Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Հուլիս. Ընտանիքները Երկնային Հոր ծրագրի մի մասն են


Հուլիս

Ընտանիքները Երկնային Հոր ծրագրի մի մասն են

«Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից» («Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», պարբերություն 7):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Երկնային Հայրը իմ համար ընտանիք գալու ծրագիր ունի:

Ներկայացրեք վարդապետությունը. Երեխաներին ցույց տվեք «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հայտարարությունը և բացատրեք, որ այն սովորեցնում է, որ Երկնային Հոր ծրագիրն է Իր զավակների համար, որ աշխարհ գան ընտանիքներով:

Օգնեք հասկանալ (նկարներ դիտելով). Երեխաներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբի տվեք մի ընտանիքի նկար (օրինակ` Ադամն ու Եվան ուսուցանում են իրենց զավվակներին [ԱԱԳ, համար 5], Քրիստոսը հարություն է տալիս Հայրոսի դստերը [ԱԱԳ, համար 41], Լեքիի ընտանիքը հասնում է խոստումի երկիր [ԱԱԳ, համար 71] և աղոթող ընտանիքը [ԱԱԳ, համար 112]): Հրավիրեք յուրաքանչյուր խմբի գտնել ընտանիքի անդամներին իրենց նկարում: Թող յուրաքանչյուր խումբ իր նկարը ցույց տա մնացած երեխաներին և ցույց տա հայրիկին, մայրիկին և երեխաներին: Խնդրեք երեխաներին իրենց մատերով ցույց տալ, թե քանի մարդ կա իրենց սեփական ընտանիքներում: Ասեք նրանց, որ իրենց ընտանիքները Երկնային Հոր ծրագրի մի մասն են:

Օգնեք կիրառել. Տղաներին խնդրեք կանգնել: Բացատրեք, որ նրանք կարող են մի օր լինել արդար ընտանիքի հայր: Հրավիրեք տղաներից մի քանիսին ասել որոշ բան, որ նրանք կարող են անել լավ հայր լինելու համար: Խնդրեք աղջիկներին կանգնել և բացատրեք, որ նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել արդար ընտանիքի մայր: Խնդրեք նրանցից մի քանիսին ասել մի բան, որ նրանք կարող են անել լավ մայր լինելու համար: Հրավիրեք բոլոր երեխաներին կիսվել մի բանով, որ նրանք կարող են անել երջանկություն բերելու համար ընտանիքներին, որոնք նրանք ունեն այժմ:

Նկար
նկարներ բռնած երեխաները

Երեխաներն ավելի լավ կսովորեն և երկար կհիշեն, եթե դուք մտքերը ներկայացնեք նկարներ և տեսողական այլ նյութեր օգտագործելով:

Շաբաթ 2. Ընտանեկան աղոթքը, ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը և ընտանեկան երեկոն կարող են ամրացնել իմ ընտանիքը:

Նկար
փայտիկերի կապոց բռնած երեխան

Առարկայական դասերը կարող են օգտագործվել հետաքրքրություն առաջացնելու, երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու կամ ավետարանի սկզբունքը ներկայացնելու համար (տես

Ներկայացրեք վարդապետությունը և օգնեք հասկանալ (առարկայական դասի դիտելով). Թող մի երեխա բռնի փայտիկների մի կույտ: Բացատրեք, որ փայտիկները ներկայացնում են ընտանիքի անդամներին: Երեք բառաշերտերի վրա գրեք «ընտանեկան աղոթք», «ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրություն» և «ընտանեկան երեկո»: Հարցրեք երեխաներին, թե ինչպես են այս միջոցառումները ամրացնում կամ օգնում միասին պահել ընտանիքները: Հրավիրեք երեխաներին փայտիկների վրա թուղթ փաթաթել: Բացատրեք, որ այս միջոցառումները հրավիրում են Հոգուն մեր տուն և կյանք և մեզ ավելի են մոտեցնում Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, որն ավելի է ուժեղացնում մեր ընտանիքները;

Օգնեք կիրառել (նկարներ նկարելով). Երեխաներին տվեք թերթիկներ և հրավիրեք նրանց նկարել իրենց ընտանիքներում տեղի ունեցած միջոցառումները, որոնք ամրացրել են նրանց: Հրավիրեք նրանց իրենց նկարներով տանը կիսվել իրենց ընտանիքների հետ:

Շաբաթ 3. Քահանայությունը կարող է օրհնել և ամրացնել իմ ընտանիքը:

Ներկայացրեք վարդապետությունը (խաղալով գուշակող խաղ). Ասեք երեխաներին, որ դուք կասեք նրանց որոշ հուշող բառեր մի բանի վերաբերյալ, ինչը օրհնում և ամրացնում է ընտանիքները: Խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ նրանք իմանան պատասխանը: Որոշ հուշող բառեր ասեք քահանայության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Սա ունեցող հայրերը կարող են օրհնել իրենց ընտանիքները» և «12 տարեկան տղաները կարող են ստանալ սա»: Երեխաների ճիշտ գուշակելուց հետո միասին ասեք. «Քահանայությունը կարող է օրհնել և ամրացնել իմ ընտանիքը»:

Օգնեք հասկանալ (քննարկելով քահանայությունը). Խնդրեք երեխաներին ասել մի քանի բաներ, որ քահանայություն կրողը կարող է անել (օրինակ` մկրտել, տալ Սուրբ Հոգու պարգևը, օրհնել հիվանդներին և բաժանել հաղորդությունը): Ցուցադրեք այս արարողությունների և օրհնությունների նկարները մինչ դուք քննարկում եք դրանք և օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես են դրանք օրհնում և ամրացնում ընտանիքներին: Ցուցադրեք տաճարի նկար: Բացատրեք, որ քահանայության մեծագույն օրհնություններից մեկն այն է, որ այն հնարավոր է դարձնում տաճար գնալ և կնքվել միասին որպես հավերժական ընտանիք:

Օգնեք կիրառել (կիսվելով մտքերով). Հրավիրեք մի քանի երեխաների կանգնել և կիսվել մեկ կամ երկու եղանակներով, որոնցով քահանայությունը օրհնել և ամրացրել է իրենց ընտանիքները: Խրախուսեք նրանց կիսվել իրենց մտքերով տանը՝ իրենց ընտանիքների հետ:

Շաբաթ 4. Երկնային Հայրն ուզում է, որ ես ամուսնանամ տաճարում և ունենամ հավերժական ընտանիք:

Ներկայացրեք վարդապետությունը (նկարի դիտելով). Ցուցադրեք տաճարի դիմաց իրենց հարսանեկան հագուստով մի զույգի նկար: Հարցրեք երեխաներին, թե ինչու է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք ամուսնանանք տաճարում: Բացատրեք, որ երբ մենք ամուսնանում ենք տաճարում, մեր ընտանիքները կարող են հավերժ լինել:

Նկար
իրենց ամուսնության նկարը բռնած զույգը

Օգնեք հասկանալ (լսելով վկայություններ). Հրավիրեք մի քանի ուսուցիչների, այդ թվում նաև զույգերի, կիսվել օրհնություններով, որոնք իրենք ստացել են տաճարի և տաճարային ամուսնության արդյունքում: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել հատուկ օրհնությունների վրա, մինչ ուսուցիչները կիսվում են իրենց մտքերով: Գրատախտակին գրեք այդ օրհնությունները:

Օգնեք կիրառել. Խնդրեք մի քանի երեխաների կանգնել և կիսվել, թե ինչու են նրանք ուզում ամուսնանալ տաճարում և ինչ կարող են նրանք անել այժմ այդ օրհնությանը պատրաստվելու համար: