Գրադարան
Դաս 9. Մատթեոս 5․1-16


Դաս 9

Մատթեոս 5․1-16

Նախաբան

Մատթեոսի 5–7 գլուխներն այն քարոզի արձանագրություններն են, որոնք Փրկիչը տվեց Իր ծառայության սկզբում։ Այն հայտնի դարձավ «Լեռան Քարոզը» անունով։ Մատթեոսի 5․1-16 հատվածներում գրված են Փրկչի ուսմունքներն այն սկզբունքների վերաբերյալ, որոնք երջանկություն են բերում։ Փրկիչն Իր աշակերտներին նաև պատվիրել է արդար օրինակ լինել։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 5․1-12

Փրկիչը «Լեռան Քարոզը» սկսեց «Երանի» բառով։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ հարցերը. Դուք երջանի՞կ եք։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

Հանձնարարեք ուսանողներին խորհել (կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրի առնել), թե ինչպես կպատասխանեին այդ հարցերին։ (Կարող եք տեղեկացնել ուսանողներին, որ նրանք դասարանի հետ չեն կիսվի իրենց պատասխաններով:)

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Այնքան հաճախ ենք բռնվում այն պատրանքներով, որ կա ինչ-որ բան մեր հասանելությունից վեր, որը մեզ երջանկություն կբերեր՝ ավելի լավ ընտանեկան իրավիճակ, ավելի լավ ֆինանսական իրավիճակ կամ որևէ դժվարին փորձության ավարտ:

… Արտաքին հանգամանքներն իրականում նշանակություն չունեն կամ չեն որոշում մեր երջանկությունը։

… Մենք ենք որոշում մեր երջանկությունը» («Ափսոսանքների և վճիռների մասին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 23)։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «Մենք ենք որոշում մեր երջանկությունը» արտահայտությունը: Ինչո՞ւ է դա կարևոր իմանալ:

Բացատրեք, որ Փրկիչն իր ծառայությունը սկսեց Գալիլեա ծովի մոտ գտնվող մի քարոզով։ Այդ քարոզը հաճախ կոչում են «Լեռան Քարոզ» և այն գրված է Մատթեոսի 5–7 գլուխներում։ Այդ քարոզի մեջ Փրկիչը բացատրում է, թե ինչ կարող ենք անել, որ իսկապես երջանիկ լինենք՝ անկախ մեր արտաքին գործոններից։

Խնդրեք ուսանողներին լուռ աչքի անցկացնել Մատթեոսի 5․3–11 այն բառերը, որոնք կրկնվում են յուրաքանչյուր հատվածի սկզբում։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5․3 հատվածի ա տողատակի գրառումը, և հարցրեք դասարանին, թե ինչ է նշանակում երանի բառը։

  • Ի՞նչ է նշանակում երանի բառը:

Բացատրեք, որ քանի որ երանի բառը թարգմանվում է լատիներեն beatus բառից, որը նշանակում է բախտավոր կամ երջանիկ, այդ պատճառով էլ այդ հատվածները սովորաբար կոչվում են «Beatitudes»։

Յուրաքանչյուր ուսանողի տվեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ։ Նշեք, որ Մատթեոսի 5-ում գտնվող «Երանի» բառով սկսվող հատվածներից բացի աղյուսակում կան 3 Նեփի գրքից երկու հղումներ։ Այդ հղումները հանդիսանում են այն քարոզի մասը, որը Հիսուսը Քրիստոսը տվեց Նեփիացիների մեջ Իր ծառայության ժամանակ և որը նման է «Լեռան Քարոզին»։ 3 Նեփի գրքի հղումները մեծ լույս են սփռում Մատթեոսի Ե գլխում գտնվող համապատասխան հատվածների վրա։

Նկար
handout, Beatitudes

«Երանի» հատվածները

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար - Դաս 9

Մատթեոս 5.3, 3 Նեփի 12.3

Հոգով աղքատ նշանակում է լինել խոնարհ և «երախտագիտությամբ ճանաչել [մեր] կախվածությունը Տիրոջից՝ հասկանալով, որ [մենք] անընդհատ Նրա աջակցության կարիքն ունենք: Հեզություն նշանակում է գիտակցում, որ [մեր] տաղանդները և ունակությունները պարգևներ են Աստծուց» (Հավատքին հավատարիմ․ Ավետարանական վկայակոչում [2004], 108

Մատթեոս 5․4

Սգալ նշանակում է զգալ կամ արտահայտել վիշտ։ Անձը կարող է սգալ մահկանացու կյանքի դժվարություններն ու փորձությունները, այդ թվում՝ սիրելի մարդկանց մահը։ Նմանապես, անձը կարող է սգալ նաև մեղքի վշտից։

Մատթեոս 5.5

«Վեբստերի բառարանով «լինել հեզ» նշանակում է՝ «դրսևորել համբերություն և համբերատարություն՝ առանց վրդովմունքի դիմակայել վիրավորանքըին» [Webster’s Third New International Dictionary (1976) ‘meek,’ 1403]։ Հեզությունը թուլություն չէ։ Դա Քրիստոնեական քաջության կրծքանշանն է» (Ռոբերտ Դ․ Հեյլս «Քրիստոնեական քաջություն․ աշակերտ լինելու գինը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 73)։

Մատթեոս 5.6, 3 Նեփի 12.6

«Սոված և ծարավ արդարության» արտահայտությունը վերաբերում է Աստծո կամքն իմանալու և ըստ դրա գործելու անձի մեծ ցանկությանը։

Մատթեոս 5.7

«Ողորմածությունը կարեկից վերաբերմունքն է անձի հանդեպ, որը տրվում է ավելի մեծ չափով, քան որքան նա արժանի է» (“Mercy,” Gospel Topics, lds.org/topics)։ Մենք կարող ենք ստանալ Երկնային Հոր ողորմածությունը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ (տես Ալմա 33․11

Մատթեոս 5․8

«Սրտով մաքուրները նրանք են, ովքեր սիրում են Տիրոջը, ովքեր ձգտում են հետևել Նրան և պահել Նրա պատվիրանները, ովքեր ձգտում են ապրել առաքինի կյանքով և հավատարմորեն դիմանալ մինչև վերջ։ Սրտով մաքուրները նրանք են, ովքեր վերահսկում են իրենց մտքերը և իրենց զերծ են պահում անբարոյական երևակայություններից և արարքներից» (Sheldon F. Child, “Words of Jesus: Chastity,” Ensign, Jan. 2003, 44)։

Մատթեոս 5.9

«[Խաղաղասիրությունը] մարդկանց ընդհանուր հիմք գտնելու հարցում օգնելու պարգևն է, մինչ ուրիշները միայն տարաձայնություններ են տեսնում» (Հենրի Բ․ Այրինգ, «Սովորել քահանայությունում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 63)։

Մատթեոս 5․10–12

«Արդարության համար հալածված» լինելը նշանակում է հնազանդվել և պաշտպանել Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքները, նույնիսկ, եթե դրա համար մեզ ծաղրեն կամ վատ վարվեն մեզ հետ։

Ուսանողներին բաժանեք ութ խմբի և աղյուսակից յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մեկական «Երանի» հատված (եթե ութ խումբ կազմավորելու համար բավականաչափ ուսանողներ չունեք, կարող եք խմբերին հանձնարարել մեկից ավելի «Երանի» հատվածներ)։ Ուսանողներին հանձնարարեք ցուցադրություններ պատրաստել իրենց հանձնարարված հատվածների վերաբերյալ։ Իրենց ցուցադրության մեջ նրանք պետք է ընդգրկեն հետևյալ վարժությունները (կարող եք այս հրահանգները գրել գրատախտակին կամ օգտվելու համար ստեղծել թերթիկների տեսքով։)

  1. Խնդրել համադասարանցուն կարդալ այդ հատվածը կամ հատվածները և գտնել այն խոստացված օրհնությունը, որը մենք կստանանք, եթե ապրենք համաձայն այդ հատվածի։

  2. Օգտվելով հատվածից և աղյուսակի տվյալներից բացատրել, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի ստանանք խոստացված օրհնությունը։

  3. Լսել դասարանի առաջարկներն այն մասին, թե ինչ բնորոշ կերպով կարող ենք ապրել համաձայն այդ հատվածի։

  4. Բացատրել, թե ինչպես կարող ենք երջանիկ լինել՝ ապրելով համաձայն այդ հատվածի։ Կարող եք նաև կիսվել մի փորձառությամբ, որը ցույց է տալիս ձեր սովորեցրած ճշմարտությունը, ինչպես նաև այդ ճշմարտության վերաբերյալ ձեր վկայությունը։

Բավարար ժամանակից հետո, յուրաքանչյուր խմբի հրավիրեք դասարանին ներկայացնել իրենց հանձնարարված հատվածը։

Ներկայացնելուց հետո ուսանողներին մատնացույց արեք, որ «Երանի» հատվածներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի հատկանիշները և ապրելով ըստ դրանց մենք կարող ենք ավելի նմանվել Նրան։

  • Ելնելով Մատթեոսի 5 գլխից, ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե մենք զարգացնենք այս կամ Քրիստոսանման այլ հատկանիշներ։ (Թեև ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Քրիստոսանման հատկանիշներ զարգացնելով մենք կգտնենք շարունակական երջանկություն։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին։)

Մտածեք այդ սկզբունքի վերաբերյալ ձեր վկայությամբ կիսվելու մասին։ Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում իրենց երջանկությանը վերաբերող հարցերը։ Հորդորեք ուսանողներին «Երանի» հատվածների հատկանիշներից որևէ մեկն ընտրելով ձգտել ավելի մեծ երջանկության և նպատակ դնել զարգացնելու այդ հատկանիշը։

Մատթեոս 5.13–16

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին պատվիրում է արդար օրինակ լինել

Հորդորեք ուսանողներին մտածել իրենց ծանոթ մեկի մասին, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամի կամ ընկերոջ, ով Երկնային Հորը մոտենալով կարող է օրհնվել։ Երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Մատթեոսի 5 գլուխը, հրավիրեք նրանց փնտրել այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել նրանց այդ մարդուն օգնելիս։

Ցույց տվեք աղի մի տուփ և մի փոքր քանակությամբ աղ լցրեք ամանի մեջ։

  • Ինչպե՞ս է աղն օգտակար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Կառլոս Ի․ Ասեյի հետևյալ խոսքերը. Հանձնարարեք դասարանին ուշադրություն դարձնել աղի օգտագործման որոշ հատկությունների վրա․

Նկար
Երեց Կառլոս Ի․ Ասեյ

«[Լավ աղը] … մաքուր, անարատ, չաղտոտված և օգտակար է։ Այդ վիճակում աղը կպահպանի, համ կտա, կբուժի և այլ օգտակար հատկություններ կունենա» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42)։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Մատթեոսի 5․13 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ում համեմատեց աղի հետ։

  • Փրկիչն ո՞ւմ հետ համեմատեց աղը։ (Իր աշակերտների։)

  • Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսի աշակերտները ներկայացնում լավ աղի հատկանիշները։

  • Ըստ 13-րդ հատվածի, ի՞նչ է պատահում, երբ աղը կորցնում է իր համը։

Բացատրեք, որ համ բառը վերաբերում է ոչ միայն աղի համին, այլ նաև իր եզակի հատկանիշներին, որոնք այն բժշկող և պահպանող նյութ են դարձնում։

  • Ի՞նչն է պատճառ հանդիսանում, որպեսզի աղը կորցնի իր համը։ (Աղը կորցնում է իր համը, երբ այն խառնվում է այլ նյութերի հետ և աղտոտվում։)

Այլ բան լցրեք ամանի մեջ, օրինակ՝ հող, և խառնեք դրանք իրար։

  • Ի՞նչ է տեղի ունենում աղի օգտակարության հետ, երբ այն խառնվում է այլ նյութերի հետ։

  • Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ մենք կորցնենք մեր համը, կամ Քրիստոսանման հատկանիշները, որոնք հնարավորություն են տալիս օրհնություն հանդիսանալ ուրիշների համար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Աղտոտվելով աշխարհի մեղքերով, մենք կդադարենք օրհնություն հանդիսանալ ուրիշների համար։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին։)

  • Ի՞նչ կարող ենք անել մեր համը պահպանելու կամ վերականգնելու համար։

Ցույց տվեք մի մոմ (մի վառեք մոմը)։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 5.14-16 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փրկիչն Իր աշակերտներին համեմատեց մոմի հետ։

  • Քրիստոսի աշակերտներին ի՞նչ պատվիրվեց անել իրենց լույսի հետ։

  • Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ ձեր լույսը լուսավորի: (Տես 3 Նեփի 18․24։)

  • Մեր բարի գործերի շնորհիվ ի՞նչ կանեն ուրիշները։

Բացատրեք, որ ի թիվս այլ բաների՝ «փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (16-րդ հատված) արտահայտությունը նշանակում է խոսքերի կամ արարքների միջոցով գովք և պատիվ մատուցել Աստծուն։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 14-16 հատվածներից այն մասին, թե ինչպե՞ս կարող է մեր արդար օրինակը ներգործություն ունենա ուրիշների վրա։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Մեր արդար օրինակը կարող է խրախուսել ուրիշներին մոտենալ Երկնային Հորը։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին։)

  • Ե՞րբ է ինչ-որ մեկի արդար օրինակը օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը։

Հորդորեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լավ օրինակ ծառայեն իրենց ընտանիքին և ընկերներին։

Վերանայեք այս դասի ընթացքում բացահայտված և գրատախտակին գրված սկզբունքները։ Գրատախտակին գրեք Սկսել, Դադարեցնել և Շարունակել բառերը։ Հրավիրեք ուսանողներին ի մի բերել իրենց կյանքը և ընտրել մի բան, որը նրանք կարող են սկսել, մի բան, որը կարող են դադարեցնել, և մի բան, որը կարող են շարունակել, որպեսզի կիրառեն այդ սկզբունքներն իրենց կյանքում։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված՝Մատթեոսի 5․14–16

Բացատրեք, որ տարվա ընթացքում ուսանողները կկենտրոնանան 25 սուրբ գրությունների սերտման հատվածների վրա, այդ թվում՝ Մատթեոսի 5․14–16։ Այդ հատվածները կօգնեն նրանց հասկանալ և մեկնաբանել ավետարանի հիմնական վարդապետությունները։ Սուրբ գրությունների սերտման 25 հատվածները գրված են սեմինարիայի «Նոր Կտակարանի» էջանշանի հակառակ կողմում։ Բացատրեք, որ սուրբ գրությունների «սերտումն» իրենից ենթադրում է գտնել, հասկանալ, կիրառել և հիշել դրանք։

Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել այս հատվածը, հրավիրեք նրանց մտքում մի քանի անգամ անգիր կրկնել դրանք, իսկ հետո բարձրաձայն կրկնել համադասարանցիների համար։ Կարող եք նախատեսել, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ամեն դասից առաջ կամ դասի վերջում բոլորը միասին անգիր արտասանեն այդ հատվածը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 5.1-12 «Երանի» հատվածները

«Երանի» հատվածների հետագա ուսումնասիրության համար կարող եք հղում անել Յոթանասունից Երեց Ռոբերտ Ե․ Ուելսի հոդվածին, որը կոչվում է The Beatitudes: Pattern for Coming unto Christ (Ensign, Dec. 1987, 8–11).

Մատթեոս 5.1-12։ «Երանի»

Մատթեոսի 5․1–12 հատվածների Փրկչի ուսմունքների վերաբերյալ Նախագահ Հարոլդ Բ․ Լին ուսուցանել է․

«Քրիստոնեական աշխարհի գրականության այս հայտարարագրերը, որոնք հայտնի են «Երանի» հատվածներ անվամբ, աստվածաշնչյան մեկնաբանների կողմից նշվել են որպես անհրաժեշտ նախապատրաստություն երկնքի արքայությունը մտնելու համար։ Սույն քննարկման նպատակից ելնելով, թույլ տվեք ասել, որ դրանք ավելին են, քան այն ինչ ասվեց մեզ։ Ըստ էության դրանք մարմնավորում են ԿԱՏԱՐՅԱԼ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» (Decisions for Successful Living [1973], 56–57)։