Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հոկտեմբեր. Ես կկիսվեմ ավետարանով Աստծո բոլոր զավակների հետ


Հոկտեմբեր

Ես կկիսվեմ ավետարանով Աստծո բոլոր զավակների հետ

«Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մատթեոս Ե.16):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Ավետարանով ապրելը օգնում է ինձ միսիոներ լինել այժմ:

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (պատմություն լսելով). Ցուցադրեք միսիոներների նկարներ: Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում միսիոներները: Կիսվեք հետևյալ պատմությամբ կամ Ընկեր կամ Լիահոնա ամսագրերում եղած պատմություններից մեկով. «Մի օր երկու միսիոներ թակեցին մի տան դուռ: Ջեյմս անունով մի կին բացեց դուռը: Միսիոներները ասացին նրան, որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց էին: Տիկին Ջեյմսը միսիոներներին ներս հրավիրեց և ասաց նրանց, որ նա կցանկանար ավելին իմանալ Եկեղեցու մասին: … Տիկին Ջեյմսն ասաց միսիոներներին, որ նա ապրել էր մի ընտանիքի հարևանությամբ, ովքեր եկեղեցու անդամ էին: Նա ասաց, որ այդ ընտանիքի երեխաները միշտ շատ քաղաքավարի ու բարի էին: Նրանք բոլորի հետ խաղում էին և լավ էին վերաբերվում այլ մարդկանց սեփականությանը: Տիկին Ջեյմսն ասաց, որ նա կցանկանար սովորել մի եկեղեցու մասին, որը սովորեցրել էր այդ երեխաներին լինել այդպիսի լավ հարևաններ» (Երեխաների Խումբ 2, 52): Հարցրեք. «Ինչպե՞ս էին տիկին Ջեյմսի հարևան երեխաները միսիոներ հանդիսանում»: Բացատրեք, որ երբ մենք ապրում ենք ավետարանով, մենք դառնում ենք միսիոներներ: Հրավիրեք երեխաներին ձեր հետ միասին ասել. «Ավետարանով ապրելը օգնում է ինձ միսիոներ լինել այժմ», շեշտեք այժմ բառը:

Շաբաթ 2. Ավետարանով ապրելը օգնում է ինձ միսիոներ լինել այժմ:

Օգնեք հասկանալ (երգ երգելով և քննարկելով ավետարանի չափանիշները). Պատրաստեք 13 քարտ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված կլինի «Ավետարանի իմ չափանիշները» գրքից մեկական չափանիշ (տես «Միացյալ ժամ. Պահիր պատվիրանները», Ընկեր, հունիս 2006, 36): Որոշ քարտեր տվեք երեխաներին և թող նրանք իրար փոխանցեն քարտերը մինչ բոլորը երգում են «Ես ուզում եմ միսիոներ լինել այժմ» (CS, 168): Երբ երգն ավարտվի, թող քարտ ունեցող յուրաքանչյուր երեխա բարձրաձայն կարդա չափանիշը և հետո կիսվի, թե այդ չափանիշով ապրելը ինչպես կօգնի իրեն միսիոներ լինել այժմ: Կրկնեք` ամեն անգամ օգտագործելով տարբեր քարտեր:

Նկար
երգող երեխաները

Վարդապետության մասին երգելը օգնում է երեխաներին սովորել և հիշել այն: Երեխաները նաև ավելի լավ են սովորում, երբ նրանք տեսնում են ցուցադրական նյութեր կամ վարժություն են կատարում երաժշտության հետ մեկտեղ:

Օգնեք կիրառել (նպատակներ դնելով). Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել ավետարանի մի չափանիշ, որը նրանք կփորձեն ավելի լավ կիրառել եկող շաբաթ: Թող նրանք մի թերթիկի վրա գրեն կամ նկարեն չափանիշը և նայեն դրան ամեն օր որպես հիշեցում: Հաջորդ շաբաթ Երեխաների Խմբում հրավիրեք նրանց պատմել իրենց փորձառությունների մասին:

Շաբաթ 3. Ես կարող եմ կիսվել ավետարանով իմ ընտանիքի և ընկերների հետ:

Ներկայացրեք վարդապետությունը (լսելով պատմություն): Նախօրոք կարդացեք Երեց Ռոբերտ Ք. Օուքսի 2000 թ. համաժողովի «Կիսվել ավետարանով» (տես Ensign, Nov. 2000, 81–82) ելույթը: Երեխաներին պատմեք նարնջի հյութի պատմությունը: Բացատրեք, որ ավետարանը շատ ավելի քաղցր է, քան նարնջի հյութը և որ մենք պետք է կիսվենք դրանով ուրիշների հետ: Թող երեխաներն ասեն. «Ես կարող եմ կիսվել ավետարանով իմ ընտանիքի և ընկերների հետ»:

Օգնեք հասկանալ (լսելով հյուր խոսնակի). Հրավիրեք մի միսիոների կամ վերադարձած միսիոների, որ խոսի այն մասին, թե ինչպես կարող են երեխաները կիսվել ավետարանով ուրիշների հետ (ինչպես օրինակ լավ օրինակ լինելով, ընկերներին Երեխաների Միություն հրավիրելով և իրենց վկայություններով կիսվելով) և թե ինչպես են ավետարանով կիսվելու նրանց ջանքերը օգնում Երկնային Հորը և միսիոներներին:

Օգնեք կիրառել (լսելով պատմություն և կիսվելով մտքերով). Հիշեցրեք երեխաներին, որ նրանք կարող են միսիոներ լինել այժմ: Կիսվեք, թե ինչպես եք դուք կամ մեկ ուրիշը, ում դուք գիտեք, կիսվել ավետարանով: Թող երեխաները հերթով կանգնեն և յուրաքանչյուրն ասի մեկ բառ «Ես կարող եմ կիսել ավետարանը» նախադասությունից: Հրավիրեք «ավետարանը» ասող երեխային մտածել, թե ինչպես նա կարող է կիսվել ավետարանով ընտանիքի կամ ընկերների հետ: Կրկնեք, եթե ժամանակը թույլ է տալիս:

Շաբաթ 4. Իմ վկայությունը ամրանում է, երբ ես կիսվում եմ ավետարանով:

Նկար
ջրով լի տարա և սննդի ներկ

Առարկայական դասերը հետաքրքրություն են առաջացնում և կենտրոնացնում են երեխաների ուշադրությունը ավետարանի սկզբունքների վրա:

Ներկայացրեք վարդապետությունը (առարկայական դաս դիտելով). Մաքուր տարան լցրեք ջրով: Բացատրեք, որ ամեն անգամ, երբ մենք կիսվում ենք ավետարանով, մեր վկայությունը ավելի է ամրանում: Մի կաթիլ սննդի ներկ կաթացրեք տարայի մեջ: Բերեք մի քանի օրինակներ, թե մենք ինչպես կարող ենք կիսվել ավետարանով, ավելացնելով նույն գույնի սննդի ներկի ևս մեկական կաթիլ յուրաքանչյուր օրինակի համար: Նշեք, որ ճիշտ ինչպես գույնն է գնալով մգանում սննդի ներկի յուրաքանչյուր կաթիլից, մեր վկայությունը գնալով ամրանում է, երբ մենք ամեն անգամ կիսվում ենք ավետարանով:

Նկար
գրատախտակ

Օգնեք հասկանալ (քննարկելով վկայություններ). Պարկի մեջ դրեք հետևյալը. Հիսուս Քրիստոսի նկարը, Ջոզեֆ Սմիթի նկարը, ներկայիս մարգարեի նկարը, Մորմոնի Գիրքը և «ճշմարիտ Եկեղեցի» բառերը: Գրատախտակին գրեք վկայություն բառը, և հարցրեք երեխաներին, թե ինչ է վկայությունը: Քննարկեք նրանց պատասխանները: Պատմեք հետևյալ պատմությունը: «Մի երիտասարդ աղջիկ վախենում էր բերել իր վկայությունը, քանի որ նա վստահ չէր իր զգացմունքների վրա: Սակայն նա գիտեր, որ դա կարևոր էր, ուստի մի օր նա քաջաբար կանգնեց և բերեց իր վկայությունը, թվարկելով հինգ բաներ, որոնց նա հավատում էր: Այդ ընթացքում նա լավ զգացողություն ունեցավ և գիտեր, որ իր վկայությունը ավելի էր ամրացել»: Թող երեխաները բացահայտեն հինգ բաները, որոնց վերաբերյալ նա վկայություն ուներ, ձեր պատրաստած պարկից հանելով դրանք: Քննարկեք դրանցից յուրաքանչյուրը և ցուցադրեք դրանք դասարանին:

Օգնեք կիրառել (օրինակներ բերելով). Թույլ տվեք յուրաքանչյուր երեխայի օրինակ բերել, թե ինչպես նա կարող է կիսվել ավետարանով: Ամեն անգամ, երբ մի երեխա մի օրինակ է բերում, ավելացրեք մի կաթիլ կերակրի ներկ տարայի մեջ, որպեսզի ցուցադրեք, որ ավետարանով կիսվելը կարող է ամրացնել վկայությունները: (Եթե ձեր Երեխաների Խումբը բավականին մեծ է, դուք կարող եք կատարել սա խմբերով, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր մտքերով կիսվելու հնարավորություն ունենա):