Գրադարան
Սուրբ գրությունների սերտման նախաբան


Սուրբ գրությունների սերտման նախաբան

Կրոնի սեմինարիաները և ինստիտուտները ընտրել են 25 սերտման սուրբ գրության հատվածներ սեմինարիայի չորս դասընթացներից յուրաքանչյուրի համար: Այս հատվածները ապահովում են սուրբ գրությունների այն կարևոր հիմքը, որն անհրաժեշտ է ավետարանը հասկանալու և դրանով կիսվելու համար, ինչպես նաև հավատքն ամրացնելու համար: Նոր Կտակարանի սերտման հատվածները հետևյալն են.

Սեմինարիայի ուսանողներին խրախուսվում է «սերտել» այս հատվածները: Դուք լավագույնս կարող եք օգնել ձեր ուսանողներին, եթե դուք նույնպես սերտեք այս հատվածները: Սուրբ գրությունների հատվածների սերտումը ներառում է.

  • Գտնել հատվածները` իմանալով դրանց հետ կապված սուրբ գրությունների հղումները

  • Հասկանալ սուրբ գրությունների հատվածների համատեքստը և բովանդակությունը

  • Կիրառել սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող ավետարանի սկզբունքներն ու վարդապետությունները

  • Մտապահել հատվածները

Հետևողականություն, ակնկալիքներ և մեթոդներ

Երբ դուք ծրագրում եք օգնել ուսանողներին սերտել սուրբ գրության հատվածներ, դուք ավելի մեծ հաջողություններ կունենաք, եթե հետևողականորեն անդրադառնաք սերտման սուրբ գրություններին, պատշաճ ակնկալիքներ ունենաք և օգտագործեք մեթոդներ, որոնք հարմար են սովորելու տարբեր ձևերին:

Սերտման սուրբ գրություններ ուսուցանելիս հետևողականությունը և կրկնողությունը կօգնեն ուսանողներին ամրապնդել ճշմարտություններն իրենց հիշողության մեջ` հետագայում օգտագործելու համար: Օգտակար կարող է լինել տարվա համար ուսուցման դասընթացի ծրագրումը և պլանի կազմումը, որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք դասարանում հետևողականորեն սերտել սուրբ գրության հատվածներ: Խելամտորեն որոշեք, թե որքան հաճախ և որքան ժամանակ պետք է ծախսեք ուսանողներին օգնելու համար, որ սովորեն սերտման սուրբ գրության հատվածները: Համոզվեք, որ սերտման սուրբ գրությունների վարժությունները ստվերում չեն թողնում սուրբ գրությունների ամենօրյա հերթական ուսումնասիրությունը: Դուք կարող եք որոշել ամեն օր մի քանի րոպե տրամադրել ձեր ուսանողների հետ սերտման սուրբ գրությունները կրկնելուն: Կամ կարող եք որոշել ամեն շաբաթ մեկ կամ երկու անգամ 10-15 րոպե տրամադրել սերտման կարճ վարժություն կատարելուն: Անկախ այն բանից, թե ինչպես եք դուք ծրագրում օգնել ուսանողներին սովորել սերտման սուրբ գրությունների հատվածները, եղեք հետևողական և գործադրեք համապատասխան ջանքեր:

Սուրբ գրությունների սերտման ձեր ակնկալիքները հիմնեք յուրաքանչյուր ուսանողի ունակությունների վրա: Սուրբ գրությունների սերտումը պահանջում է ուսանողի ջանքերը: Հաղորդեք ուսանողներին, որ սուրբ գրությունները սերտելիս նրանց հաջողությունները մեծապես կախված են նրանց վերաբերմունքից և աշխատելու ցանկությունից: Խրախուսեք նրանց այնպիսի նպատակներ ունենալ, որոնք նրանց ունակությունները կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի: Նրբազգաց եղեք այն ուսանողների հանդեպ, ովքեր դժվարանում են անգիր սովորել և պատրաստ եղեք հարմարեցնելու ձեր ակնկալիքներն ու ուսուցման մեթոդները ուսանողների կարիքներին:

Դասակարգված անհատական մոտեցում ցուցաբերելու և զանազան ուսուցման ձևեր օգտագործելու համար փոփոխեք մեթոդները, որոնք դուք օգտագործում եք, որպեսզի օգնեք ուսանողներին սերտել սուրբ գրության հատվածները: Ինչպես ավետարանի ուսուցման և ուսումնասիրության ժամանակ, իմաստուն եղեք վարժություններն ընտրելիս, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա աջակցել ուսանողներին` սերտել սուրբ գրություններն ու վարդապետությունները: Այս ձեռնարկի դասերում դուք կգտնեք սուրբ գրությունների սերտումն ուսուցանելու բազմաթիվ համապատասխան մեթոդներ: Սուրբ գրությունների սերտումը ուսուցանելու լրացուցիչ մեթոդների համար տես այս հավելվածի «Սուրբ գրությունների սերտման վարժություններ» բաժինը:

Սերտման սուրբ գրություններն ուսումնական ծրագրում

Սերտման սուրբ գրությունները ուսումնական ծրագրում գրված են բազմաթիվ ձևերով: Սերտման սուրբ գրության պատկերը ներկայացնում է սերտման սուրբ գրությունների հատվածների օգտագործումը դասանյութում: Սերտման սուրբ գրությունները ներկայացվում և քննարկվում են այն գլխի համատեքստում, որտեղ դրանք գտնվում են: Սերտման սուրբ գրության հատվածների համար ուսուցման լրացուցիչ գաղափարները տրված են այն դասերի վերջում, որտեղ դրանք կան: Ուսուցման այս լրացուցիչ գաղափարներն օգնում են յուրաքանչյուր հատվածի համար համադրել սուրբ գրությունների սերտման չորս տարրերը (գտնել, հասկանալ, կիրառել, անգիր սովորել): Օրինակ, եթե դասն օգնում է ուսանողներին հասկանալ և կիրառել սերտման սուրբ գրությունների հատվածները, ապա ուսուցման լրացուցիչ գաղափարը կօգնի նրանց գտնել կամ անգիր սովորել հատվածը:

Ուսումնական ծրագիրը հաճախակի նախատեսում է նաև սերտման սուրբ գրությունները կրկնելու վարժություններ, որոնք կարող են օգտագործվել, եթե ժամանակը թույլ տա և ձեր դասարանի սուրբ գրությունները սերտելու նպատակների հետ ներդաշնակ լինեն: Ի լրումն այս կրկնողությունների` կարող են օգտագործվել ստորև թվարկված սուրբ գրությունների սերտման վարժությունները: Դուք կարող եք լրացուցիչ ժամանակ օգտագործել ավելի կարճ դասի սկզբում կամ վերջում, որպեսզի կատարեք այս կրկնողության վարժություններից մեկը:

Սուրբ գրությունների սերտման առաջարկներ

Որպեսզի օգնեք ուսանողներին զարգացնել գտնելու հմտությունները, կարող եք ծրագրել ներկայացնել 25 սերտման հատվածները դասընթացի սկզբում, իսկ հետո սերտման վրա աշխատեք դասընթացի ողջ ընթացքում: Կամ կարող եք ներկայացնել մի քանի հատվածներ ամեն ամիս և կենտրոնանալ այդ հատվածները սերտելու վրա տվյալ ամսվա ընթացքում: Նման ձևերով ներկայացնելը կարող է ներառել. առաջարկել, որ ուսանողները նշեն սերտման սուրբ գրությունների հատվածները իրենց անձնական սուրբ գրությունների օրինակներում, օգնելով ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են հիշել կարևոր բառերը և հղումները և բացատրել վարդապետություններն ու սկզբունքները, որոնք պարունակվում են յուրաքանչյուր հատվածում: Դուք կարող եք նաև ուսանողներին ներգրավել սերտման սուրբ գրությունների ներկայացման գործում` հանձնարարելով նրանց օգտագործել հատվածները իրենց հավաքներում կամ հրավիրելով նրանց սովորեցնել միմյանց, թե ինչպես հիշել և գտնել հատվածները: Սերտման սուրբ գրությունները հիշելու պատասխանատվություն զարգացնելու համար հաճախակի վիկտորինաներ անցկացրեք և գտնելու վարժություններ կատարեք (օրինակների համար` տես ստորև բերված սուրբ գրությունների սերտման վարժությունները): Այս դասընթացի 25 սերտման հատվածների ցանկը կարող եք գտնել ուսանողների էջանիշների և սերտման սուրբ գրությունների քարտերի վրա:

Որպեսզի աջակցեք ուսանողներին հասկանալ սերտման սուրբ գրությունների հատվածները, շեշտեք այս հատվածները, երբ հանդիպեք դրանց ձեր ամենօրյա դասերում: Դուք կարող եք օգտագործել նաև ստորև տրված սուրբ գրությունների սերտման վարժությունները, որպեսզի մեծացնեք հատվածներում պարունակվող ճշմարտությունների վերաբերյալ ուսանողների գիտելիքը և դրանց բացատրման ունակությունը: Հավաքների կամ դասի ժամանակ ուսանողներին հնարավորություն տվեք բացատրել, թե ինչպես են սերտման սուրբ գրությունների ճշմարտություններն օգնում նրանց ավելի լավ հասկանալ Հիմնական վարդապետությունները:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել սերտման սուրբ գրություններում գտնվող ճշմարտությունները, խրախուսեք նրանց հետևել Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի հասկանան, թե ինչպես են հատվածների ճշմարտությունները կիրառվում իրենց կյանքում: Որպեսզի օգնեք ուսանողներին գործել ըստ իրենց սովորած ճշմարտությունների, կարող եք ժամանակ առ ժամանակ դասարանի նորությունների տախտակին ամրացնել մի կոչ, որը կապված է սերտման սուրբ գրության հետ: Կամ դուք կարող եք ուսանողներին հնարավորություն տալ դասարանում վարժվել ավետարանի վարդապետություններն ու սկզբունքներն ուսուցանելուն` օգտագործելով սերտման սուրբ գրությունները (տես ստորև տրված սերտման սուրբ գրությունների վարժությունների գաղափարները): Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին կիրառել իրենց սովորած սկզբունքներն այն դասերի ընթացքում, որտեղ կան սերտման սուրբ գրության հատվածներ: Հավաքների ժամանակ կամ այլ առիթներով ուսանողներին հնարավորություն տվեք զեկուցել իրենց փորձառությունների մասին: Սա կօգնի նրանց մեծացնել ճշմարտությունների վերաբերյալ իրենց վկայությունը, որը սովորել են սերտման սուրբ գրությունների հատվածներից:

Որպեսզի օգնեք ուսանողներին անգիր սովորել 25 սերտման սուրբ գրությունների հատվածները, դուք կարող եք ծրագրել դասարանում անգիր սովորել երկու կամ երեք հատվածներ ամեն ամիս: Կարող եք նաև հանձնարարել ուսանողներին տանը անգիր սովորել որոշակի հատվածներ (նրանք կարող են դա անել իրենց ընտանիքների հետ կամ անգիր ասել հատվածները ծնողին կամ ընտանիքի անդամին): Դուք կարող եք սերտումը դարձնել ամենօրյա հավաքների մի մասը` խնդրելով դասարանին անգիր ասել մի հատված կամ ուսանողներին ժամանակ տալով, որ զույգերով անգիր սովորեն: Ուսանողներին հնարավորություններ տալով, որ անգիր սովորեն սերտման սուրբ գրությունների հատվածները զույգերով կամ փոքր խմբերով կամ դասարանի առջև, կարող եք օգնել նրանց պատասխանատու լինել իրենց ջանքերի համար: Ստորև տրված սուրբ գրությունների սերտման վարժությունները ներառում են անգիր սովորելու զանազան մեթոդներ: Հոգացեք, որ հարմարեցնեք մտապահելու ակնկալիքները յուրաքանչյուր ուսանողի ունակություններին և պայմաններին: Ուսանողները չպետք է անհարմար դրության մեջ հայտնվեն կամ ճնշված զգան, եթե չեն կարողանում անգիր սովորել: