խնդրեք երեխաներին կանգնել, եթե նրանք կարող են անվանել ավետարանական ճշմարտություն, որը կորել էր և վերականգնվել Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել իրենց մտքերով: Կիսվեք ձեր վկայությամբ վերականգնված ավետարանի և Մորմոնի Գրքի վերաբերյալ: