Գրադարան
Դաս 69. Հովհաննես 9


Դաս 69

Հովհաննես 9

Նախաբան

Հիսուսը բժշկեց մի մարդու, ով կույր էր ծնվել: Փարիսեցիները հարցաքննեցին այս մարդուն և դուրս հանեցին ժողովարանից, քանի որ նա հրաժարվեց մեղադրել Հիսուսին՝ որ շաբաթ օրն էր բժշկել: Փրկիչը գտավ այդ մարդուն և նա երկրպագեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդու:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 9․1-7

Հիսուսը բժշկեց մի մարդու, ով ի ծնե կույր էր

Դասարան բերեք նորությունների բաժնից մի հոդված՝ ձախորդության հանդիպած մի մարդու մասին: Հակիրճ պատմեք հոդվածի նյութը ուսանողներին կամ գրեք դրա վերնագիրը գրատախտակին:

  • Ուրիշ ի՞նչ օրինակներ եք տեսել մարդկանց, ովքեր ձախորդության մեջ են:

Նշեք, որ որոշ մարդիկ մտածում են, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ ձախորդությունն այդպես կտրուկ ազդեցություն ունենա իրենց կյանքում:

Խնդրեք ուսանողներին Հովհաննես 9.1–5 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեն մի ճշմարտություն, որը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ ձախորդությունը ազդի մեր կյանքի վրա:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 9․1-2 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով, թե ինչ ձախորդության էր հանդիպել մի մարդ: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

  • Ըստ 2-րդ հատվածի՝ ի՞նչ հարցրեցին աշակերտներն այս մարդու ձախորդության պատճառի մասին:

Բացատրեք, որ Փրկչի օրոք շատ մարդիկ հավատում էին, ինչպես և մեր օրերի որոշ մարդիկ, որ մարդկանց հետ պատահող ձախորդությունները մեղքի հետևանք են, որ կատարել են իրենք կամ իրենց ծնողները: (Կարող եք նաև նշել, որ աշակերտների հարցը ենթադրում է նախամահկանացու գոյության իրողությունը։)

  • Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այս համոզմունքը: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 9․3-5 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով Փրկչի ուսուցումը այդ մարդու կուրության մասին:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում՝ «Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում»: (հատված 3):

  • Այս հատվածներում Փրկչի ուսմունքներից ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել մեր ձախորդությունների մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, սակայն պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Աստված կարող է օգտագործել մեր ձախորդությունները, Իր գործերն ու զորությունը հայտնի դարձնելու համար:)

Բացատրեք, որ մինչդեռ մեր կյանքում ձախորդությունները տարբեր պատճառներով կարող են լինել, Աստված կարող է օգտագործել մեր մարտահրավերները, որպեսզի իրականացնի Իր արդար նպատակները:

Խնդրեք ուսանողներին մտածել որևէ ձախորդության մասին, որն իրենք ունեցել են, կամ ներկա պահին ունեն: Երբ ուսանողները կշարունակեն ուսումնասիրել Հովհաննես 9 գլուխը, խնդրեք նրանց մտածել, թե Աստված ինչպես կարող է հայտնի դարձնել Իր գործերն ու զորությունը նրանց միջոցով, այդ ձախորդությունների պատճառով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 9․6-7 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչպես Աստված հայտնի դարձրեց Իր գործերն ու զորությունը կույր մարդու դեպքում:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զգաց այդ մարդը, երբ առաջին անգամ տեսավ:

  • Այդ մարդու ձախորդությունն ինչպե՞ս նպաստեց, որ մյուսներն ականատես լինեն Աստծո զորությանը:

  • Այս պատմությունում այդ մարդը պետք է լվացվեր Սիլովամի ավազանում, որպեսզի նրա տեսողությունը վերականգնվեր: Ի՞նչ կարող է հարկավոր լինի, որ դուք անեք, որպեսզի Աստված կարողանա ցույց տալ Իր գործերն ու զորությունը ձեր կյանքում:

Հովհաննես 9․8-41

Փրկիչը փնտրում է այն մարդուն, ում Ինքը բժշկել է, նրանից հետո, երբ փարիսեցիները վտարում են նրան:

Ամփոփեք Հովհաննես 9.8–15 հատվածները, բացատրելով, որ երբ կույրը բժշկվեց, որոշ մարդիկ վիճաբանեցին, թե արդյոք նա այն մարդն էր, ով կույր էր ծնվել: Մյուսներին հետաքրքիր էր, թե ինչպես նա բուժվեց և բերեցին նրան փարիսեցիների մոտ, որոնք սկսեցին հարցաքննել նրան:

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Հովհաննես 9.14 հատվածը, տեսնելով, թե որ օրը Փրկիչը բժշկեց կույր մարդուն: Խնդրեք մի ուսանողի կիսվել իր գտածով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանք ունեցան փարիսեցիները Հիսուսի նկատմամբ, որ բուժեց այդ մարդուն շաբաթ օրը:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հովհաննես 9.16–38 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով մեկ այլ ձախորդություն, որն ունեցավ այդ կույր մարդը:

Ուսանողներին կարդալ տալու փոխարեն կարող եք ցուցադրել տեսանյութի մնացած մասը՝ “Jesus Heals a Man Born Blind” [time code 3:37-7:47]: Հանձնարարեք ուսանողներին փնտրել մեկ այլ ձախորդություն, որ ունեցավ բժշկված մարդը:

Օգնեք ուսանողներին բացահայտել մի սկզբունք այս պատմության մեջ, հիշեցնելով նրանց, որ կույր մարդու ծնողները բերվել էին փարիսեցիների մոտ, որպեսզի հարցաքննվեին:

  • Համաձայն 22 հատվածի՝ ինչո՞ւ կույր մարդու ծնողներն ասացին, որ որդուն հարցնեն, թե ինչպես է կարողացել տեսնել:

Բացատրեք, որ ժողովարանները ծառայում էին որպես կրոնական և հասարակական կենտրոններ հրեական շատ համայնքների համար: Ժողովարաններն առաջարկում էին հոգևոր հրահանգների և երկրպագության հասանելիություն, ինչպես նաև կրթական և սոցիալական հնարավորություններ: Քանի որ ժողովարանը հրեական հասարակության անբաժանելի մասն էր, ապա ժողովարանից դուրս վռնդված լինելը… ավելի ծանր էր, քան հեռացված լինել կամ կրոնական համայնքի անդամակցությունից զրկվել: Դա նշանակում էր նաև արտաքսում մշակութային և սոցիալական հարցերից: Այս սպառնալիքն, ամենայն հավանականությամբ, բավական սաստիկ էր, ինչը հետ պահեց կույր ծնված տղամարդու ծնողներին չափից ավել ներգրավված լինելուց [իրենց որդու բժշկման] հետազոտությունից» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 230):

  • Ըստ 24-րդ հատվածի, ձեր կարծիքով, ինչպիսի՞ ճնշվածություն էր զգում բժշկված մարդը։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 30–33 հատվածները, ներառյալ հատված Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, Հովհաննես 9.32, որը գրված է հատված 32, ծանոթագրություն ա, փնտրելով փարիսեցիներին տված այդ մարդու պատասխանը:

  • Ի՞նչ պատճառաբանեց այդ մարդը Հիսուսին պաշտպանելու համար: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նշեն այդ խոսքերը 33 հատվածում։)

  • Ի՞նչ գիտեր այդ մարդը Հիսուս Քրիստոսի մասին:

Նշեք, որ այդ մարդը հեռացվել էր ժողովարանից՝ իրեն բժշկած անձնավորությանն անվախ կերպով պաշտպանելու համար (տես հատված 34):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդ մարդը կամենում հավատարիմ մնալ այն բանին, ինչ նա գիտեր Հիսուս Քրիստոսի մասին, նույնիսկ եթե դա նշանակում էր հեռացված լինել ժողովարանից:

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանից հետո, երբ այդ մարդուն հեռացրեցին ժողովարանից, Փրկիչը գտավ նրան և հարցրեց, թե արդյոք նա «հավատո՞ւմ [է] Աստուծոյ Որդուն» (հատված 35): Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 9.36–38 հատվածները, և դասարանին խնդրեք գտնել այդ մարդու պատասխանը:

  • Ի՞նչ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի մասին այդ մարդու վկայության հետ: (Նա իմացավ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է։)

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այս մարդուց՝ մեր իմացածին հավատարիմ մնալու մասին: (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել, բայց հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալը. Եթե հավատարիմ մնանք մեր իմացածին, չնայած ընդդիմությանը, մեր վկայությունները կամրապնդվեն: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ եթեր 12.6 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ է տեղի ունենում նրանից հետո, երբ հավատարիմ ենք մնում Տիրոջը մեր հավատքի հանդեպ ընդդիմության առկայության պարագայում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մեր վկայությունները ամրանում նրանից հետո, երբ դիմակայում ենք հավատքի փորձությունների ընդդիմությանը:

  • Ինչպե՞ս է ամրապնդվել ձեր վկայությունը ընդդիմության պատճառով:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել մեկ այլ սկզբունք այս պատմությունում, հարցրեք, թե ուսանողներից քանի՞սն են օգտագործում ուղղիչ լինզաներ (ակնոցներ, կամ կոնտակտային լինզաներ):

  • Ի՞նչ են անում այդ լինզաները ձեր տեսողության հետ:

  • Ինչպիսի՞ն դարձավ այդ մարդու ֆիզիկական տեսողությունը Հիսուսի բժշկելուց հետո:

  • Հիսուսի վերաբերյալ այդ մարդու հոգևոր տեսողությունը կամ հասկացողությունը ինչպե՞ս լավացավ կամ ուղղվեց:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հովհաննես 9.11, 17, 33 հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էր Հիսուսի մասին այդ մարդու տեսակետը կամ հասկացողությունը: Խնդրեք նրանց` կիսվել իրենց գտած նյութով: (Նրանց պատասխանները պետք է ներառեն «Մի մարդ՝ անունը Հիսուս», «մարգարե» և մի մարդ «Աստվածանից»: Գրեք այս արտահայտությունները գրատախտակին և հրավիրեք ուսանողներին նշել դրանք իրենց սուրբ գրություններում):

  • Համաձայն այս արտահայտությունների՝ ի՞նչ տեղի ունեցավ այս մարդու հոգևոր տեսողության հետ: (Այն ուղղվեց կամ բարելավվեց: Այս արտահայտություններն արտացոլում են այս մարդու հոգևոր հասունության աճը և Հիսուսի ճշմարիտ ինքնության ըմբռնումը):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ավելի պարզվեց Փրկչի հանդեպ նրա տեսողությունը կամ հասկացողությունը: (Նա հավատք գործադրեց, հավատարիմ մնալով նրան, ինչ նա գիտեր:)

Հրավիրեք ուսանողներին արքի անցկացնել Հովհաննես 9.36–38 հատվածները, տեսնելով, թե ի՞նչ եզրակացության եկավ այդ մարդը Փրկչի տեսնելուց:

  • Ի՞նչ եզրակացության եկավ այդ մարդը Փրկչի վերաբերյալ: (Նա իմացավ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է):

  • Որքա՞ն ճիշտ դարձավ այդ մարդու տեսողությունը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքը. Դասարանին խնդրեք լսել, թե ըստ Նախագահ Հանթերի ինչ պատահեց այս մարդուն:

Նկար
President Howard W. Hunter

«Տեսողությունը կրկնակի տրվեց՝ սկզբուն շտկելու բնածին արատը [ֆիզիկական արատն ի ծնե] և մյուս անգամ՝ տեսնելու Թագավորների Թագավորին, մինչև Նա կբարձրանար Իր հավերժական գահին: Հիսուսը կենդանացրեց և աշխարհիկ, և հոգևոր տեսողությունը» (“The God That Doest Wonders,” Ensign, May 1989, 16–17):

  • Ինչպե՞ս կարող է այդ մարդու ֆիզիկական կուրության բուժումը ներկայացնել բուժում հոգևոր կուրությունից:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք մենք սովորել այս պատմությունից, թե ինչ կարող է պատահել մեզ, եթե հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Երբ հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մեր հոգևոր տեսողությունը կամ հասկացողությունն ավելի պարզ է դառնում: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հավատք գործադրելն անհրաժեշտ է, որպեսզի հոգևոր ճշմարտությունն ավելի պարզ հասկանանք և տեսնենք:

Բացատրեք, որ փարիսեցիներից ոմանք այդտեղ էին, երբ այդ մարդը տեսավ և երկրպագեց Հիսուսին՝ որպես Աստծո Որդու: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 9.39–41 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ է Փրկիչն ուսուցանում կուրության մասին:

  • Ինչպե՞ս կամփոփեք Փրկչի ուսուցանածը փարիսեցիներին:

Բացատրեք, որ պատասխանելով փարիսեցիների այն հարցին, թե՝ «Մի՞թե մենք էլ կույր ենք» (հատված 40), Փրկիչը փոխաբերություն է օգտագործում, ուսուցանելով, որ այն անձինք, ովքեր «կույր» էին՝ չգիտեին, թե Ինքը ով է, «մեղք չէի[ն] ունենա» (Հովհաննես 9.41): Մյուս կողմից, այն անձիք, ովքեր կարող էին «տեսնել»՝ նրանք էին, ովքեր ստացել էին բավարար վկայություններ Փրկչի և Նրա աստվածային առաքելության վերաբերյալ, այնպես, որ նրանք պետք է իմանային, թե ով էր Նա, հաշվետու լինեին իրենց գործողությունների համար: Փարիսեցիները նրանց շարքում էին, ովքեր կարող էին «տեսնել», և այդպիսով, նրանց «մեղքերը մնում են»: Հոգևոր առումով ասած, նրանք ընտրել էին կույր լինել, քանի որ նրանք հրաժարվել էին ճանաչել Հիսուսին որպես Աստծո Որդի, չնայած բազմաթիվ վկայություններին, որ իրենք ստացել էին» (New Testament Student Manual, 231):

Եզրափակելով, հրավիրեք ուսանողներին նայել գրատախտակին գրված երկու սկզբունքներին և խորհել, թե դրանցից որ մեկը, ըստ իրենց, պետք է կիրառեն իրենց կյանքում (նրանք կարող են զգալ, որ երկու սկզբունքներն էլ կարիք ունեն կիրառելու): Ուսանողներին ժամանակ տվեք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնեն, թե ինչպես նրանք կկիրառեն այս սկզբունքը: Խրախուսեք նրանց աղոթել առաջնորդության համար, թե ինչպես անել դա:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 9.2: «Ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել»: 

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին տվել է հետևյալ միտքը, թե ինչ է ուսուցանել Հիսուսն Իր աշակերտներին, երբ բժշկել է կույր մարդուն.

«Կույր մուրացկանին տեսողություն տալու այս արարքով Հիսուսը հստակ ու անհերքելի կերպով հռչակեց Իրեն որպես. (1) Աշխարհի Լույս և (2) Աստծո Որդի: Իր գործելու ընթացքում Նա նաև. Հաստատեց աշակերտների համոզմունքը նախաերկրային գոյության հանդեպ, հերքեց ոմանց համոզմունքը, թե ֆիզիկական որոշ արատներ նախաերկրային կյանքում ունեցած մեղքի պատճառով են, ուսուցանեց, որ Իր գործը հանձնարարված է Հոր կողմից, վերահաստատեց, որ Ինքը դատաստանի համար է այս աշխարհքում, և ուսուցանեց որ լույսի և ճշմարտության մերժումը դատապարտում են բերում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:479):

Հովհաննես 9.8–38: Երբ հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մեր հոգևոր տեսողությունը և հասկացողությունն ավելի պարզ է դառնում

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն ուսուցանել է.

«Հավատալով՝ ձեր հավատքը մշտապես կհամալրվի, ճշմարտության մասին ձեր գիտելիքները կաճեն, և ձեր վկայությունը Քավիչի, Հարության, Վերականգնման մասին կլինի ինչպես «դեպի հավիտենական կյանք բխող կենդանի ջրի աղբյուր» [ՎևՈւ 63.23, տես նաև Հովհաննես 4.14, Երեմ. 2.13]: Այդ ժամանակ դուք կարող եք ստանալ առաջնորդություն՝ ամենօրյա կյանքում գործնական որոշումներ կայացնելու վերաբերյալ» (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 61):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

«Հավատք գործադրեք Փրկչի հանդեպ: Ձգտեք ականջ դնել Նրա խորհրդին և հնազանդվել Նրա պատվիրաններին: Նա կօրհնի և կառաջնորդի ձեզ, երբ դուք անցնում եք այս երբեմն նենգ աշխարհի միջով:

Ես հանդիսավորությամբ վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը առաջնորդում է այս՝ Իր Եկեղեցին: Նա գիտի անձամբ ձեզ և սիրում է ձեզ: Երբ քայլում եք հավատարիմ հնազանդությամբ, Նա կօրհնի ձեզ, կոգեշնչի ձեզ, և կառաջնորդի ձեզ դեպի ավելի մեծ գիտելիք և կարողություններ: Ես վկայում եմ, որ Նա ապրում է» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 88):