Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Սեպտեմբեր. Ես կծառայեմ Աստծուն իմ ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով


Սեպտեմբեր

Ես կծառայեմ Աստծուն իմ ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով

«Սիրիր Տիրոջը` քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառային նրան» (ՎևՈՒ 59.5):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը: Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսը սովորեցրել է մեզ, թե ինչպես ծառայել ուրիշներին:

Ներկայացրեք վարդապետությունը (նայելով նկարներ). Ցուցադրեք մի քանի նկարներ, որտեղ Հիսուսը ծառայում է ուրիշներին: Օրինակ, օգտագործեք ԱԱԳ-ի 41, 42, 46, 47 և 55 նկարները: Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում: Նշեք, որ Հիսուսը յուրաքանչյուր նկարում ծառայում է ուրիշներին: Գրատախտակին գրեք. «Հիսուս Քրիստոսը սովորեցրել է մեզ, թե ինչպես ծառայել ուրիշներին»:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ և դերերով խաղ խաղալով). Խնդրեք երեխաներին դերակատարման միջոցով հերթով ներկայացնել Մատթեոս ԻԵ.35-36-ում նկարագրված կարիքները: Օրինակ, երեխան կարող է ձևացնել, թե սոված է, ծարավ է, օտարական է կամ հիվանդ է: Խնդրեք մյուս երեխաներին գուշակել կարիքը և հետո դերակատարման միջոցով ներկայացնել, թե ինչպես կարող են ծառայել որևէ մեկին, ով ունի այդ կարիքը: Միասին կարդացեք Մատթեոս ԻԵ.35–40 և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել Քրիստոսի այն խոսքերին, թե ում ենք մենք ծառայում, երբ մենք ծառայում ենք ուրիշներին:

Նկար
մնջախաղի միջոցով քաղցածություն ներկայացնող երեխա

Օգնեք կիրառել. Երեխաներին տվեք թերթիկներ և խնդրեք նրանց կազմել այն մարդկանց անունների ցուցակը կամ նկարել նրանց, ում նրանք կարող են ծառայել և ծառայության գործերը, որ նրանք կարող են կատարել այդ մարդկանց համար: Խրախուսեք նրանց տանը ցույց տալ իրենց թերթիկները իրենց ընտանիքներին:

Շաբաթ 2. Մարգարեներն ու առաքյալները ցույց են տալիս մեզ, թե ինչպես ծառայել:

Ներկայացրեք վարդապետությունը. Ցուցադրեք Մովսեսի, Բենիամին Թագավորի, Ջոզեֆ Սմիթի և Թոմաս Ս. Մոնսոնի նկարները: Ասեք երեխաներին, որ այս մարգարեները, ճիշտ ինչպես բոլոր մարգարեներն ու առաքյալները, ցույց են տալիս մեզ, թե ինչպես ծառայել ուրիշներին:

Օգնեք հասկանալ (խաղալով գուշակող խաղ). Նախապատրաստեք հուշող բառեր այն բաների վերաբերյալ, թե ինչպես են Մովսեսը, Բենիամին Թագավորը, Ջոզեֆ Սմիթը և Թոմաս Ս. Մոնսոնը մեզ ծառայելու օրինակ ցույց տալիս: Օրինակ, Նախագահ Մոնսոնի վերաբերյալ հուշող բառերը կարող են լինել «Ես հաճախ այցելում էի իմ ծխի այրիներին», «Երբ ես փոքրիկ տղա էի, ես մեկ այլ տղայի տվեցի իմ սիրած խաղալիքներից մեկը» և «Ես հաճախ այցելում եմ մարդկանց, ովքեր հիվանդանոցում են»: Հուշումները նախապատրաստելու համար դուք կարող եք օգտագործել հետևյալ հղումները: Մովսես. Ելից Բ.16-17, 1 Նեփի 17.24-29: Բենիամին Թագավոր. Մոսիա 2.12-19: Ջոզեֆ Սմիթ. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.62, 67, ՎևՈՒ 135.3: Թոմաս Ս. Մոնսոն. Ensign, Sept. 1994, 12–17; Dec. 1995, 2–4; Nov. 2006, 56–59:

Ընտրեք չորս երեխաներ այս մարգարեներին ներկայացնելու համար և հրավիրեք նրանցից մեկին կարդալ ձեր նախապատրաստած հուշումները: Մնացած երեխաներին հրավիրեք ձեռք բարձրացնել, եթե գիտեն, թե ով է այդ մարգարեն: Այնուհետև թող նրանք գտնեն այդ մարգարեի նկարը: Նույնը կրկնեք մյուս մարգարեների համար:

Նկար
մարգարեներին ներկայացնող հանդերձներով երեխաները

Հասարակ հանդերձները, ինչպես օրինակ թիկնոցները և գլխարկները, բեմականացումները կարող են ավելի հետաքրքիր դարձնել: Բեմականացումները օգնում են երեխաներին ավելի մեծ հասկացողություն ձեռք բերել ավետարանի սկզբունքների և սուրբ գրությունների պատմությունների մասին:

Օգնեք կիրառել (լսելով համաժողովը). Հաջորդ շաբաթ երեխաներին հրավիրեք դիտել կամ լսել գերագույն համաժողովը: Խրախուսեք նրանց ուշադրություն դարձնել ուրիշներին ծառայելու վերաբերյալ պատմություններին: Նրանց հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով:

Շաբաթ 3 և 4. Երբ ես ծառայում եմ ուրիշներին, ես ծառայում եմ Աստծուն:

Նկար
գրատախտակին գրող երեխան

Ներկայացրեք վարդապետությունը (անգիր սովորելով սուրբ գրություն). Օգնեք երեխաներին անգիր սովորել Մոսիա 2.17-ի վերջին մասը` գրատախտակին գրելով. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»: Հրավիրեք երեխաներին երկու կամ երեք անգամ կրկնել այդ արտահայտությունը: Խնդրեք երեխաներից մեկին ջնջել մեկ կամ երկու բառ, և թող երեխաները նորից կրկնեն արտահայտությունը: Կրկնեք այնքան, մինչև որ գրատախտակին բառեր չմնան:

Օգնեք հասկանալ (լսելով իրավիճակների ուսումնասիրություններ). Պատրաստվելիս աղոթքով ուսումնասիրեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի 2010թ.-ի ապրիլի համաժողովի «Դուք եք իմ ձեռքերը» ելույթը (տես Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 68–70, 75): Հարցրեք երեխաներին, թե ինչպես ենք մենք ծառայում Աստծուն, երբ ծառայում ենք մեր շուրջը եղողներին (մենք անում ենք այն, ինչ Նա կաներ, եթե Նա այստեղ լիներ): Կիսվեք ծառայության վերաբերյալ պատմությամբ կամ անձնական փորձառությամբ և բացատրեք, թե ինչպես է այն օրհնել տվողին և ստացողին: (Դուք կարող եք ծառայության վերաբերյալ պատմություններ գտնել Ընկեր կամ Լիահոնա ամսագրերում): Նախապատրաստեք մի քանի իրավիճակների ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են երեխաները ծառայել ուրիշներին: Օրինակ. «Անին դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին սայթաքեց և վայր ընկավ: Նրա գրքերն ու թղթերը ցրվեցին գետնով մեկ: Դավիթը կանգ առավ նրան օգնելու համար և հավաքեց նրա գրքերը»: «Մերիի հարևանը դժվարանում էր տուն տանել իր կատարած գնումները` մինչ նրա փոքրիկը լաց էր լինում: Մերին օգնեց նրան դրանք տուն տանել»: Խնդրեք երեխաներին բեմականացնել իրավիճակները և ասել, թե ում ծառայություն մատուցվեց (և ծառայությունը ստացողին, և Աստծուն):

Օգնեք հասկանալ և կիրառել (խաղալով համընկումների խաղ). Գտեք կամ նկարեք մարդկանց նկարներ, ում երեխաները կարող են ծառայել, ինչպես օրինակ ծնողի, ազգականի, տատիկի կամ պապիկի, ընկերոջ և հարևանի: Պատճենահանեք այս նկարները և դրանցով համընկումների խաղ խաղացեք (տես ՈՒՉԱԿ, 169): Երբ երեխան համընկում գտնի, հրավիրեք նրան ասել մի եղանակ, որով կարող է ծառայել նկարի անձնավորությանը: Երեխաների մտքերը գրի առեք գրատախտակի վրա: Ծառայելու վերաբերյալ որոշ մտքեր կարող եք գտնել Երեխաների Խումբ 4-ում, 166:

Նկար
համընկումների խաղ

Խաղերը դասերը բազմազան են դարձնում, երեխաներին հնարավորություն են տալիս հաղորդակցվել իրար հետ և ամրապնդում են ավետարանի ուսուցանված սկզբունքը զվարճալի եղանակով: