Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս․ Մատթեոս 13․24–17․27 (Մաս 4)


Տնային ուսումնասիրության դաս

Մատթեոս 13․24–17․27 (Մաս 4)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Մատթեոս 13․24–17․27 (մաս 4) դասերի ժամանակ ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս։ Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա։ Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Մատթեոս 13․24–58)

Ցորենի և որոմների մասին առակից ուսանողները սովորեցին, որ Տերը կհավաքի արդարներին վերջին օրերին, իսկ հետո կոչնչացնի ամբարիշտներին Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։ Մյուս առակներից նրանք սովորեցին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին լցնում ողջ երկիրը և հավերժական օրհնություններ գալիս նրանց, ովքեր զոհաբերություն են անում՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը ստանալու համար։

Օր 2 (Մատթեոս 14)

Մատթեոս 14 գլխից ուսանողները հասկացան, որ կարեկցելով ուրիշներին նույնիսկ մեր տխրության պահերին, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին։ Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք դիմենք Աստծո օգնությանը, երբ մեր հավատքը թուլանա, Նա կարող է մեզ բարձրացնել մեր երկյուղներից և կասկածներից։

Օր 3 (Մատթեոս 15)

Փարիսեցիներին ու դպիրներին ուղղված Փրկչի ցուցումներից ուսանողները սովորեցին, որ եթե մենք ցանկանում ենք մոտենալ Աստծուն, մենք պետք է Նրա պատվիրանները վեր դասենք մեր բոլոր ավանդույթներից ու սովորույթներից։ Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք տարվում ենք չար կամ ոչ պատշաճ մտքերով և ցանկություններով, ապա այդ մտքերն ու ցանկությունները կպղծեն մեզ, և երբ մենք հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք օրհնություններ ստանալ համաձայն մեր արդար ցանկությունների։

Օր 4 (Մատթեոս 16-17)

Մատթեոս 16–17 գլուխների իրենց ուսումնասիրությունից ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է Աստծո հայտնութան վրա: Նրանք նաև սովորեցին քահանայության բանալիների մասին, որոնք շնորհվել են հնում և մեր օրերում, որոնք Տիրոջ ծառաներին թույլ են տալիս սպասավորել Իր Եկեղեցին Երկրի վրա։

Նախաբան

Հիսուս Քրիստոսը հանդիմանեց Փարիսեցիներին և Սադուկեցիներին, ովքեր Նրա աստվածայնության նշանն էին փնտրում։ Պետրոսը վկայեց, որ Հիսուսը Քրիստոսն է և երկնային արքայության բանալիները խոստացվեց նրան։ Ուսուցման հետևյալ մտքերի օգնությամբ ուսանողները կարող են հասկանալ, թե ինչպես ամրացնել իրենց վկայությունները։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 16․1-12

Փարիսեցիներն ու Սադուկեցիները նշան էին փնտրում Փրկչից

Դասից առաջ հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին․

Հրեշտակի հայտնության միջոցով

Սուրբ Հոգու միջոցով

Ընկերոջ կամ ընտանիքի անդամի խոսքերին հավատալով

Հրաշք տեսնելով

Սկսելով դասը խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված արտահայտություններից մեկը, որը լավագույնս է նկարագրում, թե ինչպես նրանք կցանկանային ստանալ ավետարանի մասին վկայություն։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընտրած արտահայտությամբ և բացատրել, թե ինչու են դա ընտրել:

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 16 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք առնչվում են նրան, թե ինչպես ենք Տիրոջ օգնությամբ ստանում ու ամրապնդում ավետարանի մասին մեր վկայությունները։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.1 հատվածը։ Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել, թե ինչ էին Փարիսեցիներն ու Սադուկեցիներն ուզում Հիսուսից։

  • Ի՞նչ էին Փարիսեցիներն ու Սադուկեցիներն ուզում Հիսուսից։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 16․2-4 հատվածները։ Դասարանի անդամներին հանձնարարեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Փարիսեցիներին ու Սադուկեցիներին տված Փրկչի պատասխանին։

  • Ըստ Տիրոջ խոսքերի, ի՞նչ նշան Նա կտար։

Բացատրեք, որ Հիսուսը նկատի ուներ Հին Կտակարանի մարգարե Հովնանին, ում «մեծ ձուկը» կուլ տվեց (Հովնան 1․17)։ Հովնանի «թաղումը» և ապա երեք օրից ձկան փորից դուրս գալը խորհրդանշում էր մահը, թաղումը և երրորդ օրը գերեզմանից Հիսուս Քրիստոսի Հարությունը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է Հովնան մարգարեի նշանը․ «Մեծ ձկան» մեջ Հովնանի թաղումը և դրա մեջից դուրս գալը (Հովնան 1․15–172) խորհրդանշում է Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 711–12)։

  • Փարիսեցիներին և Սադուկեցիներին հանդիմանելուց հետո ի՞նչ արեց Փրկիչը։

  • Այս փորձառությունից ի՞նչ կարող ենք սովորել հոգևոր ճշմարտությունը ոչ պատշաճ եղանակով փնտրելու մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք նշաններ փնտրելով չենք ստանում հոգևոր ճշմարտություն։)

Ամփոփեք Մատթեոս 16․5-12 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն Իր աշակերտներին նախազգուշացրեց Փարիսեցիների ու Սադուկեցիների կեղծ ուսմունքների մասին։

Մատթեոս 16․13–20

Պետրոսը վկայում է Հիսուսը Քրիստոսի մասին և արքայության բանալիները խոստացվում են նրան։

Բացատրեք, որ երբ Հիսուսը հանդիմանեց Փարիսեցիներին ու Սադուկեցիներին նշան փնտրելու մեջ, Նա ուսուցանեց Իր աշակերտներին, թե ինչպես ճշմարտության վերաբերյալ վկայություն ստանալ։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.13-14 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Հիսուսի տված հարցին և Նրա աշակերտների պատասխանին։

  • Ի՞նչ հարցրեց Փրկիչն Իր աշակերտներին։ Ինչպե՞ս նրանք պատասխանեցին: (Կարող եք բացատրել, որ Եղիան ու Երեմիան Հին Կտակարանի Եղիան ու Երեմիան են։)

  • Ի՞նչ է հուշում նրանց պատասխանն այն մասին, թե Նրա ծառայության այդ ընթացքում որքան լավ էին մարդիկ հասկանում, թե ով էր Հիսուսը։

Նշում․ 4-րդ օրվա դասի ժամանակ, ուսանողներն ուսումնասիրեցին Մատթեոս 16․15-19-ում գտնվող սուրբ գրությունների սերտման հատվածները։ Կարող եք ժամանակ տրամադրել այդ հատվածները նրանց հետ վերանայելու համար:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.15-17 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Փրկչի տված երկրորդ հարցին։

  • Ո՞րն էր Փրկչի տված երկրորդ հարցը։ Ինչպե՞ս պատասխանեց Պետրոսը:

  • Համաձայն հատված 17-ի, ինչպե՞ս Պետրոսն իմացավ, որ Հիսուսն Աստծո Որդին է։ (Նշեք, որ Երկնային Հայրն այդ ճշմարտությունը նրան հայտնեց Սուրբ Հոգու միջոցով։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի մասին մենք վկայություն ենք ստանում Սուրբ Հոգու կողմից հայտնության միջոցով։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար վկայություն ստանալ Սուրբ Հոգու կողմից տրված հայտնության միջոցով, այլ ոչ թե մեկ այլ եղանակով։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու դերը Փրկչի մասին վկայություն ձեռք բերելու մեջ, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը․

Նկար
President Joseph Fielding Smith

«Աստծո Հոգին խոսելով մարդու հոգու հետ զորություն ունի ճշմարտությունը ավելի մեծ ազդեցությամբ և ըմբռնմամբ հաղորդելու, քան այն կարող է հաղորդվել նույնիսկ երկնային էակների հետ անձնական շփման միջոցով։ Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությունը կարող է միահյուսվել մարմնի հենց ջլերին և մկաններին, որպեսզի այն չմոռացվի» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 183–84

  • Որո՞նք են այն բաները, որոնք մենք կարող ենք անել Սուրբ Հոգու միջոցով հայտնություն ստանալուն նախապատրաստվելու համար։

  • Ինչպե՞ս եք իմացել, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և ձեր Փրկիչը։ Ի՞նչ եք արել, որպեսզի ստանաք այդ վկայությունը Սուրբ Հոգուց:

Հորդորեք նրանց խորհել, թե ինչպես կարող են ամրապնդել իրենց վկայությունները կամ ինչ պետք է անեն, որպեսզի ստանան վկայություն Սուրբ Հոգու միջոցով։ Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։

Հաջորդ մասը (Մատթեոս 18․1–22․26)

Հորդորեք ուսանողներին հիշել, թե ե՞րբ է դժվար եղել նրանց համար ներել մեկ ուրիշի։ Հորդորեք նրանց մտածել հետևյալ հարցերի շուրջ․ Ինչո՞ւ եք ձեզ արդարացված զգում այդ մարդուն չներելու համար։ Ինչո՞ւ մենք պետք է ներենք ուրիշների զանցանքները նույնիսկ այն ժամանակ, երբ արդարացված ենք զգում չներելու նրանց։ Հանձնարարեք ուսանողներին փնտրել այս հարցերի պատասխաններն՝ առաջիկա շաբաթվա իրենց ուսումնասիրության ժամանակ։