Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Հռովմայեցիս 8-1 Կորնթացիս 6 (Մաս 21)


Տնային ուսումնասիրության դաս

Հռովմայեցիս 8Ա Կորնթացիս 6 (Մաս 21)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը Հռովմայեցիս 8–16-ի և Ա Կորնթացիս 1–6-ի (մաս 21)-ը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Հռովմայեցիս 8-11)

Սկսած Պողոսի ուսմունքներից մինչև Հռոմեացի Սրբերի՝ հոգու կամ մարմնի խորհուրդ ունեցողների մասին, ուսանողները սովորել էին, որ եթե մենք հետևում ենք Հոգու ազդեցությանը, ապա կարող ենք հաղթահարել բնական մարդու մեղք գործելու միտումը: Ուսանողները նաև բացահայտեցին հետևյալ ճշմարտությունները. Եթե մենք Աստծո հավատարիմ ուխտյալ զավակներն ենք, կարող ենք Հիսուս Քրիստոսի հետ այն ամենի ժառանգակիցները դառնալ, ինչ Երկնային Հայրն ունի: Եթե մենք սիրենք Աստծուն, բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր մարտահրավերներն ու փորձանքները: Եթե մենք ընդունենք և հնազանդվենքՀիսուս Քրիստոսին ու նրա ավետարանին, ապա կարող ենք ստանալ Աստծո ուխտերի օրհնություններն և փրկվենք:

Օր 2 (Հռովմայեցիս 12-16)

Հռովմայեցիս 12-13-ում, ուսանողները հայտնաբերել են, որ Աստված ակնկալում է մեզանից նվիրաբերել մեր կյանքը Նրան և խուսափել աշխարհին հարմարվելուց ու եթե այդպես վարվենք, ապա ավելի կնմանվենք Հիսուս Քրիստոսին: Հռովմայեցիս 14-15-ից, ուսանողները սովորեցին, որ այն հարցերում, որոնք հատկապես չեն առնչվում պատվիրաններին, պետք է ձեռնպահ մնանք ուրիշների ընտրությունները դատելուց և ուշադիր լինենք, թե ինչպես են մեր ընտրություններն ազդում ուրիշների վրա: Ուսանողները սովորեցին նաև, որ սուրբ գրությունները գրվել են մեզ ուսուցանելու և հույս տալու համար:

Օր 3 (Ա Կորնթացիս 1-2)

Կորնթացի Սրբերին ուղղված մի նամակում Պողոսը կիսվեց որոշ մտահոգություններով և հարցերով: Նրա գրվածքներից ուսանողները սովորեցին, որ Տերը մեզանից ու Սրբերից ակնկալում է լինել միասնական և վերացնել բաժանումներն ու վիճաբանությունը, և որ Աստծո բաները կարող ենք իմանալ և հասկանալ միայն Նրա Հոգու միջոցով։

Օր 4 (Ա Կորնթացիս 3–6)

Այս դասում ուսանողները շարունակեցին ուսումնասիրել Պողոսի նամակը կորնթացի Սրբերին: Պողոսի գրվածներից ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները․ Չնայած մենք կարող ենք մյուսներին օգնել սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, սակայն Սուրբ Հոգու զորությամբ է, որ մարդիկ դարձի են գալիս: Փրկիչը կդատի մեզ արդարացի, քանզի Նա գիտի բոլոր բաները՝ ներառյալ խոսքերը, և մեր սրտերի ցանկությունները: Եթե մեր ընտրությունն է մոտիկից հաղորդակցվել նրանց հետ, ովքեր մեղքի մեջ են, մենք կարող ենք ազդվել նրանց անբարոյությունից:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են խուսափել մեղքից, եթե այն շրջապատում է իրենց: Նրանք նաև կսովորեն, թե ինչու է կարևոր իրենց մարմինները պահել անարատ:

Ուսուցանման առաջարկներ

Ա Կորնթացիս 6

Պողոսը ուսուցանում է Սրբերին միասնության և մաքրաբարոյության օրենքի մասին

Նկարեք նեխած մրգերով լի մի թաս, որի մեջ մի թարմ միրգ կա: Ուսանողներին հրավիրեք խորհել, թե իրենք երբևէ հետաքրքրվել են` ինչպես խուսափել մեղքից, երբ այն իրենց շրջապատում է:

Նկար
Նկար, մրգի թաս

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ա Կորնթացիս 6-ը, հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որ Պողոս Առաքյալը ուսուցանեց, որոնք կարող էին օգնել նրանց ապրել առաքինի կյանքով, չնայած շրջապատված էին չարամիտների ազդեցությամբ:

Ամփոփեք Ա Կորնթացիս 6.1-8-ը, բացատրելով, որ Պողոսը խորհուրդ տվեց կորնթացի Սրբերին արդարությամբ լուծել իրենց վեճերը` քաղաքացիական դատարաններին անմիջապես դիմելու փոխարեն:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.9-11-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան և Կորնթոսում գտնել այն մեղսավոր սովորույթները, որոնցից Պողոսը ուսուցանեց Եկեղեցու անդամներին խուսափել։

  • Մեղսավոր վարքագծի ի՞նչ տարատեսակներից է Պողոսը ուսուցանել Եկեղեցու անդամներին խուսափել:

  • Համաձայն Ա Կորնթացիս 6.11-ի, ի՞նչ է Պողոսը հիշեցրել այդ Սրբերին իրենց մասին: (Կորնթոսի շատ նորադարձներ Եկեղեցուն միանալուց առաջ մասնակից են եղել այդ մեղսավոր վարքագծին, սակայն նրանք ապաշխարել են և մաքրվել իրենց մեղքերից):

Բացատրեք, որ անտիկ Կորնթոսը անբարո համբավ ուներ, և շատ Կորնթացիներ առաջ էին քաշում գաղափարը, որ մեր մարմինները ստեղծվել էին հաճույքի համար: Ամփոփեք Ա Կորնթացիս 6.12-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը բացատրելով, որ Պողոսը ուսուցանեց այն փիլիսոփայության դեմ, որ ճիշտ կամ սխալ չկա:

  • Կորնթոսի գաղափարներն ու սովորությունները որքանո՞վ էին նման այն միտումներին, որ մենք այսօր տեսնում ենք աշխարհում:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.13-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը մեր մարմինների նպատակի վերաբերյալ: (Կարող եք բացատրել, որ միս բառը նշանակում է ուտելիք):

  • Ի՞նչ էր Պողոսը ուսուցանել մեր մարմինների վերաբերյալ: (Մինչ Կորնթացիներից շատերը հայտնապես հավատում էին, որ մարմինը ստեղծվել էր պարզապես ֆիզիկական հաճույքների համար, Պողոսը ուղղեց այդ կարծիքը` ուսուցանելով, որ մեր մարմինները ստեղծվել էին, որպեսզի իրագործեն Տիրոջ նպատակները):

Ամփոփեք Ա Կորնթացիս 6.14-17-ը բացատրելով, որ Եկեղեցուն միացողները մեկ են դառնում Քրիստոսի հետ՝ որպես Նրա մարմնի հոգևոր «անդամներ»: Պողոսը բացատրեց նաև, որ սեռական անբարոյականությունը անհամատեղելի է Հիսուս Քրիստոսի հետ հոգևոր հարաբերություն ունեցողի համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.18-ը բարձրաձայն։ Դասարանին հանձնարարեք հետևել փնտրելով, թե Պողոսն ինչ էր ուսուցանել անել կորնթացի սրբերին ։ Կարող եք մատնանշել, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Ա Կորնթացիս 6.18-ի «իր մարմնիցը դուրս է» արտահայտությունը փոխել է «Քրիստոսի մարմնի դեմ է» արտահայտությամբ:

  • Պողոսը ի՞նչ ուսուցանեց անել որնթացի Սրբերին:

  • Ի՞նչ ճշմարտություն է Պողոսը ուսուցանել նրանց մասին, ովքեր ապօրինի են կենակցում: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 18-րդ հատվածի այն խոսքերը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը: Նրանք, ովքեր ապօրինի են կենակցում, մեղք են գործում իրենց սեփական մարմինների դեմ):

Բացատրեք, որ այնուհետև Պողոսը ուսուցանեց, թե ինչու ապօրինի կենակցությունը, կամ սեռական անբարոյականությունը մեղք է «[անձի] սեփական մարմնի դեմ»:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ա Կորնթացիս 6.19-20-ը սուրբ գրությունների սերտման հատվածներից է: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.19-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինչի հետ է համեմատում Պողոսը մեր մարմինները:

  • Ինչի՞ հետ էր Պողոսը համեմատում մեր մարմինները:

Ցուցադրեք մի տաճարի նկար։

  • Ո՞րն է տարբերությունը տաճարի և որևէ այլ շենքի միջև:

  • Ինչպե՞ս կամփոփեիք 19-րդ հատվածի Պողոսի ուսուցանածը։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ վարդապետությունը. Մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ Հոգին կարող է բնակվել։)

  • Ինչպես ենք մենք վերաբերվում մեր մարմնին և ուրիշների մարմիններին, երբ հասկանում ենք, որ մեր մարմինները տաճարներ են։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանի անդամներին գտնել հավելյալ գաղափարներ այն մասին, որ երբ հասկանում ենք, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, դա ինչպես պետք է ազդի նրանց նկատմամբ մեր վերաբերմունքի վրա:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ընդունելով այդ ճշմարտությունները [ Ա Կորնթացիս 6.19-20-ում], մենք անշուշտ չենք փչացնի մեր մարմինը դաջվածքներով, կամ թուլացնենք այն թմրադեղերով, կամ էլ պղծենք այն ապօրինի կենակցությամբ, դավաճանությամբ կամ լկտիությամբ: … Քանի որ մեր մարմինը հոգու գործիքն է, կենսական է, որ խնամենք այն հնարավորինս լավ: Մենք պետք է նրա ուժերը նվիրենք ծառայելու և շարունակելու Քրիստոսի աշխատանքը» (“Reflections on a Consecrated Life,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 17):

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 6.20-ը բարձրաձայն։ Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչո՞ւ մեր մարմինները մերը չեն:

  • Ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս, որ մեր մարմինները մեր սեփականը չեն: (Բացատրեք, որ «գնով գնուեցաք) -ը նշանակում է կամ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ետ գնվել:

  • Ինչպե՞ս կամփոփեիք հատվածներ 19-20-ի ճշմարտությունը: (Ուսանողների պատասխանից հետո օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Քանի որ մենք գնվել ենք Հիսուս Քրիստոսի քավության գնով, մեր մարմինները մեր սեփականը չեն:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Խնդրում ենք, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է այն վնասում: Ինչո՞ւ մի փոքր ազատություն չունենալ: Կարող եմ այժմ մեղանչել և ավելի ուշ ապաշխարել»: Խնդրում եմ, մի եղեք այդքան հիմար և դաժան: Չեք կարող առանց անպատիժ մնալու «Աստուծոյ Որդուն կրկին խաչել» [տես Եբրայեցիս 6.6-ում]: «Խուսափիր ապօրինի կենակցությունից [Ա Կորնթացիս 6.18-ում], Պողոսն ասում է, և խուսափիր «որևէ նման բան գործելուց» [ՎևՈւ 59.6-ում, շեշտադրումն ավելացված է], Վարդապետություն և Ուխտերում: Ինչո՞ւ: Մի պատճառով՝ մարմնի և ոգու անչափ տառապանքի և հավերժական հոգին աշխարհի Փրկիչի կողմից, որպեսզի մենք կարողանայինք չտառապել [տես հատկապես Վարդապետություն և Ուխտեր 19.15-20-ում]: Մենք պարտք ենք Նրան ինչ-որ բան դրա համար: Ի դեպ, մենք դրա համար Նրան պարտք ենք ամեն ինչ» («Personal Purity,» Ensign, նոյ. 1998, 76):

  • Մեր մարմիններին վերաբերող ընտրությունները կատարելիս հարկ է հիշել, որ նրանք մեր սեփական ազդեցության ներքո չեն:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին նկարված նեխած մրգով լի թասին, որում մի թարմ միրգ կա:

  • Ինչպե՞ս կարող է մեր մարմինների վերաբերյալ այդ ճշմարտությունների ըմբռնումը օգնել մեզ անարատ մնալ, երբ մենք շրջապատված ենք չարիքով:

Վկայեք ձեր քննարկած ճշմարտությունների մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել տպավորությունների և հուշումների մասին, որ նրանք, հնարավոր է, ստացել են դասի ընթացքում և գործել այդ հուշումների համաձայն:

Հաջորդ բաժին (Ա Կորնթացիս 7-14)

Բացատրեք ուսանողներին, որ նրանցից յուրաքանչյուրին Երկնային Հորից տրվել է առնվազն մեկ հոգևոր պարգև: Առաջարկեք նրանց ուսումնասիրել հաջորդ բաժինը, փնտրելով, թե որոնք են այդ հոգևոր պարգևներից մի քանիսը, որ Երկնային Հայրը տալիս է իր զավակներին: Ասեք նրանց, որ Պողոս Առաքյալը ուսուցանեց, որ նույնիսկ եթե նա տար իր ողջ ունեցվածքը աղքատներին կերակրելու համար, նաև մարմինը տար վառելու, եթե չունենար մի հատուկ հոգևոր պարգև, Նա կլիներ ոչինչ: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ պարգևներ են նրանց տրվել: