Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Դեկտեմբեր. Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը կրկին կգա


Դեկտեմբեր

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը կրկին կգա

«Ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է, և նա վերջը պիտի կանգնէ հողի վրա» (Հոբ ԺԹ. 25):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Մարգարեները մարգարեացել էին, որ Հիսուս Քրիստոսը աշխարհ կգար:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ). Ցուցադրեք Եսայիայի, Նեփիի, Բենիամին Թագավորի, Աբինադիի, Ալմայի և Սամուել Լամանացու նկարները Ավետարանի Արվեստի Գրքից և Երեխաների Խումբ 4 դասագրքի նկարների հավաքածուից: Երեխաներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք հետևյալ սուրբ գրություններից մեկը. (1) Եսայիա Է.14, Թ.6, (2) 1 Նեփի 11.14–15, 20–21, (3) Մոսիա 3.5–8, (4) Մոսիա 15.1, (5) Ալմա 7.10–12 և (6) Հելաման 14.1–3: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե որ մարգարեի մասին է խոսվում և ում մասին է նա վկայում: Խնդրեք յուրաքանչյուր խմբին ցույց տալ մարգարեի նկարը և ասել մյուս երեխաներին, թե ով է նա և ինչ է նա ասել: (Եթե կան կրտսեր տարիքի երեխաներ, օգնեք վեց երեխաների հագնել պարզ հանդերձներ վեց մարգարեներին ներկայացնելու համար: Հակիրճ պատմեք յուրաքանչյուր մարգարեի մասին և թե ինչ է յուրաքանչյուրն ասել Հիսուս Քրիստոսի ծննդյան և միսիայի վերաբերյալ): Բացատրեք, որ այս մարգարեներից յուրաքանչյուրը մարգարեացել է, որ Հիսուս Քրիստոսը աշխարհ կգա: Երգեք «Սամուելն ասաց մանուկ Հիսուսի մասին» երգը (CS, 36): Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, ճիշտ ինչպես վկայել էին մարգարեները:

Շաբաթ 2. Հիսուս Քրիստոսը կրկին աշխարհ կգա:

Ներկայացրեք վարդապետությունը. Ցուցադրեք Երկրորդ Գալստյան նկար (ԱԱԳ, համար 66): Հիշեցրեք երեխաներին, որ Հիսուս Քրիստոսը առաջին անգամ աշխարհ եկավ որպես մանուկ Բեթլեհեմում: Բացատրեք, որ մենք սովորում ենք սուրբ գրություններից, որ Նա կրկին աշխարհ կգա:

Օգնեք հասկանալ (խաղալով համընկումների խաղ). Պատրաստեք հետևյալ սուրբ գրությունների համընկնող զույգեր` յուրաքանչյուր հղումը առանձին թերթիկի վրա. Մատթեոս ԺԶ.27, Մատթեոս ԻԴ.30, 36, 42, Գործք Ա.9–11, ՎևՈՒ 36.8, ՎևՈՒ 45.57–59, ՎևՈՒ 88.95–98: Թերթիկները հակառակ ուղղությամբ դրեք գրատախտակի վրա: Թող երեխաները հերթով ընտրեն երկու թերթիկներ: Շրջեք թերթիկները, որպեսզի տեսնեք, թե արդյոք դրանք համընկնում են: Եթե դրանք չեն համընկնում, կրկին դրանք հետ շրջեք: Եթե դրանք համընկնում են, ցուցադրեք դրանք, որպեսզի տեսնեն սուրբ գրությունը և խնդրեք երեխաներին բացել այդ հղումը, որպեսզի տեսնենք, թե ինչ է այն սովորեցնում Քրիստոսի կրկին գալու վերաբերյալ: Կրկնեք այնքան, մինչև գտնեք բոլոր համընկումները:

Շաբաթ 3. Ես կնախապատրաստվեմ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կրկին ապրելու համար:

Ներկայացրեք վարդապետությունը (խաղալով գուշակող խաղ). Հրավիրեք երկու կամ երեք երեխայի մնջախաղի օգնությամբ ներկայացնել, թե իրենք նախապատրաստվում են քնել, եկեղեցի գնալ կամ երկար ճանապարհորդության գնալ: Խնդրեք մյուս երեխաներին կռահել, թե ինչ են նրանք կատարում: Երեխաների հետ քննարկեք, թե ինչ կպատահեր, եթե մենք չնախապատրաստվեինք այս բաները անելու համար: Բացատրեք, որ մի կարևոր բան, ինչի համար մենք պետք է նախապատրաստվենք, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կրկին ապրելն է:

Նկար
երեխա, որը մնջախաղի միջոցով ներկայացնում է, թե պատրաստվում է քնել

Ուշադրություն գրավող վարժությունները, ինչպես մնջախաղն է, կարող են օգտագործվել հետաքրքրություն առաջացնելու համար և կօգնեն երեխաներին կենտրոնացնել իրենց ուշադրությունը դասի թեմայի վրա: Նրանք, ովքեր չեն մասնակցում կներգրավվեն, երբ նրանք դիտեն մյուս երեխաներին:

Օգնեք հասկանալ (երգեր երգելով). Երգեք «Զավակն եմ Աստծո» (CS, 2) երգի երրորդ տողը և հրավիրեք երեխաներին ուշադիր լսել, թե ինչպես մենք կարող ենք նախապատրաստվել Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար: Հրավիրեք երեխաներին կանգնել և կրկին երգել «Ու թե Իր կամքը կատարեմ» արտահայտությունը: Բացատրեք, որ Երեխաների Խմբի որոշ երգեր հիշեցնում են մեզ բաներ, որ մենք կարող ենք անել, որպեսզի նախապատրաստվենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ կրկին ապրելու համար (օրինակ, «Կհետևեմ Աստծո ծրագրին» [CS, 164–65], «Պահիր պատվիրանները» [CS, 146–47], «Բարին ինձնից պիտ գա» [CS, 145] և «Երբ ես մկրտվեմ» [CS, 103]): Թող դաշնակահարը նվագի մի քանի նոտա այս երգերից որևէ մեկից, և խնդրեք երեխաներին գուշակել, թե որ երգն է դա: Հրավիրեք երեխաներին երգել երգը և կանգնել, երբ նրանք երգեն այն մասին, թե ինչպես կարող են նախապատրաստվել Երկնային Հոր հետ ապրելու համար: Կրկնեք մյուս երգերով:

Օգնեք կիրառել (նկարելով). Թող երեխաները մտածեն, թե ինչպես կարող են նախապատրաստվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ապրելու համար: Յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ և հրավիրեք նրանց գծել իրենց ձեռքի գծապատկերը: Այնուհետև խնդրեք նրանց յուրաքանչյուր մատի գծապատկերի մեջ գրել կամ նկարել մի բան, որը նրանք կարող են անել նախապատրաստվելու համար: Խնդրեք երեխաներին ընտրել այդ բաներից մեկը այս շաբաթ դրա վրա աշխատելու համար: Ասեք նրանց, որ դուք հաջորդ կիրակի խնդրելու եք նրանց կիսվել, թե ինչ են նրանք արել:

Նկար
դաշնամուրի մոտ հավաքված երգող երեխաները

Շաբաթ 4. Ես ունեմ վկայություն, որ ես Աստծո զավակն եմ:

Ներկայացրեք վարդապետությունը (խաղալով գուշակող խաղ). Գրատախտակին գրեք «Ես ունեմ _________________»: Ասեք երեխաներին լսել հետևյալ հուշումները և ծալել իրենց ձեռքերը և կանգնել, երբ նրանք մտածեն, որ կարող են լրացնել բացթողումը.

  • Այն օգնում է մեզ զգալ լավ, ուրախ կամ ներքուստ ջերմություն:

  • Սուրբ Հոգին է այն մեզ տալիս:

  • Այն օգնում է մեզ ցանկանալ ճիշտ ընտրություններ կատարել:

  • Մենք կարող ենք կիսել այն ուրիշների հետ, երբ մենք ելույթ ենք ունենում Երեխաների Խմբում, ընտանեկան երեկոյի ժամանակ և ծոմապահության և վկայության ժողովի ժամանակ:

Հարցրեք. «Ի՞նչ է այս հրաշալի բանը»: Բացթողման տեղում լրացրեք վկայություն բառը և ասեք երեխաներին, որ նրանք կարող են ունենալ վկայություն, որ իրենք Աստծո զավակ են:

Ավետարանի սկզբունքը գրելը երեխաներին կօգնի հիշել այն:

Օգնեք հասկանալ (երգ երգելով). Երեխաներին հրավիրեք երգել «Զավակն եմ ես Աստծո» (CS, 2–3) երգը և խնդրեք նրանց մտածել, թե ինչպես են նրանք ներքուստ զգում, մինչ երգում են: Խնդրեք մի քանի երեխաների կիսվել իրենց զգացմունքներով: Բացատրեք, որ իրենց ունեցած լավ զգացողությունները եկել են Սուրբ Հոգուց, որ ասել է իրենց, որ իրենք իրոք Աստծո զավակներ են: Բացատրեք, որ իմանալը, որ սա ճիշտ է, նշանակում է վկայություն ունենալ: Բացատրեք, որ շատ եղանակներ կան, որոնց միջոցով մենք կարող ենք իմանալ, որ մենք Աստծո զավակ ենք: Հարցրեք. «Ինչպե՞ս դուք գիտեք, որ դուք Աստծո զավակ եք»:

Օգնեք կիրառել (լսելով վկայություններ). Երեխաներին հարցրեք. «Ինչու՞ է կարևոր վկայություն ունենալ, որ մենք Աստծո զավակ ենք: Ինչպե՞ս է վկայություն ունենալը օգնում մեզ ճիշտ որոշումներ կայացնել»: Կիսվեք ձեր վկայությամբ և հրավիրեք մի քանի երեխաների և մեծերի կիսվել իրենց վկայություններով, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք: