Երեխաների միության ձեռնարկներ և միացյալ ժամ
Մարտ. Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է


Մարտ

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է

«Ականջ դրեք այս խոսքերին: Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ` աշխարհի Փրկիչը» (ՎևՈՒ 43.34):

Այստեղ տրված մտքերին ավելացրեք ձեր մտքերը:Ամեն շաբաթ ծրագրեք, թե ինչպես կարող եք (1) ներկայացնել վարդապետությունը, (2) օգնել երեխաներին այն հասկանալ, և (3) օգնել նրանց կիրառել այն իրենց կյանքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պետք է անեն երեխաները, որպեսզի սովորեն, և ինչպե՞ս կարող եմ ես օգնել նրանց զգալ Հոգին»:

Շաբաթ 1. Հիսուս Քրիստոսը սովորեցրեց ավետարանը և օրինակ ծառայեց մեզ համար:

Ներկայացրեք վարդապետությունը (երգ երգելով). Մի քանի անգամ միասին երգեք «Արա ինչպես ես» երգը (CS, 276), հրավիրելով տարբեր երեխաների ընտրել կատարվող գործողությունը: Բացատրեք, որ երբ մենք հետևում ենք որևէ մեկի գործողություններին, մենք հետևում ենք նրա օրինակին: Հարցրեք, թե ով մեզ տվեց կատարյալ օրինակ, որպեսզի հետևենք (Հիսուս Քրիստոսը): Հրավիրեք երեխաներին միասին ասել. «Հիսուս Քրիստոսը օրինակ ծառայեց մեզ»:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ). Հետևյալ իրադարձությունների նկարները ամրացրեք գրատախտակին. Քրիստոսի մկրտությունը, Քրիստոսը երեխաների հետ, Քրիստոսն աղոթելիս և Քրիստոսն ուսուցանելիս: Միասին կարդացեք հետևյալ սուրբ գրություններից մեկը, և խնդրեք երեխաներին բացատրել, թե ինչ է Քրիստոսն ուսուցանում այդ սուրբ գրությունում. Մարկոս ԺԶ.15, Հովհաննես ԺԳ.34–35, 3 Նեփի 11.37, 3 Նեփի 18.19: Դանդաղ ցույց տվեք յուրաքանչյուր նկարը և հրավիրեք երեխաներին կանգնել, երբ դուք ցույց տաք այն նկարը, որը լավագույն ձևով ներկայացնում է Քրիստոսին անելիս այն, ինչ Նա սովորեցնում է մեզ անել այն սուրբ գրությունում, որը դուք կարդացիք: Նույնը կրկնեք մնացած սուրբ գրությունների հետ:

Նկար
ուսուցիչը ցույց է տալիս նկարները

Ավելի հավանական է, որ երեխաները ակնածալից լինեն, երբ նրանք ներգրավված լինեն սովորելու ընթացքի մեջ: Այս վարժության մեջ, երբ երեխաները ակնածալից կերպով կանգնում և նստում են, սա կօգնի գրավել նրանց ուշադրությունը:

Օգնել կիրառել (նկար նկարելով). Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ, և հրավիրեք նրանց նկարել իրենց` Քրիստոսի օրինակին հետևելիս: Օրինակ, երեխան կարող է նկարել իրեն մկրտվելիս, ընկերոջն ավետարանն ուսուցանելիս կամ որչէ մեկին օգնելիս: Հրավիրեք մի քանի երեխաների ցույց տալ իրենց նկարները մյուս երեխաներին և խրախուսեք նրանց ցույց տալ իրենց նկարները իրենց ընտանիքներին:

Շաբաթ 2. Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ ապաշխարել և կրկին ապրել Աստծո հետ:

Ներկայացրեք վարդապետությունը (լրացնելով բացթողումները). Նախօրոք գրատախտակին գրեք. «Քրիստոսի __________ շնորհիվ ես կարող եմ _____________ և կրկին ապրել ________ հետ»: Առանձին բառաշերտերի վրա գրեք Քավություն, ապաշխարել և Աստծո բառերը և ամրացրեք դրանք սենյակի երեք աթոռների տակ: Հրավիրեք երեխաներին գտնել բառաշերտերը և դնել դրանք գրատախտակի վրա իրենց պատշաճ տեղում: Միասին կարդացեք նախադասությունը:

Օգնեք հասկանալ (կարդալով սուրբ գրություններ և պատասխանելով հարցերին). Գրատախտակին դրեք Քրիստոսը Գեթսեմանիում և Խաչելության նկարները: Նկարները ծածկեք թղթի ավելի փոքր կտորներով: Յուրաքանչյուր թերթիկի վրա գրեք նկարների իրադարձությունների վերաբերյալ հարցեր և սուրբ գրությունների մեջբերում Մատթեոս 26–27 կամ Ղուկաս 22–23-ից, որտեղ կարելի է գտնել պատասխանը: (Օրինակ. Ինչպե՞ս է կոչվում այն վայրը, որտեղ Հիսուսը գնաց աղոթելու: Մատթեոս ԻԶ.36): Երեխաներին բաժանեք խմբերի, և խնդրեք յուրաքանչյուր խմբի կարդալ սուրբ գրություններից մեկը և գտնել հարցի պատասխանը: Թող խմբերը կիսվեն իրենց հարցերի պատասխաններով և հեռացնեն համապատասխան թերթիկները, որպեսզի հայտնվեն նկարները:

Նկար
սուրբ գրություններ կարդացող երեխաները

Կրտսեր երեխաներին սուրբ գրությունների ընթերցանության վարժությունը հարմարեցնելու համար, խնդրեք նրանց լսել, մինչ դուք կարդում եք և հետո կանգնել, երբ նրանք լսեն յուրահատուկ բառ կամ արտահայտություն:

Օգնեք կիրառել (առարկայական դաս դիտելո). Երեխաների հետ քննարկեք Քավություն և ապաշխարություն բառերի իմաստը, և բացատրեք, թե Քավությունը ինչպես կարող է օգնել մեզ (տես Հավատքին հավատարիմ [2004], 14–20, 132–35): Երեխաներին մի նվեր ցույց տվեք: Խնդրեք մի երեխայի փորձել նվերը տալ մեկ այլ երեխայի, և խնդրեք երկրորդ երեխային մերժել այն: Բացատրեք, որ երբ մենք չենք ընդունում մեզ տրված նվերը, մենք չենք կարող վայելել նվերից բխող օրհնությունները: Թող երեխաները ուշադիր լսեն, թե ինչ պետք է իրենք անեն, որպեսզի ընդունեն Քավության պարգևը, մինչ դուք միասին կկարդաք Վարդապետություն և Ուխտեր 19.16:

Շաբաթ 3. Քանի որ Հիսուսը հարություն առավ, ես նույնպես հարություն կառնեմ:

Ներկայացրեք վարդապետությունը (պատմություն լսելով). Օգտագործեք Մանկամսուրի ձեռնարկի էջ 123-ի նկարը (տես էջ 121-ի ցուցումները) Հարության պատմությունը պատմելիս (տես Հովհաննես ԺԹ.41–42, Ի.1, 11–18): Բացատրեք, որ երբ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, Նրա մարմինն ու հոգին վերամիավորվեցին. սա հնարավոր դարձրեց, որ բոլորն էլ հարություն առնեն: Թող երեխաներն ասեն. «Քանի որ Հիսուսը հարություն առավ, ես նույնպես հարություն կառնեմ»:

Օգնեք հասկանալ (քննարկելով զգացմունքները). Գրատախտակին գրեք բառեր, որոնք նկարագրում են, թե ինչպես կարող էին իրենց զգալ աշակերտները Հիսուսի մահվան օրը (ինչպես օրինակ վիշտ, թախիծ, տխրություն, և հուսահատություն): Թող երեխաները առաջարկեն այդ բառերի հականիշները (ինչպես օրինակ ուրախություն, երջանկություն, հույս և հավատք) և գրեն դրանք գրատախտակին: Բացատրեք, որ այս զգացմունքները հենց այն են, ինչ աշակերտներն ունեցան, երբ Հիսուսը հարություն առավ: Քննարկեք օրհնություններից մի քանիսը, որ գալիս են իմանալուց, որ մենք հարություն կառնենք (տես Եսայիա ԻԵ.8, Ալմա 22.14):

Օգնեք կիրառել (կիսվելով զգացմունքներով). Գրատախտակին գրեք. «Ես շնորհակալ եմ, որ Հիսուսը հարություն առավ, քանի որ …»: Հրավիրեք ծխի մի անդամի, ում սիրելի անձնավորությունը մահացել է, գալ Երեխաների Միություն և համառոտ ձևով կիսվել, թե ինչու է նա շնորհակալ Հարության համար: Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն որևէ մեկին, ով մահացել է, և հրավիրեք նրանց փակել իրենց աչքերը և մտածել այդ անձնավորության մասին: Հրավիրեք երեխաներից մի քանիսին կանգնել և լրացնել գրատախտակին գրված նախադասությունը և կիսվել, թե ինչ նշանակություն ունի Հարությունը նրանց համար:

Շաբաթ 4. Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Ներկայացրեք վարդապետությունը (քննարկելով «Փրկիչ» բառը). Ցուցադրեք որոշ առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են մարդկանց, ովքեր կարող են փրկել մեր կյանքը (ինչպես օրինակ` բժիշկ, ոստիկան կամ փրկարար), և քննարկեք, թե ինչպես կարող են նրանք փրկել մեզ: Ցույց տվեք Հիսուսի նկարը և բացատրեք, որ Նա միակն է, ով զորություն ունի փրկելու մեզ մահվան և մեղքի հավիտենական հետևանքներից: Գրատախտակին գրեք. «Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է» և երեխաների հետ կարդացեք այն` հատուկ շեշտելով «Փրկիչ» բառը:

Օգնեք հասկանալ և կիրառել (լսելով պատմություններ սուրբ գրություններից). Երեխաներին պատմեք որոշ պատմություններ սուրբ գրություններից այն մարդկանց վերաբերյալ, ովքեր ազատվեցին մեղքից Փրկչի միջոցով (օրինակ` Ալմա Կրտսերը [տես Ալմա 36.6–24], Ենովսը [տես Ենովս 1.1–8], Զիզրոմը [տես Ալմա 15.3-12], Լամոնիի հայրը [տես Ալմա 22.1–26] կամ Հիսուսի մոտ բերված մարդը [տես Ղուկաս Ե.17–26]): Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք բոլորս կարող ենք ազատվել մեղքից: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և հրավիրեք մի քանի երեխաների բերել Նրա վերաբերյալ իրենց վկայությունները: