Գրադարան
Դաս 11․ Մատթեոս 6


Դաս 11

Մատթեոս 6

Նախաբան

Հիսուսը շարունակում է Լեռան Իր քարոզը Նա ուսուցանեց, որ բարեպաշտության արդար գործերը պետք է արվեն ճիշտ նկատառումներով, և ընդգծեց, որ դրանք պետք է արվեն մեր Երկնային Հորը գոհացնելու համար։ Նա նաև հրահանգեց Իր աշակերտներին սկզբում կառուցել Աստծո արքայությունը։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 6․1-18

Փրկիչն ուսուցանում է Իր առաքյալներին արդար գործեր անել։

Փոքրիկ պարգևատրումներ բերեք դասարանի համար (օրինակ՝ կոնֆետներ)։ Երբ ուսանողները ներս մտնեն և դուք նկատեք նրանց բարի գործ անելիս (ինչպես օրինակ՝ բացեն իրենց սուրբ գրությունները, բարյացակամորեն ողջունեն մյուսներին կամ հոգևոր միտք նախապատրաստեն), պարգևատրեք նրանց և դասարանին ներկայացրեք նրանց բարի գործը։ Որոշ ուսանողներ կշարունակեն վերարտադրել իրենց համադասարանցիների բարի գործերը, որպեսզի իրենք նույնպես պարգևատրվեն։ Մինչև դասը սկսվելը շարունակեք պարգևատրել ուսանողներին։

Դասը սկսելու համար հարցրեք ուսանողներին, թե ինչու նրանք կատարեցին բարի գործեր, որի համար դուք նրանց պարգևատրեցիք։ Բացատրեք, որ ինչպես գրված է Մատթեոսի 6-րդ գլխում, Փրկիչը շարունակեց Լեռան Իր Քարոզը և ուսուցանեց արդար գործեր կատարելու մարդկանց ունեցած տարբեր շարժառիթների մասին։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մատթեոսի 6-րդ գլուխը, հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն սկզբունքներին, որոնք կօգնեն նրանց իրականացնել արդար գործեր՝ ճիշտ նկատառումներով։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 6․1-2 հատվածները։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Փրկչի խոսքերի, որն է արդար գործեր անելու սխալ շարժառիթը։ (Նշեք, որ ողորմությունը կրոնական նվիրվածության արարք է, ինչպես օրինակ՝ աղքատներին օգնելը [տես հատված 1, տողատակի գրառում բ]։)

  • Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ են որոշ մարդիկ ողորմություն տալիս։

  • Ինչպե՞ս էր Փրկիչը կոչում այդ մարդկանց։ (Կարող եք նշել, որ «կեղծավորներ» բառը հունարենից թարգմանված բառ է և վերաբերվում է այն մարդկանց, ովքեր ձևացնում են [տես հատված 2, տողատակի գրառում ա]։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «իրանց վարձքն առած են» արտահայտությունը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 6․3-4 հատվածները։ Հանձնարարեք դասարանին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Փրկիչն Իր աշակերտներին այն մասին, թե ինչպես նրանք պետք է կատարեն արդար գործեր։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Տերը ցանկանում, որ Իր աշակերտները ծառայության գործեր անեն «ծածուկ»։

  • Ծածուկ կերպով արդար գործեր անելն ի՞նչ է ենթադրում այդ մարդու շարժառիթի մասին։ (Նա ցանկանում է գոհացնել Երկնային Հորը և ծառայել ուրիշներին, այլ ոչ թե ուշադրության արժանանան ուրիշների կողմից։)

  • Ի՞նչ է Փրկիչը խոստանում նրանց, ովքեր արդար գործեր են անում ճիշտ նկատառումներով։

  • Ի՞նչ սկզբունք է Փրկիչն ուսուցանում բարեպաշտության գործեր կատարելու վերաբերյալ։ (Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ սկզբունքը․ Եթե մենք բարեպաշտության գործեր ենք կատարում Երկնային Հորը գոհացնելու, այլ ոչ թե ուրիշների կողմից ուշադրության արժանանալու համար, ապա Նա հայտնապես կպարգևատրի մեզ։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Երկնային Հայրը հայտնապես կպարգևատրի մեզ։

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Յուրաքանչյուր զույգից մեկական ուսանողի հանձնարարեք կարդալ Մատթեոսի 6․5-6 հատվածները, իսկ մյուս զուգընկերը կարդա Մատթեոսի 6․16–18 հատվածները: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն օրինակի վրա, որի օգնությամբ Փրկիչը ցույց տվեց Երկնային Հորը գոհացնելու նպատակով արդար գործեր կատարելու սկզբունքը։ Հորդորեք նրանց իրար հետ կիսվել իրենց սովորածով։ Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Կրոնական ո՞ր սովորույթները Հիսուսն ընդգծեց այս երկու հատվածներում, որոնք պետք է ծածուկ արվեն։

Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ հասարակական աղոթքները սխալ չեն միայն նրա համար, որ դրանք ծածուկ չեն արվում։ Աղոթքը և կրոնական այլ սովորույթները կարող են կատարվել հասարակայնորեն, եթե դրանք կատարվել են անկեղծությամբ ու նվիրումով։

  • Համաձայն ձեր ուսումնասիրած հատվածների, ինչո՞ւ են կեղծավորներն աղոթում և ծոմ պահում։

Կարող եք բացատրել, որ 16-րդ հատվածում «տրտում մի լինիք» և «երեսները տխրեցնում են» արտահայտությունները վերաբերում էին այն մարդկանց, ովքեր իրենց ծոմն արտաքնապես արտահայտում էին, որպեսզի ուշադրություն գրավեն իրենց վրա։

Անդրադարձեք կրկին գրատախտակին գրված սկզբունքին: Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք բարեպաշտության գործեր են կատարել, ինչպես օրինակ՝ աղոթել կամ ծոմ պահել, որպեսզի գոհացնեն Երկնային Հորը։ Խնդրեք նրանց խորհել, թե ինչպես են նրանք օրհնվել իրենց անկեղծ երկրպագության համար։ Կարող եք մի քանի ուսանողների հորդորել կիսվել իրենց ստացած օրհնություններով, եթե նրանք ցանկանում են անել դա։

Ամփոփեք Մատթեոսի 6․7–15 հատվածները և բացատրեք, որ Փրկիչը ցուցումներ և օրինակ է տվել ճիշտ աղոթելու համար։ Աղոթքի Նրա օրինակը հայտնի է Տերունական աղոթք անվամբ։ Հրավիրեք ուսանողներին համառոտ կերպով վերանայել այդ հատվածները և ուշադրություն դարձնել, թե մենք ինչ կարող ենք սովորել աղոթքի մասին Տիրոջ օրինակից։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։ (Որպես այս քննարկման մաս կարող եք բացատրել, որ ամեն անգամ աղոթելիս «շատախոս» լինելու մասին Տիրոջ նախազգուշացումը չի վերաբերում միայն նույն կամ նմանատիպ բառեր օգտագործելուն։ Տերը նաև մեզ նախազգուշացնում է ընդդեմ այն աղոթքների, որոնք ասվում են ինքնաբերաբար, մակերեսային կամ անբովանդակալից կերպով։ Մեր աղոթքները պետք է ասվեն խոնարհաբար, սրտառուչ և հավատքով։)

Մատթեոս 6․19–24

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը գանձեր դիզել երկնքում։

Նկար
treasure chest

Ցուցադրեք գանձերով լի արկղի մի նկար։ Բացատրեք, որ գանձն այն ամենն է, ինչը մենք մեծապես արժեքավորում ենք։

  • Ի՞նչն է ձեզ համար գանձ հանդիսանում։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 6.19-21 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ է Փրկիչն ուսուցանում գանձերի մասին։

  • Փրկիչն ի՞նչ տեսակի գանձերի մասին ուսուցանեց Իր աշակերտներին, որոնք նրանք պետք է փնտրեին։

  • Ըստ Փրկչի խոսքերի, ո՞րն էր երկրի վրա դիզած գանձերի և երկնքում դիզած գանձերի միջև տարբերությունը։

Գրատախտակին գրեք հետևյալը.

Երկրի գանձեր

Երկնքի գանձեր

Հրավիրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և թվարկեն երկրի վրայի և երկնքի գանձերի օրինակներ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 06․22-24 հատվածները, և խնդրեք դասարանի անդամներին գտնել, թե ինչ ուսուցանեց Փրկիչը, որի օգնությամբ մենք կարող ենք գանձեր դիզել երկնքում։

  • Ի՞նչ ուսուցանեց Փրկիչը 22–23 հատվածներում, որոնք կարող են օգնել մեզ գանձեր դիզել երկնքում։ (Նշեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ 22-րդ հատվածն այսպես է կարդացվում․ Հհետևաբար, եթե քո աչքը պարզ լինի՝ ուղղված Աստծո փառքին» [Մատթեոս 6․22, տողատակի գրառում բ]։ Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Աստծո գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» [Մովսես 1․39]։)

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի մեր աչքը պարզ լինի ուղղված Աստծո փառքին։

  • Ի՞նչ ճշմարտություն ուսուցանեց Փրկիչը 24-րդ հատվածի վերջում, որը մեզ կարող է օգնել գանձեր դիզել երկնքում։ (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք չենք կարող ծառայել և Աստծուն և մամոնային: Բացատրեք, որ մամոնային բառը վերաբերում է հարստություններին։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ծառայել» մամոնային: (Մեր սրտերը դնել աշխարհիկ բաների վրա, որոնք մեզ հեռու են տանում Աստծուց։)

Որպեսզի պարզաբանեք Մատթեոսի 6․24-ում ուսանողների բացահայտած ճշմարտությունը, խմելու ձողերը ծայրերից իրար կապեք ժապավենով։ Ցույց տվեք մի բաժակ, որը կիսով չափ լցված է ջրով և ձողիկները դրեք այնպես, որ ձողերից մեկը ջրի մեջ մնա, իսկ մյուսը բաժակից դուրս։ Հրավիրեք ուսանողներից մեկին խմել ջուրը ձողիկների օգնությամբ։ (Համոզվեք, որ ուսանողը ձգտի միաժամանակ խմել երկու ձողիկներից միասին, որպեսզի առարկայական դասը հասկացվի։) Ապա հարցրեք ուսանողին.

  • Ինչո՞ւ չէիր կարողանում արդյունավետ կերպով խմել ջուրը։

Հարցրեք դասարանին.

  • Եթե ձողիկները ներկայացնում են մեզ, ապա ի՞նչ է ներկայացնում ջուրը։ (Աստծուն ծառայելու մեր ջանքերը։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ չենք կարող միաժամանակ ծառայել Աստծուն և մամոնային։ (Տես նաև Հակոբոս 1․8։)

  • Ի՞նչ պետք է մենք անենք ձողիկները, որպեսզի կարողանանք խմել ջուրը։ Ինչպե՞ս է սա վերաբերում Աստծուն ծառայելու մեր ջանքերին։

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի վերաբերյալ իրենց պատասխանները. Կարող եք առաջարկել ուսանողներին գրի առնել իրենց պատասխանները` իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Ձեր կյանքի օրինակից ի՞նչը կարող է հեռացնել ձեզ Աստծուն ծառայելուց և երկնքում գանձեր դիզելուց, եթե դուք ձեր սիրտը դնեք աշխարհիկ բաների վրա։

Մատթեոս 6․25–34

Փրկիչը հրահանգեց Իր աշակերտներին սկզբում փնտրել Աստծո արքայությունը։

Ամփոփեք Մատթեոսի 6․25-34 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին չափազանց չմտահոգվել իրենց հիմնական կարիքները հոգ տանելու մասին։ Մատթեոսի 6․25–27 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ հասկանալ, որ Փրկիչը դա ասում էր մասնավորապես նրանց, ովքեր պետք է գնային Իր ավետարանը քարոզելու։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 6.31-34 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Փրկչի այն ուսմունքին, թե սկզբում ինչ պետք է փնտրեն Իր աշակերտներն իրենց կյանքում։ (Նշեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանության բառերը 33-րդ հատվածում, տողատակի գրառում ա։)

  • Ի՞նչ ուսուցանեց Փրկիչն Իր աշակերտներին այն մասին, թե սկզբում ինչ փնտրեն իրենց կյանքում։

  • Ի՞նչ խոստացավ Հիսուս Քրիստոսը նրանց, ովքեր փնտրում են կառուցել Աստծո (Նրա Եկեղեցու) արքայությունը, այլ ոչ թե փնտրում են ձեռք բերել աշխարհի բաները։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք սկզբում փնտրում ենք կառուցեն Աստծո արքայությունը, ապա Նա մեզ կօրհնի այն ամենով, ինչի կարիքն Իր կարծիքով մենք ունենք։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ սկզբունքը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ միտքը․

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մենք պետք է Աստծուն մյուս բոլոր բաներից առաջ դնենք մեր կյանքում։ …

Երբ դնում ենք Աստծուն առաջին տեղում, բոլոր մյուս բաներն ընկնում են իրենց համապատասխան տեղը կամ հեռանում են մեր կյանքից: Տիրոջ հանդեպ մեր սերը կկառավարի մեր գորովանքի պահանջը, մեր ժամանակի կարիքը, հետաքրքրությունները, որոնց մենք հետամուտ ենք և մեր առաջնահերթությունների հերթականությունը:

Մենք պետք է Աստծուն բոլորից առաջ դնենք մեր կյանքում» (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4)։

  • Ե՞րբ եք զգացել Երկնային Հոր օրհնությունները, երբ փորձել եք Նրան դնել ձեր կյանքում առաջին տեղը։

Կարող եք կիսվել Երկնային Հորը ձեր կյանքում առաջին տեղը դնելու արդյունքում ձեր ստացած օրհնություններով։

Հրավիրեք ուսանողներին կրկին անգամ մտածել, թե ինչպես կարող են նրանք գայթակղվել և դնել իրենց սրտերն աշխարհիկ բաների վրա։ Հորդորեք նրանց նպատակ դնել հաղթահարելու այդ գայթակղությունը՝ իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելով, թե ինչպես նրանք կփնտրեն Երկնային Հորը դնել առաջին տեղում իրենց կյանքում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 6.22 «Արդ՝ է որ քո աչքը պարզ լինի»

«Պարզ բառն այս հունարեն ծագում ունի և նշանակում է՝ «ամուր, առողջ, պարզ, անկեղծ»։ Այս մեկնաբանությունն օգնում է մեզ հասկանալ ողորմություններ տալու, աղոթելու և ծոմ պահելու վերաբերյալ Փրկչի ցուցումները։ Այդ բոլորը պետք է արվի պարզ և անկեղծ կենտրոնացումով՝ մեր Երկնային Հոր կամ ստացողի հանդեպ։ Կարող եք մտածել նմանատիպ հարցերի շուրջ․ Երբ օգնում եմ աղքատներին, արդյո՞ք ես փառավորում եմ Աստծուն, թե՞ ինքս ինձ։ Երբ ծառայում եմ Տիրոջը, արդյո՞ք անում եմ դա Տիրոջից, թե՞ մարդկանցից հավանություն ստանալու համար։ Երբ աղոթում եմ հասարակայնորեն, արդյոք ես դիմում եմ Աստծուն, թե՞ հավաքվածներին։ (Տես 2 Նեփի 2․30, ՎևՈւ 88․67–68, Մովսես 4․2, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․46)» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 29