Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հաշմանդամ երեխաների ուսուցանում


Հաշմանդամ երեխաների ուսուցանում

Փրկիչը սովորեցրել է. «Բոլոր քո զավակները պիտի ուսուցանվեն Տիրոջ կողմից. և մեծ պիտի լինի քո զավակների խաղաղությունը» (3 Նեփի 22.13):

Երեխաների Խմբի ղեկավարները կարևոր պարտականություն ունեն` սովորեցնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլոր երեխաներին, ներառյալ նրանց, ովքեր հաշմանդամ են: Երեխաների Խումբը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր երեխա պետք է ողջունվի, սիրվի, կրթվի ու ներգրավվի: Նման մթնոլորտում բոլոր երեխաների համար ավելի հեշտ է հասկանալ մեր Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի սերը, և զգալ ու ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Յուրաքանչյուր երեխա թանկ է Աստծո համար: Յուրաքանչյուրն ունի սիրո, հարգանքի ու աջակցության կարիք:

Խորհրդակցեք ուրիշների հետ, երբ դուք աշխատում եք հոգալ ձեր Երեխաների Խմբի հաշմանդամ երեխաների կարիքները:

  1. Խորհրդակցեք երեխայի ծնողների հետ: Ծնողները սովորաբար ավելի լավ գիտեն իրենց երեխային, քան ուրիշները: Նրանք կարող են ձեզ սովորեցնել, թե ինչպես ընդառաջ գնալ նրա կարիքներին, գրավել ուշադրությունը և կծանոթացնեն սովորելու սիրած ձևերին: Օրինակ, որոշ երեխաներ հատկապես լավ են արձագանքում երաժշտությանը, մյուսները՝ պատմություններին, նկարներին, սուրբ գրություններին կամ շարժումներին: Օգտագործեք ուսուցման բազմազան մեթոդներ, համոզվելով, որ օգտագործում եք եղանակներ, որոնք լավագույնն են յուրաքանչյուր երեխայի սովորելու համար:

    Նկար
    ցուցադրական նյութեր

    Որոշ հաշմանդամ երեխաներ լավ են արձագանքում ցուցադրական հուշումներին: Օգտագործեք այնպիսի ազդանշաններ, ինչպիսին են այստեղ ցուցադրվածները, որոնք ցույց են տալիս, թե երբ է աղոթելու ժամը, լռելու կամ երգելու ժամը:

    Կերպարներ կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում:

    Սեղմեք այստեղ կերպարների համար:

  2. Խորհրդակցեք Երեխաների Խմբի մյուս ղեկավարների ու ուսուցիչների հետ: Աղոթեք և միասին աշխատեք, որ գտնեք ճանապարհներ, թե ինչպես օգնեք յուրաքանչյուր երեխայի սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանը և սիրված զգալ:

  3. Խորհրդակցեք ճյուղի խորհրդատուի հետ: Քահանայությունը և այլ օժանդակների ղեկավարներ կարող է մտքեր ունենան հատուկ կարիքներ ունեցող երեխաներին օգնելու համար: Մի ծխում, քահանայապետերի խումբը առաջարկել է «Երեխաների Խմբին պապիկ» տալ ամեն շաբաթ, որը կնստի երիտասարդ տղայի հետ, որը աուտիզմ ունի: (Լավ կլինի, որ ամեն շաբաթ լինի նույն մարդը): Սա օգնեց տղային կենտրոնանալ դասի վրա և սիրված զգալ:

Երեց Մ. Ռասսել Բալլարդը սովորեցրել է. «Ակնհայտ է, որ մեզնից նրանց, ում վստահված են թանկարժեք երեխաներ, տրվել է սուրբ, վեհանձն պատասխանատվություն, որովհետև մեզ է, որ Աստված ընտրել է, որ այսօրվա երեխաներին շրջապատենք սիրով և հավատի կրակով, և հասկացողությամբ, թե իրենք ովքեր են» (“Great Shall Be the Peace of Thy Children,” Ensign, Apr. 1994, 60):

Նկար
երեխա