Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Փետրվար. Երկիրն արարվել է Երկնային Հոր զավակների համար


Փետրվար

Երկիրն արարվել է Երկնային Հոր զավակների համար

«Մենք կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք կկարողանան բնակվել. և դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը` իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.24–25):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը Երկնային Հոր ղեկավարությամբ:

Ներկայացրեք վարդապետությունը (նկարներ նայելով). Ցուցադրեք երկրագնդի նկարը և հարցրեք երեխաներին, թե ով է ստեղծել երկրագունդը: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը ստեղծել է Երկիրը Երկնային Հոր ղեկավարության ներքո: Այնուհետև ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և հրավիրեք երեխաներին ասել. «Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրըը»:

Օգնեք հասկանալ (նկարներ նկարելով). Ասացեք երեխաներին, որ Երկնային Հոր երջանկության ծրագրի մի մասն էր կազմում Երկիրն արարելը, որտեղ մենք մարմիններ կստանայինք, որպեսզի կարողանայինք զարգանալ և սովորել: Գրատախտակին նկարեք վեց մասից բաղկացած շրջաններ: Երեխաներին բաժանեք վեց խմբի, և խնդրեք յուրաքանչյուր խմբին կարդալ Արարման վեց օրերի վերաբերյալ հետևյալ սուրբգրքյան հատվածները. Ծննդոց Ա.1–5 (օր 1), Ծննդոց Ա.6–8 (օր 2), Ծննդոց Ա.9–13 (օր 3), Ծննդոց Ա.14–19 (օր 4), Ծննդոց Ա.20–23 (օր 5), Ծննդոց Ա.24–31 (օր 6): Հրավիրեք յուրաքանչյուր խմբին հերթով առաջ գալ, պատմել մնացած երեխաներին, թե ինչ տեղի ունեցավ այն օրը, որի մասին նրանք կարդացին, և նկար նկարել, որը կներկայացնի շրջանի այդ համապատասխան օրը: Միասին կարդացեք Ծննդոց Բ.1–3: Երեխաների հետ միասին կրկնեք, թե ինչ տեղի ունեցավ Արարման յուրաքանչյուր օրը:

Նկար
Արարման օրերը

Շաբաթ 2. Անկումը Աստծո ծրագրի մասն էր:

Ներկայացրեք վարդապետությունը (նկար նայելով). Ցուցադրեք Ադամի և Եվայի նկարը: Ասացեք երեխաներին, որ Ադամն ու Եվան առաջին մարդիկն էին, որ եկան աշխարհ և մարմին ստացան, նրանք տեղավորվեցին Եդեմ կոչվող պարտեզում: Բացատրեք, որ երբ նրանք հեռացան պարտեզից, մեզ համար հնարավոր դարձավ Երկիր գալ: Նրանց պարտեզից հեռանալը կոչվում է Անկում: Գրատախտակին գրեք «Անկումը Աստծո ծրագրի մասն էր», և թող երեխաները ձեր հետ միասին ասեն դա:

Օգնեք հասկանալ (քննարկելով վարդապետությունը). Գրատախտակին երկու շրջան գծեք, և մեկը կոչեք հոգևոր աշխարհ և մյուսը երկիր: Բացատրեք, որ երբ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում էին, մենք հոգևոր աշխարհում էինք: Ցույց տվեք որոշ երեխաների նկարներ և ամրացրեք դրանք գրատախտակին «հոգևոր աշխարհի» շրջանի մեջ: Բացատրեք, որ Ադամի ու Եվայի պարտեզից հեռանալուց հետո մենք կարողացանք աշխարհ գալ: Հրավիրեք մի երեխայի երեխաների նկարները տեղափոխել «երկիր» շրջանակի մեջ: Խնդրեք երեխաներին դեպի վեր ուղղել իրենց բթամատերը, եթե նրանք կարծում են, որ Անկումը լավ էր, և հրավիրեք մի երեխայի բացատրել, թե ինչու:

Օգնեք կիրառել (համընկումների խաղ խաղալով). Պատրաստեք մի քանի զույգ համընկնող արտահայտություններ, որոնք ներկայացնում են մահկանացու կյանքի ընթացքում ունեցող օրհնությունների փորձառություններ (օրինակ`մարմին, ընտանիքներ, բարու և չարի միջև ընտրել, սովորելու հնարավորություն, առողջություն և հիվանդություն, երջանկություն և տխրություն, երջանկություն և վիշտ): Թերթիկները հակառակ կողմի վրա ամրացրեք գրատախտակին: Հրավիրեք երեխաներին հերթով ընտրել երկու թերթիկ, որ տեսնեն, թե թերթիկները համընկնում են, թե ոչ: Երբ դրանք համընկնեն, քննարկեք, թե ինչու է այն օրհնություն:

Շաբաթ 3. Ես երկիր եմ ուղարկվել մարմին ստանալու և փորձվելու համար:

Նկար
ուսուցիչը գրատախտակի վրա երեխայի ուրվանկար է գծում

Երեխաները կարող են լինել ձեր ամենալավ ցուցադրական նյութը:

Ես երկիր եմ ուղարկվել _______________ ստանալու և փորձվելու համար:

Ներկայացրեք վարդապետությունը (տեսանյութի օգնությամբ). Գրատախտակին գրեք. «Ես երկիր եմ ուղարկվել ______________ ստանալու և փորձվելու համար»: Հրավիրեք երեխաներից մեկին առաջ գալ և նկարել իր մարմինը գրատախտակի կամ մի մեծ թղթի վրա: Խնդրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ է պատկերված (մարմին): Լրացրեք բաց թողնված բառը և թող երեխաները միասին կարդան նախադասությունը:

Օգնեք հասկանալ և կիրառել (մասնակցելով ֆիզիկական վարժությանը). Պտուտակ պատրաստեք, որը ցուցադրում է մարմնի տարբեր մասերի նկարներ (տես ստորև օրինակը): Քննարկեք մի քանի բաներ, որ մեր մարմինը կարող է անել, և հրավիրեք երեխաներին ձեզ հետ միասին անել դրանք (օրինակ` շարժել ձեր մատները, դոփել ձեր ոտքերով և պտտվել): Բացատրեք, որ մեր աշխարհ գալու պատճառներից մեկն այն է, որ մերք փորձվենք, թե արդյոք կօգտագործենք մեր մարմինները Երկնային Հոր ուսմունքներին հնազանդվելու համար: Հրավիրեք երեխաներին հերթով պտտեցնել սլաքը և ասել, թե ինչպես նրանք կարող են օգտագործել հետևյալ մարմնի մասը Երկնային Հորը հնազանդվելու համար: (Եթե դուք չեք կարող պտուտակ պատրաստել, մատով ցույց տվեք ձեր մարմնի տարբեր մասերը և հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանք կարող են օգտագործել իրենց մարմնի այդ մասը Երկնային Հորը հնազանդվելու համար:) Երեխաներին հրավիրեք երգել «Ես ունեմ երկու ականջ» երգը (CS, 269):

Նկար
պտուտակ

Պտուտակ հնարավոր է գտնել sharingtime.lds.org կայքում

Շաբաթ 4. Եթե ես պահեմ պատվիրանները, ես կարող եմ կրկին ապրել Երկնային Հոր հետ:

Ներկայացրեք վրադապետությունը (երգ երգեսվլ). Գրատախտակին գրեք. «Եթե ես պահեմ ______________, ես կարող եմ կրկին ապրել Երկնային Հոր հետ»: Կիսաձայն երգեք «Պահիր պատվիրանները» երգը (CS, 146): Հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել, երբ իրենք գուշակեն երգը և իրենց հետ միասին կիսաձայն երգել: Հարցրեք. «Ի՞նչ պետք է մենք անենք Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար»: Գրատախտակին գրեք «պատվիրաններ» բառը: Հրավիրեք երեխաներին ձեր հետ միասին երգել երգը:

Օգնեք հասկանալ (քննարկել պատվիրանները). Հրավիրեք մի քանի երեխաների կիսվել որոշ կանոններով, որոնք սահմանել են իրենց ծնողները, իրենց ընտանիքի անդամների ապահովության համար: Հարցրեք. «Ի՞նչ է պատահում, երբ դուք հնազանդվում ենք կանոններին»: Գրատախտակին գրեք նրանց մտքերը: Բացատրեք, որ ծնողները իրենց սերն են ցուցաբերում կանոններ սահմանելու միջոցով: Հարցրեք՝ «Ի՞նչ է պատահում, երբ մենք հնազանդվում ենք Երկնային Հոր պատվիրաններին»: Երեխաների որոշ պատասխաններ գրեք գրատախտակին: Բացատրեք, որ ճիշտ ինչպես իրենց ծնողների կանոններին հնազանդվելն է նրանց ապահով պահում, Երկնային Հոր պատվիրաններին հնազանդվելն էլ կօգնի նրանց ապահովության մեջ պահել: Բերեք ձեր վկայությունը, որ եթե մենք հնազանդվենք պատվիրաններին, մենք կկարողանանք վերադառնալ և կրկին ապրել Նրա հետ:

Նկար
chart

Հնարավոր է գտնել sharingtime.lds.org կայքում

Օգնեք կիրառել (սուրբ գրություններ կարդալով). Յուրաքանչյուր երեխայի տվեք մատիտ և չորս մասի բաժանված թերթիկ` ամեն մասի վրա գրված հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկը. ՎևՈՒ 1.37, ՎևՈՒ 10.5, ՎևՈՒ 59.9–10, և ՎևՈՒ 119.4: Խնդրեք երեխաներին ամբողջ դասարանով միասին կարդալ յուրաքանչյուր սուրբ գրությունը, քննարկել այնտեղ նկարագրված պատվիրանը և իրենց թերթիկների վրա նկարել այդ պատվիրանի վերաբերյալ նկար: Երբ նրանք ավարտեն, հրավիրեք երեխաներին կիսվել, թե պատվիրանները պահելը ինչպես կօգնի նրանց պատրաստվել կրկին ապրել Երկնային Հոր հետ: