Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Մայիս. Մարգարեները սովորեցնում են մեզ ապրել վերականգնված ավետարանով


Մայիս

Մարգարեները սովորեցնում են մեզ ապրել վերականգնված ավետարանով

«Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին` մարգարէներին» (Ամովս Գ.7):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1 և 2. Ապրող մարգարեն առաջնորդում է Եկեղեցին Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո:

Ներկայացրեք վարդապետությունը (նայելով նկարներ և խաղ խաղալով). Ցուցադրեք ապրող մարգարեի նկարը: Խնդրեք մի քանի երեխաների հերթով առաջնորդել Երեխաների Խումբը պարզ գործողություներում, ինչպես օրինակ` ցատկոտել կամ ծափ տալ: Ցույց տվեք մարգարեի նկարը և բացատրեք, որ նա Եկեղեցու Նախագահն է և մենք պետք է հետևենք այն ամենին, ինչ նա խնդրում է մեզ անել: Հարցրեք. «Ու՞մ է հետևում մարգարեն»: Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և բացատրեք, որ մարգարեն աշխատում է Նրա ղեկավարության ներքո:

Օգնեք հասկանալ (քննարկելով մարգարեի ուսմունքները). Երեխաներին ցույց տվեք ամենավերջին համաժողովի ելույթները պարունակող Ensign-ը կամ Լիահոնան: Բացատրեք, որ գերագույն համաժողովի ժամանակ մարգարեն սովորեցնում է մեզ, թե ինչ է ուզում Հիսուս Քրիստոսը, որ մենք անենք: Մարգարեի ելույթներից ընտրեք նախադասություններ և հրավիրեք երեխաներին բարձրաձայն կարդալ դրանք: Միասին կազմեք ցուցակ, որը կընդգրկի բաներ, որոնք կարող են երեխաներն անել մարգարեին հետևելու համար:

Օգնեք կիրառել (նկար նկարելով). Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ: Հրավիրեք նրանց ծալել այն մեջտեղից: Խնդրեք նրանց թերթիկի մի մասի վրա նկարել մարգարեի և մյուս մասի վրա գրել կամ նկարել, թե ինչպես կարող են հետևել մարգարեին: Հրավիրեք երեխաներին կանգնել և բռնել իրենց նկարները, մինչ նրանք կերգեն «Հետևիր մարգարեին» երգի կրկներգը (CS, 110–11):

2-րդ շաբաթ երեխաներին սովորեցրեք ինչ-որ բանի մասին, որ մարգարեն ուսուցանել է վերջին գերագույն համաժողովի ժամանակ: Մինչ դուք պլանավորեք վարժությունները, որոնք դուք կօգտագործեք, մտածեք, թե ինչպես դուք կներկայացնեք մարգարեի ուսմունքը և կօգնեք երեխաներին հասկանալ այն և կիրառել իրենց կյանքում:

Շաբաթ 3. Մարգարեները սովորեցնում են ինձ տասանորդ վճարել:

Ներկայացրեք վարդապետությունը (կարդալով սուրբ գրություն և լսելով պատմություն). Բացատրեք, որ Մաղաքիան Հին Կտակարանի մարգարեներից է, ով սովորեցրեց մարդկանց վճարել իրենց տասանորդը: Խնդրեք մի երեխայի կարդալ Մաղաքիա Գ.10, մինչ մնացած երեխաները ուշադիր կլսեն, թե ինչ է Տերը խոստանում մեզ, եթե մենք տասանորդ վճարենք: Բացատրեք, որ «բանալ ձեզ համար երկնքի պատուհանները» վերաբերվում են օրհնություններին, որոնք մենք ստանում ենք, երբ մենք տասանորդ ենք վճարում:

Օգնեք հասկանալ (առարկայական դասի դիտելով). Հրավիրեք 10 երեխաների առաջ գալ: Յուրաքանչյուրին տվեք խնձոր (կամ այլ միրգ) և խնդրեք նրանց բարձր պահել իրենց խնձորները և ձևանալ խնձորի ծառեր: Թող մեկ այլ երեխա «հավաքի» խնձորները և դնի դրանք զամբյուղի մեջ: Բացատրեք, որ տասանորդը մեր վաստակածի տասերորդ մասն է և սովորաբար վճարվում է դրամով, սակայն եղել են ժամանակներ, երբ մարդիկ վճարել են իրենց ունեցածով: Հարցրեք, թե քանի խնձոր պետք է երեխան տա եպիսկոպոսին տասանորդի համար:

Նկար
երեխաներ, որոնք ձևացնում են, թե խնձոր են հավաքում

Օգնեք կիրառել (քննարկելով տասանորդը). Ցույց տվեք տասանորդի թերթիկ և ծրար: Քննարկեք տասանորդ վճարելու գործընթացը: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են օրհնվել նրանց ընտանիքները տասանորդ վճարելու արդյունքում: Վկայեք օրհնությունների մասին, որոնք գալիս են տասանորդ վճարելու մարգարեի խորհրդին հնազանդվելուց:

Շաբաթ 4. Մարգարեները սովորեցնում են ինձ ապրել Իմաստության Խոսքով:

Ներկայացնեք վարդապետությունը (կարդաով սուրբ գրություն). Խնդրեք երեխաներին պատմել մի այնպիսի դեպքի մասին, երբ ծնողները իրենց նախազգուշացրել են վտանգի մասին: Հարցրեք, նրանց, թե ինչու են իրենց ծնողները նախազգուշացնում նրանց: Բացատրեք, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և նախազգուշացնում է մեզ վտանգի մասին Իր մարգարեների միջոցով: Խնդրեք մի երեխայի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.4, և թող երեխաները լսեն, թե ինչպես է կոչվում այս նախազգուշացումը: Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս նախազգուշացումը` Իմաստության Խոսքը, որպես հայտնություն Աստծո կողմից:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ). Նախօրոք տարբեր աթոռների տակ ամրացրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. ՎևՈՒ 89.7, ՎևՈՒ 89.8, ՎևՈՒ 89.9, ՎևՈՒ 89.10, ՎևՈՒ 89.12, ՎևՈՒ 89.16: Բացատրեք, որ Երկնային Հայրն է տվել մեզ մեր ֆիզիկական մարմինները և Նա ուզում է, որ մենք հոգ տանենք դրանց համար. Նա տվել է մեզ Իմաստության Խոսքը, որպեսզի օգնի մեզ իմանալ, թե ինչը կօգնի մեր մարմինններին և ինչը կվնասի դրանց: Խնդրեք երեխաներին նայել իրենց աթոռների տակ սուրբ գրությունների հղումները գտնելու համար: Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի, ով գտնում է հատվածը, բարձրաձայն կարդալ սուրբ գրությունը: Քննարկեք յուրաքանչյուր հատվածի նշանակությունը: Պարզաբանեք, որ «թունդ խմիչքները» ալկոհոլն է, իսկ «տաք ըմպելիքները» սուրճն ու թեյն են:

Օգնեք կիրառել (խաղ խաղալով). Պարկի մեջ դրեք տարբեր ուտելիքների, ըմպելիքների և այլ առարկաների նկարներ, որոնք լավ կամ վատ են մարմնի համար: Հրավիրեք երեխաներից մեկին պարկից ընտրել մի նկար և ցույց տալ այն մնացած երեխաներին: Խնդրեք երեխաներին բացել իրենց բերանները, եթե առարկան լավն է կամ ծածկել իրենց բերանները, եթե առարկան վատն է: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.18–21 և քննարկեք օրհնությունները, որոնք մենք ստանում ենք, երբ մենք հետևում ենք Իմաստության Խոսքով ապրելու մարգարեի խորհրդին:

Նկար
նկարներին նայող երեխաները

Երեխաները կարող են սովորել զվարճալի վարժությունների միջոցով և տեղափոխվել տեղից տեղ, սակայն շարունակել ակնածալից լինել:

Օգնություն երաժշտության ղեկավարին

Այս ամսվա երգը կարող է լինել «Փառք քեզ Տեր մարգարեի համար» երգը (Hymns, no. 19): Հետևյալ մտքերը կարող են օգտագործվել ցանկացած երգ սովորեցնելիս: Չնայած այս օրինակում օգտագործվում են բառաշերտեր, որոշ երգերի ժամանակ կարող ենք օգտագործել նկարներ, երբ սովորեցնում ենք կրտսեր տարիքի երեխաներին:

Երգի յուրաքանչյուր արտահայտությունը գրեք տարբեր գույնի բառաշերտի վրա (կամ յուրաքանչյուր արտահայտությունը գրեք տարբեր գույներով): Յուրաքանչյուր արտահայտությունը բաժանեք երկու մասի: Երգը սովորեցնելու համար օգտագործեք հետևյալ եղանակներից մեկը.

  1. Բառաշերտերը խառը դրեք սենյակով մեկ: Մինչ դուք և երեխաները կրկին ու կրկին երգում եք երգը, թույլ տվեք մի քանի երեխաների դասավորել արտահայտությունները ճիշտ հերթականությամբ: Երգեք և քննարկեք յուրաքանչյուր արտահայտությունը և հետո երգեք երգն ամբողջությամբ:

  2. Սկսեք`ունենալով բոլոր բառաշերտերը իրենց տեղում գրատախտակի վրա: Երեխաների հետ միասին երգեք երգը: Խնդրեք մի երեխայի հեռացնել բառաշերտերից մեկը և կրկին երգեք երգը: Կրկնեք այնքան, մինչև բոլոր բառաշերտերը հեռացվեն:

  3. Գրատախտակին դրեք յուրաքանչյուր արտահայտության առաջին մասը ճիշտ հերթականությամբ, իսկ երկրորդ մասերը դրեք գրատաախտակին խառը ձևով: Երգեք արտահայտության առաջին մասը և խնդրեք երեխաներին գտնել արտահայտության երկրորդ մասը և բացատրել, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը:

  4. Երեխաներին երկու խմբի բաժանեք: Թող խմբերից մեկը երգի յուրաքանչյուր արտահայտության առաջին մասը և մյուս խումբը երգի երկրորդ մասը: Փոխեք խմբերը և կրկնեք երգը:

Նկար
բառաշերտեր

Բառաշերտեր կարող եք գտնել sharingtime.lds.org կայքում