Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Օգոստոս. Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին


Օգոստոս

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:

«Եղիր խոնարհ. և Տերը` քո Աստվածը, ձեռքդ բռնած կառաջնորդի քեզ և կպատասխանի քո աղոթքներին» (ՎևՈւ 112.10):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Սուրբ գրությունները սովորեցնում են ինձ, թե ինչպես աղոթել:

Ներկայացրեք վարդապետությունը. Բարձր պահեք սուրբ գրությունները և խնդրեք երեխաներին ձեզ ասել որոշ բաներ, որոնց մասին մենք սովորում ենք սուրբ գրություններից: Ասեք երեխաներին, որ բաներից մեկը, որ մենք կարող ենք սովորել սուրբ գրություններից, այն է, թե ինչպես պետք է աղոթենք:

Նկար
աղոթող երեխաներ

Երեխաներն ինքներն կարող են լինել արդյունավետ և ներգրավվող միջոցներ: Այս վարժությունում երեխաները հնարավորություն ունեն ցուցադրելու աղոթելու ճիշտ եղանակը:

Օգնեք հասկանալ և կիրառել (լսելով պատմություն սուրբ գրություններից). Պատմեք Ալմայի և Ամուղեկի պատմությունը, երբ նրանք սովորեցնում էին Զորամացիներին (տես Ալմա 31, 33–34): Հրավիրեք երեխաներին առանց խոսքերի ցուցադրել աղոթքի ճիշտ ձևը: Հարցրեք երեխաներին, թե ինչ է պատմությունը սովորեցնում աղոթքի մասին: Երեխաների պատասխանները գրեք գրատախտակին: Հրավիրեք երեխաներին քննարկել, թե ինչպես է պատմությունը վերաբերվում իրենց:

Շաբաթ 2. Երկնային Հայրն ուզում է, որ ես աղոթեմ Իրեն հաճախակի` ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (սուրբ գրություններ կարդալով). Ասեք երեխաներին, որ նրանք կարող են աղոթել մեր Երկնային Հորը ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Թող նրանք բացեն Ալմա 33.3-9: Միասին կարդացեք հատվածները և թող երեխաները ձեռք բարձրացնեն, երբ ամեն անգամ լսեն հատված, որտեղ Զենոսը աղոթում էր: Գրեք այդ վայրերը գրատախտակի վրա: Օգնեք երեխաներին հասկանալ, թե այս վայրերը ինչ նշանակություն ունեն իրենց համար այսօր պատրաստելով բառաշերտեր դրանց ժամանակակից համարժեքներով (օրինակ` վայր, որտեղ դուք ձեզ զգացել եք մոլորված կամ միայնակ «անապատի» համար, պարտեզ, խաղահրապարակ կամ զբոսայգի «դաշտի» համար և եկեղեցու մեր դասերն ու ժողովները «ժողովների» համար): Խնդրեք երեխաներին համընկեցնել բառաշերտերը գրատախտակի համապատասխան բառերի հետ:

Նկար
հարցերին պատասխանող երեխաները

Օգնեք կիրառել (քննարկելով աղոթքը). Երեխաներին բաժանեք խմբերի և խնդրեք նրանց կիսվել փորձառություններով, երբ նրանք աղոթել են Զենոսի նշած վայրերում:

Նկար
գրատախտակին նայող երեխաները

Պարզ կերպով ներկայացրեք վարդապետությունը, որը երեխաները սովորելու են ամեն շաբաթ: Հրավիրեք նրանց ասել այն ձեր հետ միասին միացյալ ժամի սկզբում:

Շաբաթ 3 և 4. Աղոթքի պատասխանները գալիս են Երկնային Հորից տարբեր ճանապարհներով:

Ներկայացրեք վարդապետությունը (խաղ խաղալով). Նախօրոք գրատախտակին գրեք «Աղոթքի պատասխանները գալիս են Երկնային Հորից տարբեր ճանապարհներով» և յուրաքանչյուր բառը ծածկեք առանձին թերթիկներով: Թող մի երեխա վերցնի թերթիկներից մեկը, և խնդրեք երեխաներին գուշակել, թե ինչ նախադասություն է այնտեղ գրված: Կրկնեք այնքան, մինչև երեխաները կռահեն նախադասությունը և խնդրեք նրանց կարդալ այն միասին:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ). Ասեք երեխաներին, որ Ջոզեֆ Սմիթն աղոթեց, որ իմանար, թե որ եկեղեցուն միանար: Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17, որ իմանաք, թե ինչպես նրա աղոթքը պատասխանվեց (Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից այցելությամբ): Ասեք երեխաներին, որ Ալման աղոթեց, որ իր որդին` Ալմա կրտսերը, իմանար ճշմարտությունը: Միասին կարդացեք Մոսիա 27.11, որ իմանաք, թե ինչպես պատասխանվեց Ալմայի աղոթքը (հրեշտակ հայտնվեց Ալմա Կրտսերին): Բացատրեք, որ աղոթքի շատ պատասխաններ գալիս են այլ կերպ: Առանձին թերթիկների վրա գրեք հետևյալ սուրբ գրությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես կարող են աղոթքները պատասխանվել. ՎևՈՒ 6.22-23 (խաղաղ զգացմունքների միջոցով), ՎևՈՒ 8.2 (մեր մտքերի և մեր սրտի զգացմունքների միջոցով), Մոսիա 27.36 (այլ մարդկանց արարքների միջոցով) և 2Նեփի 32.3 (սուրբ գրությունների միջոցով): Թերթիկները դրեք տարայի մեջ: Թող մի երեխա հանի մեկը և կարդա այն: Բացեք սուրբ գրության հատվածը, միասին կարդացեք այն և հարցրեք երեխաներին, թե ինչ է սովորեցնում յուրաքանչյուր սուրբ գրությունը Երկնային Հոր կողմից աղոթքներին ստացվող պատասխանի վերաբերյալ:

Օգնեք կիրառել (լսելով պատմություններ). Հրավիրեք չորս հյուրերի կիսվել պատմությամբ, որը կներկայացնի ճանապարհներից մեկը, որով աղոթքները պատասխանվում են: Օրինակները կարող են բերվել անձնական փորձառություններից, Եկեղեցու թերթերից կամ սուրբ գրություններից: Հրավիրեք երեխաներին տանը հարցնել իրենց ընտանիքներին այն պահերի մասին, երբ իրենց աղոթքները պատասխանվել են:

Օգնություն երաժշտության ղեկավարին

Որպեսզի օգնեք երեխաներին սովորել «Երեխայի աղոթքը» (CS, 12-13), խորհեք հետևյալի մասին.

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք երկար ժամանակ եղել են իրենց ընտանիքից հեռու և վերջապես տուն են վերադառնում. նրանք բացում են դուռը և շրջապատվում են սիրով ու հանգստությամբ: Բացատրեք, որ աղոթքը նման է դեպի Երկնային Հայրը դուռ բացելուն. Նա իրոք այնտեղ է մեզ մխիթարելու և սիրելու համար, և Նա ցանկանում է լսել և պատասխանել յուրաքանչյուր երեխայի աղոթքին:

  • Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել «այնտեղ» և «աղոթք» բառերին, մինչ դուք երգում եք «Երեխայի աղոթքը» երգի առաջին երկու տողերը: Թող երեխաները ձեռքը տանեն դեպի իրենց ականջները, երբ լսեն բառերը: Հրավիրեք նրանց ձեր հետ միասին երգել այդ տողերը: Նույնը շարունակեք մնացած երգի հետ, խնդրելով երեխաներին, որ ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր տողի հանգավոր բառերի վրա:

  • Երգեք երկրորդ տունը` արտահայտություն առ արտահայտություն և խնդրեք երեխաներին կրկնել յուրաքանչյուր արտահայտությունը, երբ դուք մատով նրանց ցույց տաք: Այնուհետև երեխաներին բաժանեք երկու խմբի և խնդրեք մի խմբին երգել յուրաքանչյուր արտահայտության առաջին մասը (օրինակ` «Նա») և մյուս խումբը թող ավարտի արտահայտությունը («այնտեղ է»): Հրավիրեք բոլոր երեխաներին կանգնել և երգել «Այսպիսիններինն է արքայությունը»:

Նկար
երգող երեխաներ