Գրադարան
Պողոս Առաքյալի թուղթը առ Փիլիպպեցիս. նախաբան


Պողոս Առաքյալի թուղթը առ Փիլիպպեցիս. նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Փիլիպպեցիներին ուղղված իր այս թղթում Պողոսը խրախուսեց Փիլիպպեայի Սրբերին և հորդորեց նրանց մնալ միասնական և միասին պաշտպանել հավատը։ Հավանաբար, Փիլիպպեցիս գրքի ամենակարևոր սկզբունքներից մեկը, որը Պողոսն ուսուցանեց, այն է, որ Աստծուն աղոթելը և Նրան ապավինելը բերում է «Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4.7)։ Այս թղթում կարդալով Պողոսի հորդորի խոսքերը, ուսանողներն հավատարմությամբ կտոկան մինչև վերջ։ Երբ ուսանողները ձգտեն հետևել Քրիստոսին, նրանք նույնպես կարող են վստահություն ձեռք բերել և Պողոսի նման հայտարարել «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4․13

Ո՞վ է գրել այս գիրքը:

Չնայած նրան, որ Տիմոթեոսի անունը մեջբերված է թղթի ողջույնի խոսքում (տես Փիլիպպեցիս 1․1), Պողոսն է գրել Թուղթ առ Փիլիպպեցիս։ Դա հաստատում է եզակի դերանուն եսը, որն ուղեկցում է նամակը սկզբից մինչև վերջ և Տիմոթեոսին ուղղված խոսքերը՝ Փիլիպպեցիս 2․19։ Հնարավոր է, Տիմոթեոսը եղել էր Պողոսի դպիրը՝ նամակը գրելով Պողոսի թելադրանքով։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Հնարավոր է, Պողոսը գրել է Փիլիպպեցիս գիրքը մոտավորապես Ք․ծ․հ 60-62թթ․, երբ բանտարկված էր Հռոմում (տես Փիլիպպեցիս 1․7, 13, 17, տես նաև Գործք Առաքելոց 28․16–31, Սուրբ գրքերի ուղեցույց, «Փիլիպպեցիս», scriptures.lds.org

Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:

Փիլիպպեան Եվորպայում առաջին վայրն էր, որտեղ Պողոսը պաշտոնապես քարոզեց ավետարանը և հաստատեց Եկեղեցու մասնաճյուղ այնտեղ (տես Գործք Առաքելոց 16,․11–40, Bible Dictionary, “Pauline Epistles”)։ Այս նամակը գրելու Պողոսի նպատակներից մեկը շնորհակալություն հայտնելն էր Փիլիպպեայի Սրբերին` նրանց վերաբերմունքի և ֆինանսական օգնության համար, որը նրանք ցուցաբերեցին իր երկրորդ միսիոներական ճամփորդության և Հռոմում բանտարկված լինելու ժամանակ (տես Փիլիպպեցիս 1․3–11, 4․10–19, տես նաև՝ Bible Dictionary, “Pauline Epistles”

Պողոսը փառաբանեց նաև Փիլիպպեայի Սրբերին Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատի համար և խորհուրդ տվեց նրանց՝ հիմնվելով Եպափրոդիտոս անունով փիլիպպեցի մի աշակերտի հայտնած տեղեկությունների վրա (տես Փիլիպպեցիս 4․18)։ Պողոսը խորհուրդ տվեց լինել խոնարհ և միասնական (տես Փիլիպպեցիս 2․1–18, 4․2–3)։ Պողոսը նաև նախազգուշացրեց Փիլիպպեցիներին զգուշանալ այլասերված քրիստոնյաներից, ովքեր ուսուցանում էին, որ թլպատումն անհրաժեշտ էր դարձի համար։ Նման անհատները (հաճախ կոչվում էին հուդայականներ) սուտ լուրեր էին տարածում, որ նորադարձները նախքան քրիստոնյա դառնալը պետք է ընդունեին Հին Կտակարանի թլպատության օրենքը (տես Փիլիպպեցիս 3․2–3

Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:

Փիլիպպեցիս գիրքը հաճախ կոչում են բանտային Թուղթ՝ Եփեսացիս, Կողոսացիս և Փիլիմոնի հետ միասին։ Չնայած այն գրվել է բանտում, Փիլիպպեցիներին ուղղված Պողոսի նամակը գիտնականների կողմից նկարագրվել է ամենաերջանիկ գիրքը գրվածքների մեջ։ Պողոսը երախտագիտություն, սեր ու վստահություն արտահայտեց Եկեղեցու անդամների նկատմամբ, նկարագրեց Հիսուս Քրիստոսին հետևելու համար իր կատարած զոհաբերությունները և փիլիպպեայի Սրբերին հրահանգներ տվեց արդար ապրելակերպի վերաբերյալ։ Փիլիպպեցիս 4․8 հատվածում ուսանողները կճանաչեն տասներեքերորդ հավատո հանգանակում օգտագործված խոսքերը, որոնք շարադրել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը։

Պողոսը բանաստեղծության ձևով պատկերում է նախաերկրային կյանքից դեպի մահկանացու կյանք Փրկիչի բարեհաճությունը, որի ժամանակ նա կրեց «խաչի մահ» (տես Փիլիպպեցիս 2․3–8)։ Կատարելով Իր աստվածային առաքելությունը, Հիսուս Քրիստոսն այժմ վեհացած կանգնած է և օրը կգա, երբ «ամեն ծունկ կխոնարվի» Նրա առաջ և «ամեն լեզու դավանե, որ Հիսուս Քրիստոսը Տեր է» (Փիլիպպեցիս 2․10–11)։ Պողոսը հայտնում է, որ վստահության և զորության իր ներքին ուժը բխում է Հիսուս Քրիստոսից (տես Փիլիպպեցիս 4:13).

Համառոտ շարադրանք

Փիլիպպեցիս 1-ում Պողոսը իր գոհությունն է հայտնում Փիլիպպեայի Սրբերին իրենց ընկերակցության համար։ Նա ուսուցանում է, որ Տիրոջը ծառայելու ժամանակ իր կրած ընդդիմությունը, այդ թվում բանտարկությունը, արագացրել է ավետարանի աշխատանքը։ Նա խրախուսում է Եկեղեցու անդամներին մնալ ամուր միասնության և իրենց հավատը պաշտպանելու մեջ։

Փիլիպպեցիս 2 Պողոսը շարունակում է խրախուսել Եկեղեցու անդամներին լինել միասնական և մատնանշում է Հիսուս Քրիստոսի օրինակը, ով բարեհաճեց գալ մահկանացու կյանք, որպես սիրո, հնազանդության և խոնարհության օրինակ։ Մի օր բոլորը Հիսուս Քրիստոսին կընդունեն որպես Տեր։ Պողոսը հրահանգում է Եկեղեցու անդամներին աշխատել իրենց փրկության համար։

Փիլիպպեցիս 3 Պողոսը զգուշացնում է հուդայականների դեմ։ Նա իրեն կոչում է նախկին փարիսեցի և նկարագրում է, թե ինչպես է հրաժարվել ամենից, որպեսզի հետևի Հիսուս Քրիստոսին։ Նա հորդորում է Սրբերին հետևել իր օրինակին և առաջ շարժվել դեպի փրկություն։ Պողոսը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսը կփոխի մեր մահկանացու մարմինը և կդարձնի այն փառահեղ, ինչպես Իրենը։

Փիլիպպեցիս 4-ում Պողոսը հորդորում է Սրբերին միշտ ուրախանալ Տիրոջով։ Նա հորդորում է նրանց փոխարինել իրենց անհանգստությունը աղոթքով և երախտագիտությամբ, խոստանալով, որ նրանք կվայելեն Աստծո խաղաղությունը, որը վեր է ամեն հասկացողությունից։ Պողոսը հորդորում է Եկեղեցու անդամներին մտածել այնպիսի բաների մասին, որոնք պարկեշտ, արդար, սուրբ, սիրուն, բարի անուն ունեցող և առաքինի են։ Նա ընդունում է, որ կարող է անել ամեն ինչ Հիսուս Քրիստոսի միջոցով, ով զորացնում է իրեն։