Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս. Եփեսացիս 2–Փիլիպպեցիս 4 (Մաս 25)


Տնային ուսումնասիրության դաս

Եփեսացիս 2Փիլիպպեցիս 4 (Մաս 25)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Եփեսացիս 2Փիլիպպեցիս 4 (մաս 25)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Եփեսացիս 2–3)

Պողոս Առաքյալը շարունակեց դիմել Եփեսոսում գտնվող Եկեղեցու անդամներին և ուսուցանեց նրանց, որ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով բոլոր մարդիկ կփրկվեն Նրա հանդեպ հավատի շնորհիվ, և եթե մենք մոտենանք Հիսուս Քրիստոսին և ճաշակենք Նրա շնորհը, մենք կմիավորվենք Աստծո Սրբերի հետ։ Պողոսը նաև ուսուցանեց, որ Տիրոջ Եկեղեցին հիմնված է առաքյալների և մարգարեների վրա, Հիսուս Քրիստոսը նրա անկյունաքարն է և առաքյալներն ու մարգարեները ձգտում են օգնել Աստծո զավակներին, որպեսզի նրանք ճանաչեն և զգան Հիսուս Քրիստոսի սերը։

Օր 2 (Եփեսացիս 4–6)

Եկեղեցու կազմակերպության մասին Պողոսի շարունակական ուսմունքների միջոցով ուսանողները սովորեցին, որ Տերը կանչել է առաքյալներին, մարգարեներին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որպեսզի օգնեն Սրբերին կատարելագործվել և պաշտպանեն նրանց կեղծ ուսմունքներից։ Պողոսը նաև ուսուցանեց Սրբերին, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները հանում են իրենց հին, մեղսավոր գործելակերպը և հագնում են նոր, արդար գործելակերպ։

Օր 3 (Փիլիպպեցիս 1–3)

Փիլլիպեայում ապրող Սրբերին ուղղված Պողոսի նամակից ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսին հետևելու պատճառով, ընդդիմությունը, որը մենք զգում ենք, կարող է արագացնել Նրա աշխատանքը, և եթե մենք հետևենք խոնարհ լինելու և ուրիշների հանդեպ անձնուրաց մտահոգության Հիսուս Քրիստոսի օրինակին, ապա կդառնանք ավելի միասնական։ Պողոսը նաև ուսուցանեց, որ Աստված օգնում է մեզ, որ մենք ցանկանանք այն, ինչն անհրաժեշտ է մեր փրկության համար, որը հնարավոր է Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, և եթե մենք հրաժարվենք այն ամենից, ինչն անհրաժեշտ է Հիսուս Քրիստոսին հետևելու համար և առաջ շարժվենք հավատով, մենք կճանաչենք Նրան և ձեռք կբերենք հավերժական կյանքը։

Օր 4 (Փիլիպպեցիս 4)

Երբ նրանք շարունակեցին ուսումնասիրել Փիլիպպեայում ապրող Սրբերին ուղղված Պողոսի թուղթը, ուսանողները բացահայտեցին, որ որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներ, եթե մենք աղոթենք աղաչանքով և երախտագիտությամբ, ապա Աստված կօրհնի մեզ Իր խաղաղությամբ, և եթե հավատարիմ Սրբերն իրենց մտքերը կենտրոնացնեն ամեն արդար բանի վրա և հետևեն առաքյալներին ու մարգարեներին, ապա խաղաղության Աստված կլինի նրանց հետ։ Պողոսը եզրափակեց իր թուղթը՝ ուսուցանելով, որ մենք ամեն ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ով մեզ ուժ է տալիս։

Նախաբան

Այն բանից հետո, երբ Պողոս Առաքյալն ուսուցանեց Եփեսոսում ապրող Սրբերին, որ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ նրանք պետք է հանեն իրենց հին մարդուն և հագնեն նոր մարդուն, նա նաև ուսուցանեց , որ նրանք պետք է նաև հագնեն Աստծո ողջ սպառազինությունը։

Ուսուցման առաջարկներ

Եփեսացիս 6․10–24

Պողոսը պատվիրում է Սրբերին «հագնել Աստծո ողջ սպառազինությունը»

Գրեք գրատախտակին Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը։ (Այդ հայտարարությունը կարելի է գտնել՝ “The Power of the Word,” Ensign, May 1986, 79։) Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հայտարարությունը:

«Սատանան պատերազմ է մղում Եկեղեցու այն անդամների հետ, ովքեր ունեն վկայություններ և ձգտում են պահել պատվիրանները» (Նախագահ Էզրա Թավտ Բենսոն)։

  • Ինչպե՞ս է սատանան պատերազմ մղում Եկեղեցու երիտասարդների դեմ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 6․10–13 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե համաձայն Պողոսի խոսքերի, ինչի դեմ էին Սրբերը պատերազմ մղում իր օրոք։ Բացատրեք, որ հնարքներ բառը վերաբերում է այն խորամանկություններին ու ճարպկություններին, որոնք կիրառվում էին խաբելու կամ ծուղակը գցելու համար։

  • Համաձայն Պողոսի խոսքերի, ինչի՞ դեմ էին սրբերը պատերազմ մղում իր օրոք։

  • 12-րդ հատվածում Պողոսի թվարկածներն ինչով են նման այն ամենին, ինչի դեմ մենք կռվում ենք մեր օրերում։

  • Պողոսն ի՞նչ ասաց Սրբերին, որ նրանք հագնեն իր օրոք, որպեսզի դիմակայեն այդ չարիքներին։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք հագնենք Աստծո ողջ սպառազինությունը, մենք կկարողանանք դիմակայել չարին։)

Նկար
handout, armor of God

Հագեք Աստծո ողջ սպառազինությունը

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար—Տնային ուսումնասիրության դաս (Մաս 25)

Նկար
diagram, armor of God

Ուսանողներին բաժանեք հետևյալ ուղեկցող թերթիկը։ Դասարանը բաժանեք հինգ խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք Եփեսացիս 6․14–17 հատվածներում նշված սպառազինություններից մեկը։ (Մի հանձնարարեք «մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած» [հատված 14]։ Եթե ձեր դասարանի անդամները քիչ են, կարող եք մի քանի խմբերի հանձնարարել մեկից ավելի սպառազինություն։)

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

  1. Ի՞նչ նպատակով է սպառազինության այդ տեսակն օգտագործվում։

  2. Ինչպե՞ս անվանեց Պողոսն այդ սպառազինությունը։

  3. Հոգևոր առումով, ի՞նչ են խորհրդանշում սպառազինությամբ պաշտպանված մարմնի մասերը։

  4. Հագնելով այդ հոգևոր սպառազինությունը, ինչպե՞ս կարող եք դիմակայել չարին։

Որպեսզի ցույց տաք ուսանողներին, թե ինչպես լրացնել թերթիկը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եփեսացիս 6․14 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել և փնտրել գրատախտակին գրված հարցերի պատասխանները՝ «մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած» տարբերակի համար, իսկ հետո պատասխանները գրել իրենց թերթիկներում։

Բացատրեք, որ «գոտին» կապվում է մարմնի միջին հատվածում։ Ապա հրավիրեք մի քանի ուսանողների իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ։ Ուսանողները կարող են նմանատիպ պատասխաններ առաջարկել․ (1) Այն կիրառվում է գոտկատեղը կապելու համար (վերարտադրության համար պատասխանատու կենսական օրգանները)։ (2) Պողոսը կոչեց այն «ճշմարտություն»։ (3) Այն խորհրդանշում է մեր մաքրաբարոյությունը կամ բարոյական մաքրությունը։ (4) Փրկության ծրագրի ճշմարտացիության իմացությունը կարող է պաշտպանել մեզ խաբվելուց և կարող է օգնել մեզ մնալ բարոյապես մաքուր։

Հրավիրեք ուսանողներին Եփեսացիս 6․14–18 հատվածներն իրենց խմբերով կարդալուց հետո նման ձևով լրացնել թերթիկի այն հատվածը, որը համապատասխանում է իրենց նշանակված սպառազինության տեսակներին։ (Բացատրեք, որ «ձեր ոտները կոշիկ հագած» [հատված 15] արտահայտությունը նշանակում է հագնել կոշիկներ կամ ոտքի այլ պաշտպանիչ միջոցներ։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո յուրաքանչյուր խմբից մեկական ներկայացուցչի հանձնարարեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։ Բոլոր խմբերի զեկույցներից հետո ուսանողներին հանձնարարեք խմբերի պատասխանները գրի առնել իրենց թերթիկներում։

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք պաշտպանվենք Աստծո ողջ սպառազինությամբ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը: Դասարանի ուշադրությունը դարձրեք, թե ինչպես ենք հագնում և ամրացնում Աստծո սպառազինությունը։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Ինչպե՞ս ենք մենք հագնում Աստծո ողջ սպառազինությունը, որպեսզի մենք, ինչպես Պողոսն է խոստանում, «կարողանանք դիմակայել չարին»։

Ես ուզում եմ մտածել այս հոգևոր սպառազինության մասին ոչ թե որպես մետաղի մի ամուր կտորի, որը ձուլվել է մարմնին համապատասխան, այլ ավելի շուտ որպես մետաղի օղակներից գործված հագուստի մասին: Այն բաղկացած է տասնյակ պողպատե փոքր կտորներից, որոնք ամրացված են իրար, թույլ տալով լինել ավելի ճկուն՝ առանց կորցնելու պաշտպանությունը: Ես դա ասում եմ այն պատճառով, որ չկա միայն մեկ և մեծ բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանված լինենք հոգևոր առումով: Ճշմարիտ հոգևոր զորությունը կախված է բազմաթիվ փոքր գործերից, որոնք միահյուսված են հոգևոր ամուր գործվածքով, որը պաշտպանում է չարից» (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8):

  • Ի՞նչ եք անում, որպեսզի հագնեք և ամրապնդեք Աստծո սպառազինությունը յուրաքանչյուր օր։

  • Ինչպե՞ս է դա օգնել ձեզ դիմակայել չարիքը, գայթակղությունը կամ խաբեությունը։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին. Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Ձեր հոգևոր սպառազինությունից ո՞ր մեկն եք համարում ուժեղ։

Ո՞րն է ձեր ամենաթույլ սպառազինությունը։

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ուժեղացնեք սպառազինության այդ տեսակները ձեր կյանքում։

Ամփոփեք Եփեսացիս 6․19–24 հատվածները և բացատրեք, որ Պողոսն ավարտեց իր նամակը՝ խնդրելով Սրբերին աղոթել իր համար, որպեսզի «խոսք տրվի իրեն» (հատված 19) և կարողանա ավետարանը համարձակությամբ քարոզել բանտում գտնվելիս։

Կիսվեք դասի ժամանակ քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ և խրախուսեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների։

Հաջորդ Մասը (ԿողոսացիսԱ Տիմոթեոս)

Հրավիրեք ուսանողներին փնտրել հետևյալ հարցերի պատասխանները, երբ հաջորդ շաբաթ շարունակեն ուսումնասիրել Պողոսի գրվածքները. Ի՞նչ ասաց Պողոսը արծաթասիրության վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել կեղծ ավանդություններով խաբվելուց։ Համաձայն Պողոսի խոսքերի, ի՞նչ պետք է տեղի ունենա Երկրորդ Գալուստից առաջ։ Ինչպե՞ս կիմանանք, որ այն տեղի է ունեցել։