Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հունվար. Զավակն եմ ես Աստծո, և Նա ծրագիր ունի ինձ համար


Հունվար

Զավակն եմ ես Աստծո, և Նա ծրագիր ունի ինձ համար

«Նույն ինքն Հոգին վկայութիուն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք» (Հռովմայեցիս Ը.16):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Նկար
երեխան ներկայացնում է ամբողջ տարվա ծրագիրը

Վարժություն ամբողջ տարվա համար. Համառոտ կիսվեք, թե ինչպես եք դուք զգացել, որ Աստված սիրում է ձեզ: Մի փոքր առարկա (ինչպես օրինակ կտորից գնդակ, լոբի կամ գլաքար) դրեք թափանցիկ տարայի մեջ: Տարվա ընթացքում թույլ տվեք երեխաներին պատմել, թե ինչպես են նրանք զգացել, որ Աստված ճանաչում և սիրում է իրենց: Ամեն անգամ, երբ մի երեխա կիսվում է ինչ-որ մի բանով, թույլ տվեք նրան մի առարկա ավելացնել տարայի մեջ: Հաճախակի անդրադարձեք տարային, ցույց տալով, թե որքան բազում ձևերով է Երկնային Հայրն Իր սերն արտահայտում մեր հանդեպ:

Շաբաթ 1. Աստված իմ Երկնային Հայրն է: Նա ճանաչում և սիրում է ինձ:

Ներկայացրեք վարդապետությունը (խաղալով գուշակող խաղ). Ասեք երեխաներին, որ դուք մտածում եք մեկի մասին, ով սիրում է մեզ, ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին, օգնում է մեզ և ապրում է հեռվում: Խնդրեք նրանց գուշակել, թե ում մասին եք դուք մտածում (Երկնային Հոր): Քննարկեք Երկնային Հոր հետ մեր հարաբերությունները: Հրավիրեք երեխաներին միասին կրկնել. «Աստվածն իմ Երկնային Հայրն է: Նա ճանաչում և սիրում է ինձ»:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրությունները). Երեխաներին խմբերի բաժանեք: Թող յուրաքանչյուր խումբը կարդա Ենովս 1.5, Մովսես 1.6 և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17, և քննարկի, թե ինչպես է Տերը դիմում յուրաքանչյուր մարգարեի: Հարցրեք երեխաներին. «Եթե Երկնային Հայրը այցելեր ձեզ, ինչպե՞ս Նա ձեզ կկանչեր»: Վկայեք, որ Աստված գիտի մեզանից յուրաքանչյուրին անուններով:

Օգնեք կիրառել (երգեր երգելով). Թող երեխաները շրջան կազմեն և իրար փոխանցեն մի քանի առարկաներ, որոնք ներկայացնում են Աստծո սերը Իր զավակների հանդեպ, միևնույն ժամանակ երգելով «Զավակն եմ ես Աստծո», (ԵԵ, 2–3) կամ «Գիտեմ Հայրս ապրում է», (ԵԵ, 5) երգերը: Առարկաները կարող են ներառել սուրբ գրությունները, հաղորդության նկարը, մրգի մի կտոր կամ մի ընտանիքի նկար: Անսպասելիորեն դադարեցրեք երգը և թող առարկա ունեցող երեխաները ասեն, թե ինչպես գիտեն, որ Աստված սիրում է իրենց: Կրկնեք, եթե ժամանակը թույլ է տալիս:

Շաբաթ 2 և 3. Երկնային Հոր ծրագիրը երջանկության ծրագիր է:

Նկար
պարգև

Երկնային Հոր ծրագիրը երջանկության ծրագիր է

Ներկայացրեք վարդապետությունը. մի թղթի վրա գրեք` «Երկնային Հոր ծրագիրը երջանկության ծրագիր է»: Թուղթը դրեք տարայի մեջ և այն այնպես փաթաթեք, որ նվերի տեսք ստանա: Բարձր պահեք նվերը և ասեք երեխաներին, որ այնտեղ մի բան կա, ինչը նրանց երջանկություն կբերի: Թույլ տվեք նրանց գուշակել, թե ինչ կարող է այն լինել: Այնուհետև բացեք նվերը և թող մի երեխա կարդա նախադասությունը դասարանի համար: Բացատրեք, որ Երկնային Հայրը ծրագիր ունի, որով մենք կկարողանանք երջանիկ լինել և կրկին ապրել Նրա հետ:

Օգնեք հասկանալ (երգ երգելով և պատասխանելով հարցերին). Յուրաքանչյուր դասարանին տվեք մի բառաշերտ, որի վրա գրված կլինի հետևյալ հարցերից մեկը.

  • Ի՞նչ ունի իմ կյանքը և որտե՞ղ է այն սկսվել:

  • Ո՞րն էր իմ ընտրությունը և ի՞նչ պիտի ես փնտրեմ:

  • Ինչի՞ն ես պետք է հետևոմ և ինչի՞ց ես կարող եմ ամուր բռնել:

  • Ի՞նչ զգացողություն ես կունենամ, եթե հետևեմ Աստծո ծրագրին:

Երգեք «Կհետևեմ Աստծո ծրագրին», (ԵԵ, 164–65) և քննարկեք առաջին հարցի պատասխանը: Կրկնեք նույնը մնացած երգի և հարցերի հետ:

Նկար
մոլորակներ
Նկար
Հիսուս Քրիստոս

Նախաերկրային

Նկար
մկրտություն
Նկար
ընտանիք

Մահկանացու

Նկար
Երկրորդ Գալուստ

Ետմահկանացու

Օգնեք հասկանալ (ավարտել նախադասությունը). Սենյակի երեք տարբեր մասերում դրեք նախաերկրային, մահկանացու և ետմահկանացու կյանքը ներկայացնող նկարներ: Թղթի վրա նկարեք ուրախ դեմք: Ասեք երեխաներին, որ ամեն անգամ, երբ դուք բարձրացնեք ուրախ դեմքը, նրանք պետք է ասեն «երջանիկ»: Կանգնեք նախաերկրային կյանքի նկարի մոտ և նկարագրեք Երկնային Խորհուրդը: Հենց որ հնարավոր է լինում, թողեք, որ երեխաները ավարտեն ձեր նախադասությունները «երջանիկ» բառով, մինչ դուք կբարձրացնեք ուրախ դեմքը: Օրինակ՝ «Երկնային Հայրը ուզում էր, որ մենք լինենք երջանիկ: Նա ասաց մեզ Իր ծրագրի մասին, որ պետք է մեզ երկիր ուղարկեր և պետք է մարմին ստանայինք: Նա ասաց, որ մենք կարող էինք երջանիկ լինել, եթե հնազանդվեինք Նրա պատվիրաններին: Նա գիտեր, որ մեզ Փրկիչ էր հարկավոր, որպեսզի օգներ մեզ լինել երջանիկ, քանի որ մեզանից ոչ ոք կատարյալ չէր: Երբ մենք լսեցինք Երկնային Հոր ծրագրի մասին, մենք անչափ երջանիկ էինք և ուրախ-ուրախ բացականչեցինք»: Շարունակեք այս վարժությունը, մոտենալով սենյակի մյուս մասին և նկարագրեք փրկության ծրագիրը. «Դուք եկաք ձեր ընտանիք, և նրանք շատ երջանիկ էին, երբ դուք ծնվեցիք»: «Մենք երջանիկ ենք, երբ արդար ընտրություններ ենք կատարում»: «Մենք երջանիկ կլինենք, երբ մեր ընտանիքների և Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ հավերժ լինենք սելեստիալ արքայությունում»: Ավելացրեք ծրագրի մանրամասները երեխաների տարիքին և հասկացողությանը համապատասխան:

Օգնեք կիրառել (նկարներ նկարել). Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթի մի կտոր, որի վրա նկարված է ուրախ դեմք և գրված է. «Երկնային Հոր ծրագիրը երջանկության ծրագիր է»: Հրավիրեք նրանց նկարել մեր Երկնային Հոր ծրագրից ինչ-որ մի բան, ինչը նրանց երջանկացնում է: Վկայեք, որ Հոր ծրագիրը մեր հավերժական ուրախության համար է:

Շաբաթ 4. Ես ունեմ ազատ ընտրության իրավունք, և ես պատասխանատու եմ իմ ընտրությունների համար:

Ներկայացրեք վարդապետությունը. Պատրաստեք երկու բառաշերտեր, մեկի վրա գրված «Ես ունեմ ազատ ընտրելու իրավունք» և մյուսի վրա` «Ես պատասխանատու եմ իմ ընտրությունների համար»: Երեխաներին երկու խմբի բաժանեք: Խնդրեք երկու երեխաների առաջ գալ: Խնդրեք նրանցից մեկին պահել առաջին բառաշերտը և թող խմբերից մեկը կանգնի և ասի. «Ես ունեմ ազատ ընտրելու իրավունք»: Խնդրեք մյուս երեխային պահել երկրորդ բառաշերտը, և թող մյուս խումբը ոտքի կանգնի և ասի. «Ես պատասխանատու եմ իմ ընտրությունների համար»: Կրկնեք մի քանի անգամ և թող յուրաքանչյուր խումբը ասի յուրաքանչյուր արտահայտությունը:

Օգնեք հասկանալ (քննարկելով հետևանքները). Հարցրեք երեխաներին, թե ինչ հետևանք կլինի, եթե նրանք ընտրեն չուտել, ձեռք տալ տաք սալօջախին, եկեղեցի հաճախել կամ բարի լինել ուրիշների հանդեպ: Բացատրեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ուզում է, որ մենք լավ ընտրություններ կատարենք և ստանանք այդ ընտրությունների օրհնությունները:

Նկար
երեխաները նայում են նկարին

Վարժության մեջ բոլոր երեխաներին ակտիվորեն ներգրավվելը նրանց ուշադրությունը կենտրոնացնում է և նրանց տալիս է սովորելու փորձառությանը մասնակցելու հնարավորություն:

Օգնեք կիրառել (խաղ խաղալով). Թերթիկների վրա գրեք որոշ լավ ընտրություններ և որոշ վատ ընտրություններ, որոնք երեխան կարող է կատարել: Թերթիկները դրեք տարայի մեջ: Թող երեխաները երկու շարք կազմեն` «ընտրություն» շարքը և «հետևանք» շարքը: Թող յուրաքանչյուր շարքի առաջին երեխան քայլելով առաջ գա, մինչ բոլորը երգում են «Ընտրիր ճիշտը» երգի առաջին տողը (Hymns, no. 239): «Ընտրություն» շարքի երեխան թող տարայից հանի և կարդա մի ընտրություն: Թող մյուս երեխան ասի այդ ընտրության հնարավոր հետևանքը: Թող մնացած երեխաները իրենց բթամատերը վերև պահեն, եթե դա լավ ընտրություն է և բթամատերը ցած ուղղեն, եթե դա վատ ընտրություն է: Շարունակեք այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս:

Օգնություն երաժշտության ղեկավարին

Խնդրեք երեխաներին ձեզ հետ միասին երգել «Զավակն եմ ես Աստծո» (CS, 2–3) երգի կրկներգը և ուշադրություն դարձնել այն բառերին, որոնք նկարագրում են, թե ինչ նրանք կկամենային, որ մեկն աներ իրենց համար: Գրեք նրանց պատասխանները (առաջնորդիր, քայլիր ինձ հետ, օգնիր, սովորեցրու) գրատախտակի վրա: Յուրաքանչյուր բառի վերաբերյալ հարց տվեք, օրինակ՝ «Ո՞վ է մեզ առաջնորդում» կամ «Ինչու՞ եք դուք ուզում, որ մեկը քայլի ձեզ հետ»: Վկայեք ծնողներ, ուսուցիչներ, ղեկավարներ, մարգարեներ, սուրբ գրություններ և Սուրբ Հոգին ունենալու օրհնությունների մասին, որոնք օգնում են մեզ գտնել Երկնային Հոր մոտ վերադառնալու ուղին: