Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Ինչպես օգտագործել երաժշտությունը Երեխաների Խմբում


Ինչպես օգտագործել երաժշտությունը Երեխաների Խմբում

Երեխաների Խմբում երաժշտության նպատակը երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանելն է: Մանկական երգերը ավետարանը սովորելը ավելի հաճելի են դարձնում, հրավիրում են Հոգին և ստեղծում են ակնածալից մթնոլորտ, որը հիանալի է սովորելու համար (տես Handbook 2. Administering the Church [2010], 11.2.4):

Երբ պատրաստվում եք երգ սովորեցնել, հարցրեք ինքներդ ձեզ. Ինչպե՞ս ես կարող եմ գրավել և պահել երեխաների ուշադրությունը: Ի՞նչ հարցեր կարող եմ ես տալ օգնելու երեխաներին հասկանալ երգի ավետարանական պատգամը: Ի՞նչ մեթոդներ ես կարող եմ օգտագործել այս երգը սովորեցնելու համար: Ահա մի քանի մեթոդներ, որոնք դուք կարող եք փորձել: Օրինակները կօգնեն ձեզ այս ծրագրում առաջարկված երգերն ուսուցանելիս: Լրացուցիչ մտքերի համար այցելեք LDS.org կայք, Serving in the Church-ի Primary բաժինը և 2015, 2016 և 2017-ի ծրագրերի «Ինչպես օգտագործել երաժշտությունը Երեխաների Խմբում» բաժինները:

Հատուկ ուշադրություն դարձրեք երգի ավետարանի սկզբունքի վրա:

Խորհեք հետևյալ գաղափարները, երբ դուք սովորեցնեք «Ընտանիքները կարող են լինել հավերժ միասին» երգը (CS, 188): Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել Երկնային Հոր ծրագրի մասի վրա, երբ դուք երգեք երգի առաջին տողը և կանգնել, երբ նրանք իմանան, թե որն է այն (ընտանիք): Հրավիրեք երեխաներին երգել այդ տողը ձեր հետ միասին: Նշեք, որ «այստեղ» և «սիրում են ինձ» արտահայտությունների եղանակները նույնանման են և խնդրեք երեխաներին երգել այդ բառերը: Խնդրեք նրանց լսել երգի հաջորդ մասը, որպեսզի պարզեն, թե որքան ժամանակ կարող են կիսել իրենց կյանքը իրենց ընտանիքի հետ: Երգեք երկրորդ տողը` շեշտելով «հավերժ» բառը: Հրավիրեք երեխաներին ձեր հետ միասին երգել այդ տողը և հետո երգեք երկու տողերը միասին: Խնդրեք երեխաներին կրկներգի մեջ ևս ուշադրություն դարձնել «հավերժ» բառի վրա: Երգեք «Ընտանիքները կարող են լինել հավերժ միասին» և թող նրանք արձագանքեն ձեզ նույն բառերը: Երգեք, և թող նրանք կրկնեն «Աստծո ծրագիրն է դա» բառերը: Հարցրեք, թե որն է Երկնային Հոր ծրագիրը, հիշեցնելով երեխաներին, որ Նա ուզում է, որ նրանք ամուսնանան տաճարում և ունենան իրենց սեփական հավերժական ընտանիքները: Ավարտեք կրկներգի ուսուցանումը երգելով արտահայտությունները և հրավիրելով երեխաներին կրկնել դրանք:

Նկար
երաժշտության ղեկավարը երգելիս

Որպեսզի օգնեք երեխաներին սովորել երգի երաժշտությունը «ձեր ձեռքը պահեք հորիզոնական դիրքում, և մինչ երգում եք բառերը, ձեր ձեռքը վերև բարձրացրեք ավելի բարձր տոնայնությունները նշելու համար և ցած իջեցրեք, նշելու համար բարձր տոնայնությունները»:

Օգտագործեք ցուցադրական նյութեր, որոնք կօգնեն երեխաներին սովորել և հիշել բառերը:

Նկար
երաժշտություն

Ցուցադրական նյութեր կարելի է գտնել sharingtime.lds.org կայքում

Խորհեք հետևյալ մտքերի վերաբերյալ, մինչ ուսուցանում եք «Թե Փրկիչը կանգնի կողքիս» (էջ 28 այս ծրագրում) երգը.

  • Երգի յուրաքանչյուր արտահայտության համար բառաշերտ պատրաստեք և գտեք նկար, որը ներկայացնում է յուրաքանչյուր բառաշերտը: Նկարները տեղադրեք սենյակի մի կողմում և բառաշերտերը մյուս կողմում: Երեխաների հետ քննարկեք, թե ինչպես նրանք կարող է այլ կերպ վարվեն, եթե նրանք կարողանան տեսնել Փրկչին իրենց կողքին կանգնած: Երգեք երգը և խնդրեք երեխաներին գտնել նկարների համապատասխան բառաշերտերը:

  • Թող երեխաները երգեն երգը ձեզ հետ միասին, մինչ դուք մատնացույց կանեք նկարներին:

  • Յուրաքանչյուր խմբի տվեք մեկական արտահայտություն և թող կանգնած երգեն, և հետո փոխեք արտահայտությունները այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր խումբ երգի յուրաքանչյուր արտահայտությունը:

Պատշաճ վարժություններ օգտագործեք երեխաներին ներգրավվելու համար և օգնեք նրանց հիշել երգը:

Խորհեք հետևյալ գաղափարների շուրջ, երբ դուք սովորեցնեք «Երկնային Հայրս սիրում է ինձ» (CS, 228–29) երգը: Հարցրեք երեխաներին, թե ինչպես են նրանք արտահայտել իրենց սերը իրենց ընտանիքի անդամների հանդեպ: Հարցրեք, թե ինչպես է Երկնային Հայրը Իր սերը արտահայտել իրենց հանդեպ: Բացատրեք, որ Նա ստեղծել է այս գեղեցիկ աշխարհը նրանց համար, քանի որ Նա սիրում է նրանց: Երգեք երգը երեխաների համար առանձին արտահայտություններով, և հրավիրեք նրանց երգել այն ձեր հետ միասին, մինչ նրանք վերակերպավորում են յուրաքանչյուր մասը. ծիտիկները երգում են, նայում են երկնքին, անձրևը կաթում է նրանց դեմքին և այսպես շարունակ: Երկրորդ տան համար հրավիրեք նրանց անել այնպիսի վարժություններ, ինչպես իրենց աչքերը ցույց տալը, թիթեռնիկներ ձևանալը և իրենց ձեռքերը ականջների հետևում պահելը: Հրավիրեք նրանց գրկել իրենց, երբ երգեն «Նա ինձ կյանք տվեց», հետո ցույց տալ իրենց գլուխները («խելք»), դնել իրենց ձեռքերը իրենց սրտերին («սիրտ»), և խոնարհել իրենց գլուխները և ծալել իրենց ձեռքերը («Շնորհակալ եմ Նրան»): Խնդրեք նրանց իրենց ձեռքերը կրկին դնել իրենց սրտին, մինչ նրանք կերգեն «Օ~, գիտեմ, Հայրս սիրում է ինձ»:

Նկար
երգող երեխաները