Գրադարան
Դաս 135. Եբրայեցիս 1-4


Դաս 135

Եբրայեցիս 1-4

Նախաբան

Պողոսն ուսուցանում էր Սրբերին Հիսուս Քրիստոսի իսկական էության մասին: Նա նաև ուսուցանում էր Հիսուս Քրիստոսի Քավության և այն օրհնություններից մի քանիսի մասին, որոնք տրվում են Քավության շնորհիվ: Պողոսը կիսվեց հին իսրայելացիների անապատում թափառելու փորձառությամբ, որպեսզի ուսուցաներ Սրբերին, թե ինչ պետք է անեն նրանք Տիրոջ հանգստի մեջ մտնելու համար:

Ուսուցման առաջարկներ

Եբրայեցիս 1

Պողոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի էության մասին

Բարձրաձայն կարդացեք հետևյալ սցենարները.

  1. Մի երիտասարդ կին հոգնել է միշտ «լավ աղջիկ» լինելուց, քանի որ նա չի մասնակցում իր ընկերների միջոցառումներից մի քանիսին: Նա մտածում է մի կողմ դնել իր չափանիշներն այդ խմբում մասնակցություն ունենալու համար:

  2. Լիաժամկետ միսիայում ծառայող մի երիտասարդ տղամարդ հասկանում է, որ միսիոներական աշխատանքն ավելի դժվար է, քան նա ակնկալում էր և մտածում է տուն վերադառնալու մասին:

  • Ի՞նչ ընդհանուր բան կա այս երկու սցենարներում:

  • Ինչո՞ւ են մարդիկ երբեմն մտածում չշարունակել անել այն, ինչը գիտեն, որ ճիշտ է:

Համառոտ ներկայացրեք Եբրայեցիս գիրքը` բացատրելով, որ հրեա նորադարձները (ըստ վկայակոչման եբրայեցիները) զանազան տանջանքների ճնշման ներքո հեռանում էին Եկեղեցական հավաքներից ու վերադառնում էին հրեական ավանդական երկրպագության հարաբերական ապահովության մեջ, որը չէր ներառում հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եբրայեցիս 10.25, 38-39): Պողոսն այս նամակը գրեց Եկեղեցու անդամներին քաջալերելու համար, որպեսզի Հիսուս Քրիստոսին հավատարիմ մնան:

Եբրայեցիս գիրքն ուսումնասիրելիս հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք կարող են օգնել նրանց հավատարիմ մնալ Քրիստոսին, երբ նրանց թվում է, թե հանձնվում են:

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Եբրայեցիս 1․1-3, 10 հատվածները` ուշադրություն դարձնելով այն վարդապետություններին, որոնք Պողոսն ուսուցանում էր հրեա Սրբերին Հիսուս Քրիստոսի մասին:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանիսին գրատախտակի վրա գրել իրենց գտած ճշմարտությունները: Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն հավաստիացեք, որ գրատախտակի վրա գրված են հետևյալ ճշմարտություններին նման արտահայտություններ.

Հիսուս Քրիստոսը ստեղծել է երկինքը և երկիրը (տես Եբրայեցիս 1.2, 10):

Հիսուս Քրիստոսը ասում է Հոր խոսքերը (տես Եբրայեցիս 1.2):

Հիսուս Քրիստոսը Հոր ժառանգն է (տես Եբրայեցիս 1.2):

Հիսուս Քրիստոսը Հոր էության նկարագիրն է (տես Եբրայեցիս 1.3):

Հիսուս Քրիստոսն Իր զորության խոսքով ամեն բան կրում է (տես Եբրայեցիս 1.3):

Հիսուս Քրիստոսը մաքրում է մեր մեղքերը (տես Եբրայեցիս 1.3):

Հիսուս Քրիստոսը նստած է Աստծո մեծության աջ կողմի բարձունքներում (տես Եբրայեցիս 1.3):

Դուք կարող եք բացատրել, որ «Հոր էության նկարագիրը» արտահայտությունը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը թե ֆիզիկապես, թե հոգեպես մարմնավորում է Երկնային Հորը և Նրա աստվածային էության մի մասնիկն է հանդիսանում, իսկ «Իր զորության խոսքով ամեն բան կրում է» արտահայտությունը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը զորեղ է։

  • Այս ճշմարտությունների իմացությունն ինչպե՞ս կարող է օգնել ինչ-որ մեկին, ով դժվարանում է հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանին:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե այս ճշմարտություններից որը կարող է օգնել իրենց, եթե գայթակղության մեջ ընկնեն ու հեռանան Տիրոջ կամքը կատարելուց:

Բացատրեք, որ Եբրայեցիս գրքի թեմաներից մեկը Հիսուս Քրիստոսի գերադրությունն է: Օրինակ` Եբրայեցիս 1.4-14-ում Պողոսը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը հրեշտակներից բարձր է: Հաջորդող գլուխներում նա շարունակում է ցույց տալ Քրիստոսի գերազանցությունն ու գերակայությունը:

  • Հիսուս Քրիստոսը գերազանցում է բոլոր բաներին. այս գիտելիքը ինչպե՞ս կարող է օգնել մեկին, ով դժվարանում է հավատարիմ մնալ Նրան:

Խրախուսեք ուսանողներին շարունակել ուշադրություն դարձնել այս թեմային` Եբրայեցիս գրքի շարունակությունն ուսումնասիրելիս:

Եբրայեցիս 2

Պողոսն ուսուցանում է, որ Քրիստոսը մեր փրկության առաջնորդն է

Խնդրեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես են իրենց մասնակցած տարբեր թիմերի ու խմբերի համար ընտրում առաջնորդ կամ ղեկավար (օրինակ` մարմնամարզություն, քննարկումներ, թատերական կամ դպրոցի խմբակներ):

  • Առաջնորդ կամ ղեկավար ընտրելիս ինչպիսի՞ որակավորումների եք ուշադրություն դարձնում:

Բացատրեք, որ Եբրայեցիս 2-րդ գլխում Պողոսը հրեա նորադարձներին ավելի շատ բացատրում էր Հիսուս Քրիստոսի էության ու ինքնության մասին, որպեսզի օգներ նրանց հասկանալ, թե ինչու պետք է շարունակեն հետևել Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եբրայեցիս 2.10 հատվածը։ Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Պողոսը վկայակոչում Հիսուս Քրիստոսին:

  • Ինչի՞ առաջնորդն է Հիսուսը Քրիստոսը: (Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը մեր փրկության առաջնորդն է):

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հանդիսանում մեր փրկության առաջնորդը:

Ուսանողներին խմբավորեք զույգերով և նրանցից մեկին հանձնարարեք կարդալ Եբրայեցիս 2․8-13 հատվածները, իսկ մյուսին` Եբրայեցիս 2․-14-18 հատվածները։ Հրավիրեք ուսանողներին փնտրել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչու էր Փրկիչն արժանի լինել մեր փրկության առաջնորդը: (Բացատրեք, որ 17-րդ հատվածում «ժողովրդի մեղքերը քավէ» արտահայտությունը նշանակում է, որ Քրիստոսը քավեց մեր մեղքերը` մեզ համար Երկնային Հոր հետ հաշտվելու կամ ներդաշնակ հարաբերություն ստեղծելու համար):

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին զուգընկերոջ հետ կիսվել իրենց մտքերով։ Ապա հարցրեք դասարանին.

Նշեք, որ Պողոսը Փրկիչին ոչ միայն ներկայացրեց որպես մեր փրկության առաջնորդ, այլ նաև Նրան կոչեց «ողորմած ու հավատարիմ քահանայապետ» (17-րդ հատված): Պողոսը Հիսուս Քրիստոսին նմանեցրեց հրեա քահանայապետին, քանի որ քահանայապետը ժողովրդի ու Աստծո միջև միջնորդ էր համարվում:

  • Ըստ 17-րդ հատվածի` ի՞նչը հնարավորություն տվեց Հիսուսին լինել նման ողորմած ու հավատարիմ քահանայապետ:

  • Ըստ 18-րդ հատվածի` ինչո՞ւ է Փրկիչը կարողանում օգնել մեզ: (Sես նաև Ալմա 7.11-13):

Բացատրեք, որ Եբրայեցիս 4.14-16-ում Պողոսն իր ուսմունքին հավելյալ տեսակետ է առաջադրում, թե ինչպես է Փրկիչը հանդիսանում ողորմած ու հավատարիմ քահանայապետ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչն է Հիսուս Քրիստոսին դարձնում այդպիսի հրաշալի քահանայապետ: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:

  • Համաձայն այն ամենի, ինչ սովորեցիք Եբրայեցիս 2.14-18 և 4.14-16 հատվածներից, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կարողանում կատարելապես հասկանալ ու կարեկցել մեզ մեր թուլություններով ու թերություններով հանդերձ: (Օգնեք ուսանողներին պարզել հետևյալ ճշմարտությունը. քանի որ Հիսուս Քրիստոսը տանջվել ու բոլոր բաներում փորձության է ենթարկվել, Նա մեզ հասկանում է կատարելապես ու կարող է օգնել, երբ կարիքի մեջ լինենք: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին):

  • Ըստ Եբրայեցիս 4.16-րդ հատվածի` այս ճշմարտության ըմբռնումը կարող է մեզ օգնել ի՞նչ անել:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համարձակորեն մոտենալ շնորհքի աթոռին:

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց զգացումներով այն մասին, թե ինչպես են Եբրայեցիս 2 գլխի ճշմարտությունները կարողանում օգնել իրենց վստահ լինել Հիսուս Քրիստոսին` որպես իրենց առաջնորդ հետևելու որոշման մեջ:

Եբրայեցիս 3-4

Պողոսն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք մտնել Տիրոջ հանգստի մեջ

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրել մի բան, որը նրանց համար հանդիսանում է աշխարհիկ կամ հոգևոր անհանգստության կամ մտահոգության պատճառ:

  • Ինչպե՞ս կարող ենք գտնել խաղաղություն ու հանգստություն այս ու այն իրարանցման ու անհանգստության մեջ:

Հիշեցրեք ուսանողներին, որ ավետարանին համաձայն ապրելու պատճառով հրեա Սրբերը ենթարկվում էին հալածանքների։ Բացատրեք, որ Եբրայեցիս 3-րդ և 4-րդ գլուխներում Պողոսը հիշատակում է Հին Կտակարանի փորձառություններից մեկը, որպեսզի Սրբերին ուսուցանի` ինչպես գտնել հանգստություն այս ու գալիք կյանքում:

Բացատրեք, որ Եգիպտոսից ազատվելուց հետո հնադարյան Իսրայելի ժողովուրդն առաջ բերեց Տիրոջ զայրույթը և հետևաբար չկարողացավ մտնել Տիրոջ հանգստի մեջ (տես Թվոց 14, Հակոբ 1.7-8, Ալմա 12.33-37, 13.6, 12-13, 28-29): Հրավիրեք ուսանողներին նշել «իմ հանգստի մեջ» արտահայտությունը Եբրայեցիս 3.11-ում:

Նշեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է, թե ինչ է նշանակում մտնել Տիրոջ հանգստի մեջ։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Բեդնարի հետևյալ խոսքերը, իսկ հետո դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ի՞նչ է նշանակում մտնել Տիրոջ հանգստի մեջ արտահայտությունը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Ճշմարիտ Սրբերը մտնում են Տիրոջ հանգստի մեջ, քանի դեռ այս կյանքում են, և հաստատուն մնալով ճշմարտության մեջ` շարունակում են մնալ այդ օրհնված վիճակում, մինչև երկնքում հանգստանան Տիրոջ հետ: … Մահկանացու կյանքում Տիրոջ հանգիստը վերջին օրերի հրաշալի աշխատանքի աստվածայնության մասին կատարյալ գիտելիք ձեռք բերելն է: … Հավերժության մեջ Տիրոջ հանգիստը հավերժական կյանքի ժառանգումն է` Տիրոջ փառքի լիությունը ձեռք բերելը: (ՎևՈւ 84․24)»: (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 633):

  • Ի՞նչ է նշանակում մեզ համար մտնել Տիրոջ հանգստի մեջ այս կյանքում: Իսկ մեր մահանալո՞ւց հետո:

Բարձրաձայն կարդացեք Եբրայեցիս 4.1-ը և խնդրեք ուսանողներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե ի՞նչն էր մտահոգում Պողոսին, որ Եկեղեցու որոշ անդամներ կթերանային կատարել:

  • Ո՞րն էր Պողոսի մտահոգությունը: (Որ Եկեղեցու որոշ անդամներ չէին կարող մտնել Տիրոջ հանգստի մեջ):

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները․ Եբրայեցիս 3․7-8, 12-15, 18-19, 4.2-3, 6-7, 11։ Դասարանին խնդրեք լուռ կարդալ այս հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ էր ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող ենք մտնել Տիրոջ հանգստի մեջ: (Հրավիրեք ուսանողներին Աստվածաշնչի հավելվածում կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 4.3): Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաստատութեան սկիզբը մինչև վերջը պինդ բռնենք» արտահայտությունը (Եբրայեցիս 3.14

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մի խստացնէք ձեր սրտերը»: (Եբրայեցիս 3.15, 4.7): (Սիրտը բաց պահել, հոժարակամ ու Աստծուն ու Նրա պատվիրաններին հնազանդ լինել):

  • Պողոսն ի՞նչ ուսուցանեց Տիրոջ հանգստի մեջ մտնելու մասին: Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակի վրա գրեք հետևյալ սկզբունքը. եթե հավատարիմ մնանք Փրկիչին ու չկարծրացնենք մեր սրտերը, ապա կմտնենք Տիրոջ հանգստի մեջ:

  • Դասարանին խնդրեք լուռ կարդալ այս հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Պողոսն ինչ էր ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող ենք մտնել Տիրոջ հանգստի մեջ:

  • Ինչպե՞ս կարող ենք օրհնվել այս կյանքում` Տիրոջ հանգստի մեջ մտնել փորձելով:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Փրկիչին հավատարիմ լինելն ու Նրա առջև սրտերը բաց պահելն օգնել իրենց գտնել հանգիստ` անկախ իրենց ունեցած խնդիրներից կամ անհանգստություններից: Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել, թե ինչ կանեն իրենք, որպեսզի հավատարիմ մնան Հիսուս Քրիստոսին և իրենց սրտերը բաց պահեն Նրա առջև:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եբրայեցիս 1.3: Հիսուս Քրիստոսն Իր Հոր «էության նկարագիրն է»

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը Հիսուս Քրիստոսի էության մասին ուսուցանել է հետևյալը.

«Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Իր Հոր «էության նկարագիրն է» (Եբրայեցիս 1.3): Նա քայլեց երկրի վրա` որպես մարդկային էակ, որպես կատարյալ մարդ, և ի պատասխան Իրեն տրված հարցին, ասաց. «Ինձ տեսնողը Հօրը տեսավ» (Հովհաննես 14.9): Միայն սա պիտի լուծի խնդիրը` բավարարելով ամեն խորհրդածող և ակնածալից միտք։ Եզրակացությունն անվիճարկելի է՝ եթե Աստծո Որդին Իր Հոր էության նկարագիրն է (այսինքն նմանությունը), ապա Նրա Հայրը մարդու տեսքով է, քանզի այդպիսին էր Աստծո Որդին, ոչ միայն Իր մահկանացու կյանքում, այլ նաև նախքան Իր մահկանացու ծնունդը և Իր հարությունից հետո։ Այդ տեսքով էին Հայրն ու Որդին` որպես երկու անձնավորություններ, հայտնվել Ջոզեֆ Սմիթին, երբ նա, լինելով տասնչորսամյա պատանի, ստացավ իր առաջին տեսիլքը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ [1998], 334):

Եբրայեցիս 4․4,10։ Հանգստության օրը Տիրոջ հանգստի նշանն ու խորհրդանիշն է

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

«Հանգստության օրը Տիրոջ հանգստի նշանն ու խորհրդանիշն է: Նրանք, ովքեր մտել են ավետարանի հանգստի մեջ, Հանգստության օրը սուրբ են պահում` որպես իրենց արդար վարքի ու ճշմարիտ երկրպագության մի մաս: Այդ օրը, ինչպես Աստված հանգստացավ Իր արարչական գործերից, նրանք հանգստանում են իրենց աշխարհիկ հոգսերից` ի նշան ու վկայություն, որ նրանք մտել են Տիրոջ հանգստի մեջ այս կյանքում, ավետարանի մասին վկայություն ունեն և սպասում են Տիրոջ գալիք հանգստին` «հանգիստ, որը լիությունն է նրա փառքի»: (ՎևՈւ 84․24»)։ (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:151):