Գրադարան
Դաս 76. Հովհաննես 16


Դաս 76

Հովհաննես 16

Նախաբան

Զատիկի ճաշից հետո Հիսուս Քրիստոսը շարունակեց ուսուցանել Իր աշակերտներին: Նա պատմեց նրանց, որ Ինքը շուտով գնալու է Իր Հոր մոտ, և որ Սուրբ Հոգին կամ Մխիթարիչը կգա և կառաջնորդի նրանց ողջ ճշմարտության մեջ: Հիսուսը մարգարեացավ Իր իսկ մահվան և Հարության մասին և հայտարարեց, որ Նա հաղթել էր աշխարհին:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 16․1-15

Հիսուսը մեկնաբանում է Սուրբ Հոգու դերը

Հրավիրեք մի ուսանողի առաջ գալ: Ուսանողի գլխին մի գլխաշոր կապեք, որպեսզի ուսանողի աչքերը ծածկվի, և նա չկարողանա տեսնել: Ուսանողի աչքերը կապելուց հետո մյուս ուսանողներին խնդրեք, որ սուրբ գրությունների հավաքածուն դնեն որևէ տեղ սենյակում: Այնուհետև հարցրեք աչքերը կապած ուսանողին, թե որքան դժվար կարող է լինել գտնել որոշակի սուրբ գրությունների հավաքածու սենյակում և բացել այն կոնկրետ էջի վրա: Հարցրեք այդ ուսանողին, թե արդյո՞ք նրան օգտակար կլիներ, եթե որևէ մեկը կամենար ուղեկցել նրան դեպի գիրքը:

Հրավիրեք աչքերը կապած ուսանողին ընտրել մեկ այլ ուսանողի՝ գործելու որպես ուղեկցորդ: Հրավիրեք ընտրված ուսանողին առաջնորդել աչքերը կապած ուսանողին դեպի նշանակված սուրբ գրքերի հավաքածուն և օգնել նրան գտնել նշված էջը: Այս հանձնարարություններն ավարտելուց հետո բացատրեք, որ երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, Նա ուսուցանում էր և սովորեցնում Իր աշակերտներին: Նա անձնապես առաջնորդում էր նրանց՝ հասկանալու այն ճշմարտությունները, որոնք Ինքն ուսուցանում էր:

Ամփոփեք Հովհաննես 16.1–4 հատվածները՝ բացատրելով, որ երբ Հիսուսը կերավ Զատիկի ճաշը Իր աշակերտների հետ, Նա ասաց նրանց, որ կգա ժամանակը, երբ մարդիկ կատեն աշակերտներին, և որ այս ժողովուրդը կհավատա, որ իրենք ծառայում են Աստծուն՝ նրանց սպանելով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 16․5-6 հատվածը։ Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր Հիսուսն ասումԻր աշակերտներին և ինչպես էին նրանք վերաբերվում դրան :

  • Աշակերտներն ինչպե՞ս վերաբերվեցին այդ նորությանը, որ Հիսուսը պետք է հեռանար և որ իրենց հալածելու էին:

Հանձնարարեք այն ուսանողին, ով ծառայում էր որպես ուղեկցորդ աչքերը կապած ուսանողին, վերադառնալ իր տեղը: Հարցրեք աչքերը կապած ուսանողին.

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե կրկին մենակ լինեիք, առանց ընկերոջ, որ օգներ ձեզ:

Մի աթոռ տվեք աչքերը կապած ուսանողին և հրավիրեք նրան նստել (բայց աչքերի կապը մի հանեք):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 16․7 հատվածը։ Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե Հիսուսը ում խոստացավ ուղարկել Իր գնալուց հետո:

  • Հիսուսը ո՞ւմ խոստացավ ուղարկել Իր հեռանալուց հետո: (Հիսուսը ուղարկելու էր Մխիթարիչին կամ Սուրբ Հոգուն):

Բացատրեք, որ լավ է բառն այնպես, ինչպես օգտագործված է 7-րդ հատվածում, նշանակում է օգտակար կամ շահավետ։ Նշեք, որ «Սուրբ Հոգին լիովին չէր գործում հրեաների մեջ Հիսուսի մահկանացու կյանքի տարիների ընթացքում» (Հովհաննես 7.39, 16.7)» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սուրբ Հոգի»): Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել, թե ինչու Սուրբ Հոգին չէր գործում իր լիակատարությամբ, բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Քանի դեռ Հիսուսը անձնապես աշակերտների հետ էր, կարիք չկար, որ նրանք լիովին ունենային Հոգու մշտական ընկերակցությունը, որը կլիներ Հիսուսի հեռանալուց հետո» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 753):

Ամփոփեք Հովհաննես 16.8–12 հատվածները՝ բացատրելով, որ Սուրբ Հոգու դերերից մեկըմեղքի համար նախատելն է:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 16.13 հատվածը և խնդրեք դասարանին փնտրել մյուս դերերը, որոնք Մխիթարիչը կատարելու էր աշակերտների կյանքում Հիսուսի հեռանալուց հետո:

  • Սուրբ Հոգին ի՞նչ դերեր կկատարեր Տիրոջ աշակերտների կյանքում Նրա գնալուց հետո: Ինչպե՞ս կարող էին աշակերտներն օգտվել Սուրբ Հոգու տված օգնությունից և առաջնորդությունից:

  • Հիմնվելով հատված 13-ի վրա, Սուրբ Հոգին ի՞նչ կարող է նաև անել մեզ համար մեր օրերում: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Սուրբ Հոգին կարող է առաջնորդել մեզ դեպի ամենայն ճշմարտություն և ցույց տալ մեզ գալիք բաները:)

  • Որոնք են այն ուղիներից մի քանիսը, որոնցով Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտություն:

  • Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է ցույց տալ մեզ գալիք բաները: (Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ Սուրբ Հոգու միջոցով Աստված կարող է տալ համոզվածություն, հույս, հեռանակար, նախազգուշացում և առաջնորդություն ապագայի համար:)

Դրեք որևէ առարկա (պարգև) պահարանի կամ աթոռի վրա կամ որևէ տեղ սենյակում: Հրավիրեք աչքերը կապած ուսանողին գտնել առարկան: Խնդրեք մեկ ուրիշ ուսանողի շշնջալ հրահանգներ աչքերը կապած ուսանողին` օգնելու նրան շարժվել՝ պարգևը գտնելու համար: Խնդրեք ուսանողին առարկան գտնելուց հետո աչքերի կապը հանել: Ապա հրահանգեք երկու ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը: Հարցրեք դասարանին.

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Սուրբ Հոգին առաջնորդում է ձեզ դեպի ճշմարտություն: Ինչպե՞ս ճանաչեցիք, որ Սուրբ Հոգին էր առաջնորդում ձեզ:

Կարող եք կիսվել մի փորձառությամբ այն մասին, երբ ձեր կյանքում առաջնորդվել եք Սուրբ Հոգու կողմից: Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել իրենց սովորած ճշմարտությունը, քաջալերեք նրանց ապրել այնպես, որ հրավիրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց կյանքում:

Նշեք որ Հովհաննես 16.13-ը նշանակում է, որ Սուրբ Հոգին, որի դերն է վկայություն բերել Հոր և Որդու մասին, «իր անձիցը չի խոսիլ, այլ ինչ որ կլսէ՝ կխոսի»: Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 16.14-15 հատվածները և խնդրեք դասարանին գտնել, թե ում ուղերձներն է Սուրբ Հոգին հաղորդում մեզ:

  • Ո՞ւմ ուղերձներն է Սուրբ Հոգին հանձնում մեզ: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Սուրբ Հոգին բացահայտում է ճշմարտություններ և հրահանգներ, որոնք գալիս են Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:)

  • Ինչո՞ւ է օգտակար իմանալ, որ երբ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ, Նա խոսում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից:

Բացատրեք ուսանողներին, որ Սուրբ Հոգու «հաղորդակցությունը ձեր հոգիներին կրում է շատ ավելի մեծ վստահություն, քան որևէ այլ հաղորդակցություն, որ դուք կարող եք ստանալ ձեր բնական զգայարանների միջոցով» (Հավատքին հավատարիմ [2004], 82): Սա նշանակում է, որ ճշմարտությունը սովորելիս Սուրբ Հոգին մեր ամենաարժեքավոր ուղեկցորդն է, Նրա ազդեցությունը ավելի արժեքավոր է, քան ֆիզիկական ապացույցը, ուրիշների կարծիքները կամ աշխարհի փաստարկները: Մեր նման Փրկիչի աշակերտները պետք է սովորեին ապավինել Սուրբ Հոգուն` որպես ուղեկցորդ Տիրոջ ֆիզիկական բացակայության ժամանակ:

Հովհաննես 16.16-33

Փրկիչը քննարկում է մահկանացու կյանքից Իր հեռանալու մասին և հռչակում է, որ Նա հաղթել է աշխարհին

Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակի մասին, երբ նրանք պետք է որոշ ժամանակով հրաժեշտ տայինընտանիքի անդամներից մեկին կամ որևէ ընկերոջ:

  • Ի՞նչ ասացիք միմյանց սփոփելու համար, երբ հրաժեշտ էիք տալիս:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 16.16 հատվածը: Դասարանին խնդրեք ընթացքում հետևել` փնտրելով, թե Հիսուսն ուրիշ ինչ ասաց աշակերտներին, որը կարող էր նրանց հանգստացնել, երբ նրանք մտածում էին Հիսուսի հեռանալու մասին: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ գտան:

Բացատրեք, որ Հովհաննես 16.17–19-ում մենք կարդում ենք, որ աշակերտները չէին հասկանում, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ Ինքը գնում էր, բայց նրանք կրկին կտեսնեն Իրեն:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 16.20-22 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ասաց այն մասին, թե ինչ կզգան Իր աշակերտները, երբ Նա հեռանար և ինչ կզգային, երբ նրանք կրկին տեսնեին Իրեն: Դուք կարող եք բացատրել, որ «կինը երբոր ծնում է» արտահայտությունը վերաբերում է երեխա սպասող մորը, ով երկունքի ցավերի մեջ է` նախքան մանկանն ունենալը:

  • Ի՞նչ կզգային աշակերտները, երբ Հիսուսը գնար: Ի՞նչ խոստացավ Նա, որ պատահելու էր դրանից հետո:

Բացատրեք, որ աշակերտները կրկին տեսնելու էին Հիսուսին, Իր հարությունից հետո: Չնայած նրանց վիշտը Նրա մահվան առիթով մեծ էր, ուրախությունը, որ նրանք կզգային Նրա Հարության ժամանակ, կլինի հարատև:

Ամփոփեք Հովհաննես 16.23–32 հատվածները՝ բացատրելով, որ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին ուղղակիորեն աղոթել Երկնային Հորը Նրա (Քրիստոսի) անունով և հավաստիացրեց նրանց՝ իրենց հանդեպ և Իր հանդեպ Հոր սիրո մասին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 16.33 հատվածը և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն բառերին և արտահայտություններին, որոնք Հիսուսն օգտագործեց՝ մխիթարելու Իր աշակերտներին:

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ Տերն օգտագործեց՝ մխիթարելու Իր աշակերտներին:

  • Համաձայնհատված 33-ի, մենք ինչո՞ւ կարող ենք ունենալ երջանկություն և խաղաղություն նույնիսկ մի աշխարհում, որը լցված է տառապանքով և մահով: (Ուսանողների պատասխաններից հետո, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Քանի որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհին, մենք կարող ենք ուրախանալ և ունենալ խաղաղություն:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհին:

Բացատրեք, որ որպես Հոր Միածին, Հիսուս Քրիստոսն ապրեց անմեղ կյանքով` հաղթելով յուրաքանչյուր աշխարհիկ գայթակղություն: Նա նաև տարավ ամեն ցավ և չարչարանք և քավեց մեր բոլորի մեղքերը: Իր կյանքի, Իր տառապանքի և մահվան ու Իր հարության միջոցով Նա հաղթահարեց բոլոր խոչընդոտները մեզ համար, որ դառնանք մաքուր, գտնենք խաղաղություն և կրկին ապրենք մեր Երկնային Հոր և նրանց հետ, ում մենք սիրում ենք:

  • Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհին, ինչպե՞ս կարող է օգնել մեզ ուրախանալ և խաղաղություն ունենալ:

Տվեք ուսանողներին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերի մի օրինակ. Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ խոսքերը և խնդրեք դասարանին գտնել բացատրություն, որ չնայած այս աշխարհի փորձություններին և դժվարություններին, մենք ինչու կարող ենք ուրախանալ:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Եկեք ուրախանանք, մինչ զբաղվում ենք մեր կյանքով: Չնայած մենք ապրում ենք վտանգավոր դարձող ժամանակներում, Տերը սիրում է մեզ և ուշադիր է մեր հանդեպ: Նա միշտ մեր կողմից է, երբ մենք անում ենք այն, ինչ ճիշտ է: Նա կօգնի մեզ կարիքի պահին: … Մեր կյանքը կարող է նաև լցված լինել ուրախությամբ, երբ մենք հետևենք Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքներին:

Տերը հորդորել է.«Քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33): Ի՞նչ մեծ երջանկություն կբերի մեզ այս գիտելիքը: Նա ապրեց մեզ համար և Նա մահացավ մեզ համար: Նա վճարեց գինը մեր մեղքերի համար: Թող մենք նմանվենք Նրա օրինակին: Թող մենք ցույց տանք մեր մեծ երախտագիտությունը Նրա հանդեպ՝ ընդունելով Նրա զոհաբերությունը և ապրելով կյանք, որը մեզ արժանի կդարձնի վերադառնալու և մի օր ապրելու Նրա հետ» («Տերն ընդ ձեզ մինչև նոր հանդիպում» Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2012, 110–11):

  • Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհին, ե՞րբ է օգնել ձեզ քաջանալ և խաղաղություն ունենալ:

Հրավիրեք ուսանողներին քաջանալ և ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Վկայեք, որ երբ նրանք անեն այդ, նրանք կզգան խաղաղություն և հույս, որը հնարավոր է՝ Տիրոջ քավիչ զոհաբերության և Հարության միջոցով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 16.33: «Քաջացեք»

2009 թ. ապրիլի գերագույն համաժողովում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Էզրա Թաֆտ Բենսոնի և Ֆրեդերիկ Վ. Բաբբելի կողմից պատմած մի դեպք վերապատմեց, ովքեր այցելել էին Եվրոպա Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտից հետո: Պատմությունը մի այրի կնոջ մասին էր, ով ուներ չորս փոքր երեխաներ և հայտնվել էր թշնամու տարածքում: Չնայած նա ճանապարհորդել էր 1000 մղոն դեպի ապահովությունը, կորցնելով իր երեխաներից յուրաքանչյուրին ցրտից և սովահարությունից, նա հավատարիմ էր մնացել առ Հիսուս Քրիստոս իր հույսին, որ իր ընտանիքը կարող է միասին լինել Հարությունից հետո:

Պատմությունից հետո Նախագահ Մոնսոնն ասաց հետևյալը.

«Ես վկայում եմ ձեզ, որ մեզ խոստացված օրհնությունները չափից դուրս են: Չնայած փոթորկոտ ամպեր կարող են հավաքվել, չնայած անձրևներ կարող են տեղալ մեզ վրա, ավետարանի մեր գիտելիքը և մեր Երկնային Հոր ու մեր Փրկիչի հանդեպ սերը կհանգստացնեն և կհաստատեն մեզ և ուրախություն կբերեն մեր սրտերին, եթե մենք քայլենք ուղիղ և պահենք պատվիրանները: Չի լինի ոչ մի բան այս աշխարհում, որ կարողանա հաղթել մեզ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մի վախեցեք: Քաջացեք։ Ապագան նույնքան պայծառ է, որքան ձեր հավատքը» («Ուրախ եղեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 91)։