Գրադարան
Դաս 122. Եփեսացիս 4


Դաս 122

Եփեսացիս 4

Նախաբան

Պողոսն ուսուցանեց, որ Տերը հաստատել է Իր Եկեղեցին և կանչել է ղեկավարների, որպեսզի կատարելագործեն և միավորեն Սրբերին։ Նա խրախուսեց նաև Եկեղեցու անդամներին վար դնել իրենց նախկին ապրելակերպը և ապրել ճշմարիտ գիտելիքով։

Ուսուցման առաջարկներ

Եփեսացիս 4․1-16

Պողոսն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կարևորությունը

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ երկու իրավիճակների մասին․

  1. Դպրոցում ձեր ուսուցիչը խնդրում է դասարանի անդամներինարտահայտել իրենց տեսակետները մի վիճահարույց թեմայի շուրջ։ Իրենց կարծիքներով կիսվելուց հետո, դուք նկատում եք, որ ուսանողների մեծ մասն արտահայտում է մի դիրքորոշում, որը տարբերվում է Եկեղեցու ուսմունքներից։

  2. Ձեր երկրում օրենսդիրներն օրինականացնում են մի վարքագիծ, որն ըստ Եկեղեցու ղեկավարների ուսմունքների, սխալ է։

  • Ինչո՞ւ նման իրավիճակները դժվարին դրության առաջ կարող են կանգնեցնել անդամներին։

Հանձնարարեք ուսանողներին Եփեսացիս 4․1–16 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել մի ճշմարտություն, թե ինչպես կարող ենք ճիշտը սխալից զանազանել արժեքների և համոզմունքների այս փոփոխվող աշխարհում։

Հիշեցրեք ուսանողներին, որ հնարավոր էր, որ իր այս թուղթը Պողոսը գրել էր Եկեղեցու նոր անդամների համար։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․1–6 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Պողոսն ինչ ուսուցանեց Եկեղեցու և դրա վարդապետությունների մասին։

  • Պողոսն ի՞նչ ուսուցանեց Եկեղեցու և դրա վարդապետությունների մասին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ուսուցանեց, որ կա «Մէկ Տէր, մէկ հաւատք, [և] մէկ մկրտութիւն»։ (հատված 5)։ (Ինչպես Պողոսի օրերում, այնպես էլ մեր օրերում, կա միայն Հիսուս Քրիստոսի մեկ ճշմարիտ Եկեղեցի երկրի վրա [տես ՎևՈւ 1․30]։)

Ամփոփեք Եփեսացիս 4․7–10 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեզ բոլորիս տրվել է Նրա շնորհը։ Նա նաև ուսուցանեց, որ Քրիստոսն այլ պարգևներ է տվել մարդկությանը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալԵփեսացիս 4․11 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել՝ փնտրելով, թե ինչ էր Տերը տվել Եկեղեցուն։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Ի՞նչ տվեց Տերը Եկեղեցուն։

Բացատրեք, որ հնարավոր է այսօր Եկեղեցու քահանայության կոչումների անունները նույնը չլինեն, ինչ Պողոսի օրոք էին, և հնարավոր է, որ Եկեղեցին հնում չի ունեցել այն բոլոր կոչումները, որոնք այսօր առկա են Եկեղեցում։ Օրինակ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «ավետարանիչը հայրապետն է» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 140)։ Նաև կան հովիվներ, ովքեր առաջնորդում են հոտը՝ եպիսկոպոսների, ճյուղերի նախագահների, ցցերի նախագահների և շրջանների նախագահների մի համապատասխան նկարագրություն։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Տերը կանչել է առաքյալներին, մարգարեներին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որպեսզի օգնեն …

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․12-13 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել ՝ փնտրելով, թե ինչո՞ւ էր Տերը Եկեղեցուն տվել առաքյալներ, մարգարեներ և այլ ղեկավարներ։

  • Ի՞նչ նպատակի համար էր Տերն Իր Եկեղեցում կարգել առաքյալներ, մարգարեներ, և Եկեղեցու մյուս ղեկավարներ։ (Ավելացրեք Սրբերին կատարելագործվել արտահայտությունը գրատախտակին գրված նախադասությանը։)

  • Ինչպե՞ս են առաքյալները, մարգարեները և Եկեղեցու այլ ղեկավարներն օգնում մեզ կատարելագործվել։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․14 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով մեկ այլ պատճառ, թե ինչո՞ւ էր Տերն Իր Եկեղեցուն տվել առաքյալներ, մարգարեներ և այլ ղեկավարներ։

  • Ուրիշ ի՞նչ նպատակի համար էր Տերն այդ ղեկավարներին կարգել Եկեղեցու անդամների վրա։ (Ավելացրեք և պաշտպանեն նրանց կեղծ ուսմունքներից գրատախտակին, որպեսզի ամբողջական նախադասությունը կարդացվի՝ Տերը կանչել է առաքյալներին, մարգարեներին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որպեսզի օգնեն Սրբերին կատարելագործվել և պաշտպանեն նրանց կեղծ ուսմունքներից։)

Նկար
boat in rough water

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 14-րդ հատվածում նկարագրվածը, ցուցադրեք մի նավակի նկար՝ փոթորկոտ ջրերի մեջտեղում։ Կարող եք դուք նկարել կամ խնդրել ուսանողներից մեկին նկարել փոթորկոտ ջրերի մեջ մի նավակ։

  • Ի՞նչ կարող է պատահել նավակի հետ, եթե այն ուժեղ քամուց երերա ջրերի վրա։

Նորից անդրադարձեք դասի սկզբում ներկայացված հատվածին։

  • Ինչպե՞ս կարող ենք փոթորկոտ ջրերում երերացող նավակը նմանեցնել մի մարդու, ով «երերվում ու տատանվում է» (հատված 14) փոփոխվող քամիներից կամ սխալ ուսմունքներից և հասարակության կարծիքներից։

  • Ինչպե՞ս են առաքյալների, մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների ուսմունքներն օգնում Աստծո հետևորդներին նավարկել այս անհանգիստ ջրերում և ապահովությամբ հետ վերադառնալ Երկնային Հոր մոտ։

Գրատախտակին գրեք Եկեղեցու հետևյալ կոչումները. առաքյալներ, մարգարեներ, հայրապետներ, եպիսկոպոսներ և ուսուցիչներ։ Հանձնարարեք ուսանողներին ընտրել երկու կոչում և իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչպես է այդ կոչումը կրող ղեկավարն օգնել նրանց մեծացնել կամ զարգացնել իրենց հոգևորը, կամ պաշտպանել նրանց կեղծ վարդապետությունից և խաբվելուց։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հորդորեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրած սկզբունքներից մեկով։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․15-16 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն եղանակին, որով Եկեղեցու մեր ղեկավարները պետք է ուսուցանեն ավետարանի ճշմարտությունները։

  • Ինչպե՞ս պետք է Եկեղեցու մեր ղեկավարներն ուսուցանեն ավետարանի ճշմարտությունները։

Եփեսացիս 4․17–32

Պողոսը հորդորում է Սրբերին հանել չարիքը և նորոգվել Հիսուս Քրիստոսի միջոցով։

Դասարան բերեք ամենօրյա մի վերարկու կամ բաճկոն (նախընտրելի է, որ այն լավ մաշված կամ պատառոտված լինի)։ Հնարավորության դեպքում բերեք նաև մի վերարկու կամ բաճկոն, որը հարմար կլինի հագնել մի գեղեցիկ միջոցառման ժամանակ։ (Եթե ցանկանում եք, դրա փոխարեն կարող եք բերել մեկ ամենօրյա և մեկ տոնական վերնաշապիկ։ Համոզվեք, որ այդ երկու վերնաշապիկները մեծ լինեն, որպեսզի ուսանողը կարողանա այն հագնել իր հագուստի վրայից։) Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առաջ և հագնել ամենօրյա վերարկուն։ Խնդրեք ուսանողին պտտվել տեղում և ցուցադրել վերարկուն դասարանին։ Այնուհետև, խնդրեք նրան հանել այդ վերարկուն և հագնել ավելի գեղեցիկ վերարկուն ու ցուցադրել այն դասարանին։ Շնորհակալություն հայտնեք այդ ուսանողին և խնդրեք նրան զբաղեցնել իր տեղը։

  • Այդ երկու վերարկուներից, ո՞ր մեկն ավելի պատշաճ կլինի հագնել գեղեցիկ միջոցառման ժամանակ։

Հիշեցրեք ուսանողներին, որ հնարավոր է, Պողոսը դիմում էր Եկեղեցու նոր անդամների։ Հանձնարարեք ուսանողներին Եփեսացիս 4․17–32 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել, թե մի բան հանելու և մեկ այլ բան հագնելու փոխաբերության օգնությամբ Պողոսն ինչպես ուսուցանեց այդ նորադարձներին, թե որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, նրանք ինչ պիտի անեն։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․17-20 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և փնտրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են այն հեթանոսների հոգևոր վիճակը, որոնք չէին միացել Եկեղեցուն։

  • Ինչպե՞ս Պողոսը նկարագրեց այդ հեթանոսների հոգևոր վիճակը։

  • Համաձայն Պողոսի խոսքերի, ո՞րն էր այդ հեթանոսների նման հոգևոր վիճակի պատճառը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․21-24 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչն օգնեց Եկեղեցու անդամներին տարբերվել մյուս մարդկանցից։

  • Համաձայն 21-րդ հատվածի, ի՞նչն օգնեց Եկեղեցու անդամներին տարբերվել մյուս մարդկանցից։

Անդրադարձեք վերարկուները հագնող ուսանողին և հարցրեք դասարանի անդամներին, թե ինչ պետք է աներ այդ ուսանողն ավելի գեղեցիկ վերարկուն կամ բաճկոնը հագնելուց առաջ։

  • Ըստ Պողոսի պատվերի, Եկեղեցու անդամներն ի՞նչ պիտի «հանեն»։ (հատված 22): (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այն բառը, որը թարգմանվել է գնացք, հաճախ վերաբերում է մարդու ընդհանուր վարքագծին։)

  • Ի՞նչ է նշանակում «հագնել նոր մարդուն»։ (հատված 24): (Վերստին ծնվել Աստծուց [տես Մոսիայ 27․25] և ամեն օր ջանասիրաբար ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից Հիսուս Քրիստոսի աշակերտների մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք բացահայտեն նմանատիպ մի սկզբունք․ Հիսուս Քրիստոսի աշակերտները հանում են իրենց հին, մեղսավոր գործելակերպը և հագնում են նոր, արդար գործելակերպ։)

Հանձնարարեք ուսանողներին արտագրել հետևյալ աղյուսակը իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

Հին մարդ

Նոր մարդ

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգի միասին բարձրաձայն կարդալ Եփեսացիս 4․25-32 հատվածները: Հանձնարարեք նրանց կարդալ և լրացնել աղյուսակը՝ «Հին մարդ» սյունակում թվարկելով այն բաները, որոնք Քրիստոսի աշակերտները պետք է «հանեն» (հատված 22) կամ «վայր դնեն» (հատված 31), իսկ «Նոր մարդ» սյունակում թվարկեն այն բաները, որոնք Քրիստոսի աշակերտները պետք է «հագնեն» (հատված 24)։ Մատնանշեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը՝ Եփեսացիս 4․26 հատվածի, տողատակի գրառում ա-ում։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք յուրաքանչյուր զույգի մտածել մի իրավիճակի շուրջ, որտեղ մեկը չի հանում իր մեղսավոր վարքը՝ Պողոսի նկարագրած տեսակետներից որևէ մեկից։ Նաև հրավիրեք յուրաքանչյուր զույգի մտածել մի իրավիճակի շուրջ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես կվարվեր այդ նույն մարդը, եթե գար դեպի Քրիստոսը և դառնար նոր մարդ։ Նախապատրաստվելու համար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի զույգի առաջ գալ և բացատրել իրենց իրավիճակները։ Երբ զույգերը ներկայացնեն, հարցրեք դասարանին․

  • Ինչպե՞ս կարող է Եկեղեցու այն անդամը, ով գիտի ճշմարտությունը, սակայն չի ապրում դրանով, նման լինել այն մարդուն, ով հրավիրված է մի գեղեցիկ իրադարձության, սակայն չի հագնում պատշաճ հագուստներ։

  • Ի՞նչ դժվարությունների կարող ենք հանդիպել, երբ փորձենք հանել մեր հին, մեղսավոր էությունը և նորոգվել՝ որպես Քրիստոսի աշակերտներ։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ Եկեղեցու անդամները հիշեն, որ հին էությունը հանելը և ամբողջովին Հիսուսը Քրիստոսին հետևելը շարունակական գործընթաց է, այլ ոչ միանգամյա իրադարձություն։

Բացատրեք, որ շատերի համար արդարության նոր գործելակերպ հագնելն այնքան հեշտ է, որքան նմանատիպ փոքր փոփոխություններն են՝ մի փոքր ավելի բարի կամ համբերատար լինել, մի քիչ ավելի լիարժեք պատվիրանները պահել կամ մեր կյանքից վատ սովորությունները հանել։

Վկայեք հին, մեղսավոր գործելակերպը հանելու և արդարության նոր գործելակերպ հագնելու կարևորության մասին։ Հրավիրեք ուսանողներին գրի առնել մի բան, որը նրանք այսօր կարող են անել, որպեսզի հանեն իրենց հին գործելակերպը և ամբողջովին հետևեն Հիսուս Քրիստոսին։ Քաջալերեք նրանց վարվել իրենց գրածների համաձայն:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում՝ Եփեսացիս 4․11-14

Որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել Եփեսացիս 4․11–14 հատվածների վարդապետությունը, հրավիրեք ուսանողներին Եփեսացիս 4․11–14 հատվածներում գրված Պողոսի ուսմունքների օգնությամբ իրենց զուգընկերոջը բացատրել, թե ինչու Տերը հաստատեց Իր Եկեղեցին և կանչեց ղեկավարների` ծառայելու այնտեղ։ Ապա հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող են Եփեսացիս 4․11–14 հատվածների վարդապետության օգնությամբ օգնել այն ընկերոջը, ով կազմավորված Եկեղեցու կարիքը չի տեսնում։

Բացատրական և պատմական տեղեկություն

Եփեսացիս 4․13 «Քրիստոսի կատարեալ հասակի չափով»

Ի՞նչ է նշանակում հասնել «Քրիստոսի կատարեալ հասակի չափով» արտահայտությունը (Եփեսացիս 4․13)։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է, որ այն վերաբերում է «վեհացման և փառքի այն կարգավիճակին, որը Քրիստոսն է ճաշակել։ Փրկության ամբողջ ծրագիրը նախատեսված է, որպեսզի մարդիկ կարողանան նմանվել Աստծուն։ Նրանք, ովքեր անսահման կատարելագործման կհասնեն, կնմանվեն Քրիստոսին, իսկ նա նման է Հորը։ (3 Նեփ. 28․10։) [Ինչպես գրված է Lectures on Faith-ում]․ «Փրկությունը կայանում է փառքի, իշխանության, վեհության, զորության և տիրապետության մեջ, որոնք Եհովան ունի և ուրիշ ոչնչից այն բաղկացած չէ, և ոչ մի էակ չի կարող ունենալ այն, բացի Նրանից կամ Նրա նմանից» [Lectures on Faith (1985), 76]։

… Քրիստոսը «ստացավ Հոր փառքի լիությունը․ Եվ նա ստացավ ողջ զորությունը և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և Հոր փառքը նրա հետ էր, քանզի նա բնակվում էր նրանում»: (ՎևՈւ 93․16–17)»։ (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:511)։