Գրադարան
Դաս 13․ Մատթեոս 8-10


Դաս 13

Մատթեոս 8-10

Նախաբան

Գալիլեայով ճամփորդելիս Հիսուս Քրիստոսը բազմաթիվ հրաշքներ գործեց։ Նա կանչեց նաև Տասներկու Առաքյալներին, լիազորեց և հրահանգեց նրանց և ուղարկեց մարդկանց ծառայելու։

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 8․1–9․34

Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Դասի սկզբում հանձնարարեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին.

  • Եթե իմանայիք, որ Հիսուս Քրիստոսն այսօր այցելելու է ձեր քաղաք, ում կբերեիք Նրա մոտ բժշկվելու։ Ինչո՞ւ:

Գրատախտակին արտագրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. Մատթեոս 8․1–4, Մատթեոս 8․5–13, Մատթեոս 8․14–15, Մատթեոս 8․23–27, Մատթեոս 8․28–32, Մատթեոս 9․1–8, Մատթեոս 9․18–19, 23–26, Մատթեոս 9․20–22, Մատթեոս 9․27–31, և Մատթեոս 9․32–33։ Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մեկական հղում։ (Եթե դասարանը փոքր է, որոշ ուսանողներ ստիպված կլինեն կարդալու մեկից ավելի հատվածներ։)

Ուսանողներին հանձնարարեք կարդալ իրենց հանձնարարված հատվածները և ուշադրություն դարձնել այն հրաշքներին, որոնք Հիսուսը գործեց։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք նրանց համառոտ կերպով ներկայացնել իրենց սովորածը։ (Նշում․ Ուսանողներն այդ հրաշքների մասին ավելի խորությամբ կսովորեն Մարկոսի 1–5-ում։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 8.16-17 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե որ մարգարեությունն իրականացրեց Հիսուս Քրիստոսն այդ հրաշքները կատարելիս։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություն կարող ենք մենք սովորել այդ հրաշքների պատմություններից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն հետևեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուսը կարող է բուժել մեր թուլությունները և հիվանդությունները։ Կարող եք բացատրել, որ թուլությունը՝ հիվանդություն, թուլություն կամ զառամություն է։)

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչը բուժել մեզ կամ զորացնել մեր թուլությունները, եթե Նա այսօր չի քայլում մեր մեջ։ (Իր Քավության շնորհիվ։ Sես Ալմա 7.11-13:)

Մատթեոս 9․35–10․8

Հիսուսը կանչում է Տասներկու Առաքյալներին։

Ցույց տվեք Եկեղեցու ներկայիս Առաքյալների , այդ թվում՝ Առաջին Նախագահության նկարները: (Այդ նկարները կարելի է գտնել LDS.org-ում [տես Հանդիպեք մեր օրերի Մարգարեներին և Առաքյալներին] և գերագույն համաժողովների համարներում՝ Ensign կամ Լիահոնա ամսագրերում։)

  • Ի՞նչն է այսօր այդ մարդկանց յուրահատուկ դարձնում երկրի վրա գոյություն ունեցող մարդկանցից։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոսի 9–10 գլուխներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել առաքյալների դերի և մեր կյանքում նրանց թողած օրհնությունների վրա։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 9.35 հատվածը։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել, թե բացի մարդկանց բուժելուց, ինչ ուրիշ բան արեց Հիսուսը։

  • Մարդկանց բուժելուց բացի, ի՞նչ արեց Հիսուսն Իր ծառայության ժամանակ։

Բացատրեք, որ Հրեաստանով մեկ ավետարանը քարոզելու և հրաշքներ կատարելու արդյունքում Նրա հետևողների և Նրան փնտրողների թիվն ավելացավ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 9.36-38 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե համաձայն Փրկչի խոսքերի, ում օգնության կարիքն ուներ Նա՝ Իրեն հետևողներին ծառայելու համար։

  • Ըստ 37-38 հատվածների, ո՞ւմ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ նրանք պետք է օգնեին Իրեն հոգ տանել Իր հետևողներին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 10․1-4 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Հիսուսը մարդկանց կարիքները բավարարելու համար։

  • Ի՞նչ արեց Հիսուսը Իրեն հետևող բազմաթիվ մարդկանց օգնելու համար։

  • Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսը ծառայեց Երկրի մարդկանց։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Հիսուս Քրիստոսը կանչում է Առաքյալների և Իր իշխանությունը շնորհում նրանց։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս ճշմարտությունը Մատթեոսի 10․1–4 հատվածների կողքին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 10․5-8 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսն ինչ պատվիրեց Իր Առաքյալներին, որ անեն։

  • Ի՞նչ պատվիրեց Հիսուս Քրիստոսն Իր Առաքյալներին, որ անեն:

Բացատրեք, որ առաքյալ բառը սերում է հունարեն բառից և նշանակում է «նա, ով առաջ է ուղարկված»։ Սկզբում Առաքյալներն ուղարկվել են միայն Իսրայելի տան մեջ։ Ավելի ուշ, հարություն առած Փրկիչը պատվիրեց, որ ավետարանը նաև քարոզվի հեթանոսներին կամ նրանց, ովքեր Իսրայելի տնից չեն։

  • Ի՞նչ նմանություններ եք նկատում Հիսուսի կատարած աշխատանքի և այն աշխատանքի միջև, որը նա պատվիրեց Իր Առաքյալներին։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչ է Առաքյալներից պահանջում Հիսուս Քրիստոսը։ (Ուսանողները պետք է հետևյալ ճշմարտության նման ճշմարտություն բացահայտեն․ Տերը կանչում է Առաքյալներին քարոզելու ավետարանը և կատարելու Իր գործերը։ Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին։)

Անդրադարձեք կրկին ներկայիս Առաքյալների նկարներին: Խնդրեք ուսանողներին օրինակներ բերել, թե ինչպես են ներկայիս Առաքյալները քարոզում և ծառայում այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը կաներ, եթե Նա այստեղ լիներ։

Որպեսզի օգնեք ուսանողներին գիտակցել վերը նշված ճշմարտության կարևորությունը, կարդացեք կամ ցույց տվեք ժամանակակից Առաքյալի վերջին ելույթներից մեկը, որն առնչվում է երիտասարդներին։ Խոսքերը կարդալուց կամ տեսահոլովակը ցուցադրելուց հետո, հարցրեք․

  • Ինչպե՞ս հասկացողությունն այն մասին, որ Առաքյալները Հիսուս Քրիստոսի կողմից կանչվել են անելու Իր աշխատանքը, կարող է ազդեցություն ունենալ նրա վրա, թե ինչպես ենք մենք արձագանքում նրանց ուսմունքներին և խորհուրդներին։

  • Ինչպե՞ս են ժամանակակից Առաքյալների ծառայություններն ու ուղերձներն օգնում ձեզ կյանքում։

Հրավիրեք ուսանողներին ազնվորեն հնարավորություններ փնտրել՝ լսելու, ուսումնասիրելու և կիրառելու Տիրոջ ընտրյալ Առաքյալների խոսքերը։

Մատթեոս 10․9-42

Հիսուսը հրահանգում է Տասներկու Առաքյալներին՝ նախքան նրանց քարոզելու և ծառայելու գնալը։

Ամփոփեք Մատթեոսի 10․9–16 հատվածները և բացատրեք, որ Տերը հրահանգեց Առաքյալներին վստահել Երկնային Հորը, որ Նա կապահովի իրենց կարիքները, երբ նրանք ճանապարհորդեն ավետարանը քարոզելու։ Փրկիչը նաև ուսուցանեց նրանց օրհնել այն մարդկանց, ովքեր լսում և ընդունում են նրանց իրենց տանը։

Հարցրեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ է ինչ-որ մեկը, ով իրենց հավատքից չէ, դժվարին հարցեր տվել ավետարանի վերաբերյալ կամ վիճահարույց բան ասել Եկեղեցու վերաբերյալ։

  • Որքա՞ն վստահ եք ձեզ զգացել այդ իրավիճակում պատասխաններ որոնելիս։ Ինչո՞ւ:

Խնդրեք ուսանողներին փնտրել մի սկզբունք Մատթեոսի 10 գլխի մնացած մասում, որը Հիսուսն ուսուցանեցԻր Առաքյալներին և որը կարող է օգնել մեզ, երբ մեզանից պահանջվում է մեկնաբանել ավետարանը կամ կիսվել վկայությունով։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոսի 10.16-20: Դասարանի անդամներին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն դժվարություններին, որոնց Առաքյալները պետք է բախվեին ճամփորդելիս և քարոզելիս։

  • Ըստ Հիսուսի խոսքերի, ի՞նչ դժվարությունների կհանդիպեն Իր Առաքյալները, երբ նրանք առաջ գնան ավետարանը քարոզելու։

  • Համաձայն 19–20 հատվածների, ինչպե՞ս պետք է Առաքյալներն իմանային իրենց ասելիքն այդ դժվարին իրավիճակներում։ (Կարող եք բացատրել, որ «հոգս մի անեք» արտահայտությունը նշանակում է «շատ մի մտահոգվեք» [տես հատված 19, տողատակի գրառում ա]։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից ուրիշների հետ խոսելու մասին, երբ գտնվում ենք Տիրոջ ծառայության մեջ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք Տիրոջ ծառայության մեջ ենք, կարիքի դեպքում Նա մեզ կոգեշնչի անհրաժեշտ խոսքերով։)

  • Ե՞րբ եք զգացել, որ Աստված ոգեշնչում է ձեզ անհրաժեշտ խոսքերով, որոնք պետք է ասեք այլ մարդկանց: (Կարող եք ուսանողներին մեկ րոպե մտածելու ժամանակ տալ նախքան կխնդրեք նրանց պատասխանել այդ հարցին։)

Ամփոփեք Մատթեոսի 10․21–42 հատվածները և բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը շարունակեց հրահանգներ, նախազգուշացումներ և մխիթարություն տալ Իր Առաքյալներին՝ այն դժվարությունների վերաբերյալ, որոնց նրանք կարող էին հանդիպել։ Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել Մատթեոսի 10․37–39 հատվածներում Փրկչի խոսքերը, բաժանեք նրանց զույգերի կամ փոքր խմբերի և յուրաքանչյուր զույգին կամ խմբին տվեք մեկական ուղեկցող թերթիկ։ Հրավիրեք ուսանողներին հետևել թերթիկի ցուցումներին, միասին ուսումնասիրել հանձնարարված հատվածները և քննարկել հարցերի պատասխանները։

Նկար
handout, Matthew 10:37–39

Մատթեոս 10․37–39

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար-Դաս 13

Զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրեք հանձնարարված հատվածները և քննարկեք հարցերի պատասխանները։

Կարդացեք Մատթեոսի 10․37–38 հատվածները և ուշադրություն դարձրեք այն զոհաբերությունների վրա, որոնք ըստ Փրկչի խոսքերի մենք պետք է պատրաստ լինենք անելու՝ որպես Իր աշակերտներ։ Այս հատվածներում «արժանի ․․․ ինձ» արտահայտությունը նշանակում է արժանի լինել ներկայացնելու Տիրոջը և արժանի լինելու Նրա օրհնություններին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները սիրեն Նրան բոլորից, այդ թվում՝ իրենց ընտանիքի անդամներից առավել։

Նկար
cross

Խաչը, որը նշված է 38-րդ հատվածում, ակնարկում է այն ֆիզիկական խաչը, որը Հիսուս Քրիստոսը կրեց և որին բարձրացվեց՝ իրականացնելու համար Իր Հոր կամքը։ Փոխաբերական իմաստով Հիսուս Քրիստոսը կոչ արեց Իր հետևորդներին նմանապես «[իրենց] խաչն առնել և [Իր] հետևից գալ» (Մատթեոս 16․24

Կարդացեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Մատթեոսի 16․26 (Մատթեոսի 16․24, տողատակի գրառում ե) և ուշադրություն դարձրեք, թե ինչ է նշանակում մեզ համար առնել մեր խաչը և հետևել Հիսուս Քրիստոսին։

Կարդացեք Մատթեոսի 10․39 հատվածը և ուշադրություն դարձրեք զոհաբերությանը վերաբերող սկզբունքներին, որոնք Հիսուս Քրիստոսն ուսուցանեց։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է այս հատվածի սկզբնամասը, որը կարդացվում է «Նա, ով ցանկանում է փրկել իր կյանքը…» (տես հատված 39, տողատակի գրառում ա)։ Այս ենթատեքստում «փրկել իր կյանքը» արտահայտությունը նշանակում է ապրել եսասիրաբար, այլ ոչ թե ձգտել ծառայել Աստծուն և Նրա զավակներին։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է այն մարդիկ, ովքեր կենտրոնանում են իրենց սեփական կամքի և եսասիրական ցանկությունների վրա, ի վերջո «կորցնեն» իրենց կյանքը։

Հիմնվելով ձեր կարդացածի վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը.

Եթե մենք ձգտում ենք փրկել մեր կյանքը, ապա …։

Կարող եք 39-րդ հատվածում նշել այն խոստումը, որը Փրկիչը տվեց այն մարդկանց, ովքեր կորցնում են իրենց կյանքը հանուն Նրա։ Հանուն Նրա մեր կյանքը կորցնելն ավելին է, քան պատրաստակամությունը մեռնելու Նրա համար։ Դա նշանակում է պատրաստ լինել ամեն օր ծառայելու Նրան և մեզ շրջապատող մարդկանց։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ մենք կգտնենք մեր կյանքը, եթե մենք կորցնենք այն հանուն Նրա։

Հիմնվելով ձեր կարդացածի վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը.

Եթե մենք կորցնենք մեր կյանքը հանուն Հիսուս Քրիստոսի, ապա …։

Կարդացեք Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ խոսքերը, իսկ հետո քննարկեք դրան հետևող հարցերի պատասխանները։

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Ես հավատում եմ Փրկչին, որն ասում էր մեզ, որ եթե մենք չկորցնենք մեզ ուրիշներին ծառայելու մեջ, մեր կյանքը նպատակից զուրկ կլինի: Ովքեր միայն իրենց համար են ապրում, ի վերջո, կծկվում են, և, այլ կերպ ասած, կորցնում են իրենց կյանքը, մինչդեռ նրանք, ովքեր կորցնում են իրենց մյուսներին ծառայելու մեջ, աճում ու ծաղկում են, արդյունքում պահպանելով իրենց կյանքը» («Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր»։ Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 85):

  • Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով կորցրել է իր կյանքը Հիսուս Քրիստոսի համար։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ որոշումն այդ մարդու վրա։

Երբ ուսանողներն ավարտեն թերթիկների լրացումը, կարող եք մի քանիսին խնդրել, որպեսզի նրանք դասարանի համար ամփոփեն իրենց սովորածը։

Ուսանողների բացահայտած սկզբունքի վերաբերյալ դուք կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որը վերաբերում է հանուն Հիսուս Քրիստոսի մեր կյանքը կորցնելուն։ Հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում թվարկել, թե ինչ կարող են նրանք անել այսօր կամ մոտ ապագայում, որպեսզի կորցնեն իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և մյուսների ծառայության մեջ։ Հորդորեք նրանց նպատակ դնել և քայլեր անել այդ նպատակի ուղղությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 10․35–37 «Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում»

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը՝ մեկնաբանելով Մատթեոսի 10․35–37 հատվածները նշել է, որ ամենադժվար ընտրություններից մեկը, որ մարդ կարող է կատարել, դա Աստծո և ընտանիքի անդամի միջև ընտրությունն է․

«Բոլորի համար ամենադժվարին փորձություններից մեկն այն է, երբ ստիպված ես ընտրություն կատարել Աստծուն հաճոյանալու և ձեր սիրած կամ հարգած մարդուն, հատկապես ընտանիքի անդամին, հաճոյանալու միջև։

Նեփին բախվեց այդ փորձությանը և լավ հաղթահարեց այն, երբ նրա բարի հայրը ժամանակավորապես տրտնջաց Տիրոջ դեմ (տես 1 Նեփի 16․18–25)։ Հոբը պահեց իր հավատարմությունը Տիրոջ հանդեպ, չնայած նրա կինը հորդորեց նրան անիծել Աստծուն և մեռնել (տես Հոբ 2․9–10

Սուրբ գրություններն ասում են. «Պատուիր քո հօրը եւ քո մօրը» (Ելից 20․12, տես նաև Մոսիա 13․20)։ Երբեմն մարդը պետք է իր մահկանացու հորից առավել պատվի Երկնային Հորը» (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 5)։